Քաղաքական 12:47 29/02/2024

«ՄՏՍ Արմենիա» ՓԲԸ-ի բաժնետոմսերի 20 տոկոսը նվիրաբերվեց Հայաստանի Հանրապետությանը

Կառավարության նիստում գործադիրը որպես նվիրատվություն ընդունեց «ՄՏՍ Հայաստանի» որոշ բաժնեմասերի 20 տոկոսը։

««ՄՏՍ Արմենիա» ՓԲԸ-ի  100 տոկոս սեփականատեր «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ» ընկերության ընդհանուր ժողովը, որը կայացել է փետվարի 16-ին, որոշել է Հայաստանի Հանրապետությանը փոխանցել «ՄՏՍ Արմենիա» ՓԲԸ-ի 100 տոկոս բաժնետոմսերի 20 տոկոսին համարժեք՝ 110.000 հատ ընդհանուր թվով բաժնետոմսերը։

Հիմք ընդունելով նշվածը և այն հանգամանքը, որ «ՄՏՍ Արմենիա» ընկերությունն ունի ռազմավարական նշանակություն հեռահաղորդակցության ոլորտում և հաշվի առնելով հեռահաղորդակցության ոլորտում մեր ռազմավարական  նպատակները, ՏՏ ոլորտի զարգացման ներկայիս ընթացքը,  նախագծով առաջարկվում է  որպես նվիրատվություն
Հայաստանի Հանրապետությանը «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ» ընկերությունից ընդունել ընկերության սեփականության իրավունքով պատկանող «ՄՏՍ Արմենիա» ՓԲԸ 20 տոկոսին համարժեք՝ 110.000 հատ ընդհանուր թվով բաժնետոմսերը, դրանց կառավարման լիազորությունը վերապահել Հայաստանի վարչապետի աշխատակազմին»,- կառավարության նիստում ասաց զեկուցող վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։

Նիկոլ Փաշինյանն ասաց. «Հայաստանի կառավարությունը շնորհակալությամբ է ընդունում նվիրատվությունը, և պետք է ուրախությամբ արձանագրեմ, որ այս ռազմավարական ոլորտում Հայաստանի ժողովուրդը՝ ի դեմս կառավարության, հենց ռազմավարական նշանակություն ունեցող կազմակերպությունում մասնակցություն և ներկայություն ունենալու հնարավորություն ունի: Սա ընկերություններում ժողովրդի ներկայության միակ ձևաչափը չէ։ Ես, կարծում եմ, որ մենք պետք է մեր ընկերություններին խրախուսենք, որ քաղաքացիների ու բաժանորդների ներկայությունն ու մասնակցությունն ապահովեն ընկերությունների կառավարման գործում»,- ասաց նա՝ հավելելով, որ կառավարությունն, այդ նվիրատվությունն ընդունելով, ուղերձ է հղում այլ ընկերություններին։

«Մենք պետք է քաղաքականությամբ խրախուսենք, աջակցենք, հորդորենք, որ ընկերությունները դառնան բաց բաժնետիրական, բայց մի կետ պետք է գա, որ եթե մեր խրախուսման ծրագրերը, հորդորները էֆեկտ չեն տալիս, ուրեմն պետք է գնանք այլ մեխանիզմի, ընդհուպ պետք է գնալ հարկային դիվերսիֆիկացիայի մեխանիզմով:

Պետք է ասենք՝ դու բաց բաժնետիրական ընկերություն ես, ուրեմն այս հարկն է գործում, եթե ոչ, ապա այլ հարկային համակարգ է գործում՝ ընդ որում պետական վերահսկողության որոշակի մեխանիզմներով:

Ես չեմ կարծում, որ մի երկիր կա, որ ասում է՝ թող օտարերկրյա ներդրողները գան, մեր հեռահաղորդակցության ոլորտը վերցնեն որպես 100 տոկոս սեփականություն, և մենք էլ առանձնապես գաղափար չունենանք, թե այնտեղ ինչ է կատարվում: Ես  բացառում եմ, չի կարող լինել այդպիսի բան: Եթե որևէ երկրում այդպիսի բան ասվում է, ուրեմն այլ մեխանիզմներ կան օրենսդրական, կարգավորման:

Թող ոչ ոք մեզ խեթ հայացքով մեզ չնայի, սա մեր հրապարակային քաղաքականությունն է:

Մենք կորոշենք, որոնք են այդ ոլորտները, որ եթե X  պահին չգնացին բաց բաժնետիրացման, ուրեմն ուրիշ հարկեր պետք է տան, պետք է ասենք՝ ձեզ համար շահութահարկն այսքան է, եկամտային հարկն այսքան է, ավելացված արժեքի հարկն այնքան է, լիցենզիայի  վճարը սրանք են: Երկրաժամկետ հեռանկարում էլ պետք է ընդհանրապես բացառենք այդպիսի ընկերությունների գոյությունը շուկայում:

Ի՞նչ է նշանակում` մեր բոլորի հեռախոսի համարները, անձնական տվյալները վերցնեն ու գնան, դռները փակեն, ասեն` հո՛պ, հանկարծ ոչ մեկդ մոտ չգաք։ Որտե՞ղ է այդպես գրված։ Չի՛ կարող նման բան լինի։ Ես ուղիղ հեռահաղորդակցման մեր ոլորտին այդ ուղերձը հղում եմ»,– հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:07
Քայլերթի մասնակիցներն առավոտյան պատարագից հետո Հաղարծինից կշարժվեն դեպի Երևան
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, կգիշերեն...
Աղբյուր` Panorama.am
22:33
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
«Մեր վանքերը, տաճարները ստացել ենք ժառանգաբար։ Մենք չենք վաստակել։ Ո՞ւր է մեր Գանձասարը, Ամարասն ու Ղազանչեցոցը։ Ո՞ւր են, որտե՞ղ են, չկան։...
Աղբյուր` Panorama.am
21:52
Բագրատ Սրբազանը Հաղարծինում հնչեցրեց եկեղեցու զանգերը
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, հասել են...
Աղբյուր` Panorama.am
20:54
Շարժման ակնկալիքն է պատիվն ու հայրենիքը. Այլընտրանքային նախագծեր խումբը
Այլընտրանքային նախագծեր խումբը իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։ «Սա...
Աղբյուր` Panorama.am
20:42
Իմ տարիքում ֆուտբոլիստի համար մի քիչ դժվար է խաղալը. Հենրիխ Մխիթարյան
«Սկուդետտոյին՝ Իտալիայի չեմպիոնությանը երկար սպասեցի, շատ արժեքավոր է, սպասված։ Շատ ուրախ եմ, քանի որ 35 տարեկանում ոչ բոլորին է հաջողվում...
Աղբյուր` Panorama.am
20:30
Գարեգին Երկրորդ. Առ Աստված ամուր հավատքի, արիության և միասնականության շնորհիվ հայ ժողովուրդը կկարողանա փորձությունները
Մայիսի 4-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՅԴ «Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
19:52
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ քայլերթը Տավուշից Երևան՝ լուսանկարներով
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, ճանապարհին բուռն...
Աղբյուր` Panorama.am
19:16
Ականջալուր եղեք Սրբազանին, քանի ուշ չէ. Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Դեպի Երևան երթը սկսելուց առաջ Բագրատ Սրբազանը շատ հստակ մատնանշեց հաջողության հասնելու ուղին ու սկզբունքները»
Աղբյուր` Panorama.am
19:09
Եկել է ժամանակը մեր տղերքի պատգամը կատարենք. Զոհված զինծառայողի հայր
«Մենք երկու տարի առաջ պայքարի դուրս եկանք Եռաբլուրում, հավաքվեցիքն ու երդում տվեցինք։  Այդ օրվանից սկսել ենք մեր պայքարը ու լիահույս...
Աղբյուր` Panorama.am
18:49
Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Երևանին ու Բաքվին, Մոսկվային և Կիևին. ՌԴ-ում Ղազախստանի դեսպան
Ղազախստանը պատրաստ է պայմաններ ստեղծել Ուկրաինայում հակամարտության կարգավորման քննարկման համար և հարթակ տրամադրել համապատասխան շփումների համար։...
Աղբյուր` Panorama.am
18:38
Եթե ազգովի չօգնենք տավուշցիներին, ապա նրանց պայքարը կդառնա «Մուսա լեռան 40 օրը», այնինչ մենք Սարդարապատի առջև ենք կանգնած. Աշոտյան
«Տավուշում մղվող պայքարը չի կարող և չպետք է մնա միայն տավուշցիների ուսերին և Տավուշի սահմաններում»,-ասել է ՀՀԿ փոխնախագահ,...
Աղբյուր` Panorama.am
18:29
«Ոգին հաղթելու է դուխին»․ Արթուր Վանեցյանը մեջբերել է Բագրատ Սրբազանի խոսքերը
«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում՝ կրկնելով ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Հեռու չէ այն օրը, երբ տեղերով փոփոխություն է լինելու. Աբրահամյան
... հայրենիք հանձնողներն ու դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ հայրենիքի ազատագրության և անվտանգության համար կռիվ տվողները` ազատության մեջ
Աղբյուր` Panorama.am
17:52
4 տարի սպասել ենք այս օրվան. Զոհված զինծառայողի մայր
«4 տարի սպասել ենք այս օրվան։ Մենք մեր տղաներին ենք խոստացել։ Մենք այս շարժման զինվորներն ենք»,- Կիրանցից  քայլերթից առաջ ասաց...
Աղբյուր` Panorama.am
17:43
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։...
Աղբյուր` Panorama.am
17:18
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
«Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք»,- Կիրանցից դեպի Երևան քայլերթի ժամանակ ասաց ՀԱԵ...
Աղբյուր` Panorama.am
17:05
Անհրաժեշտ է Եկեղեցու և դեմոկրատական ուժերի դաշինք. Սուրենյանց
«Երևանում կարող ենք ծանրակշիռ հաջողության հասնել, եթե տեղի ունենա Եկեղեցու, նրա սրբազան հայրերի դաշինքը դեմոկրատական, առաջադիմական ուժերի հետ»:
Աղբյուր` Panorama.am
17:04
Ահազանգ․Կոյուղաջրերը թափվում են Երևանի աղի լիճ
Աղի լիճը կամ Աղալիճը գտնվում  է Էրեբունի վարչական շրջանում: Այն ունի երկու ավազան  և  հայտնի է բուժիչ ջրով։  Լճով...
Աղբյուր` Panorama.am
16:50
Սա չհայտարարված կապիտուլյացիա է. Գառնիկ Դանիելյան
«Հույս էլ ունենք, հավատ էլ ունենք, վճռականություն, կամք էլ ունենք, հայրենիքին նվիրվածություն էլ ունենք»,-  Կիրանցում՝ նախքան...
Աղբյուր` Panorama.am
16:28
Ինչ գեներացվել է Տավուշում, անհրաժեշտ է, բայց բավարար չէ, պետք է վերածվի համազգային շարժման. Պետրոսյան
«Այս իշխանությունները ոչ միայն պետական, ազգային շահի ընկալում չունեն, պետական մտածողություն չունեն, ժողովրդին ականջալուր լինելու...
Աղբյուր` Panorama.am
16:03
Քայլերթ Կիրանցից դեպի Երևան. մեկնարկը տրվեց աղոթքով
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Կիրանցում աղոթք հնչեցրեց, որին միացան հավաքված ժողովուրդը՝ տավուշցիներ, զոհված...
Աղբյուր` Panorama.am
15:29
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
«Ամսի 9-ին ժողովուրդը կհասնի Երևան և իր պահանջները հստակ կերպով կձևակերպի»
Աղբյուր` Panorama.am
15:18
Կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որը դրված է մեր սեղանին, իր էությամբ ու բնույթով կայսերական պատմություն է` գրված ծայրագավառի ժողովրդի համար. Փաշինյան
«Պետք է անցնենք ինքնաճանաչման շատ լուրջ գործընթաց: Մենք նաև այդտեղ ենք աքսիոմի մեջ մնացել` մտածելով, որ ճանաչում ենք ինքներս մեզ: Մենք...
Աղբյուր` Panorama.am
15:00
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում
Աշխարհահռչակ վիրտուոզ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, համերգային...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
16:14 04/05/2024

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}