Հասարակություն 17:16 27/02/2024 Հայաստան

Անթուլատրելի է նման թեթևամիտ վերաբերմունքն ազգաբնակչության առողջությանն առնչվող խնդրին. Քրիստինա Վարդանյան

Երևանի քաղաքապետարանի փետրվարի 26-ի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պաշտպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը զեկուցեց մայրաքաղաքի մի քանի փողոցներում առկա թեղիներն և մյուս ծառերն ամբողջությամբ այլ ծառատեսակներով փոխարինելու ծրագիրը։

Panorama.am-ը կատարվող փոխարինումների նպատակահարմարության շուրջ զրուցեց Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Քրիստինա Վարդանյանի հետ։

«Հավաքվել 10 գիտնականով, չունենալով որևէ ինստիտուցիոնալ եզրակացություն, այսինքը՝ առանց քաղաքապետարան-Բուսաբանության ինստիտուտ, քաղաքապետարան-Բժշկական համալսարան- Առողջապահության նախարարություն-Կենդանաբանության ինստիտուտ համագործակցությունը, և ծառերի փոխարինման որոշում ընդունել՝ անթուլատրելի է։ Որովհետև երբ հասուն ծառերը հատվում են, ապա այստեղ բնակչության առողջությունն ռիսկային է դառնում հաջորդ 15-20 տարվա ընթացքում, մինչև այդ ծառերը սկսեն էկոծառայություն մատուցել՝ ապահովեն ստվեր, արտանետուներ կլանել, ուլտրամանուշակագույն ճառագայթներից պաշտպանեն և այլն։

Մոտակա տարիներին փողոցները մերկանալու են, այն անդրադառնալու է կենսաբազմազանության վրա,որովհետև այդ ծառերի սերմերը թռչունների համար սննդային բազա են համարվում և նրանք նաև բնադրվում են այդ ծառերի վրա։

Երբ մենք սաղարթն իջացնենք, այն կնշանակի, որ մենք թռչուններին և կենսաբազմազանության այլ տեսակներին կրկին խոցելու ենք։ Այսինքը, այս ինստիտուտները պետք է տային եզրակացություն, որ այս միջամտությունները, որոնք ուզում են կատարել, կարելի է իրականացնել։

Հաշվի առնելով խնդրի լրջությունը, ես՝ որպես Երևանի ավագանու անդամ, դիմել էի ԱՊՀ տարածքում եզակի մի մասնագետի՝ Պալչիկովին, որը ծառերի խնամքի կենտրոն ունի ՌԴ-ում և եվրոպական նմուշի սետիֆիկացում է անում, «Առողջ Անտառ» կենրոն կա որտեղ կրթում են արբորիստներին։ Նրանից ստացած պատասխանն ամբողջությամբ համընկավ իմ տեսակետի հետ։

Անապատացման, այսօրվա մեր կլիմայի փոփոխությունների հետ կապված, օտար երկրների ծառերն՝ ինչպիսիսք  սակուռաներն են և նման տիպի այլ ծառատեսակները, ընդունելի չեն մեր տարածաշրջանի համար։ Հասուն ծառերն անպայման պետք է մնան, քանի որ նրանք գրունտի ջրերն են բարձրացնում վերև, իսկ մենք նման ջրերի և ոռոգման հետ ահռելի խնդիրներ ունենք ։

Ես բազմիցս դիմել եմ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պաշտպանություն» ՀՈԱԿ-ին, պահանջել եմ, որ գիտական աշխատանք ներկայացնեն, որ փոխարինվող ծառատեսակները  իրենց սանիտարահիգիենիկ հատկանիշներով, այսինքը փոշին կլանելու հատկությամբ բավարարում են քաղաքի պահանջներին։ Այն Երևանի համար գերխնդիր է, քանի որ նախորդ տարի մարտին մենք ունեինք 22 անգամ գերազանցում փոշու սահմանային թուլատրելի խտության մակարդակում։ Երևանում փոշու ֆիլտր համարվող տարծքները 5 անգամ ավելի պակաս են, քան սահմանված է սանիտարական նորմաներով։

Ես պահանջեցի, որ ինձ ցույց տան գիտական աշխատություններ, որ ընտրաված ծառատեսկաները տերևի միավոր մակերեսի կլանելու առումով համարժեք են, կամ ավելի լավն են, որովհետև կա հիգիենիկ օրենք, եթե իրականացնում ենք ծառերի փոխարինման ծրագիր, ապա փոխարինվող ծառատեսակը պետք է լինի սանիտարահիգիենիկ հատկանիշներով նույնանման կամ լինի ավելի բարձր, որպեսզի բնակչությունն ապահովված լինի։

Խորդային Միության տարիներին թեղի ծառատեսակն ընտրված էր, որպես բոլոր ծառատեսակների մեջ եզակին՝ փոշեկլանմող և չորադիմացկուն լինելու առումով։ Այն շատ բնորոշ ծառատեսակ է մեր տարածաշրջանում է։ Այն Ալմա Աթայում է տարածված, որը նույն՝4-րդ շինարարակլիմայական գոտում է։  Դրանք նաև Իրանում են մեծ քանակությամբ առկա, որովհետև նրանք դիմացկուն են։  Սա ապացուցում է նաև այն փաստը, որ բազմիցս խորը էտ կատարելուց հետո էլ այս ծառերը վերականգնվում են և նորմալ աշխատում։

Ես այստեղ տեսնում եմ այլ հարց «Կանաչապատման և շրջակա միջավայրի պաշտպանության» ՀՈԱԿ-ը փոխանակ այդքան ծառեր ներկրի եվրոպական երկրներից, որոնք մեր կլիմայական պայմանների համար հարմար չեն,սաղարթախիտ չեն, պետք է այդ գումարներն ավելի ռացիոնալ ծախսի։ Այդ բոլոր ծառերը, որոնք տնկվել են Սայաթ Նովա, Մոսկովյան  փողոցներում, ունենալու են ձևավորված կլոր սաղարթ։  Նրանք չեն ունենալու մեր սոսու, կաղնու,  սաֆուրայի նման ծառածածկ և ստվերային ծածկ ապահովելու գործառույթ։ Մենք եթե 20 տարի էլ սպասենք, ապա փոխարինված ծառերի նույնանման սաղարթը չենք ունենա։

Պետք է միջոցները ուղղել ոչ թե դրսից ծառեր բերելու, այլ Երևան քաղաքի համար ևս մեկ մասնագիտացված տեխնիկա գնելու համար։ Մեր ողջ քաղաքի 12 վարչական շրջաններում, ունենալով հիվանդություն թեղիների մասով, ընդամենը մեկ իտալական տրակտոր ունենք, որը համապատասխան որակի, թունաքիմիկատների փոշիացման պահանջվող մակարդակն է ապահովում։ Երբ առաջին վարչական շրջանում սկսում ենք ծառերի սրսկման և բուժման աշխատանքները և ամեն վարչական շրջանում 4-5 օր մեքենան պետք է աշխատի, ապա ստացվում է, որ վերջին վարչական շրջան մենք կհասնենք 60 օր հետո։ Այն ահռելի մեծ ժամանակաշրջան է միջատի զարգացման համար։ Այսինքը ներկայում ոչ թե միջոցները պետք է ուղղեին կազմակերպության տնօրենին տասնյակ հազարավոր դոլարներով նոր մեքենա գնելու, այն դեպքում, երբ կար «Տոյոտա» մակնիշի մեքենան, այլ Երևան քաղաքի համար պետք է գնել համապատասխան տեխնիկա, որպեսզի գոնե երկու սրսկիչ ունենանք և բանվորների համար անհրաժեշտ բոլոր ապահովվածությունները լինեն։

Մենք մեր առաջնահերթությունները չենք հասկանում և եվրոպայից ներմուծում ենք նոր ծառատեսակներ, որոնք գալու են մեր տարածաշրջան իրենց սեփական հիվանդություններով և սեփական միջատներով։  Այն աշխատանքը որն իրականացվում է շատ հախուռն է , որի տակ չկա որևիցե ինստիտուցիոնալ, գիտական հիմք։ Նման ձևով է իրականացվում այս կարևորագույն աշխատանքը, մարդիկ չեն գնահատում դրա ծանր հետևանքները շրջակա միջավայրի համար։

Երևանում ասֆալտը հուլիս ամսին տաքանում է մինչև 70-80 աստիճան և այդ ժամանակ առաջանում է գուդրոնը, որը կոնցերոգեն նյութ է։ Դրա համար ենք մենք ստեվերացում անում հարավային քաղաքներում և այն ամենակարևոր գործընթացներից է, որը բնակչությանը պաշտպանում է ջերմային սթրեսից։ Իսկ զանգվածաբար, փողոցներով այդ ծառերը հատելը ուղղակի անթուլատրելի է։ Ես չգիտեմ, թե ով է այդ ծրագրերի նախաձեռնողը և ով է գնահատում ծառերը, քանի որ Երրանի քաղաքապետարանի Բնապահպանության վարչությունը ունի քաղաքի գլխավոր դենտրոլոգի հաստիքը, որն արդեն 2-3 տարի է փաթուր է։ «Կանաչապատման և շրջակա միջավայրի պաշտպանության» ՀՈԱԿ-ի դնետրոլոգը չունի ծառաբանի որակավորում, նա մասնագիտությամբ գյուղատնտես է։ Ո՞վ է այդ որոշումը կայացրել, որ այդ հատվող ծառը 20 %-ով է իր ֆունկցիան կատարում կամ մյուս ծառը 100 տարեկան է։ Գոնե մեկ ծառի հետազոտություն չկա։ Ամբողջ աշխարհում լուրջ գործիքային հետազոտություն են անցնում բույսերը, որից հետո նոր նման փոխարինումներն իրականացվում են։ Այս ձևով, թեթևամիտ  վերաբերվել նման լուրջ խնդրին, որն անմիջապես անդրադառնում է ազգաբնակչության առողջության վրա, անթուլատրելի է»,- ասաց Քրիստինա Վարդանյանը։
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:21
Իրանի գլխավոր հյուպատոսը ու Կապանի ԲԿ-ում տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժածներին
Սյունիքի մարզպետարանից հայտնում են. «Նախորդ օրը ժամը 17:27-ին Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղի մոտակայքում Իրանի Իսլամական...
Աղբյուր` Panorama.am
12:56
Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը
Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը՝ ի աջակցություն տավուշի բնակիչների սկսած բողոքի ակցիաների: Հիշեցնենք, որ Տավուշում ապրիլի...
Աղբյուր` Panorama.am
11:53
Փրկարարները Գութանասարից իջեցրել են ոտքը կոտրած քաղաքացուն
ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են.  «Փրկարարները սարից իջեցրել են քաղաքացիներին Ապրիլի 27-ին, ժամը 19:59-ին Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
11:34
Չինաստանում մեկ կիլոգրամանոց կարկուտներ են թափվել երկնքից
«ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության  և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնորեն Լևոն Ազիզյանը տեսանյութ է հրապարակել, որում...
Աղբյուր` Panorama.am
10:49
Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները.ՀՀ ԱԳՆ
Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները: Այս մասին հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը`...
Աղբյուր` Panorama.am
10:43
Գիշերը քաղաքացիները փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հայտնում է. «Գիշերը քաղաքացիները փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին։ Ստի և...
Աղբյուր` Panorama.am
10:08
Մահացել է Պարույր Սևակի որդին
Ապրիլի 27-ին, Երևանում մահացել է Պարույր Սևակի որդին՝ 66-ամյա Արմեն Ղազարյանը։ Ղազարյանը ոստիկանության գնդապետ էր, բանասիրական...
Աղբյուր` Panorama.am
10:01
«Իմնեմնիմի» պոդքաստի հերթական թողարկման թեման Հայաստանի ողջ տարածքով մեկնարկած հանրային ընդվզումնրեն են
«Իմնեմնիմի» պոդքաստի հերթական թողակման հերթապահներն են Լիլիթ Թումանյանը և Մհեր Մկրտչյանը։ Պոդքաստը շարունակում է եթերում մնալ՝...
Աղբյուր` Panorama.am
09:15
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել.Հովհաննես Խուդոյան
Փաստաբան Հովհաննես Խուդոյանը գրում է. «Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել․ մեկ անգամ հարվածել է իր և այլ...
Աղբյուր` Panorama.am
09:00
Սուրբ Խաչի երևման տոնն է
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցի կբերվի մեր Տեր Հիսուս Քրիստոսի խաչափայտի մասունքը։
Աղբյուր` Panorama.am
23:22
Այ հիմա այդ ֆիլմը ցուցադրելու ճիշտ ժամանակն է։ Ասում եմ ամենայն լրջությամբ. Աշոտյան
«5 հարց՝ Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը դարձյալ պատասխանել է...
Աղբյուր` Panorama.am
23:03
Փրկարարները ձորն ընկած ավտոբուսից դուրս են բերում ուղևորներին
Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղի մոտակայքում ձորն ընկած ավտոբուսից փրկարարները դուրս են բերում ուղևորներին։ Տեսանյութը հրապարակել է ՆԳՆ...
Աղբյուր` Panorama.am
22:56
Սիրելի տավուշեցիներ, այս պայքարում դուք մենակ չեք. Կոնսերվատորիայի Միասնական շարժում
Կոնսերվատորիայի Միասնական շարժումն իր աջակցություն է հայտնում Տավուշում սկսված համակայկական պայքարին և կիսում Տավուշի ժողովրդի արդար պահանջը։...
Աղբյուր` Panorama.am
22:42
Այսօր Տավուշում ընթացողը շատ ավելին է, քան միայն տավուշյան հողերի հանձնման դեմ պայքարը. Արփի Մադոյան
Ցանկացած զիջում բերելու է միայն նոր պահանջների, ընդհուպ մինչև «Իրեվան, Զենգեզուր ու Գյոյչա»։
Աղբյուր` Panorama.am
22:35
Տավուշում և Հայաստանում սկիզբ առնող շարժման մասին. քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի հոդվածը «Արմավիր» ՔԿՀ–ից
«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար, AntiFake.am կայքի հիմնադիր, «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ և վարող,...
Աղբյուր` Panorama.am
22:28
Սրբազանն ասաց ամեն ինչ․ Արման Հովհաննիսյան
Երգիչ Արման Հովհաննիսյանն ինսթագրամի  սթորի բաժնում հաճախ է ոչ ուղղակի կերպով իր աջակցությունը հայտնում Կիրանցում պայքարի դուրս եկած...
Աղբյուր` Panorama.am
22:20
Հայաստանի ժուռնալիստների միությունը դատապարտում է Oragir.News կայքի լրագրողի և օպերատորի դեմ կատարված բռնությունը
Այսօր, ի աջակցություն Տավուշի, Դսեղի հատվածում քաղաքացիները փակել էին Երևան-Թբիլիսի ճանապարհը և խաղաղ ակցիա իրականացրել։ Համազգեստով ինչպես նաև...
Աղբյուր` Panorama.am
21:29
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ապրիլի 27-ին, ժամը 17:27-ին  ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղի մոտակայքում...
Աղբյուր` Panorama.am
21:21
Տավուշում տեղադրված սյուների մակետներ՝ Երևանում
Երիտասարդներն այսօր Երևանի փողոցներում Տավուշում տեղադրված սյուների մակետներ են տեղադրել, զգուշացնելով, որ այս ընթացքով միակողմանի զիջումները...
Աղբյուր` Panorama.am
21:16
Պատգամավոր. Ոստիկանական կառույցին հեղինակազրկում են իր պահպանության տակ գտնվող անձի առևանգումն ու բռնության օրինակը
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը, արձագանքելով ոստիկանության տարածած հաղորդագրությանը, գրում է....
Աղբյուր` Panorama.am
20:53
Վահագնին նստեցրեցին մեքենա, օպերատորիս տապալեցին գետնին. Իրավական գնահատական պետք է տրվի. Անի Գևորգյան
«Իմ օպերատորը՝ Ջանիբեկ Խաչատրյանը լավ է, կարելի է ասել՝ լավ է։ Փորձում ենք շարունակել մեր աշխատանքը Կիրանցում»,-ֆեյսբուքյան ուղիղ...
Աղբյուր` Panorama.am
20:37
ՔԿ-ն ոստիկանությանը հանձնարարել է գտնել Կիրանցում անվադողը ծակած քաղաքացուն
Պարզվում են Կիրանց բնակավայրի մոտ կանգնեցված «Մերսեդես» ավտոմեքենայի հետ կապված առերևույթ դանակի գործադրմամբ խուլիգանություն...
Աղբյուր` Panorama.am
20:19
«Դավաճանը հայրենիք է հանձնում» գրությամբ պաստառ՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային օրերի փակման գալա համերգին
«Դավաճանը հայրենիք է հանձնում», «Հայրենիքը բոլորիս կարիքն ունի». «Ֆրանկոֆոնիայի միջազգային օրերի փակման գալա...
Աղբյուր` Panorama.am
20:04
Ոստիկանները հրել և գետնին են գցել Oragir.News-ի լրագրողին
«Հայաքվե» նախաձեռնող խմբի անդամներն ի աջակցություն Տավուշի Դսեղի հատվածում փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը և խաղաղ ակցիա...
Աղբյուր` Panorama.am
19:29
Թևանյան. Ինչպես հեռացնել Նիկոլ Փաշինյանին և կանգնեցնել պետության փլուզումը
«Նիկոլ Փաշինյանի իշխանության լեգիտիմությունը մոտենում է զրոյի, բայց դա չի նշանակում, որ նրան հեռացնելը ժամերի կամ օրերի խնդիր է, քանզի...
Աղբյուր` Panorama.am
19:18
Արթուր Դավթյանը Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն է
Հայաստանի սպորտային մարմնամարզության տղամարդկանց ընտրանու անդամ, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը դարձավ Եվրոպայի առաջնության...
Աղբյուր` Panorama.am
18:59
Քաղաքացու օրվա առթիվ համերգի ներկաներին հիշեցրեցին՝ Տավուշը հայրենիք է
Մինչ բեմում երգում են ու նշում Նիկոլ Փաշինյանի հռչակած քաղաքացու օրը, «Բաբոն տեր ա» նախաձեռնության անդամները հիշեցնում են՝ ....
Աղբյուր` Panorama.am
18:51
Արարատ Միրզոյանը կմեկնի Կատար
Ապրիլի 28-29-ը ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնը զբաղեցնող Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կգտնվի Կատարի Պետությունում: ԱԳ նախարարությունից հայտնում են,...
Աղբյուր` Panorama.am
18:32
Դիմակավորված անձինք հարձակվում են Newday-ի օպերատորի վրա
Ազատամուտ-Իջևան ճանապարհին մի քանի դիմակավորված ոստիկաններ հարձակվում են Newday լրատվական կայքի օպերատորին ու ևս մի քաղաքացու։ Չնայած ներկանների...
Աղբյուր` Panorama.am
18:12
Սյունիքում մեքենաներ են բախվել. կա տուժած
Ճգնաժամային կառավարման ազգային այսօր ժամը 12:31-ին  կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Վահանավանք թաղամասի խաչմերուկի մոտակայքում...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը
16:05 27/04/2024

Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}