Իրանը թվային տարբերակով Հայաստանին է տրամադրել երկլեզու երեք ձեռագիր
Իրանի Իսլամական Հանրապետություն Մատենադարանի պատվիրակության այցի շրջանակում հանդիպում է տեղի ունեցել Թեհրանում Գրավոր ժառանգության ուսումնասիրման և հրատարակման գիտահետազոտական կենտրոնի ղեկավարության հետ:
Մատենադարանից հայտնում են, որ քննարկումների ընթացքում կողմերը կարևորել են հայ-իրանական գրավոր ժառանգության ուսումնասիրման գործում համատեղ իրականացվող աշխատանքները խորացնելու անհրաժեշտությունը:
Որպես առաջին քայլ ընտրվել և թվային տարբերակով տրամադրվել են կենտրոնում պահվող երկլեզու (հայերեն և պարսկերեն) երեք ձեռագիր, որոնք առաջիկա ամիսներին կուսումնասիրեն Մատենադարանի աշխատակիցները:
Տնօրեն Արա Խզմալյանի հրավերով՝ Կենտրոնի տնօրեն, անվանի գիտնական դոկտոր Ակբար Իրանին կժամանի Հայաստան՝ մասնակցելու մարտի 21-22-ին Մատենադարանում կայանալիք «Պատկերի պոեզիան» միջազգային գիտաժողովին:
Հարակից հրապարակումներ`
- Իրանի Ազգային գրադարանում և արխիվում կբացվի հայկական անկյուն
- Նոր Ջուղայի վերականգնողներն աշնանը Մատենադարանում կանցնեն վերապատրաստման դասընթացներ
- Նոր Մատենադարանին այլևս պետք չէ Ձեռագրերի կրկնօրինակման բաժին
Լրահոս
Տեսանյութեր
Քաղտեխնոլոգ. Մոսկվայում Ալիևը հրաժարվեց վճարել խաղաղապահների՝ Արցախից դուրս գալու գինը