Քաղաքական 10:56 19/03/2024 Հայաստան

Եթե նույնիսկ արվի մի բան, որն ընկալեք ձեր դեմ, դա արտահայտում է ձեր լավագույն շահը. Փաշինյանը ալիևի լեզու է թափում

«Ես եկել եմ Ոսկեպար և Կիրանց, որովհետև սահմանագծման գործընթացը կարող է որոշակի խնդիրներ առաջացնել մեր որոշ բնակավայրերի համար, բայց մյուս կողմից եկել եմ ասելու, որ իրադրությունն այնպիսին է և տրամաբանական է, որ մենք սահմանազատման և սահմանագծման գործընթացը սկսենք Բաղանիսից  Բերքաբեր ընկած տարածքում, կամ մի քիչ էլ այն կողմ»,- նախօրեին Տավուշի մարզի Կիրանց բնակավայրում բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասել է  Նիկոլ Փաշինյանը։

Նա բացատրել է փաշինյանյան սահմանազատումը՝  երբ քարտեզի վրա ֆիքսում են, թե որն է սահմանի կոորդինատը, իսկ սահմանագծումն այն է, որ գնում են, հողի վրա կանգնում են ու ասում՝ այստեղից սկսվում է կամ ավարտվում է Հայաստանը:

«Մեզ համար կարևոր է ֆիքսել Հայաստանի տարածքային ամբողջականությունը: Մեր խնդիրն այսօր տարածաշրջանի մի շարք երկրների հետ այն է, որ մենք ուզում ենք, որ նրանք համաձայն պայմանավորվածության ճանաչեն ՀՀ տարածքային ամբողջականությունը» ,- լկտիաբար միամտացնում է Փաշինյանը ՀՀ բնակիչներին, երբ մինչև իր գալը ՀՀ սահմաններն էլ, ինքնիշխանությունն էլ վաղուց ու անկասկած որոշված էր։

«Այս պահին մենք ոչ մեկի հետ ոչ մի պայմանավորվածություն, ոչ մի որոշում, որևէ բան, որից դուք տեղյակ չեք, գոյություն չունի»,- ասել է Փաշինյանը։ 

Սա այն երգն է, որը արդեն քանի տարի երգում է Նիկոլ Փաշինյանը հայերենով ու վարում հայատյաց քաղաքականություն, երբեմն-երբեմն պոռթկալով, թե՝ հանգիստ նսեք տեսներդ, ինչ պեք է, այն էլ բանակցում ենք... ու հանձնում Արցախի Հանրապետությունը Ադրբեջանին՝ ան-վե-րա-պա-հո-րեն։

Նա նշել է, որ այսօր բազմաթիվ հարցեր կան, որոնց պատասխանը չի տա, ոչ թե նրա համար, որ դրանք չի պատկերացնում, այլ որովհետև այդ հարցերի պատասխանը պայմանավորվածություններով պետք է ձևակերպվի և «միայն մեզնից չէ կախված.։

«Մենք կարող ենք գնալ լուծումների՝ առնվազն վստահության որոշակի մակարդակ ունենալով, որ մենք այդ անվտանգությունն ապահովելու ենք։ Մենք ուզում ենք շփման գիծը փոխարինել սահմանով։ Սահմանը մի երևույթ է, որն իրավական պարիսպ է կառուցում։ Սահմանագծման ամենակարևոր արդյունքը կարող է լինել այն, որ զորքերը դիրքերը թողնեն ու նրանց փոխարեն գան սահմանապահները, քանի որ այնտեղ, որտեղ կանգնած են սահմանապահները, իրար վրա կրակելն ընդունված չէ։

Կրակում են, որովհետև վեճ է լինում, եթե վեճ չկա, կրակելու իմաստ էլ չկա։ Եթե մենք սահմանը գծենք, ֆիքսենք և ապահովենք, որ գյուղերի բնակիչների միջև բախումներ տեղի չունենան, դրա առիթները բացառենք, կրակելը դառնում է անիմաստ, եթե երկիրը երկրին պատերազմ չի հայտարարում», - ասել է Նիկոլ Փաշինյանը։

Ինչպես կասեր դասականը՝ իյա, իրո՞ք։
Ի՞նչ վեճ ուներ Ալիևը, երբ իր բաշիբոզուկները գյուղում մնացած ծերունի ու հաշմանդամ տղա էին գնդակահարում։ Ալիևի վեճը հայի հետ՝ մինչև վերջին հայն է։

Բնակիչներից մեկի հարցին, որ երկու տարի առաջ «Google»-ի քարտեզներով սահմանն անցնում էր իր տան միջով, իսկ հիմա այն ընդամենը մի քանի մետր տեղափոխվել է, զորքը կանգնի՝ հայկական, ադրբեջանական, ինչպե՞ս կարող է այդ տանն ապրել, Փաշինյանը պատասխանել է, որ իրենք պետք է գան ու այդ հարցի պատասխանը կոնկրետ տան.

«Մենք հիմա առաջիկա աշխատանքների ու բանակցությունների ընթացքում պետք է սեղանին դնենք նաև ձեր հարցը, ասենք՝ այս մարդն իր տանը ո՞նց է ապրելու, ի՞նչ երաշխիքներ ենք մենք տալիս։ Ու դա արդեն այն հարցը պետք է լինի, որին ոչ միայն Հայաստանի կառավարությունը պետք է պատասխանի, այլ նաև Ադրբեջանը։ Ես հիմա եկել եմ ոչ թե ձեր հարցին պատասխանելու, այլ ձեր հարցը վերցնելու, ինձ հետ տանելու և այդ սահմանագծման աշխատանքի օրակարգի սեղանին դնելու,-Հայաստանը զոհասեղանին դրած, ՀՀ քաղաքացիներին իրենց տներից, գյուղերից, հողից է զրկում Փաշինյանը։

Պատասխաելով Կիրացի վարչական ղեկավարի հարցին, թե եթե Խրեմլու գյուղը տան, իրենք կարողանալո՞ւ են գնալ Օդնդաղի գագաթ, որը Բերքաբերի հողերն են, Փաշինյանն ասել է. «Եթե մենք ուզում ենք հետևողակաորեն ամուր պահանջենք, որ Ադրբեջանը տա, պետք է մենք գանք, կանգնենք մեր սահմանի դիրքերին: Ինչքանն Ադրբեջանն է հարց բարձրացնում, մենք էլ բարձրացնում ենք 31 գյուղերի հարցը, որի մեջ մտնում է Բերքաբերը, Այգեհովիտը, Վազաշենը, Պառավաքարը, ցուցակը հրապարակվել է:

«Ընդդիմությունն ասում է՝ Տավուշի գյուղերն ուզում է տա: Տավուշի մարզում Խրեմլու անունով գյուղ կա՞, ո՞վ է այդ գյուղի վարչական շրջանի ղեկավարը, ուզում եմ ծանոթանալ: Տավուշում Ասկիպարա անունով գյուղ կա՞, այդ գյուղի բնակիչներն ովքե՞ր են: Այն, ինչ լեգիտիմ մերն է ստանալու համար, պետք է պատրաստ լինենք տալ այն, ինչ լեգիտիմ մերը չի»,- շարունակում է մանիպուլյացիաները Փաշինյանը, պատրաստվելով վաղն էլ ասել՝ Հայաստանում Էրիվան կա՞, չկա, տանք ինչ ուզում են:

«Ես եկել եմ ձեզ տեղյակ պահելու և խնդրելու, որ այդ բարոյական, քաղաքական հնարավորությունը տաք, որ մենք այդ ճանապարհով գնանք»,- ծիծաղելիորեն բարոյականության մասին է խոսում Արցախը հանձնած մարդակերը, երեխայակերը, անառակ հայադավը։

«Մենք կվերադառնանք ժամանակ առ ժամանակ: Երբ ես կունենամ էական նոր տեղեկատվություն կամ քննարկելու տարբերակներ, ես կգամ այս ֆորմատով էլի կխոսենք: Ես եկել եմ կիսվելու այս տեղեկատվությունը և ձեզ խնդրելու, որ դուք այդ հնարավորությունը տաք, որ  մենք հլը  ոտ-ոտ, պուճուր-պուճուր քայլենք առաջ, տեսնենք՝ հնարավո՞ր է այս խաղաղ, հանգիստ ճանապարհով գնալ և մեր երկրի տարածքային ամբողջականությունը ֆիքսել: Մենք պետք է ամեն հնարավոր անենք դրա համար, հետո գանք ձեզ ասենք՝ ինչը ստացվեց, ինչը չստացվեց»: Ի դեպ, սա շատ անկեղծ է՝ կխոսի, հետո կգնա ներկաների գերեզմաններին, կասի՝ կներեք, չստացվեց։

Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի բնակիչների հետ հանդիպմանն. ԸՍՏ ԻՐ ՄՈՏ ՀՐԱՊԱՐԱԾ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐԻ, ասել է. 

«Մենք հիմա կարող ենք այստեղից դուրս գանք, գնանք ասենք՝ չէ, էն էլ չկա, էն էլ չկա, էն էլ չկա։ Դա նշանակում է, որ շաբաթվա վերջ պատերազմ է սկսելու։ Ես գիտեմ, թե ինչ է լինելու այդ պատերազմի վերջում, հետո որ իրար մի տեղ տեսնենք Երևանում, Հանրապետության հրապաակում , դուք ինձ ասելու եք, թե մենք գյուղացի ժողովուրդ ենք, այդքան տեղեկություն չունեինք, բա դու՞ք»։ 

Լյուդովի՞կոս, դու՞ ես։ Թե արծրուն հովհաննիսյան՝ դու։ «Ոչգյուղացի» տգետը չե՞ս, որ Արցախում մեր զորքերի պարտությունից հետո հիմա ասում է՝ ես տեղեկություն չունեի, ինձ չէին ասել, սխալ էին ասել։

Ոսկեպարի բնակչի դիտարկամը՝ «եթե հասկացա՝ մենք տալիս ենք Ադրբեջանին, բայց չենք պահանջում, գոնե  տանք 4 գյուղը, գետից այս կողմ չանցնեն», Փաշինյանը պատասխանել է. «Եթե մենք ինչ–որ բան տալիս ենք, տալիս ենք պահանջելու համար Ադրբեջանն էլ 30 տարի եղել պահանջողի կարգավիճակում, քայլ առ քայլ ստացել է, մենք էլ քայլ առ քայլ պետք է ստանանք, բայց ստանալու համար պետք է պահանջենք այն, ինչ օրինականորեն մեզ է պատկանում»։

Ոսկեպարցին, ըստ կառավարության մոնտաժած տեսանյութի՝ ասել է. «Սա էր իմ և գյուղացիների խնդրանքը»։

Փաշինյանն արձագանքել է. «Կարվի ամեն ինչ»։

Ոսկեպարում նա նաև ասել է. «Ինչո՞վ է կարևոր Ալամթիի հռչակագիր։ Մենք ասում ենք՝ այս պայմանավորվածությունը նշանակում է, որ  մենք պետք է ոչ թե զրոյից սահման գծենք, այլ պետք է գոյություն ունեցող սահմանները  հողի վրա գնանք ու ֆիքսենք։ Եթե հանկարծ մենք մտանք նոր սահման գծելու տրամաբանության մեջ, մենք մեր բոլոր սահմանները կկորցնենք։ Սա է ամբողջ խնդիրը։

Մենք խնդիր ունենք  մեր սահմանները ֆիքսելու, որովհետև այնտեղ, որտեղ պրոբլեմ ենք ունենում, լուծելի պրոբելմ է,  տեղ- տեղ դժվար լուծելի, բայց լուծելի պրոբլեմ է։

Ձեր թիկունքում, ձեր դեմ որևէ բան չի կարող արվի, եթե նույնիսկ արվի մի բան, որն ընկալեք ձեր դեմ, դա արտահայտում է  ձեր լավագույն շահը տվյալ իրավիճակում»։  

Արցախի ու արցախցիների հետ կատարվածը վկա՞։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:29
Բալետի պարող Ռազմիկ Մարուքյանը «Արաբեսկ» բաց մրցույթում արժանացել է առաջին մրցանակին
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետային թատերախմբի առաջատար մենապարող Ռազմիկ Մարուքյանը հանրահայտ բալետի...
Աղբյուր` Panorama.am
12:10
Բաբայան. Մոռացե՞լ եք, թե ինչպես էին հայ գերիներին ադրբեջանական «քննչականներում» ստիպում, որ այդպիսի տեսաուղերձներում նկարվեին
Փաստաբան Արսեն Բաբայանն անդրադարձել է ՔԿ հաղորդագրությանն ու հրապարակած տեսանյութին՝  հայտնելով, որ մի խումբ զինծառայողների կողմից...
Աղբյուր` Panorama.am
12:00
Պատահական չէ, որ հենց հիմա սկսում են խոսակցություններ, որ «կարող ենք Ադրբեջանից գազ գնել. Գեղամյան
«Տավուշի ապօրինի հանձման դեպքում Հայաստանի գլխավոր գազատարը` Հայաստան-Վրաստան-Ռուսաստան խողովակաշարը կհայտնվի Ադրբեջանի կատարյալ...
Աղբյուր` Panorama.am
11:49
Oպերայի և բալետի թատրոնում կկայանա Բեթհովենի 9-րդ սիմֆոնիայի համաշխարհային առաջնախաղի 200-ամյակին նվիրված երեկո
Մայիսի 5-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում  կկայանա երաժշտական գլուխգործոցներից մեկի`  Լ....
Աղբյուր` Panorama.am
11:28
Մեր այնտեղ հայտնվելը եղել է պատահականություն, որի համար զղջում ենք. Կիրանցիներին այցելած զինվորականներ
Նախօրեին Կիրանցում բողոքի ցույց անող քաղաքացիներին այցելած պայմանագրային զինծառայողները հանդես են եկել տեսաուղերձով՝ հայտնելով, որ զղջում են...
Աղբյուր` Panorama.am
10:57
«Ես՝ Վարդան Ղուկասյանս, անհավատս, կանգնում եմ Հայ Առաքելական եկեղեցու կողքին»
«ԴՕԿ» կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանը Telegram-ի իր ալիքում գրել է. «Ես՝ Վարդան Ղուկասյանս, ԱՆՀԱՎԱՏՍ, կանգնում եմ...
Աղբյուր` Panorama.am
10:48
Մի իշխանություն, ով 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի որոշ զինծառայողների փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին
«Երեկ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, իսկ 2018-ին փողոց դուրս եկած զինծառայողները կոնկրետ մասնակցում հակաշխանական բողոքի երթին»:
Աղբյուր` Panorama.am
10:34
Կիրանցեցիները լավ են, ժողովուրդը լավ է. բախումներից տուժած քաղաքացի
Տավուշցի Գոհար Վարդանյանը, ով  ներկա է երեկ երեկոյան Կիրանցում քաղաքացիների ու ոստիկանների բախումներին, տեղեկացնում է. «Ես լավ...
Աղբյուր` Panorama.am
10:23
ՔԿ-ն հրապարակել է Կիրանց մեկնած զինծառայողների ուղերձը, դեպքի վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ
«Այդ ամենը սուտ է, մենք դա արել ենք պահի ազդեցության տակ, որի համար զղջում եմ, խնդրում եմ այս ամենը չքաղաքականացնել»,- ասում է Ասատուր Չոբանյանը։
Աղբյուր` Panorama.am
10:13
Խաչիկ Գալստյան. Ինչո՞ւ հենց եկեղեցին, ինչո՞ւ հենց հիմա
«Միայն եկեղեցին է կանգուն մնացել, չնայած նրան էլ են շատ հարվածել»։
Աղբյուր` Panorama.am
09:40
Թաթոյան. Տարբեր պաշտոնյաներ 2020թ. նոյեմբերից մոլորեցրել են մարդկանց հանուն սեփական պաշտոնների, շահերի ու սեփական սխալները կոծկելու
«Սա ամբողջ հայ ժողովրդի համար գոյաբանական իրավունքների ու արժանապատվության համար պայքարի մաս է»։
Աղբյուր` Panorama.am
09:32
Իշխան Չեսար Օրբելյանի պալատում պեղումներ են սկսվել
ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Հորս գյուղում գտնվող իշխան Չեսար Օրբելյանի /14-րդ դ․/ պալատի և կից եկեղեցու տարածաքում հնագիտական...
Աղբյուր` Panorama.am
09:10
«Հրապարակ». Երբ կսկսվի ռադիկալ պայքարը
«Հրապարակ» թերթը գրում է. «Բողոքի ակցիաները, որոնց հիմնական կազմակերպիչը «Հայաստան» դաշինքն է, երեկ էլ...
Աղբյուր` Panorama.am
09:09
«Ժողովուրդ». Օրենքի առաջ բոլորը հավասար են՝ բացի իշխանություններից
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ստորև ներկայացվող 16 էջանոց բողոքի մեջ ԲՏԱ «Հայփոստ» ՓԲԸ-ն, վիճարկելով իր նկատմամբ...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Հրապարակ». Ադրբեջանցի «փախստականների» Հայաստան վերադառնալու հարցի մասին Փաշինյանը խուսափում է կարծիք հայտնելուց
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխող թիմում էլ են սարսափում այն հեռանկարից, որ ադրբեջանցի «փախստականները»...
Աղբյուր` Panorama.am
09:02
«Ժողովուրդ». Իշխանության այն ներկայացուցիչները, որոնք ամենալավն են տիրապետում իրավիճակին, խուսափում են հանդիպումներից
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Գործադիր իշխանության անդամները տարբեր պատճառաբանություններով խուսափում են իշխանական...
Աղբյուր` Panorama.am
08:59
«Հրապարակ». Տավուշի մարզպետը խնջույք է կազմակերպել Աճարկուտում
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն օրերս խնջույք է կազմակերպել Կիրանց...
Աղբյուր` Panorama.am
08:53
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել. ՆԳՆ
Կիրանց բնակավայրում մասնագիտական ծառայություն կատարելիս ապրիլի 26-ին ոստիկանների և քաղաքացիների միջև առաջացած միջադեպի հետևանքով վնասվածքներ են...
Աղբյուր` Panorama.am
08:40
«Հրապարակ». «Դուշի» պատմությունից հետո 4 աշխատակիցներ հեռացել են աշխատանքից
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայտնի «դուշի» պատմությունից հետո ԿԳՄՍՆ Կազմակերպատնտեսական վարչությունը դատարկվել...
Աղբյուր` Panorama.am
08:28
Որոշակի ճանապարհ անցած գործիչների և ուժերի փոխանակ՝ հոգևոր այրերն են հանդես գալիս ի պաշտպանություն ազգային գերագույն շահերի. Ասողիկ աբեղա Կարապետյան
«Այո, հոգևորականներին ի վերուստ տրված կոչումն է նաև Ազգայինի պահպանությունն ու պաշտպանությունը: Սակայն պետք չկա թաքնվելու հոգևոր դասի թիկունքում»
Աղբյուր` Panorama.am
08:19
Տավուշը, Սյունիքը կայծն են տվել. Մետաքսե Հակոբյան
«Այն պիտի կյանք պարգևող կրակ դառնա ու տարածվի, որ փրկվի ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՐՑԱԽԻ վերադարձը լինի...»
Աղբյուր` Panorama.am
01:10
Ռազմական ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկում Կիրանցում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ
Համացանցում տեսանյութ է տարածվել Տավուշի մարզի Կիրանց գյուղում միակողմանի զիջումների դեմ բողոքի ակցիային զինվորական...
Աղբյուր` Panorama.am
01:00
Բագրատ Սրբազանն այցելել է Իջևան ԲԿ-ում գտնվող ոստիկաններին
Կիրանցի բնակիչների և ոստիկանների բախումից հետո Բագրատ Սրբազանն այցելել է Իջևան ԲԿ-ում գտնվող 2 ոստիկաններին։  Հիշեցնենք, որ Կիրանցքում...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Մեր այնտեղ հայտնվելը եղել է պատահականություն,որի համար զղջում ենք.Կիրանցիներին այցելած զինվորականներ
12:03 27/04/2024

Մեր այնտեղ հայտնվելը եղել է պատահականություն,որի համար զղջում ենք.Կիրանցիներին այցելած զինվորականներ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}