Լեգենդար հետախույզը. Գևորգ Վարդանյանը դարձավ 100 տարեկան
Խորհրդային հետախուզության լեգենդը. Թեհրանում Ստալինի, Ռուզվելտի և Չերչիլի դեմ մահափորձը կանխողներից մեկը։ Այսօր լրանում է Գևորգ Վարդանյանի ծննդյան 100-ամյակը։ Նրա ողջ կյանքը գաղտնի էր պահվում, իսկ անունը հայտնի է դարձել միայն 2000 թվականին։ Կնոջ հետ նա փոխել է մայրցամաքները, մի քանի անգամ ամուսնացել՝ ամեն անգամ ամեն ինչ նորից սկսելով հանուն մեծ առաքելության։
Գ. Վարդանյանը ծնվել է 1924 թ. փետրվարի 17 -ին Դոնի Ռոստովում: 1940 թ-ից ղեկավարել է հատուկ խումբը, որն զբաղվում էր Թեհրանում և այլ քաղաքներում ֆաշիստ գործակալների և գերմանացի հետատխույզների բացահայտմամբ։
Նրա կենսագրական պատմության մեջ հատկապես նշվում է 1943 թվականը, երբ Թեհրանում կայանալիք կոնֆերանսին 19-ամյա հետախույզը պետք է ապահովեր Հիտլերի կոալիցիայի երկրների առաջնորդների՝ Ստալինի, Չերչիլի և Ռուզվելտի անվտանգությունը: Հայ հետախույզին և նրա գործընկերներին հաջողվել է կանխել այդ եռյակի դեմ ֆաշիստական Գերմանիայի ծրագրած մահափորձը։
Ավելի քան երեք տասնամյակ անց այս պատմությունը հիմք է դարձել «Թեհրան-43» ֆիլմի համար։
1951թ ավարտել է Երևանի պետական համալսարանի օտար լեզուների ֆակուլտետը։ Հետագայում նա հետախուզական բազմաթիվ օպերացիաներ է իրականացրել աշխարհի տարբեր երկրներում։
Հայազգի հերոսն իր ծառայությունը շարունակել է մինչև 1992թ։ Անգամ թոշակի անցնելուց հետո, Գևորգ Վարդանյանը ակտիվորեն համագործակցել է արտաքին հետախուզության ծառայության հետ, հանդիպել է երիտասարդ գործընկերներին և նրանց է փոխանցել իր հարուստ կենսափորձը։
Գևորգ Վարդանյանն արժանացել է ԽՍՀՄ հերոսի կոչման, պարգևատրվել է Լենինի, Կարմիր դրոշի, Մեծ Հայրենականի 2-րդ աստիճանի շքանշաններով և բազմաթիվ մեդալներով։ Մահացել է 2012թ-ի հունվարի 10-ին:
Այսօր՝ Գևորգ Վարդանյանի ծննդյան հարյուրամյակի կապակցությամբ, ռուսական Առաջին ալիքը կցուցադրի «Իրական պատմություն. Թեհրան 43» ֆիլմը։
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ