«Պաշարված Լենինգրադի երեխաներին» հուշարձանի մոտ ակցիա իրականացրած քաղաքացու խափանման միջոցը սահմանվել է չբացակայելը
Երևանում «Պաշարված Լենինգրադի երեխաներին» հուշարձանի մոտ ակցիա իրականացրած քաղաքացու նկատմամաբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրություն տալը։ Այդ մասին «ՌԻԱ նովոստի»-ին հայտնել են Հայաստանի քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից։
«Որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու (բնակության վայրից չբացակայելու պարտավորություն) արգելքը»,-ասել է մամուլի ծառայության ներկայացուցիչը։
Նախօրեին Հայաստանի քննչական կոմիտեն հայտնել էր, որ «Պաշարված Լենինգրադի երեխաներին» հուշարձանի մոտ ակցիա կազմակերպած Երևանի բնակչին մեղադրանք է առաջադրվել «ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելու կամ խթանելու հրապարակային հայտարարություններ» հոդվածով, ինչպես նաև տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների կիրառմամբ այդ նպատակով նյութերի տարածման համար։ Սույն հոդվածով նախատեսված առավելագույն պատժամիջոցը նախատեսում է չորս տարվա ազատազրկում։
Հարակից հրապարակումներ`
- Երևանում բերման են ենթարկել տղամարդուն, ով կասկածվում է Լենինգրադի պաշարմանը նվիրված հուշարձանը պղծելու մեջ
- Մենք թույլ չենք տա ծաղրել պաշարման ժամանակ զոհված 1 միլիոն 384 հազար լենինգրադցիների օրհնյալ հիշատակը.Զախարովա
- Լենինգրադի շրջափակումը իրավաբանորեն որակված է. Զախարովա
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց