Տնտեսություն 14:56 03/02/2024 Հայաստան

Երկու պոչամբար կռեկուլտիվացի, «Նահատակի» պոչամբարը կմնա բարձիթողի վիճակում

Շրջակա միջավայրի նախարարությունը նախատեսել է երկու պոչամբարի ռեկուլտիվացման աշխատանքներ, որոնցից մեկը Լոռվա մարզում է, մյուսը՝ Սյունիքում։

Ռեկուլտիվացիան  իրականացվում է խախտված տարածքների վերականգնման (ինչպես օրինակ՝ ծանր մետաղներով լցված պոչամբարներն են) և հողային տարածքների՝ անվնաս վիճակի բերման նպատակով։

 «Մենք ունենք առանձնացված տասն օբյեկտ, որոնք ենթակա են ռեկուլտիվացման։ Այս պահին երկու պոչամբարի՝ «Նազիկ» և «Փխրուտ» պոչամբարների նախագծանախահաշվային  փաստաթղթերն ենք պատրաստել, առաջիկայում նախատեսում ենք  կազմակերպել բուն ռեկուլտիվացիայի գործընթացը։ Նաև ասեմ՝ միջազգային ծրագրի շրջանակում նախատեսում ենք որոշակի ռեկուլտիվացիայի աշխատանքներ իրականացնել Կապանի «Կավարտի» հանքում։ Նաև ուզում ենք հասկանալ, թե արդյո՞ք Հայաստանում կան այլ օբյեկտներ, որոնք ենթակա են ռեկուլտիվացիայի»,- մեր հարցին, թե արդյո՞ք այս տարի նախատեսված են պոչամբարների ռեկուլտիվացման աշխատանքներ, լրագրողների հետ հանդիպման ընթացքում պատասխանեց ՀՀ ՇՄ նախարար Հակոբ Սիմիդյանը։

Հստակեցնող հարցին, թե արդյո՞ք Լոռու մարզում գտնվող «Նահատակի» պոչամբարը ներառված է ցանկում։ Սիմիդյանն ասաց՝  դեռևս վերանայում են օբյեկտները և ուսումնասիրություններ իրականացնում։

Այսուհանդերձ,Լոռու մարզից «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ նախագահ Օլեգ Դուլգարյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց, որ  ՇՄՆ-ն հետևողական չէ «Նահատակի» պոչամբարի ռեկուլտիավացիայի իրականացման հարցում։

Նշենք, որ  «Նահատակ» պոչամբարը գտնվում է  Ալավերդի համայնքի Մեծ Այրում և Ճոճկան բնակավայրերի վարչական տարածքում։ Այն կուտակված են  Ախթալայի ԼՀԿ-ի կողմից շահագործված հանքավայրի արտադրական թափոնաջրերը։  Ըստ 2021 թվականի Շրջակա միջավայրի ազդեցության գնահատման հայտի՝ «Նահատակ» պոչամբարը պետք է ռեկուլտիվացվեր մինչև 2023 թվականի ավարտը։

«Նահատակի պոչամբարը պետք է 2023թ․-ին ռեկուլտիվացված և ավարտված լիներ, բայց եթե հիմա գնանք Նահատակի պոչամբարի մոտ, կտեսնենք, որ ինչ-որ հողային ծածկույթներ լցվել են։ Մոտավոր կարող եմ ասել, որ դրանք կազմում են ընդհանուր պոչամբարի մակերեսի շուրջ  20 տոկոսը, իսկ ընդհանուր պոչամբարը մնում է նույն ձևով՝ մեծ, վախեցնող և շրջակա միջավայրին վնաս հասցնող։ Այս պոչամբարի ռեկուլտիվացիայի մասով ՇՄՆ-ն չի իրականացրել պատշաճ վերահսկողություն։ Փաստացի՝ խախտվել է օրենքը և որևէ վերաբերմունք հասարակությունը չի տեսնում։ Օրինակ՝  հայտարարության տեսքով առ այն, որ գործընթացները հետաձգվում են այս կամ այն պատճառով, ենթադրենք՝ նոր ՇՄԱԳՓ պետք է իրականացվի կամ  գուցե այլ պատճառով հետաձգվել են աշխատանքները։ Այսինքն՝ պոչամաբրի ռեկուլտիվացիայի գործընթացը բարձիթողի վիաճկում է գտնվում և չգիտենք,թե ինչ ընթացք է սպասվում։ Բազմիցս բարձրաձայնել ենք, որ  անհրաժեշտ է իրականացնել ռեկուլտիվացիան, սակայն գործն այդպես էլ առաջ չի գնում, արձագանք չկա։ Պոչամբարը չի ռեկուլտիվացվել և շարունակում է վնասել մարդկանց առողջությանն ու շրջակա միջավայրին։ Պոչամբարը շարունակում է իր գոյությունը բաց երկնքնի տակ, իսկ շուրջն ապրում են»,- ասաց ՀԿ ղեկավարը։

Ինչ վերաբերում է «Նազիկի» պոչամբարին, որը նույնպես գտնվում է Լոռու մարզի Ախթալա համայնքում, ապա Դուլգարյանը հիշեցրեց, որ այն մեկ անգամ արդեն ռեկուլտիվացվել է, թեև անհաջող։

«Ռեկուլտիվացման ենթակա նշված երկու պոչամբարներից մեկը «Նազիկի» պոչամբարն է։ Այն գտնվում է Ախթալայի եկեղեցու ներքևի հատվածում։ Այնտեղ վերառեկուլտիվացիոն աշխատանքներ պետք է իրականացվեն: Ժամանակին իրականացվել են ռեկուլտիվացիայի աշխատանքներ, սակայն՝ անորակ։ Այն շարունակում է մեծ վտանգ ներկայացնել շրջակա միջավայրի և մարդկանց համար։ Այժմ փորձ է արվում ոչ թե ռեկուլտիվացիայի, այլ վերառեկուլտիվացիայի»,- ասաց Դուլգարյանը։

Այս համատեքստում, բնապահպանական ՀԿ ներկայացուցիչն ընդգծեց, որ Հայաստանում չկա  ռեկուլտիվացիայի գործընթացներն իրականացնող փորձառու կազմակերպություն։

«Այն կազմակերպությունը, որն ընտրվել է «Նազիկի» պոչամաբարի նախագիծը կազմելու համար, նրա համար ևս առաջին փորձն է։ Թեև ուսումասիրում են միջազգային փորձը և փորձում են այն կիրառել Հայաստում»։

Հավելենք, որ «Նազիկ» պոչամբարը ռեկուլտիվացվել է 2012 թվականին։ Այն  նույնպես շահագործել է Ախթալայի լեռնահարստացման կոմբինատը:  Պոչամբարը շահագործվել է 1967-1988 թթ., ապա կոնսերվացվել է: 2000-ականների սկզբին կրկին սկսել է շահագործվել, բայց 2010-ին վերջնականապես փակվել է:

Ինչ վերաբերում է  «Փխրուտի»  պոչամբարին, ապա այն գտնվում է Սյունիքի մարզի Լեռնաձոր համայնքի վարչական տարածքում՝ Փխրուտ գյուղի մոտ, Ողջի գետի աջափնյա վտակի վրա։ Այս պոչամբարը  շահագործվել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կողմից: 
 

Երկու պոչամբարներն էլ շարունակում են մեծ ռիսկեր ներկայացնել շրջակա միջավայրի և  հարակից բնակավայրերի բնակիչների առողջության համար։

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

00:05
Մոսկվա-Երևան չվերթի օդանավում ՌԴ քաղաքացի է մահացել
Ապրիլի 30-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում։ Ժամը 00:30-ի սահմաններում...
Աղբյուր` Panorama.am
23:47
Վարձկանների մի ոհմակ հարձակվել է մեր եկեղեցու վրա. Լիլիթ Գալստյան
ԱԺ «հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրում է. «Սեփական կործանվող վարկանիշի, քաղաքական կուրսի սնանկության...
Աղբյուր` Panorama.am
22:51
Բագրատ Սրբազանը «Բիչինա»-ից անձնական եկամուտներ չի ստացել
Մի շարք լրատվամիջոցներ ապրիլի 29-ին տարածեցին տեղեկություն, թե Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Տավուշում...
Աղբյուր` Panorama.am
21:32
Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են իրենց մասնակցությունը Ղազախստանում նախատեսված բանակցություններին
Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են իրենց մասնակցությունը Ղազախստանում նախատեսված բանակցություններին, դրանց անցկացման ժամկետը կհայտարարվի ավելի...
Աղբյուր` Panorama.am
21:18
Քաղաքացիները այս պահին փակել են Արշակունյաց պողոտան
Քաղաքացիները այ պահին փակել են Արշակունյաց պողոտան։ Նրանք միացել են տավուշցիների պայքարին և իրենց անհամաձայնությունն են հայտնում Տավուշում...
Աղբյուր` Panorama.am
21:12
Գարեգին Երկրորդն ու Արամ Առաջինը հեռախոսազրույց են ունեցել
Այսօր հեռախոսազրույց են ունեցել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ն։ Մեծի Տանն Կիլիկիո...
Աղբյուր` Panorama.am
21:11
Ժիրայր Սեֆիլյանը, Գարեգին Չուքազյանը և Արա Պապյանը բերման են ենթարկվել
«Միացե´ք հեռացնենք թշնամի Նիկոլին» վանկարկումներով այսօր Երևանի կենտրոնում Բևեռի աջակիցները երթ էին իրականցնում՝ պահանջելով...
Աղբյուր` Panorama.am
20:53
Ադրբեջանական հասարակության ճնշող մեծամասնության համար «Արևմտյան Ադրբեջանը» դարձել է նոր ազգային նպատակ․ Գեղամյան
Պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է․ «Ադրբեջանական սոցիալական հետազոտությունների կենտրոնը Ադրբեջանի պետական մանկավարժական...
Աղբյուր` Panorama.am
20:35
Մեր փաստաբանական թիմը հայցով մտնում է դատարան․ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հայտարարություն է տարածել,որում ասվում է․ «Նախապես հայտնել էինք, որ «Տավուշը...
Աղբյուր` Panorama.am
20:27
Հայաստանի ժուռնալիստների միությունը կոչ է անում քաղաքակիրթ երկխոսության միջոցով հասնել փոխըմբռնման
Հայաստանի ժուռնալիստների միությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Այսօր Ազգային ժողովում (ԱԺ) միջադեպ է գրանցվել ԱԺ...
Աղբյուր` Panorama.am
20:16
Քաղաքացիների իրազեկման ակցիան՝ Արմավիրում
Քաղաքացիների իրազեկման ակցիան Արմավիրում: Քիչ առաջ տեղեկացրինք, որ Գյումրիում ևս այօր շարունակվել են ակցիաները։ Մասնավորապես,...
Աղբյուր` Panorama.am
19:59
«Ելե՛ք հանձնել են»․ Նոր ակցիա Գյումրիում
«Շիրակը հանուն հայրենիքի» շարժման երիտասարդները շարունակում են իրազեկման ցույցերը։ Գյումրիում՝ հասարակական վայրերում, բնակելի...
Աղբյուր` Panorama.am
19:47
Րաֆֆի Հովհաննիսյանը միացել է Կիրանց գյուղում շարունակվող պայքարին
ՀՀ առաջին Արտաքին գործերի նախարար Րաֆֆի Հովհաննիսյանը Կիրանցում է։ Իր խոսքում Հովհաննիսյանը նշել է, որ սա միայն Տավուշի խնդիրը չէ, սա ողջ...
Աղբյուր` Panorama.am
19:39
Ո՞վ է երեկ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո արտասվող կիրանցեցի աղջիկը
«Տավուշը հանուն հայրենիքի» ֆեյսբուքյան էջը մի տեսանյութ է տեղադրել, որում կիրանցեցի տիկին Ալվարդը արցունքախառն պատմում է, թե ինչպես...
Աղբյուր` Panorama.am
19:21
Արթուր Սուքոյանի արարքում բացակայում է հանցակազմը․ փաստաբանական խումբը
Փաստաբանական խումբը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Այսօր մամուլում լայն քննարկում է ստացել Արթուր Սուքոյանի...
Աղբյուր` Panorama.am
19:03
Ծաղկունք գյուղում լավաշ են թխում 18-րդ դարի բաղադրատոմսով
Հայկական Ծաղկունք գյուղում մայիսյան տոներին հյուրեր են սպասում։ Տեղանքը դեռ ամենահայտնին չէ, տուրօպերատորները կարող են առաջարկել միայն օրիգինալ...
Աղբյուր` Panorama.am
18:46
Խուզարկությամբ հայտնաբերվել են 31․5 լիտր ինքնաշեն գինեթուրմ և այլ արգելված իրեր․ ՔԾ
ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայությունը, շարունակելով անզիջում պայքարը թմրամիջոցների, բջջային հեռախոսների, արգելված իրերի ձեռք բերման և ապօրինի...
Աղբյուր` Panorama.am
18:33
«Միացել ենք մեր Սրբազանին մեր հող ու ջրի համար»․ Տավուշեցի նահատակների ծնողները Կիրանցում են
Տավուշեցի նահատակների ծնողներն են Կիրանցում։ Այս մասին հայտնում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը։  «Սա միայն...
Աղբյուր` Panorama.am
18:12
Կոչ ենք անում լրագրողական համայնքին, իրավապաշտպան կառույցներին գնահատական տալ փաշինյանական վարչախմբի քաղաքական տեռորին
AntiFake.am-ը հայտարարություն է տարածել  Վերաքննիչ դատարանի կողմից «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար, AntiFake.am...
Աղբյուր` Panorama.am
18:11
Որոշ քաղաքական ուժեր, հոգևորականներ զբաղված են Հայաստանը նոր պատերազմի մեջ ներքաշելու գործով. ՔՊ-ական պատգամավոր
«Այն գործընթացը, որն իրակացվում է  մեր երկրում  վերջին օրերին, իսկապես պատմական իրադարձություն է», -ԱԺ հայտարարությունների...
Աղբյուր` Panorama.am
18:02
Մենք չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի. Արարատ Միրզոյանը՝ ՀԱՊԿ-ի մասին
«Վերջին մի քանի տարիների ընթացքում մի քանի անգամ ներխուժումներ են եղել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք, և մենք ՀԱՊԿ՝ Հավաքական...
Աղբյուր` Panorama.am
17:56
Միրզոյան. Ադրբեջանը դեռ դժկամություն է ցուցաբերում Ալմա-Աթայի հռչակագրին հստակ և միանշանակ հղում անել
Ապրիլի 28-29-ը Կատարի Պետություն պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել համաարաբական առաջատար՝ շուրջ...
Աղբյուր` Panorama.am
17:45
Մեր պատմությունը նման մակարդակով կեղծելով՝ դուք ո՞ւր եք ուզում գնալ. Մինասյանը՝ ՔՊ-ականներին
«Փոխարենը ինքներդ գնաք ու մոմ վառեք, Աստծուց աղաչեք ձեր մեղքերի թողություն, հորդորում ու վիրավորում եք սրբազաններին, Հայ առաքելական եկեղեցին»։
Աղբյուր` Panorama.am
17:26
Ակբա բանկը պարտատոմսեր է տեղաբաշխում
Ակբա բանկը մեկնարկել է հրապարակային առաջարկով 5.000.000 (հինգ միլիոն) ԱՄՆ դոլար և 3.000.000.000 (երեք միլիարդ) ՀՀ դրամ ընդհանուր ծավալով...
Աղբյուր` Panorama.am
17:25
Ադրբեջանը նախընտրում է Հայաստանի հետ ուղիղ բանակացությունները. Բայրամով
Ադրբեջանը կողմ է Հայաստանի հետ ուղիղ երկկողմ խաղաղ բանակցություններին, որոնք ապացուցել են, որ ամենաարդյունավետ և հաջող լուծումն են։ Ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
17:06
ԱՆ հայտարարությունը լի էր մանիպուլյացիաներով և անթաքույց ստով. Աբրահամյան
«Արդարադատության նախարարությունը սահմանագծման և սահմանազատման ապօրինի գործընթացի վերաբերյալ մի հայտարարություն տարածեց, որ լի էր...
Աղբյուր` Panorama.am
16:53
ՔԿ-ում ուսումնասիրում են «Սիվիկ»-ի լրագրողի հաղորդման հիման վրա քրեական վարույթ հարուցելու հիմքերը
Իշխանական «Սիվիկ» լրատվականի լրագրող Դավիթ Լևոնյանն այսօր ԱԺ-ում իր նկատմամբ բռնություն  կատարելու վերաբերյալ հաղոդում է...
Աղբյուր` Panorama.am
16:48
Եթե Եվրոպան, ԱՄՆ-ն արգելափակում են TikTok–ը, մենք էլ կարող ենք դա անել. ՀՌՀ նախագահ
«Ես կարծում եմ,  եթե Եվրոպան, ԱՄՆ-ն արգելափակում են TikTok–ը, մենք էլ կարող ենք դա անել»,- ԱԺ–ում հայտարարեց...
Աղբյուր` Panorama.am
16:32
«Շողակաթ» ՀԸ-ում եկեղեցական բաղադրիչը պետք է նվազեցվի. ՀՌՀ նախագահ
ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանը հետաքրքրվեց՝ ի՞նչ հեռուստաընկերություն է «Շողակաթը», ո՞ւմ է պատկանում այն, ի՞նչ պետք է եթեր տա։
Աղբյուր` Panorama.am
16:29
Հունգարիան արգելափակում է ԵՄ Խաղաղության հիմնադրամից Հայաստանին աջակցության տրամադրումը
Հունգարիան արգելափակում է Եվրամիության Խաղաղության հիմնադրամից Հայաստանին աջակցություն տրամադրելու նախագիծը, որի շուրջ դաշինքում նախնական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Քաղտեխնոլոգ. Մոսկվայում Ալիևը հրաժարվեց վճարել խաղաղապահների՝ Արցախից դուրս գալու գինը
15:44 30/04/2024

Քաղտեխնոլոգ. Մոսկվայում Ալիևը հրաժարվեց վճարել խաղաղապահների՝ Արցախից դուրս գալու գինը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}