Կրթություն, գիտություն 10:00 29/02/2024 Հայաստան

Ժաննա Անդրեասյան, որքան կլինի 1- 18,3%

ԿԳ ՍՄ նախարար Ժաննա Անդրեասյանը փաշինյանյան հպարտությամբ համեմատում է իրենց ավիրած հայաստանյան կրթության համակարգը աշխարհի հետ. «Այս արդյունքի մասին խոսում ենք մի պայմանում, երբ ամբողջ աշխարհը քննարկում է, թե համավարակի հետևանքով յուրաքանչյուր երկիր դպրոցական համակարգում քանի ամսվա կամ նույնիսկ տարվա կորուստ է ունեցել։ Մյուս երկրները հաշվում են իրենց կրթական կորուստը, մենք՝ կրթական առաջընթացը»։

Ինչպիսի պաթոս՝ անհայտ տեղում։

Անեկդոտ է հիշեցնում։
Բիձան գնում է բժշկի, ասում է.
- Բժիշկ, անկար եմ դարձել։
-Քանի՞ տարեկան ես։
- 80։
-Դե, բիձա, ժամանակն է վաղուց։
-Բայց 84 տարեկան հարևանս ասում է, որ ինքը կարողանում է։
- Է դու էլ ասա։

Չգիտեմ որ բժշկի մոտ է նախարարի աթոռին նստածը, բայց իրեն ասել են՝ դուշի պատմությունը լավը չէր, սկսի ԱՍԵԼ։

Սա էլ ասում է։ Բա թե 2015-ին ուսումնասիրությունը ցույց է տալիս... 

Դա 9 տարի առաջ էր։ Իսկ ինչ ես արել դու, տիկին Ժ. Ա., ուսումնական  մեթոդի բարելավման համար, բացի այն, որ անհայտ հաջողությամբ ինչ-որ մեթոդ է ներդրած Տավուշում, չորրորդ դասարանները էլ, չգիտես ինչու, քննություն չեն տալու, իսկ հունվարի ավարտական քննությունները խայտառակ արդյունք ցույց տվեցին։

Թե բա՝ «վեց ամսով» բարելավվել է կրթական բացը։ Է՞, հինգ տարի է, չե՞ք կարողանում ժամանակն ու կրթական ծրագիրը հավասարեցնե՞լ։ Ութամյա դարձրեք, եթե 12 ամյա կրթությամբ, առանց կրկնուսույցի, չեք կարողանում ապահովել 100 տոկոսանոց անցում բուհ։

Դու՞ք ինչու եք ուտում երեխաների ժամանակը։ Որպեսզի հետո շտապ տանեք բանա՞կ։ Նրանց, ովքեր բանակից ազատման «օրինական» կաշառքը չեն մուծել։

Ու չի ամաչում, կորոնայի մասին էլ խոսում է։ Ու՞մ հայտնի չէ, որ հեռավար ուսուցման կազմակերպման մեծ մասը ծնողների վրա էր։ Խոսում է կորոնայի մասին, երբ իր կուսակիցներ Ա. Թորոսյանն ու Տ. Ավինյանը բարձր մահացության արդյունքներ էին ապահովում «այլ  երկրների» հետ սանդղակում։

Տավուշում ներդրվելու է ուսումնական նոր մեթոդ, որով հանվում են 4-րդ դասարանի քննությունները այն պայմաններում, երբ հունվարի արդյունքները ցույց տվեցին, թե որքան վատ է կազմակերպած ուսուցման ընթացքը։

Եթե նույնիսկ ենթադրենք, որ երեխաները ավելորդ 4,5 հզր դրամ ունեն, եթե նույնիսկ ենթադրենք, որ ուզում են փորձել, թե կրկնուսույցների հետ ուր և ինչ արդյունքի են հասել, տիկին Ժ. Ա., ինչ եք ձեռնարկել, որ հիմա էլ չորրորդից հանում եք քննությունները, ձևական թեստ եք մտցնում՝  երեխաների գիտելիքների մասին տեղեկություն ունենալու։ Թեստ, որ չի էլ ազդելու փոխադրման վրա։

Դուք ձեզ ձեռք եք առե՞լ։

Ինչ է մտածում երեխան ձեր մասին, երբ ստանում է անբավարար ու փոխադրվում է։ Ինչ եք անելու այդ անբավարարները։ Ձեր պատկերացմամբ՝ Փաշինյանը կառավարության նիստում կասի, որ դժգոհ է արդյունքներից, «թափանցիկությունը» ապահոված գոհ կգնա՞ք տուն։

Եկեք էլի թվերի նայենք։

Հունվարի 20-ից մինչև փետրվարի 4-ը՝ 6 քննական օրերի ընթացքում, քննություն են հանձնել 12 առարկայից  9604 դիմորդ:

«Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի քննությանը 589 դիմորդ մասնակիցների  դրական միավորի շեմը չի հաղթահարել մասնակիցների 18,3%-ը։ Համարյա՝ 1/5-ը։ Տիկին Ժ.Ա., Խորենացու մասին կատակներ էիք անում, մի լկտի կատակ էլ Մաշտոցի մասին ասեք, ձեզ սազական է։

Սա՞ է ձեր արդյունքը։ Ախ հա, դուք դրականն էիք հաշվում։ Օկ, 1-ից հանեք 18,3%-ը, հաշվեք։

«Քիմիա» առարկա՝ դրական միավորի շեմը չի հաղթահարել  մասնակիցների 33,4%-ը։

«Աշխարհագրություն» առարկա՝ դրական միավորի շեմը չի հաղթահարել  մասնակիցների 17,9%-ը։

«Անգլերեն» առարկա՝ դրական միավորի շեմը չի հաղթահարել  մասնակիցների 16,9%-ը; 

«Գերմաներեն» առարկա՝ դրական միավորի շեմը չի հաղթահարել մասնակիցների 13,3%-ը։

«Ֆրանսերեն» առարկա՝ դրական միավորի շեմը չի հաղթահարել մասնակիցների 16,1%-ը։

«Ֆիզիկա» առարկա՝ դրական միավորի շեմը չի հաղթահարել մասնակիցների 30%-ը։

«Հայոց պատմություն» առարկա՝ դրական միավորի շեմը չի հաղթահարել  մասնակիցների 24,8%-ը։

«Մաթեմատիկա» առարկա՝ դրական միավորի շեմը չի հաղթահարել  մասնակիցների 24,95%-ը։ 
Եվ այլն։

Դրականի մասին էիք խոսու՞մ։

Ու ինչ են անելու երկրորդ կիսամյակում անբավարար ու 20 միավոր հավաքած աշակերտները։ Ինչպես է նրանց դասը կազմակերպվելու, ինչ ծրագիր է լինելու, որ անբավարար ստացածը հասնի բավարարի, միևնույն ժամանակ՝ 20 ստացողը... ի՞նչ անի։

Մի քանի դպրոցներից ուՀՀ ԿԳ ՄՍ նախարարությունից էլ ճշտեցինք, որ եթե նույնիսկ երեխան 20 է ստանում քննությունից, միևնույն է՝ պիտի գնա այդ առարկայի դասերին։

Ինչպես դիպուկ նկատեց մի ծնող՝ ուղղակի այս առարկայի կրկնուսույցներին ավել գումար չեն տա, էլի։

Այսքան բան՝ 4500 դրամանոց քննությամբ։

Ինչու՞ եք վատնում երեխաների ժամանակը։ Ինչու՞ եք  կպել այդ պաշտոններին, եթե ձեր արդյունքը միայն ասելով է։

Տիկին Ժ.Ա., 2023 թվականին անկար ձեռքով ես ստորագրել քննության կարգը, հետո խոսում ես երեխաների ժամանակը գողանալու մասին։ Հանձնե՞լ է երեխան քննությունը 20-ի, թող էլ չգա այդ ժամերին, կրկնությունը որն է։ Կարող է մի հատ էլ քննություն տա, 21 ստանա՞։

23 թվականին ԿԳ ՍՄ նախարարը ստորագրում է, թե որ դասարանները պիտի քննություն տան, 24 թվականին փոշմանում է, թե՝ չորրորդները չեն տա։

Դուշը։ Դուշն ինչ արժե, Ժաննա Անդրեասյան, որքան միջոցներ փոշիացրեցիք «դպրոցաշինության» վրա, որ կարելի էր ուղղել... ը, նախարարների աշխատավարձի բարձրացմանը։

Հա, դպրոցաշինությունը ես չեմ ասում, ձեր առաջնորդի համոզմամբ ու լեզվական իմացությամբ՝ դպրոցաշինությունը դպրոցների շենքերի շինարարությունն է։

Կասեի՝ ամոթ է, այս ինչ եք անում, ձեր ձեռքի տակ երեխաներ են... բայց ես ռեալ վերլուծող եմ, ավելորդ բառեր չեմ ասում։ 

   
Անահիտ Ոսկանյան 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:10
Բաբայան. Մոռացե՞լ եք, թե ինչպես էին հայ գերիներին ադրբեջանական «քննչականներում» ստիպում, որ այդպիսի տեսաուղերձներում նկարվեին
Փաստաբան Արսեն Բաբայանն անդրադարձել է ՔԿ հաղորդագրությանն ու հրապարակած տեսանյութին՝  հայտնելով, որ մի խումբ զինծառայողների կողմից...
Աղբյուր` Panorama.am
12:00
Պատահական չէ, որ հենց հիմա սկսում են խոսակցություններ, որ «կարող ենք Ադրբեջանից գազ գնել. Գեղամյան
«Տավուշի ապօրինի հանձման դեպքում Հայաստանի գլխավոր գազատարը` Հայաստան-Վրաստան-Ռուսաստան խողովակաշարը կհայտնվի Ադրբեջանի կատարյալ...
Աղբյուր` Panorama.am
11:49
Oպերայի և բալետի թատրոնում կկայանա Բեթհովենի 9-րդ սիմֆոնիայի համաշխարհային առաջնախաղի 200-ամյակին նվիրված երեկո
Մայիսի 5-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում  կկայանա երաժշտական գլուխգործոցներից մեկի`  Լ....
Աղբյուր` Panorama.am
11:28
Մեր այնտեղ հայտնվելը եղել է պատահականություն, որի համար զղջում ենք. Կիրանցիներին այցելած զինվորականներ
Նախօրեին Կիրանցում բողոքի ցույց անող քաղաքացիներին այցելած պայմանագրային զինծառայողները հանդես են եկել տեսաուղերձով՝ հայտնելով, որ զղջում են...
Աղբյուր` Panorama.am
10:57
«Ես՝ Վարդան Ղուկասյանս, անհավատս, կանգնում եմ Հայ Առաքելական եկեղեցու կողքին»
«ԴՕԿ» կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանը Telegram-ի իր ալիքում գրել է. «Ես՝ Վարդան Ղուկասյանս, ԱՆՀԱՎԱՏՍ, կանգնում եմ...
Աղբյուր` Panorama.am
10:48
Մի իշխանություն, ով 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի որոշ զինծառայողների փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին
«Երեկ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, իսկ 2018-ին փողոց դուրս եկած զինծառայողները կոնկրետ մասնակցում հակաշխանական բողոքի երթին»:
Աղբյուր` Panorama.am
10:34
Կիրանցեցիները լավ են, ժողովուրդը լավ է. բախումներից տուժած քաղաքացի
Տավուշցի Գոհար Վարդանյանը, ով  ներկա է երեկ երեկոյան Կիրանցում քաղաքացիների ու ոստիկանների բախումներին, տեղեկացնում է. «Ես լավ...
Աղբյուր` Panorama.am
10:23
ՔԿ-ն հրապարակել է Կիրանց մեկնած զինծառայողների ուղերձը, դեպքի վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ
«Այդ ամենը սուտ է, մենք դա արել ենք պահի ազդեցության տակ, որի համար զղջում եմ, խնդրում եմ այս ամենը չքաղաքականացնել»,- ասում է Ասատուր Չոբանյանը։
Աղբյուր` Panorama.am
10:13
Խաչիկ Գալստյան. Ինչո՞ւ հենց եկեղեցին, ինչո՞ւ հենց հիմա
«Միայն եկեղեցին է կանգուն մնացել, չնայած նրան էլ են շատ հարվածել»։
Աղբյուր` Panorama.am
09:40
Թաթոյան. Տարբեր պաշտոնյաներ 2020թ. նոյեմբերից մոլորեցրել են մարդկանց հանուն սեփական պաշտոնների, շահերի ու սեփական սխալները կոծկելու
«Սա ամբողջ հայ ժողովրդի համար գոյաբանական իրավունքների ու արժանապատվության համար պայքարի մաս է»։
Աղբյուր` Panorama.am
09:32
Իշխան Չեսար Օրբելյանի պալատում պեղումներ են սկսվել
ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Հորս գյուղում գտնվող իշխան Չեսար Օրբելյանի /14-րդ դ․/ պալատի և կից եկեղեցու տարածաքում հնագիտական...
Աղբյուր` Panorama.am
09:10
«Հրապարակ». Երբ կսկսվի ռադիկալ պայքարը
«Հրապարակ» թերթը գրում է. «Բողոքի ակցիաները, որոնց հիմնական կազմակերպիչը «Հայաստան» դաշինքն է, երեկ էլ...
Աղբյուր` Panorama.am
09:09
«Ժողովուրդ». Օրենքի առաջ բոլորը հավասար են՝ բացի իշխանություններից
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ստորև ներկայացվող 16 էջանոց բողոքի մեջ ԲՏԱ «Հայփոստ» ՓԲԸ-ն, վիճարկելով իր նկատմամբ...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Հրապարակ». Ադրբեջանցի «փախստականների» Հայաստան վերադառնալու հարցի մասին Փաշինյանը խուսափում է կարծիք հայտնելուց
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխող թիմում էլ են սարսափում այն հեռանկարից, որ ադրբեջանցի «փախստականները»...
Աղբյուր` Panorama.am
09:02
«Ժողովուրդ». Իշխանության այն ներկայացուցիչները, որոնք ամենալավն են տիրապետում իրավիճակին, խուսափում են հանդիպումներից
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Գործադիր իշխանության անդամները տարբեր պատճառաբանություններով խուսափում են իշխանական...
Աղբյուր` Panorama.am
08:59
«Հրապարակ». Տավուշի մարզպետը խնջույք է կազմակերպել Աճարկուտում
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն օրերս խնջույք է կազմակերպել Կիրանց...
Աղբյուր` Panorama.am
08:53
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել. ՆԳՆ
Կիրանց բնակավայրում մասնագիտական ծառայություն կատարելիս ապրիլի 26-ին ոստիկանների և քաղաքացիների միջև առաջացած միջադեպի հետևանքով վնասվածքներ են...
Աղբյուր` Panorama.am
08:40
«Հրապարակ». «Դուշի» պատմությունից հետո 4 աշխատակիցներ հեռացել են աշխատանքից
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայտնի «դուշի» պատմությունից հետո ԿԳՄՍՆ Կազմակերպատնտեսական վարչությունը դատարկվել...
Աղբյուր` Panorama.am
08:28
Որոշակի ճանապարհ անցած գործիչների և ուժերի փոխանակ՝ հոգևոր այրերն են հանդես գալիս ի պաշտպանություն ազգային գերագույն շահերի. Ասողիկ աբեղա Կարապետյան
«Այո, հոգևորականներին ի վերուստ տրված կոչումն է նաև Ազգայինի պահպանությունն ու պաշտպանությունը: Սակայն պետք չկա թաքնվելու հոգևոր դասի թիկունքում»
Աղբյուր` Panorama.am
08:19
Տավուշը, Սյունիքը կայծն են տվել. Մետաքսե Հակոբյան
«Այն պիտի կյանք պարգևող կրակ դառնա ու տարածվի, որ փրկվի ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՐՑԱԽԻ վերադարձը լինի...»
Աղբյուր` Panorama.am
01:10
Ռազմական ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկում Կիրանցում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ
Համացանցում տեսանյութ է տարածվել Տավուշի մարզի Կիրանց գյուղում միակողմանի զիջումների դեմ բողոքի ակցիային զինվորական...
Աղբյուր` Panorama.am
01:00
Բագրատ Սրբազանն այցելել է Իջևան ԲԿ-ում գտնվող ոստիկաններին
Կիրանցի բնակիչների և ոստիկանների բախումից հետո Բագրատ Սրբազանն այցելել է Իջևան ԲԿ-ում գտնվող 2 ոստիկաններին։  Հիշեցնենք, որ Կիրանցքում...
Աղբյուր` Panorama.am
00:52
Պայմանագրային զինծառայողները միացել են միակողմանի զիջումների դեմ պայքարին
Տավուշցի շուրջ 20 պայմանագրային զինծառայող միացել է պայքարին` իրենց անհամաձայնությունն արտահայտելով միակողմանի զիջումների օրակարգին:...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Մեր այնտեղ հայտնվելը եղել է պատահականություն,որի համար զղջում ենք.Կիրանցիներին այցելած զինվորականներ
12:03 27/04/2024

Մեր այնտեղ հայտնվելը եղել է պատահականություն,որի համար զղջում ենք.Կիրանցիներին այցելած զինվորականներ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}