Տնտեսություն 16:18 08/02/2024 Հայաստան

Կառուցելով խոշոր հզորությունների ատոմակայան, մենք տարածաշրջանում կպահպանենք մեր կարգավիճակը. Վահե Դավթյան

Կառավարության փետրվարի 8-ի նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Մենք խնդիր ենք դրել նոր ատոմակայան ունենալու և նոր ատոմակայան կառուցելու...Կան հիմա նոր տեխնոլոգիաներ, կան մեր իմացած ատոմակայանները, և կան մոդուլյար ատոմային էլեկտրակայաններ... Մոդուլյար տեխնոլոգիաների դեպքում, երբ որ տեղի է ունենում վթար ատոմային ռեակտորի, դա համարվում է լոկալ միջադեպ։ Ի՞նչ է դա նշանակում: Եթե մոդուլյար ատոմակայան է կառուցված, և նրա մոտակայքում կա բնակավայր, երբ որ մոդուլյար ատոմակայանում տեղի է ունենում վթար, մոտակա բնակավայրի բնակչությունը չի տարհանվում, որովհետև այդ վթարը շրջակա բնակչության համար վտանգ չի ներկայացնում և, ըստ էության, այս տեխնոլոգիայի առավելություններից մեկը հենց սա է»։

Հայաստանում նոր ատոմակայան կառուցելու նպատակահարմարության և ատոմային էներգետիկայի զարգացման շուրջ Panorama.am-ը զրուցեց «Էներգետիկ անվտանգության ինստիտուտ» ՀԿ-ի նախագահ, էներգետիկ հարցերով փորձագետ Վահե Դավթյանի հետ։

Վ. Դավթյան-Հայաստանին օդ ու ջրի պես անհրաժեշտ է նոր ատոմակայան։ Բարեբախտաբար գործող ատոմակայանի աշխատանքի ժամկետը երկարաձգվեց մինչև 2036 թվական, սակայն ակնահատ է, որ առաջիկա մեկ երկու տարիների ընթացքում մեզ անհրաժեշտ է հստակ կողմնորոշվել, թե միջուկային էներգետիկայի զարգացման որ մոդելն ենք որդեգրում։

Զարգացման երկու ճանապարհ կա ասյտեղ։

Առաջին մոդելը, որը փորձում են կիրառել օրվա իշխանությունները, մոդուլային կայաններն են՝ փոքր հզորություններով։ Երկրորդն այն կոնվենցիոնալ՝ այսինքը, ավանդական հզորության կայաններ են, որի վերաբերյալ համապատասխան նախագիծ  ներկայացվել է ռուսական «ՌոսԱտումի» կողմից։ Խոսքը գնում է մինչև 1200 ՄԳ/Վ հզորությամբ ատոմակայանների մասին։

Ընտրությունը կախված է նրանից, թե մենք ինչպես ենք մոտենում մեր էներգետիկ համալիրին և միջուկային էներգետիկայի դերն ինչպես ենք սահմանում։ Եթե մենք հարցին մոտենում ենք զուտ սպառողական տեսանկյունից, այսինքը որպեսզի արտադրենք անհրաժեշտ ծավալով էլեկտրաէներգիա և այն սպառենք երկի ներսում, ապա թերևս փոքր հզորությամբ ատոմակայանները, որոնց մասին խոսում է կառավարությունը, դրանք 100 ՄԳ/Վ, մինչև 150 ՄԳ/Վ հզորությամբ, գուցե նպատակահարմար լինեն։

Եթե մենք ատոմակայանը, միջուկային էներգետիկան դիտարկում ենք ռազմավարական տեսանկյունից, որպես ազգային անվտանգության հենասյուն, ավելին՝ եթե ունենք նպատակներ Հայաստանում արտադրված էլեկտրաէներգիան արտահանել արտաքին շուկաներ, այդ թվում նաև՝ Հյուսիս-Հարավ Էներգետիկ միջանցքով, որը հուսով եմ, այնուամենայնիվ, կյանքի կկոչվի, ապա, բանակնաբար, մեզ անհրաժեշտ է մեծ հզորության կայան։

Ես կարծում եմ, որ փոքր հզորության կայանները ռազմավարական առումով նպատակահարմար չեն։ Եթե մենք ունենք խնդիր զուտ էլեկտրաէներգիա արատադրելու, ապա դրա համար կարող ենք նոր զարկ տալ արևային էներգետիկայի զարգացմանը, հիդրոէներգետիկան է Հայաստանում բավականին զարգացած և այլն։

Մինչդեռ, կառուցելով խոշոր հզորությունների ատոմակայան, մենք կպահպանենք մեր կարգավիճակը, որպես տարածաշրջանի միակ երկիրը, որը զարգացնում է խաղաղ ատոմ, իսկ այն բավականին լուրջ ռազմավարական կարգավիճակ է, որը, գուցե, շատերը չեն գիտակցում, բայց վստահեցնում եմ, որ դրանից շատ բան կախված կլինի մեզ ապագայում։

Panorama.am-Փորձագիտական շրջանում կարծիք կա, որ մեր ջրային ռեսուրսները չեն բավարարում գործող ատոմակայանի հովացման համար և ավելի հզոր ատոմակայանի դեպքում այդ խնդիրն ավելի սուր է դրվելու։ Ինչպիսի՞ն է Ձեր կարծիքն այս հարցում։

Վ. Դավթայն- Այն 1200 ՄԳ/Վ հզորությամբ մոդելը, որն առաջարկում է «ՌոսԱտոմ»-ը, այդ խնդիրն այնտեղ ամբողջությամբ լուծված է։ Ավելին, այն ոչ թե տեսական մոդել է, այլ այն մոդելն է, որն իրենք կիրառել են Լենինգրադյան ատոմային էլեկտրակայանում։ Ինքս այցելել եմ Լենինգրադյան ատոմակայան և ծանոթացել եմ այդ մոդելին։ Այն այս պահի դրությամբ, թերևս Հայաստանի համար և՛ տնտեսական անվտանգության, և՛ տեխնիկական անվտանգության առումով ամենանպատակահարմար տարբերակն է, այսինքը՝ այն ոչ թե պարզապես նախագիծ է, որը թղթի վրա գրվել և ներկայացվել է մեզ, այլ արդեն փորձարկված է և փորձի հիման վրա մեզ «ՌոսԱտոմ»-ը առաջարկիում է կառուցել նման ատոմակայան։ Այդ խնդիրներն այնտեղ լուծված են, այն նոր սերնդի ռեակտոր է, որում բացի այդ հովացման խնդրից նաև գրեթե նվազագույնի է հասցված բոլոր հնարավոր  տարատեսակ ռիսկերը, որոնք հնարավոր է լինեն՝ կապված ատոմակայնի շահագործման հետ։
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

11:41
Տեխասցի կոնգրեսականն ու կինը մեղադրվում են ադրբեջանական նավթագազային ընկերությունից մի քանի հարյուր հազար դոլար կաշառք ստանալու մեջ
Տեխասցի հանրապետական կոնգերսական 68-ամյա Էնրիկե Ռոբերտոն Կուելարին և նրա կինը՝ 67-ամյա Իմելդա Կուելարին մեղադրվում են Ադրբեջանից փողեր ստանալու...
Աղբյուր` Panorama.am
11:06
«Ուրարտու»-ի ֆուտբոլիստները խաղադաշտ են դուրս եկել Դավիթ Մարտիրոսյանի նկարով շապիկներով
«Ուրարտու» - «Շիրակ» հանդիպմանը  «Ուրարտու»-ի ֆուտբոլիստները խաղադաշտ են դուրս եկել ակումբի նախկին...
Աղբյուր` Panorama.am
10:35
Գերմանահայոց Կենտրոնական Խորհուրդը հայտնում է իր անվերապահ աջակցությունը «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը
Գերմանահայոց Կենտրոնական Խորհուրդը հայտնում է իր անվերապահ աջակցությունը «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը և բարձրաձայնում իր...
Աղբյուր` Panorama.am
10:25
Մեկնարկել են Eurowings ավիաընկերության Բեռլին-Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Eurowings ավիաընկերությունը ս.թ. մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը: Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ...
Աղբյուր` Panorama.am
10:21
Տեղումները կշարունակվեն, հնարավոր է կարկուտ
Մայիսի  4-8-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, մայիսի 4-ին՝ ինտենսիվ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում...
Աղբյուր` Panorama.am
10:11
Հ1-ի «Լուրեր»-ում Տավուշի բնակիչները բացակա են. CIVILNET
#CivilNetCheck-ն ուսումնասիրել է Հանրային հեռուսաընկերության «Լուրեր»-ի՝ ապրիլի 19-ից մայիսի 2-ն ընկած ժամանակահատվածում գլխավոր...
Աղբյուր` Panorama.am
09:51
Իշխան Գևորգյան. Ու ասեք որ դուք այս ամենի հետ հաշտ չեք
Կառավարության դիմաց երեք օր նստացույց հայտարարած Խաչիկ Գևորգյանը գրում է «յսօր 18:00-ին ավարտվում է իմ 72 ժամյա նստացույցը: Ի թիվս...
Աղբյուր` Panorama.am
09:45
«Հրապարակ»․ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ
«Հրապարակ»-ը գրում է. «Կիրանցիների անվտանգության վրա թքած ունեցող եւ  ադրբեջանցիներից պաշտպանվելու համար սահմանին ծառ...
Աղբյուր` Panorama.am
09:40
ՊՆ. Տավուշում ադրբեջանական ԶՈՒ-ն կրակ չի բացել
ՊՆ-ն տարածել է հայտարարություն, որտեղ ասված է. «Սոցիալական ցանցերի անհայտ ծագման որոշ օգտատերեր տեղեկություններ են տարածում, թե իբր...
Աղբյուր` Panorama.am
09:34
«Փաստ». Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում
«Փաստ» օրաթերթը գրում է. Խորհրդարանը երեկ քննարկում էր ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի տարեկան հաղորդումը և զեկույցը: Մի կողմ...
Աղբյուր` Panorama.am
09:22
Նոր Արեշում գետի հենապատը փլուզվել է, ջուրը լցվել է հարակից տներ
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն անցած կեսգիշերին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նոր Արեշ 50-րդ փողոցի շենքերից մեկի մոտակայքում գետի ջրի...
Աղբյուր` Panorama.am
09:18
Աշտարակում փոսի մեջ դի են գտել
Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն մայիսի 4-ին, ժամը 06:03-ին տեղեկություն է ստացվել, որ Աշտարակ քաղաքի...
Աղբյուր` Panorama.am
09:12
Աննա Վարդապետյանի խոսքի արձագանքներից. Մարդու աչքին թքելը հանցակազմ է՝ կախված թքատիրոջ քաղաքական պատկանելիությունից, ժայթքած թքի ծավալից
Փաստաբան Վահան Հովհաննիսյանը, արձագանքելով գլխավոր դատախազի պաշտոնը զբաղեցնող Աննա Վարդապետյանի՝ երեկ ԱԺ-ում հնչեցրած հայտարարություններին,...
Աղբյուր` Panorama.am
09:01
«Հրապարակ»․ Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից
«Հրապարակ»-ը գրում է. «Խորհրդարանական ընդդիմությունը որոշ ժամանակով հրաժարվել է գործուղումներից, ընդդիմադիր...
Աղբյուր` Panorama.am
09:00
Մեկնարկել է GARoon սննդի 5-րդ փառատոնը
Մայիսի 1-ից հունիսի 1-ը Հայաստանում տեղի կունենա GARoon սննդի 5-րդ փառատոնը: Այս տարի կազմակերպիչները պատրաստել են իսկական ԳԱՌՆավալ։ ...
Աղբյուր` Panorama.am
08:58
«Ժողովուրդ». ՔՊ-ականները Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ ջանք չեն խնայել՝ ցույց տալու, որ շատ ոգևորված են Ակադեմիական քաղաքի գաղափարով
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, երեկ ՔՊ-ն հերթական նախաձեռնող խմբի նիստն է արել՝ Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
08:53
«Ժողովուրդ». Գեղարքունիքի մարզպետ, թե՞ Մոսկվայի ուսանող
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հիրավի, անհավանական կենսագրություններ են ունենում ՔՊ-ական «անկենսագրություն»...
Աղբյուր` Panorama.am
08:43
«Ժողովուրդ». «Մի բարձի աշխատեք». Պետական համակարգ մուտքը զույգերով
Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Գործավարից մինչև նախարար գրեթե բոլոր ՔՊ-ականները «գերդաստաններով» պետական համակարգում...
Աղբյուր` Panorama.am
08:35
Երեկվա անձրևից հետո Երևանի փողոցները վերածվել են գետերի, մեքենաները շարժվել չեն կարողացել
Երեկ երեկոյան տեղացած անձրևից հետո Երևանի կենտրոնական փողոցները վերածվել են գետերի։ Դրանք լցվել են նույնիսկ շենքերի մուտքեր։...
Աղբյուր` Panorama.am
23:22
Հանրությանը հայտնի անձանց բարեկամների մասնակցությամբ կրակոցներ Ամերիկյան համալսարանի մոտ
Մայիսի 3-ին, վիճաբանություն, ծեծկռտուք և կրակոց է հնչել Երևանում։ Ժամը 13։25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
22:36
Մամուլի ազատության միջազգային օրը Հայաստանում Վազգեն Սաղաթելյանը և Նարեկ Սամսոնյանը կալանավորված են
Antifake.am-ը գրել է․ «1994թ. սկսած յուրաքանչյուր տարվա մայիսի 3-ին նշվում է Մամուլի ազատության միջազգային օրը (World Press Freedom...
Աղբյուր` Panorama.am
22:23
Թող մեր երեխաները վերջին զոհերը լինեն, բայց սրանից առաջ էլ 15 զինվորի վառեցին ու ոչ մեկ պատասխան չի տալիս. «Ուրալ»-ի վթարից զոհվածի մայր
«Ազոլյանները 3 շաբաթ է՝ ուշքի չեն գալիս տան միակ տղայի՝ Ժոզեֆի մահվան լուրից։ Տան անկյունում միակ որդուց մնացած հուշերի անկյունն է։ Կորստի...
Աղբյուր` Panorama.am
22:02
Լիտվան Երևանին և Բաքվին առաջարկում է կոմունիկացիաների բացման իր փորձը. Դեսպան
Լիտվայի Հանրապետությունն ինչպես Երևանի, այնպես էլ Բաքվի հետ կոմունիկացիաների բացման համատեքստում բազմիցս կիսվել է իր փորձով, որն ունի Ռուսաստանի...
Աղբյուր` Panorama.am
21:45
Արթուր Սուքոյանի կալանավորման դեմ ներկայացվել է վերաքննիչ բողոք.Էրիկ Ալեքսանյան
Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը ֆեյսբուքի իր էջում գրում է, որ Արթուր Սուքոյանի կալանավորման դեմ ներկայացվել է վերաքննիչ բողոք։ Դավիթ Լևոնյանը...
Աղբյուր` Panorama.am
21:26
Օակուպացված Քարվաճառում ադրբեջանական ԶՈւ զինծառայող է մահացել և ևս 3-ը վնասվածքներ ունեն
Մայիսի 3-ին օկուպացված Քարվաճառում բեռնատարի և մարդատար ավտոմեքենայի բախման հետևանքով մահացել է ադրբեջանական զինված ուժերի զինծառայող Ահմեդով...
Աղբյուր` Panorama.am
21:05
Հայուհի Պամելա Նարիմանյանը՝ Պամ Ռաբբիտը ճանաչվել է Չեխիայի «Տարվա լավագույն երգչուհի»
Հայուհի Պամելա Նարիմանյանը՝ Պամ Ռաբբիտը ճանաչվել է Չեխիայի «Տարվա լավագույն երգչուհի»։ Այս մասին տեղեկացնում է «Օրեր»-ը։...
Աղբյուր` Panorama.am
21:03
AntiFake.am-ի խմբագրությունը հայտարարություն է փոխանցել Երևանում ԵԽ գրասենյակի ղեկավարին Ն. Սամսոնյանին և Վ. Սաղաթելյանին 43 օր անազատության մեջ պահելու մասին
Այսօր` մայիսի 3-ին, AntiFake.am-ի խմբագրությունը ՀՀ Վերաքննիչ դատարանի կողմից «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար, AntiFake.am...
Աղբյուր` Panorama.am
20:47
Դավիթ Վարդանյանը հաղթել է ադրբեջանցուն, դուրս եկել ԵԱ կիսաեզրափակիչ
Այսօր՝ մայիսի 3-ին, Ստոկհոլմում (Շվեդիա) մեկնարկել է ուշուի Եվրոպայի 2024 թվականի 19-րդ առաջնությունը։ Դավիթ Վարդանյանը հաղթել է Ադրբեջանի...
Աղբյուր` Panorama.am
20:36
Լրագրողների և մամուլի աշխատանքն առհասարակ լի է խնդիրներով․ Թաթոյան
Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը գրում է․ «Լրագրողի մասնագիտական աշխատանքի շնորհիվ է քաղաքացին տեղեկանում այն մասին,...
Աղբյուր` Panorama.am
20:28
Կիրանցի բնակիչները դեռ հույս ունեն, որ կարող են կանխել սյուների տեղադրումը
 Կիրանցից ոստիկական զորքը շուրջ մեկ ժամ առաջ հեռացել է, թեև դեռ հերթապահող ոստիկաններ կան։ Չնայած այն բանին, որ երեկ ականազերծող խումբը...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Բագրատ Սրբազանին կրկին չթողեցին գնալ Կիրանց
12:47 03/05/2024

Բագրատ Սրբազանին կրկին չթողեցին գնալ Կիրանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}