Առողջություն 09:30 14/02/2024 Հայաստան

Սալմոնելոզով վարակման դեպքեր Juli’s սրճարանում

Աուրիկա Օսելսկին «Հետք»-ին պատմել է, որ փետրվարի 6-ին առավոտյան իր եղբոր հետ այցելել է Juli’s սրճարան և պատվիրել է սաղմոնով բենեդիկտ։ Կեսը նա է կերել, կեսը՝ եղբայրը։ Երկուսի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է մի քանի ժամ անց։ Առաջին օրը բուժումը ստացել են տնային պայմաններում, բայց փետրվարի 7-ին երկուսն էլ ավելի են վատացել, երեկոյան շտապօգնություն են կանչել և նրանց տեղափոխել են Մալաթիա-Սեբաստիայի ինֆեկցիոն կենտրոն։

«Մեզանից առաջ հիվանդանոցում կար ևս երկու հոգի, որ նույն սրճարանում պատվիրել էին նույն բանը, մեզանից հետո էլ երկու կին բերեցին, նույն իրավիճակում։ Գիտեք՝ հիվանդանոցում բժիշկը երբ իմանում էր, որ Juli’s սրճարանում սնվելուց հետո են թունավորվել, կատակով ասում էր՝ թողեք գուշակեմ, սաղմոնով բենեդիկտ եք կերել»,-պատմում է Աուրիկան։

Բժիշկները միանգամից անալիզներ են վերցրել, և մինչ պատասխանը գար, Աուրիկան և իր եղբայրը մեկուկես օր մնացել են հիվանդանոցում, որից հետո որոշել են կաթիլային բուժումը ստանալ տանը։ Արդեն երկուշաբթի օրը՝ փետրվարի 12-ին, անալիզների պատասխանը եկել է և նրանց մոտ հաստատվել է սալմոնելոզ։

Աուրիկան պատմում է, որ հիվանդանոցում պայմանները շատ վատ են եղել։ «Պատկերացրու՝ դու անտանելի ցավերի մեջ ես, փսխում ես, կաթիլայինը միացրած ամեն հինգ րոպեն վազում ես զուգարան, իսկ զուգարանում նույնիսկ չկա զուգարանակոնքի նստատեղ, չկա տաք ջուր, նույնիսկ թուղթը մենք ենք բերել, ես չէի կարող այդտեղ մնալ։ Բժիշկները շատ հոգատար էին և պրոֆեսիոնալ, նրանց հանդեպ որևէ հարց չկա, բայց պայմանները՝ անընդունելի էին»,-ասում է Աուրիկան։

«Հետքը» զրուցել է նաև Աուրիկայի ընկերուհու՝ Կրիստինա Ասրյանի հետ։ Կրիստինան պատմեց, որ ամսի 7-ին զանգահարել է Juli’s սրճարան և տեղեկացրել է նրանց, որ Աուրիկան և եղբայրը հայտնվել են հիվանդանոցում։

«Երբ զանգեցի ու տեղեկացրի, ինձ հարցրին՝ կներեք, երե՞կ էլ էիք դուք զանգում թունավորման համար։ Ասացի՝ ոչ, բայց փաստորեն էլի է մարդ թունավորվել, առաջին դեպքը չէ։ Խառնվեց, ասաց՝ տնօրենը ձեզ կզանգի»,- պատմում է Կրիստինան։

Կրիստինային զանգել է տնօրենը և խոսք է տվել զանգել Աուրիկային։ «Բայց էդպես էլ չզանգեց, ես նորից զանգեցի Juli’s, ասացի՝ դուք ինձ խոստացել էիք, որ կզանգեք, ասաց՝ գիտեք ինչի չենք զանգել, որովհետև մեզ թվաց ձվերից է, մենք ձվերը ուղարկել ենք լաբորատորիա ստուգման»,-ասում է Կրիստինան։ Դրանից հետո միայն տնօրենը զանգել էր Աուրիկային և ներողություն էր խնդրել։

Աուրիկայի խոսքով՝ նա մեծ ծախսերի տակ է ընկել, քանի որ նա ՀՀ քաղաքացի չէ, բուժումը ավելի թանկ է եղել, վարակման պատճառով ԱՄՆ տոմսը ստիպված փոխել է, տան վարձակալության ժամկետն է երկարացրել։ «Ինձ տնօրենն ասաց, որ չեն կարող փոխհատուցել, ես էլ հույս չունեմ, որ կրած կորուստներիս գոնե մի մասը կփոխհատուցվի»,-ասում է Աուրիկան։

Կրիստինայի խոսքով՝ իր ծանոթի զարմիկները՝ 4 հոգի, նույնպես թունավորվել են Juli’s-ում նույն ուտեստը ուտելուց հետո, բայց բուժում ստացել են տնային պայմաններում։

Դիանա Մանգոյանն ու Ռուբեն Պատվականյանը «Հետքին» պատմեցին, որ Juli’s սրճարանում նույն ուտեստը պատվիրել են փետրվարի 6-ի երեկոյան, մի քանի ժամից երկուսն էլ վատացել են։ Դիանան ամբողջ գիշեր կայուն բարձր ջերմություն է ունեցել, փսխել է, սուր աղիքային ցավեր է ունեցել։ Հաջորդ օրը ծնողները բժշկի տնային կանչ են արել, Դիանային բուժում են նշանակել, մինչ օրս դեռ լիովին չի ապաքինվել։ Ռուբենը ավելի արագ է վերականգնվել, քանի որ քիչ էր կերել, բայց նա նույնպես մոտ հինգ օր սուր ցավեր է ունեցել։

Անուշ Բիչախչյանը նույնպես Juli’s-ից սաղմոնով բենեդիկտ է կերել և թունավորվել։ Փետրվարի 7-ին երեք հոգով եղել են սրճարանում, Անուշի ընկերուհին՝ Էմմա Մակարյանը և նրա ամուսինն ու  սկեսուրը նույն ուտեստն են կերել, նույնպես վատացել են։ Սկզբից Անուշին շտապօգնությունով տարել են Հանրապետական հիվանդանոց, հետո՝ Մալաթիա-Սեբաստիայի ինֆեկցիոն հիվանդանոց, որտեղ նա ստացիոնար բուժում է ստացել։ Անուշը նույնպես բողոքում է հիվանդանոցի պայմաններից։ Երկուշաբթի օրը՝ փետրվարի 12-ին, նրա մոտ նույնպես հաստատվել է սալմոնելոզ։

«Միայն իմ ծանոթները և ես մոտ յոթ հոգի ենք, բոլորս նույն ձև թունավորվել ենք»,-պատմում է Անուշը։ Անուշի ընկերուհու՝ Էմմայի ամուսինը թունավորման դեպքի հաջորդ օրը՝ փետրվարի 8-ին, տեղեկացրել է Juli’s-ին։

Տաթև Բադալյանը «Հետքին» պատմել է, որ փետրվարի 8-ին առաքումով պատվիրել է մեկ հատ սաղմոնով բենեդիկտ և մեկ հատ պրոշուտոյով բենեդիկտ։ «Ես կերա սաղմոնով բենեդիկտը, ընկերուհիս՝ պրոշյուտոյով։ Նույն օրը ես շատ վատացա, բարձր ջերմություն եմ ունեցել, անտանելի ցավեր, բախտս բերել է, որ տանը բժիշկ կա, միանգամից կաթիլային բուժում եմ ստացել»,- պատմում է Տաթևը։ Նրա խոսքով, ընկերուհուն ոչինչ չի եղել։ Տաթևը չի մտածել, որ հնարավոր է սալմոնելոզ լինի և անալիզ չի հանձնել, բայց երբ իմացել է հաստատված դեպքերի մասին, որոշել է անալիզ հանձնել։

Մարիամ Գանջումյանը «Հետք»-ին պատմեց, որ հունվարի 25-ի երեկոյան նա սրճարանում իր մանկահասակ երեխային մի փոքր կտոր իր պատվիրած բենեդիկտից է տվել։ Հաջորդ օրը երեխան վատացել է, նրա մոտ նույնպես հաստատվել է սալմոնելոզ։ «Ես կասկածում էի, որ կարող է այդ սրճարանից լինել, բայց համոզված չէի։ Հետո, որ տեսա էս բոլոր պատմությունները, կասկածներս հաստատվեցին»,-«Հետք»-ին պատմեց Մարիամը։

Մեր տվյալներով, առնվազն 20 քաղաքացի է թունավորվել, նրանցից ոչ բոլորն են ստացիոնար բուժում ստացել։

Ինչ է ասում Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը

Թունավորման դեպքերի մասին «Հետքը» զրուցել է Սննդամթերքի անտվանգության տեսչական մարմնի իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ (ՍԱՏՄ) Անուշ Հարությունյանի հետ։

«Թունավորումների մասին ահազանգը ՍԱՏՄ-ն ստացել է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից (ՀՎԿԱԿ) ուրբաթ օրը՝ փետրվարի 9-ին։ Արձագանքել ենք, նույն օրը գնացել ենք սրճարան, վերցրել ենք սննդի նմուշներ, որոնք տվել ենք լաբորատոր փորձաքննության։ Կարող է լինել նաև խաչաձև աղտոտում, ինչը նշանակում է, որ հիվանդ քաղաքացին, որը պատրաստում է սննդամթերքը, տարածել է ինֆեկցիան»,- ասում է Անուշ Հարությունյանը։

Լաբորատոր փորձաքննության ուղարկել են ձուն, ձուկը և սաղմոնով բենեդիկտի նմուշներ։ Փորձաքննության արդյունքները պատրաստ կլինեն փետրվարի 14-ին։

Ինչ է ասում Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը (ՀՎԿԱԿ)

ՀՎԿԱԿ-ից «Հետք»-ին հայտնել են, որ ինֆեկցիոն հիվանդանոց դիմել է 6 հոգի, անալիզներից հետո բոլորի մոտ հաստատվել է սալմոնելոզ։ Քաղաքացիներից 4-ը դիմել են փետրվարի 8-ին, 2 հոգին՝ ամսի 9-ին։

Մեր տեղեկություններով՝ բացի ինֆեկցիոն հիվանդանոցից, թունավորված մարդիկ բուժում են ստացել նաև այլ հիվանդանոցներում։ Ըստ էության, թունավորվածների մի մասը բուժումը ստացել է տնային պայմաններում։

Ինչ է ասում Juli's-ը

«Հետք»-ը զրուցել է Juli’s սրճարանի սեփականատեր Անժելիկա Իշխանյանի հետ։

Անժելիկան նշեց, որ քաղաքացիներից թունավորման մասին ահազանգեր ստանալուց հետո՝ ամսի 8-ից սկսած դադարեցրել են սաղմոնով բենեդիկտի մատուցումը։ Նշենք, որ թունավորված քաղաքացիներից մեկը՝ Տաթև Բադալյանը, սաղմոնով բենեդիկտ առաքումով պատվիրել է ամսի 8-ի առավոտյան։ Առաքման անդորրագիրը ստորև։

Նշենք՝ Իդա Հակոբյանը, որի հարսը նույնպես թունավորվել է, գրել է, որ թունավորումը տեղի է ունեցել ամսի 8-ին։

Անժելիկան «Հետք»-ին տեղեկացրեց, որ ահազանգերից հետո իրենք էլ են տեղեկացրել ՍԱՏՄ-ին։ Նա հաստատեց, որ ՍԱՏՄ-ից եկել են, վիրուսի առկայությունը ստուգելու համար համապատասխան ստուգումներ են արել և սննդի նմուշներ են վերցրել։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։

Լուսանկարը՝ «Հետք»-ի։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:37
Տիկին դեսպան, Ձեր լռությունը ԱՄՆ ամոթն է. Դավիթ Ֆիդանյան
«Տիկին դեսպան, Դուք ինքներդ էլ գիտեք, թե Հայաստանի Հանրապետությունում ինչպիսի ավտորիտարիզմ է տիրում։ Եվ Ձեր իսկ լռությունն առաջին հերթին...
Աղբյուր` Panorama.am
15:35
Սա քաղաքականությո՞ւն է, սա ընդդեմ նվաստացման պայքար է. Մրո
«Այս քայլերթը բնական է ստացվել, ոչ մի սարքած բան չկա»,- լրագրողներին ասաց Կիրանցից դեպի Երևան քայլերթին միացած Հայաստանի վաստակավոր...
Աղբյուր` Panorama.am
15:13
Դադարեք լռել. AntiFake-ի բողոքի ակցիան ԱՄՆ դեսպանատան մոտ. ՈՒՂԻՂ
AntiFake խմբագրության աշխատակիցները, մի խումբ քաղաքացիներ  բողոքի ակցիա են իրականացնում ԱՄՆ դեսպանատան դիմաց՝ պահանջելով լռել  և խոսքի...
Աղբյուր` Panorama.am
14:43
Հորդորում ենք միանալ «Տավուշը հանուն Հայաստանի» շարժման երթին․ Արցախի թեմի կոչը
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արցախի թեմը հորդորում է միանալ «Տավուշը հանուն Հայաստանի» շարժման կազմակերպած խաղաղության և...
Աղբյուր` Panorama.am
14:38
Արմավիրում մայիսի 8-ին 8 ժամ ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ շինարարական աշխատանքներով պայմանավորված, ս.թ. ...
Աղբյուր` Panorama.am
14:34
Սուրենյանց. Այսպիսի «հրաշք» միայն նիկոլական Հայաստանում է հնարավոր
Քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը գրում է. «Կառավարումն ամբողջովին ձախողած...
Աղբյուր` Panorama.am
14:22
70-ամյա կնոջ նկատմամբ ավազակային հարձակման դեպքը բացահայտվել է
25–ամյա երիտասարդ է կալանավորվել
Աղբյուր` Panorama.am
14:21
Փաշինյանի արածը, եթե կյանքի կոչվի, ապա այն իրական պատերազմի սպառնալիքը է. Գեղամ Մանուկյան
«Երթը հանրային արձագանքն է, որ կա այս իշխանության նկատմամբ։ Այն  վերաբերմունքի, նրանց ստախոսությունների արկածախնդրության...
Աղբյուր` Panorama.am
14:07
YouTube, Netflix և այլ թոփ հավելվածներ՝ անսահմանափակ. Team-ի նոր առաջարկը
Team Telecom Armenia-ն մշակել է նոր Բի Ֆրի փաթեթ, որը հնարավորություն է տալիս օգտվել հիմնական վիդեո հարթակներից անսահմանափակ՝ առանց ինտերնետի...
Աղբյուր` Panorama.am
14:01
Թաթոյան. Այստեղ եմ՝ Բագրատ Սրբազանին և իրենց իրավունքների համար պայքարող մեր ժողովրդին աջակցելու
«Ես այստեղ չեմ վարչապետի պաշտոնի հարցն արծարծելու, ես եկել եմ Բագրատ Սրբազանին և մեր ժողովրդին, որոնք իրենց իրավունքների համար են արդարացի...
Աղբյուր` Panorama.am
13:40
Արման Թաթոյանը միացավ Բագրատ Սրբազանի առաջնորդած քայլերթին
Քիչ առաջ Հայաստանի նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը միացավ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի  առաջնորդած  քայլերթին դեպի...
Աղբյուր` Panorama.am
13:31
Կիրանցում ծառերից շատ ոստիկան կա
Նիկոլ Փաշինյանի կողմից սահմանազատման ենթարկվող Տավուշի մարզի Կիրանց գյուղում այսօր էլ բազմաթիվ ոստիկաններ կան։ Բնակիչների հրապարակած...
Աղբյուր` Panorama.am
13:29
Ովքեր են Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողության հյուրերը
Կրեմլում սկսվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությունը։ Արարողությունը սկսվել է Կրեմլի մեծ պալատի Սուրբ Էնդրյուի...
Աղբյուր` Panorama.am
13:23
«Գուգլի» տնօրենը և հայազգի աշխատակիցները մերժել են Վահագն Խաչատուրյանին. Yerkir.am
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը մայիսի 6-11-ն աշխատանքային այցով գտնվում է ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում: Yerkir.am-ին հասած բացառիկ...
Աղբյուր` Panorama.am
13:15
«Ամբերդ ամրոցը» վերսկսում է աշխատանքը
«Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցը  մայիսի 8 -ից  կվերսկսի աշխատանքը։ «Պահպանության ծառայություն»...
Աղբյուր` Panorama.am
12:59
Հայաստանի լեռնային մարզերում սպասվում է մինչև -1․․․-2 աստիճան ցուրտ
Հայաստանի լեռնային մարզերի 1800-2000մ և ավելի բարձրություններում մայիսի 7-ի լույս 8-ի և 8-ի լույս 9-ի գիշերը օդում սպասվում է մինչև -1․․․-2...
Աղբյուր` Panorama.am
12:51
Ծաղկավան գյուղի ներքևի հատվածում շարժ է նկատվում. Գառնիկ Դանիելյան
«Մինչ հիմա պատերազմի դուռը  բացել են իրենք ու չեն էլ փակել։ ՔՊ-ի ադրբեջանցի զինվորները հիմա այս պահին Կիրանց գյուղի մատույցներում են։...
Աղբյուր` Panorama.am
12:49
Թովմաս Առաքելյան. Սրբազանի առաջնորդությամբ պայքարելու եմ այնքան ժամանակ, քանի դեռ սա պայքար է հանուն ճշմարտության
Թովմաս ուրարակիր Առաքելյանը, որ Տավուշում սահմանազատման մեկնարկից ի վեր Բագրատ Սրբազանի առաջնորդած պայքարում է, գրում է. «Քանի որ...
Աղբյուր` Panorama.am
12:43
Իշխանությունները քարտեզներին գաղտնիության այն աստիճանն է տվել, որ դրանց ծանոթանալու հնարավորություն չկա. Տիգրան Աբրահամյան
«Այս իրականության մեջ իշխանությունները իրականում բավարարում են Ադրբեջանի միակողմանի պահանջները և առաջ են տանում ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
12:42
Բագրատ Սրբազան. Իմ նկարները հրապարակողների հետ էլ նկար ունեմ, ուղղակի ամաչում եմ հրապարակել
«Այս շարժման գեղեցկությունն այն է, որ ամբողջը ճշմարտության մասին է»,-քայլերթի մեկնարկին լրագրողների հետ զրույցում ասաց Տավուշի թեմի...
Աղբյուր` Panorama.am
12:19
Սրբազանի առաջնորդած քայլերթը միտված է արդարության, ճշմարտության հաստատմանը. Տիգրան Ներսիսյան
«Սա միասնության, արդարության, ճշմարտության հաստատման երթ է, որը որ պետք է այս ամենը հաստատի»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
12:00
Փաշինյանը Էրդողանի երդմնակալության քաղցր հիշողությունները չի ցանկանում մթագնել Պուտինի երդմնակալության նոր տպավորություններով. Խաչատրյան
«ԱԺ-ում ՄԻՊ-ի զեկույցից մեզ պարզ դրաձավ, որ իրեն ժողովրդավարության բաստիոն հռչակած երկրում կալանավորվածների 53 %-ն անմեղ են, որովհետև այդ...
Աղբյուր` Panorama.am
11:55
Հավաքների ազատությունն ապահովված է բոլոր քաղաքացիների համար. ՔՊ-ականը՝ Բագրատ Սրբազանի հայտարարության մասին
«Չգիտենք որտեղից են գալիս նման հայտարարությունները, ինչ հիմնավորումներով և ինչի համար են արվում»,- խորհրդարանական ճեպազրույցների...
Աղբյուր` Panorama.am
11:39
ՊՆ. Ժամը 12:00-ին Կիրանցից հյուսիս տեղի կունենա պայթյուն
Այսօր՝ ժամը 12:00-ին, Տավուշի մարզի Կիրանց բնակավայրից 1800 մ հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք' 1(մեկ) պայթյուն: ...
Աղբյուր` Panorama.am
11:30
Պուտին-Փաշինյան հանդիպումը կարող է դառնալ վերջին տարիների ամենակարևորներից մեկը. Վերլուծաբան
«Մայիսի 8-ին Մոսկվայում նախատեսված Պուտին-Փաշինյան հանդիպումը կարող է լինել վերջին տարիների ամենակարևոր հանդիպումներից մեկը, եթե խոսքը...
Աղբյուր` Panorama.am
11:12
Ալմաթիում հանդիպումն առանց միջնորդների բանակցելու Ալիևի օրակարգի մաս է. Փորձագետ
Մայիսի 10-ին Ալմաթիում կանցակցվի Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը: «Հայացք» վերլուծական կենտրոնի...
Աղբյուր` Panorama.am
10:51
ԱՄՆ Պետդեպը հրաժարվել է մեկնաբանել Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի այցը Արցախ
Նախօրեին Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մարկ Լիբին այցելել էր Արցախի Հանրապետության Շուշի քաղաք։ ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու...
Աղբյուր` Panorama.am
10:02
Դեղատան փողոցում հրդեհ է բռնկվել մոտ 400 քմ տարածքում գտնվող տներում
Մայիսի 7-ին, ժամը 05:52-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Դեղատան փողոցի երկհարկանի տներից...
Աղբյուր` Panorama.am
10:00
Քաղաքապետարանում գումար կա կոռուպցիայի համար, բայց գումար չկա խնդիրները կարգավորելու համար. Արթուր Չախոյան
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ Տիգրան Ավինյանի հորդորով անդրադարձ կատարվեց հորդառատ անձրևների պատճառով Երևանի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արման Թաթոյանը միացավ Բագրատ Սրբազանի առաջնորդած քայլերթին
14:26 07/05/2024

Արման Թաթոյանը միացավ Բագրատ Սրբազանի առաջնորդած քայլերթին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}