Տնտեսություն 17:24 19/02/2024 Հայաստան

Միջազգային նորմերով Հայաստանում 500-600 ՄԳ/Վ-ից բարձր հզորությամբ ատոմային կայանի կառուցման իրավունք չունենք. Էդվարդ Արզումանյան

Հայաստանում կառուցվելիք նոր ատոմային էներգաբլոկի հզորության վերաբերյալ փորձագիտական հանրության շրջանում կարծիքները բաժանվել են։ Նրանց մի մասը գտնում է, որ պետք է արձագանքել Ռուսաստանին և համաձայնել նրա առաջարկած 1200 ՄԳ/Վ հզորությամբ ատոմակայանի կառուցմանը։ Փորձագետների մյուս մասն էլ կարծում է, որ նման հզորությամբ ատոմակայանի կառուցումը նախընտրելի չէ և դրա համար բերում են գիտական հիմնավորումներ։

Հիշեցնենք, որ օրեր առաջ ՌԴ-ի «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գործադիր տնօրեն Ալեքսեյ Լիխաչևը հայտարարեց, թե Հայաստանը պետք է 2.5-3 տարվա ընթացքում կողմնորոշվի ատոմային էներգիայի իր հետագա զարգացման ձևաչափի հարցում։

Panorama.am-ը էներգետիկ փորձագետ, Հայաստանի էներգետիկայի նախարարի նախկին տեղակալ Էդվարդ Արզումանյանին խնդրեց ներկայացնել իր մոտեցումները նոր կառուցվելիք էներգաբլոկի վերաբերյալ։

Էդվարդ Արզումանյանն ասաց. «Հայաստանի ռազմաքաղաքական և աշխարհագրական դիրքը, և աշխարհի հետ շփվելու նրա հնարավորություններն այնպես, ինչպես եղել են 1990-91 թվականներին, այսօր չկան։ Եթե մենք ցանկանում ենք, որ Հայաստանում նման մեծ հզորության  ատոմային էներգաբլոկ կառուցվի, ապա այս կարևոր հանգամանքները պետք է աչքի տակ ունենանք։ Բայց ամենակարևորը Էներգետիկ անվտանգության պայմաններն են։

Հայաստանի էներգահամակարն այսօր և մոտակա տարիներին կարող է ունենալ պիկային հզորության այնպիսի չափ, որը թույլ չի տալիս նման մեծ հզորությամբ ատոմային բլոկ կառուցել։

Այսօրվա մեր էներգահամակարգը պիկային ժամերին՝ երեկոյան 19-20-ի սահմաններում, բոլոր տվյալների և հաշվետվությունների համաձայն, կազմում է 1200 ՄԳ/Վ։ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության պահանջների համաձայն, նման համակարգում կարելի է կառուցել միայն այնպիսի ատոմային բլոկ, որի հզորությունը չի գերազանցի տվյալ էներգահամակարգի պիկային հզորության 45-50 %-ը։ Այսինքը, եթե Հայաստնում պիկային հզորությունը կազմում է 1200 ՄԳ/Վ, ապա մեզ մոտ կարելի է կառուցել ամենաշատը 500 կամ 600 ՄԳ/Վ հզորության ատոմային բլոկեր։ Այս բոլոր ծրագրերը նախատեսված են ՀՀ կառավարության 2016 թվականի հունվարին հաստատաված «Հայաստանի մինչև 2036 թվականը էներգոհամակարգի զարգացման ծրագրում»։ Այդ ծրագրում բոլոր գիտական հիմնավորումները կան, թե ինչու չի կարելի նման հզորության էներգաբլոկ կառուցել։

2016 թվականին 500-600 ՄԳ/Վ հզորությամբ ատոմային բլոկ կառուցում էին միայն Չինաստանը և Կանադան, իսկ Ռուսաստանում այն չկար, որովհետև նրանք 1993 թվականից սկսելով 500 ՄԳ/Վ հզորությամբ ատոմային բլոկի նախագծման աշխատանքները և մինչ օրս նրա կառուցումը չեն հասցրել ավարտին։ Հիշում եմ 1993 թվականին, երբ ես ՀՀ էներգետիկայի փոխնախարար էի, ռուսները եկան Հայաստան և ասացին, որ մեզ մոտ կկառուցեն նման հզորության էներգաբլոկ։ Բայց Ռուսաստանում ոչ մի տեղ նման ատոմակայան չի կառուցվել և չի աշխատում, իսկ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը թույլատրում է բլոկեր կառուցել այն պետություններին, որոնք նման բլոկ իրենց տարածքներում կառուցել և դրանից հետո 3 տարի փորձարկել են, ունեն աշխատանքի դրական փորձ, որը պետականորեն հիմնավորված է։
Այսպիսով այսօր գիտականորեն, տեխնիկապես, միջազգային պահանջներով սահմանված նորմերով այնպես է արված, որ մենք Հայաստանում 500-600 ՄԳ/Վ հզորությամբ բլոկերից բացի այլ, օրինակ,1000-1200 ՄԳ/Վ հզորությամբ կայան իրավունք չունենք կառուցելու։

Դժվար է ասել, որ եթե սկսենք կառուցելը, ապա 10 տարի հետո մեր պիկային հզորությունը կլինի ոչ թե 1200 ՄԳ/Վ այլ 1400 ՄԳ/Վ։ Ամենալավատես մարդիկ էլ պետք է հասկանա, որ այն հնարավոր չէ...

Պետք է նաև դիտարկել, թե մենք արդյոք կարող ենք էլեկտրաէներգիա արտահանել մեր հարևաններին։ Ես ուսումնասիրել եմ հարևան շուկաները։ Օրինակ, այսօր Թուրքիան ունի էլեկտրաէներգիայի պահանջ և Ադրբեջանը Վրաստանի վրայով էլեկտրաէներգիա է արտահանում Թուրքիա։ Ամառվա ամիսներին, երբ Թուրքիան 500 ՄԳ/Վ-ի պահանջ ունի, դրա 200 ՄԳ/Վ-ը տալիս է Վրաստանը, իսկ 300 ՄԳ/Վ-ը Ադրբեջանը։ Վրաստանում կա 1200 ՄԳ/Վ հզորությամբ ջերմակայաններ, որոնցից ընդամենը 300 ՄԳ/Վ-ն է արտադրվում։

Պետք է դիտարկենք մեր հարևաններին՝ էներգիայի արտահանման առումով։ Ռուսաստանում արդեն 25 տարի է ջերմային էլեկտրակայանները աշխատում են 60 % հզորությամբ, 40 %-ը պարապ կանգնած ժանգոտում են, որովհետև կարիքը չկա, ո՛չ Ռուսաստանի ներսում, ո՛չ էլ արտահանման համար։ Այդ երկիրը էներգիայի կարիք չունի, կարող է միայն արտահանել իր ատոմային հզորություններով և այսօր նա Վրաստանին տալիս է 250 ՄԳ/Վ էլեկտրաէներգիա։

Ադրբեջանն էլ կարիք չունի, նա իր գազի, մազութի պաշարներով ինքնաբավ է, նույնիսկ արտահանում է Թուրքիա։

Իրանի հետ ունենք պայմանագիր և նրանց տված գազի դիմաց 1/3-ի հարաբերակցությամբ մատակարարում ենք էլեկտրաէներգի։ Այս պայմանագիրը մինչև 2026 թ. է, որից հետո դրա կարիքը չեն ունենա, որովհետև ռուսներն այնտեղ կառուցում են երկու հատ 1060 ՄԳ/Վ հզորության ատոմային բլոկներ, որոնք կշահագործվեն 2025 և 2026 թվականին։ Այդ ատոմային բլոկերը կարտադրեն մոտավորապես 15 մլդ ԿՎ/Ժ էլեկտրաէներիգիա, այն դեպքում, երբ մենք Իրանին գազի դիմաց ամենաշատ էլեկտրաէներգին տվել ենք 2017 թվականին՝ ընդամենը  1.5 մլրդ ԿՎ/Ժ-ի չափով։ Ստացվում է, որ 2026 թվականին Իրանը կարտադրի 10 անգամ ավելի շատ էլէկտրաէներգիա, քան 2017 թվականին առավելագույնը ստացել է Հայաստանից։

Ներկայում մենք Իրանին տալիս ենք  1.1 մլն   ԿՎ/Ժ էլեկտրաէներդիա։ Չգիտեմ ինչու Իրանի հետ այդ պայմանագիրը երկարացրին մինչև 2030 թիվը, բայց այն նշանակություն այլևս չունի։ 2026 թվականից կարող ենք Իրանից այդ գազը գնել, բայց ՌԴ-ի հետ Հայաստանի կնքած պայմանագրում էլ գրված է, որ այլ երկրից գազ չենք գնելու...»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ կից տեսանյութում
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

11:50
Փաշինյանը չի մասնակցի Պուտինի երդմնակալության արարողությանը
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը։ «Ոչ»,- այս մասին լրագրողներին ասաց ԱԺ...
Աղբյուր` Panorama.am
11:31
ԱԺ նիստում ՔՊ-ական պատգամավորներից մեկը հեռախոսով խաղում է, մյուսը թղթով ինքնաթիռ է պատրաստում
Ազգային ժողովի նիստում շատերը ժամանակ են սպանում։ Օրինակ այսօր Armlur-ի տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպե է ՔՊ-ական Գագիկ Մելքոնյանը հեռախոսով...
Աղբյուր` Panorama.am
11:30
Չի կարելի դագաղներով իշխանության գալ, հետո ուրիշներին մեղադրել ճամփա փակելու մեջ. Լիլիթ Գալստյան
 «Քաղաքական իշխանության հենարանը ուժայիններն են, որոնք վերածվել են խաղաղ հավաքները բռնությամբ ճնշելու, երկրում վախի մթնոլորտ...
Աղբյուր` Panorama.am
11:17
Պետրոս Պետոյանը նշանակվել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավար
«Ուզում եմ ներկայացնել մեր գործընկերներին, մասնավորապես Պետրոս Պետոյանին, ով նշանակվել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավար։ Շնորհավորում...
Աղբյուր` Panorama.am
11:10
Ականի պայթյունից վիրավոր զինծառայողին տեղափոխել են Իջևանի ԲԿ
Կիրանցի հատվածում ականի պայթյունից  վիրավորված զինծառայողին տեղափոխել են Իջևանի ԲԿ։ Բժշկական կենտրոնից Panorama.am-ի հարցերին ի...
Աղբյուր` Panorama.am
11:03
Միրզոյանն ու Բայրամովը կհանդիպեն մայիսի 10-ին
Նախապես ձեռքբերված պայմանավորածություններին համապատասխան, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն...
Աղբյուր` Panorama.am
11:01
Թաթոյան. ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածն իշխանությունը բացահայտ օգտագործում է հանուն իր շահերի
«Հետաքրքիր է՝ ԱԺ կառավարող [ՔՊ] խմբակցության պատգամավորները գիտակցու՞մ են, որ իրենց բարձրագույն ղեկավարության հրահրմամբ գործում են ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
10:52
Ամեն մի բակում կոյուղիների հարցով չենք կարող զբաղվել. Տիգրան Ավինյան
«Արդեն մեղավորեր փնտրելն էլ կարևոր չէ, քանի որ մենք ունենք մի իրավիկճակ, որ բազմաթիվ բողոքներ են հղվում քաղաքապետարան, որոնք պայմանագրային...
Աղբյուր` Panorama.am
10:42
Դուք ե՞րբ եք եզդի եղել, որ գիտեք՝ կա, թե չկա. ՔՊ-ական պատգամավորը՝ Գեղամ Նազարյանին
«Ես կարծում եմ՝ եզդիների նկատմամբ Հայաստանում  խտրական իրավիճակներ կան մի շարք հարցերում»,- Ազգային ժողովում ասաց...
Աղբյուր` Panorama.am
10:36
Կիրանցում հայ սակրավորներից մեկը պայթել է ականի վրա
Կիրանցում ականազերծման աշխատանքների ժամանակ մոտ 20 րոպե առաջ սակրավորներից մեկը պայթել է ականի վրա։ Սպուտնիկ Արմենիա–ին հայտնել է Կիրանցի...
Աղբյուր` Panorama.am
09:56
Ոմանք փորձում են մոռանալ կամ մոռացության մատնել ազգին իր պատմական մշակույթից, ակունքներից. ջութակահար Սերգեյ Խաչատրյան
«Առանց այդ արժեքների ես, համենայնդեպս, իմաստ չեմ տեսնի ապրելու և ստեղծագործելու»:
Աղբյուր` Panorama.am
09:52
Տիգրան Աբրահամյան. Սրանց պայքարը անձնական բարեկեցության համար է, ու դրա համար են խառնվել իրար
«Իշխանությունը Հայաստանում թափ առնող ներքաղաքական զարգացումներին փորձում է հակադրվել պատերազմի սպառնալիքով»,-գրում է ԱԺ «Պատիվ...
Աղբյուր` Panorama.am
09:46
«Տավուշը հանուն հայրենիքի» երթն այսօր կշարունակվի ժամը 11:00-ից
Բագրատ Սրբազանի առաջնորդած «Տավուշը հանուն հայրենիքի» երթն այսօր կշարունակվի Սևանի թերակզու հատվածից, ժամը 11:00-ից։ Այսօր...
Աղբյուր` Panorama.am
09:35
Սուրենյանց. Ալիևի հայաստանյան «դեսպանների» ցանկն ամբողջանում է
«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը գրում է. «Մինչ իշխանամերձ քարոզիչները անփաստարկ...
Աղբյուր` Panorama.am
09:21
Մայիսի 6-ին փոխանակման կետերում դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները նվազել են
ՀՀ բանկերում այսօր՝ մայիսի 6-ին ժամը 09:05-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 384.55 դրամ՝ նախորդ օրվա համեմատ էժանանալով...
Աղբյուր` Panorama.am
09:18
Հինգ իրավապաշտպաններ հանդես են եկել հայտարարությամբ
Հինգ իրավապաշտպաններ հանդես են եկել հայտարարությամբ՝ կամավորության սկզբունքով խաղաղ ցուցարարներին իրավաբանական օգնություն տրամադրելու...
Աղբյուր` Panorama.am
09:09
Կիրանց չափագրողեր են եկել
Գյուղից հաղորդում է Newday-ի լրագրող Անի Գևորգյանը։
Աղբյուր` Panorama.am
08:54
Մայիսի 6-ի հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 6-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
23:26
«Յանխ» կոչվող հանդամասում երեխա է մոլորվել
Մայիսի 5-ին, ժամը 16:43-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աստղաձոր գյուղի...
Աղբյուր` Panorama.am
23:12
Ամբողջ աշխարհից զանգեր, ոգևորության խոսքեր ենք ստանում, ասում են՝ գալու են մեզ միանան. Գառնիկ Դանիելյան
Կիրանցից Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները կշարունակեն երթը մայիսի 6-ին ժամը 11։00-ից
Աղբյուր` Panorama.am
21:51
Գարեգին Երկրորդը իր գնահատանքն է հայտնել Շվեդիայի Եկեղեցուն և իշխանություններին
Մայր Աթոռից հայտնում են, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Շվեդիայի Եկեղեցու Վեստերիսի եպիսկոպոսին։ «Մայիսի 5-ին Ն.Ս.Օ.Տ.Տ....
Աղբյուր` Panorama.am
21:38
Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալի Facebook-ի էջի ետնանկարում Իլհամ Ալիևին պատկանող հյուրանոցի լուսանկարն է. Ղազարյան
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը գրում է. «ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանի Facebook-ի էջի...
Աղբյուր` Panorama.am
21:37
Սոցիալական ցանցերում Բագրատ Սրբազանի անունից բացվող որևէ էջ կապ չունի ո՛չ Շարժման, ո՛չ էլ Սրբազանի հետ
Սոցիալական ցանցերում Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի անունից բացվող որևէ էջ կապ չունի ո՛չ Շարժման, ո’չ էլ Սրբազանի հետ: «Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
21:29
Բրազիլիայում ջրհեղեղների զոհերի թիվն անցել է 70-ը
Բրազիլիայում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 70-ը։ «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ հայտնում է քաղաքացիական պաշտպանության...
Աղբյուր` Panorama.am
19:47
«Լադանիվա» խումբը մասնակցել է «Եվրատեսիլի» բացման արարողությանը
«Լադանիվա» խումբը մասնակցել է «Եվրատեսիլի» բացման` «Փիրուզագույն գորգի» արարողությանը։ Ժակլինի զգեստը...
Աղբյուր` Panorama.am
19:30
Այս անգամ նույն սխալը չգործենք, մի մերժեք հոգևորականների ձայնը և խրատը. Միքայել Սրբազան
«Բագրատ Սրբազանը երեկ երթ սկսեց դեպի Երևան, այն կոչվում է հանուն ճշմարտության, արդարության, հանուն հավատքի և ընդդեմ ստի, կեղծիքի,...
Աղբյուր` Panorama.am
19:14
Կահիրեում ավարտվել են Գազայի հարցով Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի բանակցությունները
Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ներկայացուցիչների մասնակցությամբ Կահիրեում Գազայի հատվածում հակամարտության կարգավորման շուրջ...
Աղբյուր` Panorama.am
19:09
Առանց Վեհափառ Հայրապետի օրհնության` մենք չենք գործում. Բագրատ Սրբազան
Կիրանցից Երևան  քայլերթի մասնակիցները հասել են Ծովագյուղ։ Քայլերթն առաջնորդող ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն...
Աղբյուր` Panorama.am
18:50
Նստացույց հայտարարած ազատամարտիկը կոչ է անում կառավարության շենքի դիմաց իր հետ միասին սպասել Բագրատ Սրբազանին
Կառավարության շենքի դիմաց արդեն 3-րդ օրը նստացույց անող ազատամարտիկ Իշխան Գևորգյանը ֆեյսբուքի իր էջում կոչով դիմել է Հայաստանի հասարակությանը։...
Աղբյուր` Panorama.am
18:42
Քայլերթի մասնակիցներին Սևանի մոտ դիմավորեցին Հայաստանի և Արցախի դրոշներով և քոչարի պարելով
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթը դեպի Երևան շարունակվում է։ Երթի մասնակիցներին Սևանի  մուտքի մոտ դիմավորեցին...
Աղբյուր` Panorama.am

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}