Դրսերում գծում են Փաշինյանին գցելու ծրագիր. Սուրեն Սուրենյանց
Քաղաքական
15:29 23/01/2024
Հայաստան

Դրսերում գծում են Փաշինյանին գցելու ծրագիր. Սուրեն Սուրենյանց

«Փաշինյանը ժողովրդի քվեով չի 2021 թվականի վերարատադրել իր իշախանությունը, այլ՝ միջազգային կոնսենսուսով, Ռուսաստանից  մինչև Արևմուտք այդ փուլում իրեն շատ ամուր աջակցեցին»,-«Հայելի» մամուլի ակումբում հայտարարեց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։

Նա հիշեցրեց, որ ընտրությունների փուլում Պուտինի խոսքն ազդեցություն ունեցով, երբ ասաց՝ Փաշինյանը դավաճան չէ։

Ըստ Սուրենյանցի, Փաշինյանը այդ օրերին բոլորին խոստումներ է տվել և հետագայում հետքայլեր արել։

Հիմնավորելով իր հայտարարությունը, որ դրսերում գծում են Փաշինյանին գցելու ծրագիր՝ բանախոսն ասաց. «Նույն Արևմուտքը, մեղմ ասած,  հասկացավ, որ  Փաշինյանն հետևողական չէ իր քայլերի մեջ, այսինքն նա կարող է սեփական իշխանությունը պահնպանելու համար ցանկացած պահի դեպի Ռուսաստան ռեվերս անի»։

Ըստ Սուրենյանցի՝ Արևմուտքը նաև հասկանում է, որ Հայաստանի իշխանությունը դեգրադացված է և ավելի բարդ լուծումների դեպքում Փաշինյանը չի ունենա կամային հատկանիշներ։

«Մի բան պետք է նկատի ունենալ՝ Արևմուտքի կոմբինացիան է ձախողվել, նրանք տարածաշրջանում շատ լուրջ հիմահարց ունեն։ Ինքն իր էքսցենտրիկության անկայունության պատճառով հուսալի գործընկեր չէ»,-ասաց Սուրենյանցը՝ հիմնավորելով Փաշինյանին իշխանությունից հեռացնելու նպատակների դրդապատճառները։
 

Placeholder
Դրսերում գծում են Փաշինյանին գցելու ծրագիր. Սուրեն Սուրենյանց