Մշակույթ 18:25 18/03/2024 Հայաստան

Մարտի 22-26-ը տեղի կունենա բեմանկարիչ, ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ՝ Արշալույս Չիֆլիկյանի նկարների ցուցահանդեսը

Մարտի 22-ին ժամը 17-ին Հայաստանի նկարիչների միությունում տեղի կունենա  բեմանկարիչ, ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ՝ Արշալույս Չիֆլիկյանի  ցուցահանդեսի բացումը: Այս մասին հայտնում են միությունից։

«Արշալույս Չիֆլիկյանը երևույթ է հայ կերպարվեստում, արգասավոր նկարիչ, գրող, հանրագիտակ, մեծահմուտ մանկավարժ, որի մարդկային ու մտավոր արժանիքները բարձր են գնահատել ժամանակակիցները։ Նա միանգամայն արժանիորեն էր կրում Հայաստանի վաստակավոր նկարչի կոչումը (1970 թ.): Նրա ներկայությունը կար մշակույթի տարբեր ոլորտներում՝ նկարչություն, թատրոն, պոեզիա, դրամատուրգիա և այլն, որտեղ իր դեմքն ու տեղն ուներ[1]։ Արշալույսը դպրոց է հաճախել 13 տարեկանում։ Ուսումնառության տարիներին նա ապրել է Գայֆեճյանի բնակարանում։ Արշալույսի համար Գայֆեճյանի բնակարանում ապրելու շրջանը հարուստ է եղել մտավորականության հետ հանդիպումներով՝ գրողներ, արվեստագետներ, երաժիշտներ, դերասաններ, գիտնականներ, հասարակական գործիչներ և այլք, որը մեծ ազդեցություն է ունեցել նրա վրա: Ընդունվել է «Գեղարդ» նկարչական ուսումնարան, որտեղ դասավանդում էին հայ կերպարվեստի ճանաչված անուններ՝ Սեդրակ Առաքելյանը, Ստեփան Աղաջանյանը, Գաբրիել Գյուրջյանը, թատերական նկարչության գծով՝ Ստեփան Թարյանը։ 1936 թվականին ավարտել է ԵԳԱՏ-ը։

1953 թվականին Հրաչյա Ղափլանյանը նրան հրավիրում է Երևան, Պատանի հանդիսատեսի թատրոն՝ ձևավորելու Գրիգոր Յաղջյանի «Ոսկի քաղաքը» պիեսի ներկայացումը (Գ. Վարդանյանի հետ)[3]։ 1938-1953 թվականներին եղել է Մցխեթի պետական թատրոնի, 1953-1956 թվականներին՝ Երևանի պատանի հանդիսատեսի կինոթատրոնի բեմանկարիչ, 1956-1974 թվականներին՝ նկարիչ-բեմադրող հայկական հեռուստաստուդիայում[4]։ Ձևավորվել է Գաբրիել Սունդուկյանի «Խաթաբալա» (1938), Շիլլերի «Ավազակներ» (1939 թվական, երկուսն էլ՝ Մցխեթի պետական թատրոն), Գրիգոր Յաղջյանի «Ոսկի քաղաք» (1954), Գայդարի «ՌՀԽ» (1956 թվական, երկուսն էլ՝ ԵՊՀԹ), Նար-Դոսի «Ես և նա» (1957), Ալեքսանդր Արաքսմանյանի «Մեսրոպ Մաշտոց» (1965), Բ. Նուշիչի «Երկու գող» (1967) բեմադրությունները, «Սայաթ-Նովա» (1960) ֆիլմը (բոլորը՝ հայկական հեռուստաստուդիա)։ Հեղինակ է նաև տիկնիկային ներկայացումների ձևավորումների։ Ստեղծել է բնապատկերներ, դիմանկարներ, թեմատիկ պատկերներ («Ցասման Մհերը», 1960 թվական, Արամ Ֆիդանյանի դիմնակարը, 1936 թվական, ՀԱՊ)[5]։ Չիֆլիկյանն ուներ իր հայացքը արվեստի նկատմամբ։ Նա գտնում էր, որ նկարչի աշխատանքի համար պետք է լինի լիակատար ազատություն, դրա համար անհրաժեշտ է մարդու հոգևոր կյանքի գլխավոր երեք ուղղությունների տիրապետում՝ իմացաբանություն (գնոսեոլոգիա), գեղագիտություն (էսթետիկա) և բարոյագիտություն (էթիկա)։ Հետևելով այս սկզբունքին և աշխատելով Ախալցխայի հայկական ու վրացական թատրոններում, նա պիեսների թատերական ձևավորումները բխեցնում էր հայ և վրացի հանդիսատեսի ընդհանուր մտածելակերպից և գեղագիտական ըմբռնումներից։ Դրանով Չիֆլիկյանը մտավ նաև վրաց թատերական նկարչության պատմության մեջ։ Չիֆլիկյանն իր ողջ գործունեությամբ ակտիվորեն նպաստել է ազգային գեղարվեստական մշակույթի, հայկական հեռուստատեսության հետագա ծաղկմանը[6]։

Արշալույս Չիֆլիկյանը հեռու չէր ժամանակակից արվեստի միտումներից։ Նրա գեղանկարչական գործերում նկատվում է արևմտյան այնպիսի «իզմերի» ազդեցությունը, որոնցից են իմպրեսիոնիզմը, պոստիմպրեսիոնիզմը, սիմվոլիզմը և այլն։ Չիֆլիկյանը մեկնաբանել է իր ստեղծագործական մեթոդը հետևյալ կերպ. «Յուրաքանչյուր գույնի մեջ կան երանգներ, որոնք արտահայտում են տարբեր տրամադրություններ՝ ուրախություն, տխրություն, կարոտ, սեր։ Նկարիչը միշտ պետք է հետևի գույնի ընտրությանը տարբեր թեմաներ արծածելիս։ Դա այն է, ինչին ես ձգտում եմ»։ Առանձնահատուկ վերաբերմունք ուներ բնության նկատմամբ։

Գեղանկարչության և գրաֆիկայի մեջ Արշալույս Չիֆլիկյանը մեծ հաջողությունների հասավ իր ընկերների, հարազատների դիմանկարներով։

Դեռ Ախալցխայում ապրած տարիներին Չիֆլիկյանին գրավել էր «Սասունցի Դավիթ» էպոսի նկարազարդման միտքը, որը կարևոր էր նրա համար։ Ստեղծեց հերոսական թեմաներով նկարների շարք՝ էպիկական հերոսների պատկերներ. որոնց հիմքը հայրենասիրությունն էր։ Չիֆլիկյանը կատարել է նաև բազմաթիվ գրաֆիկական աշխատանք ներ պատմական թեմաներով, ուր արտահայտվել են արվեստագետի ստեղծագործական հակումները դեպի արվեստի դասականձևերը և ռոմանտիզմի ազնվազարմությունը պահպանելու ձգտումը։ Տիգրան Մեծի, Արտաշեսի և այլ պատմական անձանց պաշտամունքը եղել է նրա արվեստի մշտական մոտիվներից մեկը։ Նման թեմայով կտավներում ու գրաֆիկական աշխատանքներում Չիֆլիկյանը ստանձնում է ժամանակը և դրա հետ միասին պատմականպահըարվեստի միջոցով պատկերելու պատասխանատվություն ձգտելով թղթի փոքր ծավալի մեջ արտահայտել մեծ մտքեր։

Ցուցահանդեսը կտևի  մինչ մարտի 26-ը»,- ասվում է նկարիչների միության տարածած հաղորդագրությունում:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:50
Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը
Կիրանցում բողոքի ակցիայի մասնակիցները փակեցին բեռնատարի դիման ու պահանջեցին բացել՝ տեսնելու, թե ինչ կա դրա մեջ։ Վարորդը հրաժարվեց կատարել...
Աղբյուր` Panorama.am
15:25
Ծառայությունների և՛ ներմուծումը, և՛ արտահանումը 2023-ի 4-րդ եռամսյակից անկում են ապրել. Տնտեսագետ
Հայաստանի ծառայությունների արտահանման և ներմուծման տվյալների վերլուծությունը ցույց է տվել, որ 2020 թվականին ծառայությունների...
Աղբյուր` Panorama.am
15:08
Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ Yerevan.today
Yerevan.Today-ի տավուշյան աղբյուրները հայտնում են, որ մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել: Մասնավորապես,...
Աղբյուր` Panorama.am
14:43
Հովհաննես Ավետիսյան. Մեզ ճշմարտության ճանապարհն է պետք՝ արդարների առաջնորդությամբ
«Վստահաբար կարելի է ասել, որ ժողովրդի գերակշիռ մասը չի ուզում այս իշխանություններին: Հապա ինչու մարդիկ տասնյակ հազարներով դուրս չեն գալիս...
Աղբյուր` Panorama.am
14:35
Ոսկանյան. Այգեգործությունից ազատ ժամանակ սպա աշխատողն չի կարող ձևավորել զինվորականության բարձրագույն պատվի սկզբունքներով ապրող «կաստան»
«Ոչ թե ողորմելի լինելիության, այլ զարգացման և հզորացման ու թշնամու նկատմամբ գերակայության նպատակ հետապնդող գալիքի Հայաստան...
Աղբյուր` Panorama.am
14:24
Նրանց համար, ովքեր արցախցիներին համարում են հյուր Հայաստանում. Արմեն Բուդաղյան
«Իմ հյուր լինելս որ՞ն է, կարող է այնքան զզվցնեք, որ մենք էլ գնանք, սփյուռքը էլ շատացնենք»։
Աղբյուր` Panorama.am
14:16
«Տպավորիչ են Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի խոհերն ու մտածումները»
«Հայկական նախագիծ» կազմակերպության համահիմնադիրներ Կարեն Իգիթյանը և Էդգար Էլբակյանն ապրիլի 26-ին Հայաստան-Վրաստան միջպետական...
Աղբյուր` Panorama.am
14:13
Պեսկով. Մոսկվան հանդես է գալիս Երևանի և Բաքվի միջև շարունակական շփումների օգտին
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը հանդես է գալիս Երևանի և Բաքվի միջև շփումների շարունակման օգտին: Նրա...
Աղբյուր` Panorama.am
14:06
Ջերմաստիճանը շարունակում է բարձրանալ
Ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 30-ի, մայիսի 1-2-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև...
Աղբյուր` Panorama.am
14:03
Մի բան է, թե ինչ եք խոսում կամ հայտարարում, լրիվ այլ բան, թե ձեր վարքագծով ու գործողություններով անում. Աբրահամյանը՝ ՔՊ-ականներին
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբահամյանը գրում է.  «ՔՊ-ն արձագանքել է Կիրանցում՝ զինծառայողների հետ...
Աղբյուր` Panorama.am
13:53
«Տուն տանող երջանկությունը» պիեսում Արցախն է, եռացող կյանքն ու ապրելու մղումը
«Մե՞նք կկարոտենք այս երկիրը, թե՞ նա՝ մեզ»․ «ArmMono» միջազգային թատերական փառատոնի շրջանակում թատրոնի ճանաչված ու սիրված...
Աղբյուր` Panorama.am
13:46
Երեկ Կիրանցում ամեն ինչ տեղի է ունեցել կառավարության և նրա ղեկավարի հրահրմամբ. Բագրատ Սրբազան
«Ապօրինի գործընթացը, որ սկսել է ՀՀ կառավարությունը իր տարաբնույթ գործընկների հետ, մեզ համար անընդունելի է»,- Կիրանցում լրագրողների...
Աղբյուր` Panorama.am
13:25
Որևէ քաղաքական ուժ կամ խմբակ չպետք է լինի դոմինանտ, շարժումը պետք է մնա Բագրատ Սրբազանի գլխավորությամբ
«Սկզբից երկչոտ քայլերով կմիանան պայմանագրայինները, հետո ավելի համարձակ, հետո կսկսվի նաև ուժային մնացած կառույցների ծառայակիցների խուլ բողոքի վերածումը բացահայտ բողոքի»։
Աղբյուր` Panorama.am
13:20
Ովքեր էին Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ
Իջևան համայնքի Կիրանց բնակավայրի սկզբնամասում ճանապարհը փակած քաղաքացիների և ոստիկանների միջև բախում էր եղել, քանի որ քաղաքացիները թույլ չէին...
Աղբյուր` Panorama.am
13:05
Բագրատ Սրբազան. Հոգևորականությունը պաշտպանում է իր ժողովրդի շահերը իր սեփական կառավարությունից
«Ընդվզեք բոլոր օրինական միջոցներով, արտահայտեք ձեր կողմ լինել։ Բավակա’ն է, խխունջացած մի ապրեք ապրել»:
Աղբյուր` Panorama.am
12:29
Բալետի պարող Ռազմիկ Մարուքյանը «Արաբեսկ» բաց մրցույթում արժանացել է առաջին մրցանակին
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետային թատերախմբի առաջատար մենապարող Ռազմիկ Մարուքյանը հանրահայտ բալետի...
Աղբյուր` Panorama.am
12:10
Բաբայան. Մոռացե՞լ եք, թե ինչպես էին հայ գերիներին ադրբեջանական «քննչականներում» ստիպում, որ այդպիսի տեսաուղերձներում նկարվեին
Փաստաբան Արսեն Բաբայանն անդրադարձել է ՔԿ հաղորդագրությանն ու հրապարակած տեսանյութին՝  հայտնելով, որ մի խումբ զինծառայողների կողմից...
Աղբյուր` Panorama.am
12:00
Պատահական չէ, որ հենց հիմա սկսում են խոսակցություններ, որ «կարող ենք Ադրբեջանից գազ գնել. Գեղամյան
«Տավուշի ապօրինի հանձման դեպքում Հայաստանի գլխավոր գազատարը` Հայաստան-Վրաստան-Ռուսաստան խողովակաշարը կհայտնվի Ադրբեջանի կատարյալ...
Աղբյուր` Panorama.am
11:49
Oպերայի և բալետի թատրոնում կկայանա Բեթհովենի 9-րդ սիմֆոնիայի համաշխարհային առաջնախաղի 200-ամյակին նվիրված երեկո
Մայիսի 5-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում  կկայանա երաժշտական գլուխգործոցներից մեկի`  Լ....
Աղբյուր` Panorama.am
11:28
Մեր այնտեղ հայտնվելը եղել է պատահականություն, որի համար զղջում ենք. Կիրանցիներին այցելած զինվորականներ
Նախօրեին Կիրանցում բողոքի ցույց անող քաղաքացիներին այցելած պայմանագրային զինծառայողները հանդես են եկել տեսաուղերձով՝ հայտնելով, որ զղջում են...
Աղբյուր` Panorama.am
10:57
«Ես՝ Վարդան Ղուկասյանս, անհավատս, կանգնում եմ Հայ Առաքելական եկեղեցու կողքին»
«ԴՕԿ» կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանը Telegram-ի իր ալիքում գրել է. «Ես՝ Վարդան Ղուկասյանս, ԱՆՀԱՎԱՏՍ, կանգնում եմ...
Աղբյուր` Panorama.am
10:48
Մի իշխանություն, ով 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի որոշ զինծառայողների փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին
«Երեկ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, իսկ 2018-ին փողոց դուրս եկած զինծառայողները կոնկրետ մասնակցում հակաշխանական բողոքի երթին»:
Աղբյուր` Panorama.am
10:34
Կիրանցեցիները լավ են, ժողովուրդը լավ է. բախումներից տուժած քաղաքացի
Տավուշցի Գոհար Վարդանյանը, ով  ներկա է երեկ երեկոյան Կիրանցում քաղաքացիների ու ոստիկանների բախումներին, տեղեկացնում է. «Ես լավ...
Աղբյուր` Panorama.am
10:23
ՔԿ-ն հրապարակել է Կիրանց մեկնած զինծառայողների ուղերձը, դեպքի վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ
«Այդ ամենը սուտ է, մենք դա արել ենք պահի ազդեցության տակ, որի համար զղջում եմ, խնդրում եմ այս ամենը չքաղաքականացնել»,- ասում է Ասատուր Չոբանյանը։
Աղբյուր` Panorama.am
10:13
Խաչիկ Գալստյան. Ինչո՞ւ հենց եկեղեցին, ինչո՞ւ հենց հիմա
«Միայն եկեղեցին է կանգուն մնացել, չնայած նրան էլ են շատ հարվածել»։
Աղբյուր` Panorama.am
09:40
Թաթոյան. Տարբեր պաշտոնյաներ 2020թ. նոյեմբերից մոլորեցրել են մարդկանց հանուն սեփական պաշտոնների, շահերի ու սեփական սխալները կոծկելու
«Սա ամբողջ հայ ժողովրդի համար գոյաբանական իրավունքների ու արժանապատվության համար պայքարի մաս է»։
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Երեկ Կիրանցում ամեն ինչ տեղի է ունեցել կառավարության և նրա ղեկավարի հրահրմամբ. Բագրատ Սրբազան
13:57 27/04/2024

Երեկ Կիրանցում ամեն ինչ տեղի է ունեցել կառավարության և նրա ղեկավարի հրահրմամբ. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}