Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 12 տրանսպորտային միջոց, օգնել 47 քաղաքացու
Հասարակություն
22:44 26/01/2024
Հայաստան

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 12 տրանսպորտային միջոց, օգնել 47 քաղաքացու

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են.

«Հունվարի 26-ին, ժամը 10։47-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ ՆԳՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը մեկնել է շրջայցի՝ Շինուհայրի խաչմերուկ:

Ժամը 10։52-ից 18։30-ը փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 12 տրանսպորտային միջոց և 47 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։

Շրջայցի ընթացքում փրկարարները հատուկ տեխնիկայի (մասնավոր) օգնությամբ օգնել են քարշակել ևս 20 բեռնատար, որոնք շարունակել են ընթացքը»։
 

Placeholder
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 12 տրանսպորտային միջոց, օգնել 47 քաղաքացու