Քաղաքական 12:26 15/03/2024 Հայաստան

Հայաստանը պետք է ապրի և վերջ. Վահե Հովհաննիսյան

Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը գրում է.

««Հայաստանը Եվրոպա է և վերջ». Սա Նիկոլի նոր կարգախոսն է, որը ծանր ասոցիացիաներ է առաջացնում տարիներ առաջ հնչեցրած նրա մեկ այլ «և վերջի» հետ։ Թե ինչով ավարտվեց այն, գիտենք բոլորս։ Թե ինչով է ավարտվելու այս մի վերջը, կարող ենք կանխատեսել այս պահից։

Եվրոպան այսուհետ լինելու է այն կոնֆետը, որով այս իշխանությունը կազմակերպելու է իր բոլոր պրոցեսները։ Սա շատ կարևոր է հասկանալ, որպեսզի կարողանանք ճիշտ հանրային դիմադրություն կազմակերպենք։ Իշխանությունը դնելու է վտանգավոր, բայց գրագետ-հաճելի նարատիվ, և մեր խնդիրն է լինելու՝ այն հակակշռել գրագետ-առողջ նարատիվով։ Կոպիտ ասած՝ եթե կրկին շարժվենք «Հայաստանն առանց թուրքի» կարգախոսի անալոգով՝ «Հայաստանն առանց եվրոպացու», ապա ձախողելու ենք։

Եվ այսպես.

-       Ադրբեջանի բոլոր պահանջները, այդ թվում՝ տարածքային, ՀՀ իշխանությունները բավարարելու են «սա է Եվրոպա գնալու գինը» ձևակերպմամբ։

-       Սահմանադրական նվաստացուցիչ փոփոխությունները բավարարվելու են՝ «սա է Եվրոպա գնալու գինը»։

-       Ռուսաստանի հետ առճակատումը և դրա ցավոտ սոցիալական-տնտեսական (առնվազն) հետևանքները ժողովրդի վրա ծախելու են՝ սա է Եվրոպա գնալու գինը ձևակերպմամբ։

-       Ներքին այլանդակ բոլոր քայլերը, որոնք մարդկանց կյանքն էապես դժվարացնելու են, արդարացվելու են՝ սա´ է եվրոպա գնալու գինը։

Եվրոպան առանց որևէ կոնկրետության մի կոնֆետ է, որը կախվելու է հայ հավաքական մտքի ու էմոցիաների վրա, որով խաղացնելով՝ հայ ժողովրդին տանելու են անդունդ հերթական անգամ, այս անգամ՝ անհավատալի չափերի։

Եվրոպան, որտեղ մեզ չեն սպասում

Շատ կարևոր է ի սկզբանե ճիշտ ձևակերպել կոնտր-նարատիվը։ Եվրոպան մեր թշնամին չէ, Եվրոպան այս պահին Ռուսաստանի թշնամին է, բայց մենք կարող ենք դառնալ Եվրոպա-Ռուսաստան հակամարտության նոր տարածք։ Բառիս բուն իմաստով՝ ռումբերի ու հրթիռների ընկնելու տարածք։ Նոր ժամանակներում երկրները նախընտրում են պատերազմները վարել պրոքսի-տարածքներում։ Մենք այսօր ամեն կերպ ձգտում ենք դառնալ ԱՄՆ/ԵՄ-Ռուսաստան հակամարտության նոր ֆիզիկական մարտադաշտը։ Եվրոպան չունի ՀՀ անվտանգությունն իրապես ապահովելու որևէ լծակ։ Եվ  վերջապես՝ Եվրոպայում մեզ ոչ ոք չի սպասում։ Ավելի պարզ ասած՝ մեզ սպասում են այնպես, ինչպես Ուկրաինային։

Մենք դա՞ ենք ուզում։

Եվրոպան՝ որպես լավ գործընկեր

1991 թ-ից սկսած Հայաստանը ունեցել է ճիշտ օրակարգով լավ զարգացող հարաբերություններ Եվրոպայի հետ։ Այստեղ ամենակարևորը ճիշտ օրակարգն է։

Լ. Տեր-Պետրոսյանի օրոք կնքվել է Հայաստան-Ռուսաստան ամենակարևոր փաստաթուղթը, ռուսական աջակցությամբ մենք հաղթել ենք ղարաբաղյան պատերազմը, բայց Արևմուտքի հետ ունեինք փայլուն զարգացող հարաբերություններ։

Ռ. Քոչարյան օրոք Ռուսաստանի հետ և´ անվտանգային, և´ մյուս բոլոր առումներով ունեինք ամենաբարձր, վստահելի հարաբերությունները, միևնույն ժամանակ Ցեղասպանության ճանաչման բուռն գործընթաց գնաց ողջ արևմտյան աշխարհով։ Հայաստանի հիմնական խոշոր ներդրումներն Արևմուտքից էին՝ Քրքորյան, Էռնեկյան, Գաֆեսճյան, Սեմ Սիմոնյան, Ալբեր Բոյաջյան, Լուիզ Սիմոն-Մանուկյան, Ջ. Թուֆենկյան և այլն, Հազարամյակների մարտահրավերների ծրագիր։

Ս. Սարգսյանի օրոք երկարաձգվեց ռուսական բազայի պայմանագիրը, բազան էապես արդիականացվեց։ Հայաստանը ստացավ գերժամանակակից զինատեսակներ, և արևմուտքը դա համարեց նորմալ։ Հայաստանը դարձավ ԵԱՏՄ անդամ, ինչի շնորհիվ առ այսօր ՀՀ տնտեսությունը կարողանում է աճ արձանագրել։ Բառիս բուն իմաստով՝ Հայաստանի տնտեսությունը շնչում է ԵԱՏՄ հնարավորությունների շնորհիվ։ Միևնույն ժամանակ 2017-ին կնքվեց CEPA-ն ՝ Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։

Հետևություն

Արևմուտքի հետ ճիշտ օրակարգ դնելու դեպքում ստանում ենք լուրջ գործընկեր և մեծ օգուտ։ Սխալ օրակարգի դեպքում Արևմուտքը ոչինչ չի կարող առաջարկել՝ ո´չ անվտանգություն, ո´չ տնտեսական դիվերսիֆիկացիա։ Դա հեքիաթ է, որը տեսել է մեր բարեկամ Վրաստանը, որը մի շիշ գինի չէր կարողանում վաճառել Եվրոպայում, իսկ հիմա բազմապատիկ մեծացրել է իր արտահանումը Ռուսաստան, և դա այսօր տեսնում է ուկրաինացի ժողովուրդը, որը մեռնում է հրթիռների տակ, իսկ եվրոպական հարևան պետությունները խոչընդոտներ են ստեղծում ուկրաինական ապրանքների համար՝ իբր լեհ ֆերմերների ու վարորդների տեսքով, և իբր կոնգրեսի անհամաձայնությամբ»։

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

10:57
Ես՝ Վարդան Ղուկասյանս, անհավատս, կանգնում եմ Հայ Առաքելական եկեղեցու կողքին
«ԴՕԿ» կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանը Telegram-ի իր ալիքում գրել է. «Ես՝ Վարդան Ղուկասյանս, ԱՆՀԱՎԱՏՍ, կանգնում եմ...
Աղբյուր` Panorama.am
10:48
Մի իշխանություն, ով 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի որոշ զինծառայողների փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին
«Երեկ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, իսկ 2018-ին փողոց դուրս եկած զինծառայողները կոնկրետ մասնակցում հակաշխանական բողոքի երթին»:
Աղբյուր` Panorama.am
10:34
Կիրանցեցիները լավ են, ժողովուրդը լավ է. բախումներից տուժած քաղաքացի
Տավուշցի Գոհար Վարդանյանը, ով  ներկա է երեկ երեկոյան Կիրանցում քաղաքացիների ու ոստիկանների բախումներին, տեղեկացնում է. «Ես լավ...
Աղբյուր` Panorama.am
10:23
ՔԿ-ն հրապարակել է Կիրանց մեկնած զինծառայողների ուղերձը, դեպքի վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունից ստացվել է հաղորդում այն մասին, որ 2024թ. ապրիլի 26-ին` ժամը 23:30-ի սահմաններում, համացանցում շրջանառված...
Աղբյուր` Panorama.am
10:13
Խաչիկ Գալստյան. Ինչո՞ւ հենց եկեղեցին, ինչո՞ւ հենց հիմա
«Միայն եկեղեցին է կանգուն մնացել, չնայած նրան էլ են շատ հարվածել»։
Աղբյուր` Panorama.am
09:40
Թաթոյան. Տարբեր պաշտոնյաներ 2020թ. նոյեմբերից մոլորեցրել են մարդկանց հանուն սեփական պաշտոնների, շահերի ու սեփական սխալները կոծկելու
«Սա ամբողջ հայ ժողովրդի համար գոյաբանական իրավունքների ու արժանապատվության համար պայքարի մաս է»։
Աղբյուր` Panorama.am
09:32
Իշխան Չեսար Օրբելյանի պալատում պեղումներ են սկսվել
ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Հորս գյուղում գտնվող իշխան Չեսար Օրբելյանի /14-րդ դ․/ պալատի և կից եկեղեցու տարածաքում հնագիտական...
Աղբյուր` Panorama.am
09:10
«Հրապարակ». Երբ կսկսվի ռադիկալ պայքարը
«Հրապարակ» թերթը գրում է. «Բողոքի ակցիաները, որոնց հիմնական կազմակերպիչը «Հայաստան» դաշինքն է, երեկ էլ...
Աղբյուր` Panorama.am
09:09
«Ժողովուրդ». Օրենքի առաջ բոլորը հավասար են՝ բացի իշխանություններից
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ստորև ներկայացվող 16 էջանոց բողոքի մեջ ԲՏԱ «Հայփոստ» ՓԲԸ-ն, վիճարկելով իր նկատմամբ...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Հրապարակ». Ադրբեջանցի «փախստականների» Հայաստան վերադառնալու հարցի մասին Փաշինյանը խուսափում է կարծիք հայտնելուց
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխող թիմում էլ են սարսափում այն հեռանկարից, որ ադրբեջանցի «փախստականները»...
Աղբյուր` Panorama.am
09:02
«Ժողովուրդ». Իշխանության այն ներկայացուցիչները, որոնք ամենալավն են տիրապետում իրավիճակին, խուսափում են հանդիպումներից
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Գործադիր իշխանության անդամները տարբեր պատճառաբանություններով խուսափում են իշխանական...
Աղբյուր` Panorama.am
08:59
«Հրապարակ». Տավուշի մարզպետը խնջույք է կազմակերպել Աճարկուտում
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն օրերս խնջույք է կազմակերպել Կիրանց...
Աղբյուր` Panorama.am
08:53
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել. ՆԳՆ
Կիրանց բնակավայրում մասնագիտական ծառայություն կատարելիս ապրիլի 26-ին ոստիկանների և քաղաքացիների միջև առաջացած միջադեպի հետևանքով վնասվածքներ են...
Աղբյուր` Panorama.am
08:40
«Հրապարակ». «Դուշի» պատմությունից հետո 4 աշխատակիցներ հեռացել են աշխատանքից
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայտնի «դուշի» պատմությունից հետո ԿԳՄՍՆ Կազմակերպատնտեսական վարչությունը դատարկվել...
Աղբյուր` Panorama.am
08:28
Որոշակի ճանապարհ անցած գործիչների և ուժերի փոխանակ՝ հոգևոր այրերն են հանդես գալիս ի պաշտպանություն ազգային գերագույն շահերի. Ասողիկ աբեղա Կարապետյան
«Այո, հոգևորականներին ի վերուստ տրված կոչումն է նաև Ազգայինի պահպանությունն ու պաշտպանությունը: Սակայն պետք չկա թաքնվելու հոգևոր դասի թիկունքում»
Աղբյուր` Panorama.am
08:19
Տավուշը, Սյունիքը կայծն են տվել. Մետաքսե Հակոբյան
«Այն պիտի կյանք պարգևող կրակ դառնա ու տարածվի, որ փրկվի ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՐՑԱԽԻ վերադարձը լինի...»
Աղբյուր` Panorama.am
01:10
Ռազմական ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկում Կիրանցում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ
Համացանցում տեսանյութ է տարածվել Տավուշի մարզի Կիրանց գյուղում միակողմանի զիջումների դեմ բողոքի ակցիային զինվորական...
Աղբյուր` Panorama.am
01:00
Բագրատ Սրբազանն այցելել է Իջևան ԲԿ-ում գտնվող ոստիկաններին
Կիրանցի բնակիչների և ոստիկանների բախումից հետո Բագրատ Սրբազանն այցելել է Իջևան ԲԿ-ում գտնվող 2 ոստիկաններին։  Հիշեցնենք, որ Կիրանցքում...
Աղբյուր` Panorama.am
00:52
Պայմանագրային զինծառայողները միացել են միակողմանի զիջումների դեմ պայքարին
Տավուշցի շուրջ 20 պայմանագրային զինծառայող միացել է պայքարին` իրենց անհամաձայնությունն արտահայտելով միակողմանի զիջումների օրակարգին:...
Աղբյուր` Panorama.am
23:45
Կիրանցում բախումներից հետո տուժածները դիմում են բուժօգնության, 3 հոգի տեղափոխվեց հիվանդանոց
Լրագրող Անի Գևորգյանը Կիրանցից հայտնում է, որ ոստիկանության հետ բախումներից հետո ինքը և մի քանի բնակիչներ դիմել են բուժօգնության։ Նրանցից երկու...
Աղբյուր` Panorama.am
23:20
Բախումներից հետո Կիրանց են ժամանել Գուգարաց և Շիրակի թեմերի առաջնորդները
Հաղորդավար, հասարակական գործիչ Լիկա Թումանյանը գրում է. «Բախումներից հետո Կիրանց ժամանեցին Գուգարաց թեմի առաջնորդ Հովնան եպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
23:03
Օտարերկրացիների դիեր «Hotel Տ27» չգործող հյուրանոցային համալիրում
Ապրիլի 26-ին առեղծվածային դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
22:42
Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. Վարազդատ Հարությունյան
Փաստաբա Վարազդատ Հարությունյանն ահազանգում է «Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանման տարածք տարված ցուցարարների...
Աղբյուր` Panorama.am
22:07
Որոշակի իմաստով ցանկանում էին մեզ վախեցնել. Բագրատ Սրբազան
«Այն, ինչը որ այստեղ տեղի ունեցավ, որոշակի իմաստով ցանկանում էին մեզ վախեցնելու, բայց տեսան, որ ոչ մեկը չի...
Աղբյուր` Panorama.am
21:41
ՄԻՊ աշխատակիցները ոստիկանության Հրազդանի բաժնում տեսակցել են բերման ենթարկված անձանց
ՀՀ ՄԻՊ գրասնյակից հայտնում են. «Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից լրատվամիջոցների, սոցիալական հարթակների մշտադիտարկման...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ
17:55 26/04/2024

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}