Տնտեսություն 17:30 29/01/2024 Հայաստան

Սրա իմաստն այն է, որ մեր մոտ ոչ թե տնտեսություն է կառավարվում, այլ Լարսի ճանապարհը. Մասիս Պողոյան

44-օրյա պատերազմից հետո Հայաստանում ստեղծված սոցիալ-տնտեսական իրավիճակի, դրա պատճառ հանդիսացող գործոնների և ելքերի մասին Panorama.am-ը զրուցեց կառավարման փորձագետ, ՆԵՈ-Մերգելյան Ստարտափ աքսելերատորի ղեկավար Մասիս Պողոյանի հետ։

Մասիս Պողոյան- Ցավոք մենք այսօր այնպիսի իրավիճակում ենք գտնվում, որ գրեթե բոլոր ոլորտների հիմնախնդիրները և դրանց լուծումներն այսպես, թե այնպես գնում և առնչվում են անվտանգային խնդիրներին։ Սկսեմ սոցիալ-տնտեսական իրավիճակից, որն առկա է հետպատերազմյան շրջանում։ Գիտենք, որ Արցախի մեր հայրենակիցները՝ քույրերը և եղբայրները տեղափոխվել են Հայաստանը և նրանց մեծ մասը, բնականաբար, չունի ապրելու նորմալ կենսագործունեություն իրականացնելու պայմաններ՝ իրենք զրկվել են իրենց բնակարաններից, ունեցվածքից, նորմալ գործունեություն իրականացնելուց։ Ամենախոցելի խումբը մեր երկրում թերևս  հենց այս խումբն է, և երբ խոսում ենք սոցիալ-տնտեսական վիճակից երևի հենց ամենառաջինը պետք է անդրադառնանք Արցախից տեղափոխված մեր քույրերին և  եղբայրներին։

Բանականաբար, իրենց տնտեսական վիճակը, ինչրպես և սպասելի էր, ծանր է։ Ճիշտ է՝ պետությունը որոշ միջոցներ ձեռնարկել է՝ նրանց կարճաժամկետ կարիքները մինիմալիստական ձևով հոգալու համար, խոսքը գնում է 100 և 50 հազարական դրամ փոխանցելու մասին, բայց հասկանալի է, որ այն երկարատև լուծում չէ, ոչ էլ լուրջ խնդիրներ լուծելու հնարավորություն է տալիս, այն ուղղակի առաջին սթրեսային փուլում գոյատևելու և խնդիրների լուծումներ գտնելու  հնարավորություն է ընձեռելու իրենց։

Առանց վերջին այս փոփոխության էլ, մենք գիտեինք, որ Հայաստանում շատ բարձր էր գործազրկության մակարդակը, տնտեսական վիճակն էլ այդքան բավարար չէր։ Թե պատերազմից հետո, թե դրանից առաջ մենք ունեցել ենք այս հիմնախնդիրները, դրանք 30 տարի մեր հետ եկել են և լուծում չեն ստացել, այն է՝ բարձր գործազրկությունը և աշախատավարձերի ցածր մակարդակը, մարդկային կապիտալի կառավարման ոչ բավարար դրսևորումները։

Ամեն ինչ սկսվում է ներկրում-արտահանում բալանսից։ Գիտենք. որ դեռևս 2016-17թթ.-ից սկսած մեր երկրի առևտրաշրջանառությունը, ոչ ի օգուտ մեզ պատկեր էր ցույց տալիս։

Մեր երկրի ներկրում-արտահանում բալանսը խիստ անհամաչափ էր։ Մոտավորապես 5 մլրդ դոլարի ներկրում ունեինք և 3 մլրդ դոլարի համարժեք արտահանում։ Սա նշանակում է, որ մոտ 2 մլրդ դոլար մենք ստիպված ենք լրացնել, առանց ապրանքաշրջանառության։ Եթե մի քիչ սուր ասենք, ապա մենք մարդ ենք վաճառում արտասահմանում։ Ինչ է ստացվում՝ մենք 5 մլրդ դոլարի ապրանք ենք գնում դրսից ամեն տարի և 3 մլրդ-ի վաճառում ենք դուրս։  Մանցած 2 մլրդը լրացվում է մեր մարդկային ռեսուրսերի ջանքերի շնորհիվ։ Ավելի պարզ ասեմ՝ մարդիկ գնում են դրսում աշխատելու, այնտեղից տրասֆերտներ են ուղարկում, որպեսզի այդ բալանսը շտկվի։

Իհարկե, նպատակադրումն դա չէր, բայց արդյունքում դա էր շտկվում։ Ստացվում է՝ քանի որ արտահանման ոլորտում բավականին հետ ենք և չունենք բավարար կարողություններ, դրանից տուժում է մեր աշխատատեղերի քանակը։ Փոխանակ գործարաններն աշխատեն, շատանան, աշխատատեղերը շատանան, մենք մարդկանց ուղարկում ենք դուրս՝ ավելի ցածր աշխատավարձով աշխատելու և մեկ մարդը, որը, ենթադրենք, մեկ տարվա ընթացքում կարող էր 20 հազար դոլարի ավելացված արժեք ավելացներ, նա դրսում սևագործ աշխատանքի, իր մասնագիտական որակներին ոչ համապատասխան աշխատանքի վրա շատ ավելի փոքր գումարներ է կարողանում վաստակել, քան կարող էր այստեղ այդ օգուտը տալ երկրին, եթե ամեն ինչ ճիշտ կառավարվեր։

Պատկերացրեք՝ բարձրագույն  կրթությամբ մասնագետը, որի վրա մեծ ռեսուրսներ է ծախսվել թե՛իր մասնավոր գրպանից, թե՛ պետության գրպանից՝ ուսման տարիներին, այլ պրոցեսներում սովորելու ընթացքում և երբ մենք այդ մասնագետի համար համապատասխան աշխատանք չենք կարողանում ապահովել, ինքը ստիպված է լինում գնալ դուրս և այդ նույն որակներով այլ երկրի օգուտ տալ կամ շատ ցածր որակներ պահանջվող աշխատանքով զբաղվել։

Այս ամենի հետևանքով մեր ազգային համախառն արդյունքն իջնում է։ Այդ աշխատատեղը մեր երկում չի լինում, դրսում է լինում և առաջանում է միգրացիա՝ կա՛մ երկարատև, մշտական, կա՛մ ճոճանակային աշխատանքային միգրացիա։ Ճոճանակային միգրացիայի ժամանակ մարդը ժամանակ առ ժամանակ գնում՝ հետ է գալիս, բայց այն մեր պետությանը ստրատեգիական զարգացմանը օգուտ չի տալիս և այն պոտենցիալը, որ մենք ուենք իրականում չի օգտագործվում։

Այսինքը, եթե 30 տարիների ընթացքում մենք կարողանայինք այս կապիտալն օգտագործել իրենց հնարավորություններին համապատասխան՝ մենք կարող էինք ունենալ հարյուրավոր գործարաններ, ընկերություններ, որոնք արտաքին շուկաներ նվաճած կլինեին և մենք ստիպված չէինք լինի գնել մեր թշնամի պետությունների ապրանքը, դրանով իսկ հարստացնելով նրանց, այնտեղ ստեղծելով աշխատատեղեր, ուժեղացնելով նրանց ռազմարդյունաբերությունը, տնտեսությունը, գիտությունը, մշակույթը, ճանաչելիությունը գլոբալ ոլորտում և, ի վերջո, մեծացնելով նրանց պաշտպանունակությունն ու անվտնագությունը, միջացգային անվտանգային համակարգերում իրենց ներգրավվածությունը, նաև քաղաքական ազդեցությունը։

Փաստորեն մի փոքր խնդիր չտեսնելու և ճիշտ լուծում չտալու հետևանքով վերջին տարիներին հանգեցրել է այս իրավիճակին՝ անվտանգային բալանսի խախտման։ Եթե մենք դիտարկենք մեր տնտեսական վերնախավը, ապա տեսնում ենք, որ այն ձևավորվել է ներկրման գործունեությամբ զբաղվող օլիգարխների գործունեության հիման վրա։ Եղած խոշոր ընկերությունները և մինչև հեղափոխությունը և դրանից հետո հիմանկանում ներկրման շնորհիվ են հզորացել...

Մենք աստիճանաբար վերածվում ենք սպառող պետության։ Հիմա ավելի է մեծացել այդ ճեղքվածքը և այս տնտեսական վիճակն առաջացնում է նաև քաղաքական հետևանքներ։ Այն մարդիկ, որոնք զբաված են դրսից ապրանք բերելու մեջ և, օրինակ, բիզնեսի մեջ է Ռուսաստանի, թուրքիայի հետ, ինքը, բանկանաբար, պաշտպանում է այն շահերը, որոնք բխում են դրանից...

Վերջերս մի հետաքրքիր տերմին շրջանառվեց՝ «լարսոնոմիկա» և մեր էկոնոմիկայի նախարարին անվանում էին «լարսոնոմիկայի» նախարար։ Սրա իմաստն հետաքրքիր է նրանով, որ ոչ թե տնտեսություն է կառավարվում, այլ Լարսի ճանապարհը, դրանից է կախավ մեր տնտեսության կարողությունը, որովհետև մեր ամբողջ տնտեսությունը նրա մեծ տոկոսը կախված է Ռուսաստանից։ Լավ չէ տնտեսապես մի երկրից կախված լինել՝ առավել ևս, որ այդ պետությունը քեզ երաշխիք չի տալիս, որ դրա դիմաց ինչ-որ բան կանի։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ կից տեսաձայնագրությունում։
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

11:36
Ավինյան ինքնամաղթանքը՝ հայտնաբերված 257 մլն դրամի աղբամանի բացակայության դեպքով
«Երևանի «Աղբահանության և սանիտարական մաքրում» համայնքային հիմնակում 2022-2023 թ գործունեության ուսումնասիրության արդյունքում...
Աղբյուր` Panorama.am
11:10
«Դուխով հանձնի, հետդ ենք». Սարկազմով պաստառներ Երևանի տարբեր հատվածներում
Քաղաքացիները «ԹՈՂԵ՛Ք ԹՈՂ ՀԱՆՁՆԻ», «ՏԱՆՔ ՀԱՆԳԻՍՏ ԱՊՐԵՆՔ», «ԴՈՒԽՈՎ ՀԱՆՁՆԻ, ՀԵՏԴ ԵՆՔ» գրությամբ պաստառներ են...
Աղբյուր` Panorama.am
10:35
Գերմանիայում սպանվել են երկու ուկրաինացի զինծառայող
Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը Տեղեկություն էր տարածել այն մասին, որ Գերմանիայում սպանված քաղաքացիները զինվորականներ են եղել։ Լուրը...
Աղբյուր` Panorama.am
10:22
Արմավիր-Գյումրի ճանապարհին լարված իրավիճակ է
Մի խումբ քաղաքացիներ մեքենաներով փակել են Արմավիր-Գյումրի ճանապարհը՝ խաղաղ անհանզանդության գործողություններով իրենց աջակցությունը հայտնելով...
Աղբյուր` Panorama.am
10:22
Բլինքենն Ալիևին կոչ է արել ազատ արձակել Ադրբեջանում անարդարացիորեն ձերբակալվածներին
ԱՄՆ պետքարտուղար Էնտոնի Բլինքենը Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսացրույցից հետո խոսել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ և իր շնորհավորանքն է...
Աղբյուր` Panorama.am
10:12
Վրաստանի նախկին պետնախարարը ձերբակալվել է Թբիլիսիում կազմակերպված ցույցի ժամանակ
Վրաստանի եվրոպական և եվրատլանտյան կառույցներին ինտեգրման հարցերով նախկին պետնախարար Ալեքսի Պետրիաշվիլիին ոստիկանությունը վարչական կարգով բերման...
Աղբյուր` Panorama.am
09:59
Թբիլիսիում գիշերը ցուցարարները որոշել են դադարեցնել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ ակցիան
Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ ավարտվել է արտասահմանյան գործակալների մասին օրենքի դեմ բողոքի ակցիան։ Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։...
Աղբյուր` Panorama.am
09:54
Վահագն Մախսուդյանի գործով իրավունքի և օրենքի նման ժխտողականություն վաղուց չէի տեսել. Վարազդատ Հարությունյան
Փաստաբան Վարազդատ Հարությունյանը գրում է. «Իրավունքի և օրենքի այնպիսի ժխտողականություն, որին ականատես եղա երեկ` Վահագն Մախսուդյանի...
Աղբյուր` Panorama.am
09:46
Դուք Ղևոնդ Երեցի ոգով նոր Ավարայր եք մղում հայրենիքի և հավատքի պահպանման համար. Սեպուհ Սրբազանը՝ Բագրատ Սրբազանին
Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսյանը զորակցական նամակ-ուղերձ է հղել Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
09:29
Տիգրան Աբրահամյան. Իշխանությունը մտել է մի պրոցեսի մեջ, որը մեր երկիրը կախվածության մեջ է դնելու Ադրբեջանից
«Չնայած այն հանգամանքին, որ հանրության մի մեծ հատված մեծ դժգոհությամբ և անվստահությամբ է մոտենում իշխանության` Ադրբեջանից պարտադրված...
Աղբյուր` Panorama.am
09:20
Ապրիլի 29-ին փոխանակման կետերում դոլարի, և ռուբլու փոխարժեքները նվազել են, եվրոյինը՝ բարձրացել
ՀՀ բանկերում այսօր՝ ապրիլի 29-ին ժամը 09:10-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 385.02 դրամ՝ նախորդ օրվա համեմատ էժանանալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Եկեղեցին մեզ մեր երկրի հետ կապող ամենակարևոր օղակներից է. Սիրուշո
Երգչուհի Սիրուշոն լուսանկարներ է հրապարակել երեխաների հետ հանգստյան օրերից ու գրել. «Ամեն շաբաթ երեխաների հետ գնում ենք մեզ համար նոր...
Աղբյուր` Panorama.am
08:51
Բերքաբերից մեկ ու կես կմ հեռու պայթյուն է լինելու
Այսօր՝ ժամը 08:10-08:40-ը, Տավուշի մարզի Բերքաբեր բնակավայրից 1540 մ հյուսիս-արևելք  տեղի է ունենալու  պայթեցման աշխատանք՝ 1...
Աղբյուր` Panorama.am
08:33
Այսօրվա հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 29-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:31
Բարեղամ Հարությունյանը դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն
Հայաստանի Բռնցքամարտի ֆեդերացիայից հայտնում են. «Բարեղամ Հարությունյանը դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն։ Եվրոպական ռինգում հայ մարզիկը...
Աղբյուր` Panorama.am
22:10
Ինձ կալանավորում են հորս լռեցնելու համար.Վահագն Մախսուդյան
Հաղորդավար, հասարակական գործիչ Լիկա Թումանյանը գրում է. «Վահագն Մախսուդյանը դատարանի շենքից դուրս գալիս ասաց. «Ինձ...
Աղբյուր` Panorama.am
21:16
Գարեգին Երկրորդն ընդունել է «Հովնանյան» վարժարանի սաներին
Մայր Աթոռից հայտնում են, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Հովնանյան» վարժարանի սաներին։ «Ապրիլի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ....
Աղբյուր` Panorama.am
20:50
Արման Թաթոյանը Կիրանցում է
«Տավուշն հանուն հայրենիքի» նախաձեռնության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ Կիրանցում ակցիա իրականացնողներին  է միացել ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
20:36
Եվրամիության հետ Հայաստանի ավելի սերտ հարաբերությունների հաստատումը, սպառնալիք չէ Մոսկվայի համար. Տիգրան Բալայան
 «Հայաստանի արտաքին քաղաքականության փոփոխությունը, որը հանգեցրել է Եվրամիության հետ ավելի սերտ հարաբերությունների հաստատմանը,...
Աղբյուր` Panorama.am
20:15
Տեղի է ունեցել Փաշինյան-Բլինքեն հեռախոսազրույցը
Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանն ֆեյսբուքի իր էջում գրում է. «Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
20:02
Հենց հիմա տեղեկություններ ենք ստացել, որ Ոսկեպարի հատվածում ինչ-որ ադրբեջանցիների ստորաբաժանումներ են հայտնվել. Գառնիկ Դանիելյան
Դիլիջան-Վանաձոր փակված ճանապարահատվածում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ դանիելյանը հայտարարեց. «Հենց հիմա...
Աղբյուր` Panorama.am
19:40
Հանրեպետության հրապարակից մեկնարկեց բողոքի քայլերթը
«ՀայաՔվե» նախաձեռնության ֆեյսբուքայն էջը հայտնում է, որ Հանրապետության հրապարակից մեկնարկել է քաղաքացիների քայլերթը։ Վերջիններս...
Աղբյուր` Panorama.am
19:30
ՀԱՊԿ-ը պատրաստվում է զորավարժություններին, որոնք կանցկացվեն Ղրղզստանում, Ղազախստանում և Տաջիկստանում
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) պատրաստվում է Ղրղզստանի, Ղազախստանի և Տաջիկստանի տարածքում աշնանային համատեղ...
Աղբյուր` Panorama.am
19:27
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
«ՀայաՔվե» նախաձեռնության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ այս պահին փակ է Դիլիջան-Վանաձոր ճանապարհը։ Հիշեցնենք, որ Տավուշում...
Աղբյուր` Panorama.am
19:07
Նիկոլին հեռացնելու համար նախ պետք է ճշտել,թե ո՞վ է իրական ազգային ընդդիմադիրը. Շարմազանով
ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը գրում է. «Նիկոլին հեռացնելու համար նախ պետք է ճշտել,թե ո՞վ է իրական ազգային ընդդիմադիրը։ Ո՞վ և...
Աղբյուր` Panorama.am
19:01
Սարգիս Ստեփանյանը Գրան պրի Աշխարհի գավաթի առաջնությունում գրավել է առաջին տեղը
Պարաաթլետ Սարգիս Ստեփանյանը Մարաքեշում անցկացվող World Para Athletics Գրան պրի Աշխարհի գավաթի առաջնությունում գրավել է առաջին տեղը։ Այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
18:57
Միհրան Մախսուդյանի որդին՝ Վահագն Մախսուդյանը 2 ամսով կալանավորվեց. Գեղամ Մանուկյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է.  «Նիկոլի անձնական դատավորներից մեկը՝...
Աղբյուր` Panorama.am
18:49
Նախիջևանում զինամթերքի պայթունից երկու ադրբեջանցի է մահացել
Նախիջևանում զինամթերքի պայթյունի հետևանքով երկու մարդ է մահացել։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Ըստ ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
18:01
Ինչ պատճառներով է հետազձգվել Էրդողանի այցն ԱՄՆ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մայիսին ԱՄՆ ծրագրված այցի չեղարկումը կարող էր պայմանավորված լինել Հյուսիսային Իրաքում թուրքական ռազմական...
Աղբյուր` Panorama.am
17:35
«Որդիների Կանչ» ՀԿ-ն միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը։ Այդ մասին ասվում է...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը
16:05 27/04/2024

Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}