Վարչապետի թեկնածու. Վրաստանը կշարունակի խաղաղ ճանապարհով լուծել ՌԴ-ի հետ հակամարտությունը
Վրաստանի իշխանությունները նախատեսում են շարունակել Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունների կարգավորման իրենց ուղին։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այդ մասին ասված է հանրապետության վարչապետի թեկնածու Իրակլի Կոբախիձեի՝ խորհրդարան ուղարկված կառավարության ծրագրում։
«Երկրի եվրաինտեգրմանը զուգահեռ՝ Վրաստանի գլխավոր խնդիրը մնում է խաղաղ ճանապարհով Վրաստանի տարածքային ամբողջականության վերականգնումը և երկրի ինքնիշխանության ամրապնդումը: Վրաստանի իշխանությունները կշարունակեն վարել վրաց-ռուսական հակամարտության խաղաղ կարգավորման քաղաքականություն»,-ասվում է փաստաթղթում։
Խորհրդարանի կայքում հրապարակված ծրագիրը խոստանում է շարունակել մասնակցել Անդրկովկասում կայունության և անվտանգության ժնևյան քննարկումներին՝ հումանիտար խնդիրների լուծման նպատակով։ Հավանության արժանանալու դեպքում Կոբախիձեի կառավարությունը մտադիր է ձգտել ռուսական զորքերի դուրսբերմանը Աբխազիայից և Հարավային Օսիայից:
Հարակից հրապարակումներ`
- Իրակլի Կոբախիձեն առաջադրվել է Վրաստանի վարչապետի թեկնածու
- Սահակաշվիլին Վրաստանի ղեկավարությունում ռոտացիան ժողովրդին ծաղրել է որակել
- Վրաստանի նախագահը հայտարարել է, որ իրեն թույլ չեն տվել Թբիլիսիում հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց