Ջերմուկի խաչմերուկից մինչև Սիսիանի խաչմերուկ, Քեթիի և Ջաջուռի լեռնանցքները կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ են
Հասարակություն
12:42 23/01/2024
Հայաստան

Ջերմուկի խաչմերուկից մինչև Սիսիանի խաչմերուկ, Քեթիի և Ջաջուռի լեռնանցքները կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ են

Հունվարի 23-ին՝ ժամը 12։30-ի դրությամբ, առատ ձյան, սաստիկ բքի և ցածր տեսանելիության պատճառով Ջերմուկի խաչմերուկից մինչև Սիսիանի խաչմերուկ  ճանապարհահատվածը, Քեթիի և Ջաջուռի լեռնանցքները կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ են, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են, Մեղրիի լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Placeholder
Ջերմուկի խաչմերուկից մինչև Սիսիանի խաչմերուկ, Քեթիի և Ջաջուռի լեռնանցքները կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ են