Մշակույթ 17:57 01/02/2024 Հայաստան

Պարույր Սևակ-100. Տաղանդավոր մարդիկ թշնամիներ շատ են ունենում

Ազգային գրադարանում բացվեց Պարույր Սևակի 100-ամյակին նվիրված գրքային ցուցահանդես և կայացավ հանրային բանախոսություն։ 

Ցուցադրությունում ներկայացված են Սևակի՝ կենդանության օրոք հրատարակված գրքերը, նրա թարգմանած ու խմբագրած հրատարակությունները և բազմաթիվ այլ գրքեր և նյութեր։ Առաջին անգամ ցուցադրվել է «Մարդը ափի մեջ» գրքի համար Մինաս Ավետիսյանի նկարած էսքիզների պատճենները (բնօրինակները հրո ճարակ են դարձել)։

Միջոցառմանը արվեստաբան, գրականագետ Երվանդ Տեր-Խաչատրյանը ներկայացրեց Սևակի գրքերի ստեղծման, մերժման, գրքերի հրատարակման, արգելման պատմությունները։

«Սևակն արդեն համբավ ուներ համալսարանում ուսանելու տարիներին։ Տեսնում էին՝ ուրիշ տեսակ բանաստեղծ էր, կարդում էին ամսագրերում տպագրված բանաստեղծություններն ու ապշում էին։  Բայց գիտենք, որ տաղանդավոր մարդիկ թշնամիներ շատ են ունենում։ Չարկամ մարդիկ իրենց վերաբերմունքը շարունակեցին ողջ կյանքի ընթացքում»,- ասաց գրականագետը։  

1940-ական թվականներին գրականության մեջ տարածված էր՝ Լենին, Ստալին, կոլխոզ, տրակտոր, փառաբանություն... «Դրանք որևէ կապ չունեն պոեզիայի ու գրականության հետ և հանկարծ այդ ամենի մեջ  հայտնվում է Սևակը՝ ներքին երաժշտականությամբ, իր բառապաշարով ու իր մտածողությամբ»։

Խոսելով «Անլռելի զանգակատուն» պոեմի մասին,  որը 1959 թվականին տպագրվում է նախնական տարբերակով, մի շարք փոփոխություններով վերահրատարակվում է 1966 թվականին, գրականագետն ասաց. «Այդ գիրքը ցնցող ազդեցություն ունեցավ։ Մի ամբողջ ժողովուրդ, որ սովորել էր կոլխոզական կյանքի վեպերին, շուռ եկավ դեպի պոեզիան։ Գիրքը կարդում էին ամենուր՝ դպրոցներում, համալսարաններում։

«Անլռելի զանգակատուն» պոեմը մեծ դեր խաղաց մեր հասարակական կյանքում՝ Կոմիտասի կերպարի ընկալման, ազգային գիտակցության զարթոնքի առումով։   Ասում են՝ 1965 թվականին՝ Հայոց ցեղասպանության 50-րդ տարելիցին, մեր ժողովուրդն անսպասելի, ինքնաբուխ լցվեց հրապարակներ և այլն։ Անսպասելի, ինքնաբուխ չէր, մեր ազգային մեծ գրողները վերադարձվել էին մեր ժողովրդին»,-ասաց Երվանդ Տեր-Խաչատրյանը։

Երվանդ Տեր-Խաչատրյանը հպարտ է ու պարծանքով է ասում, որ Սևակի սանն է եղել, բարեկամը. «Իհարկել, հպարտություն է, բայց այդ մտերմությունը վնաս է բերել ինձ։  Չեմ կարող շատ մանրամասներ ասել, բայց չար, նախանձ մարդիկ կային, թե նա ով եղավ, ինչ է իրենից ներկայացնում, որ Մինասը նրան 4 անգամ նկարի և այլն։ Բանը հասել էր նրան, որ հայհոյանքներով 4-5 գիրք է գրվել իմ դեմ։ Գրքերից մեկի խորագիրն էր՝ Տեր-Խաչատրյանի տեղը միայն դժոխքն է։

Հանրապետության այսպես կոչված անվանի գրականագետներից 1-2 գրել էին, որ եղել եմ պետանվտանգության գործակալ, սպանել եմ Սևակին, Մինասին։ Ես էլ գրեցի՝ բա Խորենացի, Աբովյան... նրանց ինչո՞ւ եք բաց թողնում։ 

3-4 հոգի էին Սևակի կողքը՝ ճարտարապետ Ջիմ Թորոսյանը, նկարիչ Սարգիս Մուրադյանը, գրականության հետ կապ չունեցող Վազգեն Բաբայանը և ես։ 

Ես դպրոց եմ անցել։ Գրականություն եմ սովորել Սևակից, կերպարվեստ՝ Մինասից։

Մինասի պարագայում ինձ նրա կրտսեր ընկեր եմ համարում, Սևակի պարագայում՝  սանը։

Անձնապես շատ բան են ինձ տվել Սևակն ու Մինասը, բայց կյանքի առումով շատ մեծ դառնություններ եմ տեսել այդ երկու մարդու հետ մտերիմ լինելու պատճառով»։ 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:51
Բագրատ Սրբազանը թեկուզև մասնակցել էր «Բիչինա»-ի արտադրության հիմնադրմանը, սակայն անձնական եկամուտներ չի ստացել
Մի շարք լրատվամիջոցներ ապրիլի 29-ին տարածեցին տեղեկություն, թե Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Տավուշում...
Աղբյուր` Panorama.am
21:32
Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են իրենց մասնակցությունը Ղազախստանում նախատեսված բանակցություններին
Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են իրենց մասնակցությունը Ղազախստանում նախատեսված բանակցություններին, դրանց անցկացման ժամկետը կհայտարարվի ավելի...
Աղբյուր` Panorama.am
21:18
Քաղաքացիները այս պահին փակել են Արշակունյաց պողոտան
Քաղաքացիները այ պահին փակել են Արշակունյաց պողոտան։ Նրանք միացել են տավուշցիների պայքարին և իրենց անհամաձայնությունն են հայտնում Տավուշում...
Աղբյուր` Panorama.am
21:12
Գարեգին Երկրորդն ու Արամ Առաջինը հեռախոսազրույց են ունեցել
Այսօր հեռախոսազրույց են ունեցել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ն։ Մեծի Տանն Կիլիկիո...
Աղբյուր` Panorama.am
21:11
Ժիրայր Սեֆիլյանը, Գարեգին Չուքազյանը և Արա Պապյանը բերման են ենթարկվել
«Միացե´ք հեռացնենք թշնամի Նիկոլին» վանկարկումներով այսօր Երևանի կենտրոնում Բևեռի աջակիցները երթ էին իրականցնում՝ պահանջելով...
Աղբյուր` Panorama.am
20:53
Ադրբեջանական հասարակության ճնշող մեծամասնության համար «Արևմտյան Ադրբեջանը» դարձել է նոր ազգային նպատակ․ Գեղամյան
Պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է․ «Ադրբեջանական սոցիալական հետազոտությունների կենտրոնը Ադրբեջանի պետական մանկավարժական...
Աղբյուր` Panorama.am
20:35
Մեր փաստաբանական թիմը հայցով մտնում է դատարան․ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հայտարարություն է տարածել,որում ասվում է․ «Նախապես հայտնել էինք, որ «Տավուշը...
Աղբյուր` Panorama.am
20:27
Հայաստանի ժուռնալիստների միությունը կոչ է անում քաղաքակիրթ երկխոսության միջոցով հասնել փոխըմբռնման
Հայաստանի ժուռնալիստների միությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Այսօր Ազգային ժողովում (ԱԺ) միջադեպ է գրանցվել ԱԺ...
Աղբյուր` Panorama.am
20:16
Քաղաքացիների իրազեկման ակցիան՝ Արմավիրում
Քաղաքացիների իրազեկման ակցիան Արմավիրում: Քիչ առաջ տեղեկացրինք, որ Գյումրիում ևս այօր շարունակվել են ակցիաները։ Մասնավորապես,...
Աղբյուր` Panorama.am
19:59
«Ելե՛ք հանձնել են»․ Նոր ակցիա Գյումրիում
«Շիրակը հանուն հայրենիքի» շարժման երիտասարդները շարունակում են իրազեկման ցույցերը։ Գյումրիում՝ հասարակական վայրերում, բնակելի...
Աղբյուր` Panorama.am
19:47
Րաֆֆի Հովհաննիսյանը միացել է Կիրանց գյուղում շարունակվող պայքարին
ՀՀ առաջին Արտաքին գործերի նախարար Րաֆֆի Հովհաննիսյանը Կիրանցում է։ Իր խոսքում Հովհաննիսյանը նշել է, որ սա միայն Տավուշի խնդիրը չէ, սա ողջ...
Աղբյուր` Panorama.am
19:39
Ո՞վ է երեկ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո արտասվող կիրանցեցի աղջիկը
«Տավուշը հանուն հայրենիքի» ֆեյսբուքյան էջը մի տեսանյութ է տեղադրել, որում կիրանցեցի տիկին Ալվարդը արցունքախառն պատմում է, թե ինչպես...
Աղբյուր` Panorama.am
19:21
Արթուր Սուքոյանի արարքում բացակայում է հանցակազմը․ փաստաբանական խումբը
Փաստաբանական խումբը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Այսօր մամուլում լայն քննարկում է ստացել Արթուր Սուքոյանի...
Աղբյուր` Panorama.am
19:03
Ծաղկունք գյուղում լավաշ են թխում 18-րդ դարի բաղադրատոմսով
Հայկական Ծաղկունք գյուղում մայիսյան տոներին հյուրեր են սպասում։ Տեղանքը դեռ ամենահայտնին չէ, տուրօպերատորները կարող են առաջարկել միայն օրիգինալ...
Աղբյուր` Panorama.am
18:46
Խուզարկությամբ հայտնաբերվել են 31․5 լիտր ինքնաշեն գինեթուրմ և այլ արգելված իրեր․ ՔԾ
ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայությունը, շարունակելով անզիջում պայքարը թմրամիջոցների, բջջային հեռախոսների, արգելված իրերի ձեռք բերման և ապօրինի...
Աղբյուր` Panorama.am
18:33
«Միացել ենք մեր Սրբազանին մեր հող ու ջրի համար»․ Տավուշեցի նահատակների ծնողները Կիրանցում են
Տավուշեցի նահատակների ծնողներն են Կիրանցում։ Այս մասին հայտնում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը։  «Սա միայն...
Աղբյուր` Panorama.am
18:12
Կոչ ենք անում լրագրողական համայնքին, իրավապաշտպան կառույցներին գնահատական տալ փաշինյանական վարչախմբի քաղաքական տեռորին
AntiFake.am-ը հայտարարություն է տարածել  Վերաքննիչ դատարանի կողմից «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար, AntiFake.am...
Աղբյուր` Panorama.am
18:11
Որոշ քաղաքական ուժեր, հոգևորականներ զբաղված են Հայաստանը նոր պատերազմի մեջ ներքաշելու գործով. ՔՊ-ական պատգամավոր
«Այն գործընթացը, որն իրակացվում է  մեր երկրում  վերջին օրերին, իսկապես պատմական իրադարձություն է», -ԱԺ հայտարարությունների...
Աղբյուր` Panorama.am
18:02
Մենք չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի. Արարատ Միրզոյանը՝ ՀԱՊԿ-ի մասին
«Վերջին մի քանի տարիների ընթացքում մի քանի անգամ ներխուժումներ են եղել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք, և մենք ՀԱՊԿ՝ Հավաքական...
Աղբյուր` Panorama.am
17:56
Միրզոյան. Ադրբեջանը դեռ դժկամություն է ցուցաբերում Ալմա-Աթայի հռչակագրին հստակ և միանշանակ հղում անել
Ապրիլի 28-29-ը Կատարի Պետություն պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել համաարաբական առաջատար՝ շուրջ...
Աղբյուր` Panorama.am
17:45
Մեր պատմությունը նման մակարդակով կեղծելով՝ դուք ո՞ւր եք ուզում գնալ. Մինասյանը՝ ՔՊ-ականներին
«Փոխարենը ինքներդ գնաք ու մոմ վառեք, Աստծուց աղաչեք ձեր մեղքերի թողություն, հորդորում ու վիրավորում եք սրբազաններին, Հայ առաքելական եկեղեցին»։
Աղբյուր` Panorama.am
17:26
Ակբա բանկը պարտատոմսեր է տեղաբաշխում
Ակբա բանկը մեկնարկել է հրապարակային առաջարկով 5.000.000 (հինգ միլիոն) ԱՄՆ դոլար և 3.000.000.000 (երեք միլիարդ) ՀՀ դրամ ընդհանուր ծավալով...
Աղբյուր` Panorama.am
17:25
Ադրբեջանը նախընտրում է Հայաստանի հետ ուղիղ բանակացությունները. Բայրամով
Ադրբեջանը կողմ է Հայաստանի հետ ուղիղ երկկողմ խաղաղ բանակցություններին, որոնք ապացուցել են, որ ամենաարդյունավետ և հաջող լուծումն են։ Ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
17:06
ԱՆ հայտարարությունը լի էր մանիպուլյացիաներով և անթաքույց ստով. Աբրահամյան
«Արդարադատության նախարարությունը սահմանագծման և սահմանազատման ապօրինի գործընթացի վերաբերյալ մի հայտարարություն տարածեց, որ լի էր...
Աղբյուր` Panorama.am
16:53
ՔԿ-ում ուսումնասիրում են «Սիվիկ»-ի լրագրողի հաղորդման հիման վրա քրեական վարույթ հարուցելու հիմքերը
Իշխանական «Սիվիկ» լրատվականի լրագրող Դավիթ Լևոնյանն այսօր ԱԺ-ում իր նկատմամբ բռնություն  կատարելու վերաբերյալ հաղոդում է...
Աղբյուր` Panorama.am
16:48
Եթե Եվրոպան, ԱՄՆ-ն արգելափակում են TikTok–ը, մենք էլ կարող ենք դա անել. ՀՌՀ նախագահ
«Ես կարծում եմ,  եթե Եվրոպան, ԱՄՆ-ն արգելափակում են TikTok–ը, մենք էլ կարող ենք դա անել»,- ԱԺ–ում հայտարարեց...
Աղբյուր` Panorama.am
16:32
«Շողակաթ» ՀԸ-ում եկեղեցական բաղադրիչը պետք է նվազեցվի. ՀՌՀ նախագահ
ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանը հետաքրքրվեց՝ ի՞նչ հեռուստաընկերություն է «Շողակաթը», ո՞ւմ է պատկանում այն, ի՞նչ պետք է եթեր տա։
Աղբյուր` Panorama.am
16:29
Հունգարիան արգելափակում է ԵՄ Խաղաղության հիմնադրամից Հայաստանին աջակցության տրամադրումը
Հունգարիան արգելափակում է Եվրամիության Խաղաղության հիմնադրամից Հայաստանին աջակցություն տրամադրելու նախագիծը, որի շուրջ դաշինքում նախնական...
Աղբյուր` Panorama.am
16:28
Հայաստանը նոր մեծ վարկ է վերցնում
Համաշխարհային բանկի Գործադիր տնօրենների խորհուրդն հաստատել է Հայաստանին ուղղված 116 միլիոն դոլարին համարժեք գումարով Զարգացման քաղաքականության...
Աղբյուր` Panorama.am
16:19
Տնտեսական ակտիվությունը շարունակում է կրել որոշ կարճաժամկետ գործոնների ազդեցությունը. Մարտին Գալստյան
«2024 թ. ապրիլի 30-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց իջեցնել քաղաքականության տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով այն 8.25%»,-...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Քաղտեխնոլոգ. Մոսկվայում Ալիևը հրաժարվեց վճարել խաղաղապահների՝ Արցախից դուրս գալու գինը
15:44 30/04/2024

Քաղտեխնոլոգ. Մոսկվայում Ալիևը հրաժարվեց վճարել խաղաղապահների՝ Արցախից դուրս գալու գինը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}