Քաղաքական 10:13 23/03/2024 Հայաստան

Դուք սխալվում եք՝ վերջին պատերազմում բայրաքթարները կամ այլ զենք չէ, որ հաղթեց մեզ

Ու նույնիսկ՝ ոչ Փաշինյան-Ալիև տանդեմը։

Շատ վերլուծաբան-փորձագետներ խոսում են այն մասին, թե՝ ադրբեջանի զենքի մոտ մենք ոչինչ չունեինք հակադրելու վերջին ճակատամարտում։ Թվարկում են՝ բայրաքթար, թուրք-սիրիացի վարձկաններ, քիմիական զենք... կարող ԷԻՆ նորից կիրառել։ Ոչ։

Ոչ։

Զենքով չհաղթեցին մեզ։

Մեզ հաղթեցին թուրքի ու ադրբեջանցու՝ հային բնաջնջելու փաստական մտքով։

Արցախի հայաթափումից առաջ սկսեցին լուրեր տարածվել, թե ադրբեջանցիները մի ամբողջ գյուղ են կոտորել։ Այո, սպանության դեպքերը եղել էին, բայց ամբողջ գյուղը չէին կոտորել։

Չէի՞ն կարող անել. Կարող էին՝ Մարաղա, Սումգայիթ,...։ Բայց այս անգամ թուրքադրբեջանցուն քաղաքական իմաստով ձեռնտու չէր շատ սպանությունը։

Մեկ էլ տեսար Եվրոպան իրոք բարկացավ՝ ով գիտի։

Ու ադրբեջանցիներն անցան ահաբեկչության՝ զինված մտնում էին տները, ժամանակ տալիս, որ դուրս գան տնից։ ՈՒ մարդիկ դուրս էին գալիս։ Ես չգիտեմ դեպք, որ իր տուն մտած ադրբեջանցուն սպանի, ասի՝ ես իմ տնից չեմ գնալու։

Դուք գիտե՞ք։

Ուր են վավերագրությունները, ինչու չեն հանրայնացվում։

Դիլեմա։ Հիմա պիտի ամբողջ՝ թեկուզ ինտերնետը ողողված լիներ փաստագրումներով։

Զանգվածային կոտորածների մասին զանգվածային լուրերի տարածում, ու մարդիկ մտածում էին՝ 2020 թվին հերոսաբար կռվեցինք թուրք-ադրբեջանական զորքի դեմ, հազարավոր երիտասարդներ իրենց կյանքը դրեցին Հայրենիքի պաշտպանությանը, բայց Փաշինյանը ի վերջո հանձնեց Արցախի՝ նույնիսկ ադրբեջանցու չգրաված տարածքները, որպեսզի հերոսների մահը հնարավորինս իր կնոջ ասածով դառնա՝ մահ հանուն ոչնչի։

Որպեսզի պատերազմում որդի չկորցրած ծնողները ամաչեն ու մեղքի զգացում ունենան, չկարողանան ասել՝ կռվենք, պաշտպանենք, բողոքենք...։

Որպեսզի իշխանական ֆեյքերը սկսեն օգտագործել դա ու ամեն ընդվզման տակ գրեն՝ դե դու գնա սահման, կռվի։ Ու շփոթ տարածեն։

Շփոթ, ամոթ, մեղքի զգացում։

Հանձնելով ավելի տարածքներ, քան գրավել էր ալիևը, Փաշինյանն ստեղծեց Արցախի տոտալ շրջափակման իրավիճակ։ Մի կամուրջն ինչ էր՝ հրեիք, առաջ գայիք։ Բայց չուղարկեցին ՀՀ-ից սնունդ ու օգնություն։ Անընդհատ վախեցնելով՝ հանկարծ ԷԼԻ պատերազմ կլինի, վայ, ալիևը չի ուզում օգնություն տանենք Արցախին։

Որ արցախցին իրեն միայնակ զգա, լքված զգա, անօգնական-անզոր զգա։

Արցախն ավելի զոհ էր տվել ու ավելի վատ պայմաններում էր դիմացել, բայց սրանք ու կոտորածների մասին պատմությունները՝ կրակոցների լրիվ հունից հանեցին մարդկանց։ Պայքարի հունից։

Շփոթ, ամոթ, մեղք, լքվածություն, մենակություն, անզորություն։ Ու սրանք այն են՝ ոչ մի բան անելու տրամադրություն, հոգեվիճակ, ընկճվածություն, թևաթափություն, պայքար չցանկանալ,.. ինչը ակաբեկչության իրական նպատակն է։

Ուստի երբ այս ու այլ ճնշումից հետո ասացին՝ դուրս եկեք տներից ու գնացեք, մարդիկ խուճապահար դուրս եկան ու բոլորը՝ ԲՈԼՈՐԸ գնացին։

Եթե 2016 թվի Ապրիլյանը «սոլնցեպյոկերի» կռիվ էր, եթե 2020 թվի Պատերազմը բայրաքթարի, քիմիական զենքի ու թիկունքին ստացած հարվածով կռիվ էր, ապա այս վերջինը ահաբեկում էր։

Այո, իհարկե՝ կային զոհեր, կար երեխասպանություն՝ թուրք-ադրբեջանցի են, առանց դրա շնչել չեն կարող։  Բայց հիմնական ու ծրագրված հարվածը ՎԱԽՆ էր։

Որպեսզի այսօր էլ Տավուշում օգտագործեն այդ ՎԱԽԸ ու մարդկանց ստիպեն փախչել տներից։ Այնպես որ՝ Տավուշում պատերազմը արդեն սկսված է, վախի պատերազմը։

Եղածը մի կյանք է, կյանքը թանկ բան է, երեխան արև է, հո գյուղի համար երեխային չեն զոհելու, կամ արժե՞ կյանք տալ՝ կմտածեն։

Կմտածեն՝ իսկ ինչպես են ուրիշներն ապրում երևաններում ու արտասահմաններում, իմ ճակատի՞ն է գրած, որ զոհ տամ կամ զոհվե՞մ։

Չէ՞։

Այս ամենը մտածած էր հատուկ։ Սա վախով հաղթելու ու վախերը հաղթելու պատերազմ է։

Անահիտ Ոսկանյան



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

09:10
«Հրապարակ». Երբ կսկսվի ռադիկալ պայքարը
«Հրապարակ» թերթը գրում է. «Բողոքի ակցիաները, որոնց հիմնական կազմակերպիչը «Հայաստան» դաշինքն է, երեկ էլ...
Աղբյուր` Panorama.am
09:09
«Ժողովուրդ». Օրենքի առաջ բոլորը հավասար են՝ բացի իշխանություններից
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ստորև ներկայացվող 16 էջանոց բողոքի մեջ ԲՏԱ «Հայփոստ» ՓԲԸ-ն, վիճարկելով իր նկատմամբ...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Հրապարակ». Ադրբեջանցի «փախստականների» Հայաստան վերադառնալու հարցի մասին Փաշինյանը խուսափում է կարծիք հայտնելուց
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխող թիմում էլ են սարսափում այն հեռանկարից, որ ադրբեջանցի «փախստականները»...
Աղբյուր` Panorama.am
09:02
«Ժողովուրդ». Իշխանության այն ներկայացուցիչները, որոնք ամենալավն են տիրապետում իրավիճակին, խուսափում են հանդիպումներից
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Գործադիր իշխանության անդամները տարբեր պատճառաբանություններով խուսափում են իշխանական...
Աղբյուր` Panorama.am
08:59
«Հրապարակ». Տավուշի մարզպետը խնջույք է կազմակերպել Աճարկուտում
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն օրերս խնջույք է կազմակերպել Կիրանց...
Աղբյուր` Panorama.am
08:53
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել. ՆԳՆ
Կիրանց բնակավայրում մասնագիտական ծառայություն կատարելիս ապրիլի 26-ին ոստիկանների և քաղաքացիների միջև առաջացած միջադեպի հետևանքով վնասվածքներ են...
Աղբյուր` Panorama.am
08:40
«Հրապարակ». «Դուշի» պատմությունից հետո 4 աշխատակիցներ հեռացել են աշխատանքից
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայտնի «դուշի» պատմությունից հետո ԿԳՄՍՆ Կազմակերպատնտեսական վարչությունը դատարկվել...
Աղբյուր` Panorama.am
08:28
Որոշակի ճանապարհ անցած գործիչների և ուժերի փոխանակ՝ հոգևոր այրերն են հանդես գալիս ի պաշտպանություն ազգային գերագույն շահերի. Ասողիկ աբեղա Կարապետյան
«Այո, հոգևորականներին ի վերուստ տրված կոչումն է նաև Ազգայինի պահպանությունն ու պաշտպանությունը: Սակայն պետք չկա թաքնվելու հոգևոր դասի թիկունքում»
Աղբյուր` Panorama.am
08:19
Տավուշը, Սյունիքը կայծն են տվել. Մետաքսե Հակոբյան
«Այն պիտի կյանք պարգևող կրակ դառնա ու տարածվի, որ փրկվի ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՐՑԱԽԻ վերադարձը լինի...»
Աղբյուր` Panorama.am
01:10
Ռազմական ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկում Կիրանցում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ
Համացանցում տեսանյութ է տարածվել Տավուշի մարզի Կիրանց գյուղում միակողմանի զիջումների դեմ բողոքի ակցիային զինվորական...
Աղբյուր` Panorama.am
01:00
Բագրատ Սրբազանն այցելել է Իջևան ԲԿ-ում գտնվող ոստիկաններին
Կիրանցի բնակիչների և ոստիկանների բախումից հետո Բագրատ Սրբազանն այցելել է Իջևան ԲԿ-ում գտնվող 2 ոստիկաններին։  Հիշեցնենք, որ Կիրանցքում...
Աղբյուր` Panorama.am
00:52
Պայմանագրային զինծառայողները միացել են միակողմանի զիջումների դեմ պայքարին
Տավուշցի շուրջ 20 պայմանագրային զինծառայող միացել է պայքարին` իրենց անհամաձայնությունն արտահայտելով միակողմանի զիջումների օրակարգին:...
Աղբյուր` Panorama.am
23:45
Կիրանցում բախումներից հետո տուժածները դիմում են բուժօգնության, 3 հոգի տեղափոխվեց հիվանդանոց
Լրագրող Անի Գևորգյանը Կիրանցից հայտնում է, որ ոստիկանության հետ բախումներից հետո ինքը և մի քանի բնակիչներ դիմել են բուժօգնության։ Նրանցից երկու...
Աղբյուր` Panorama.am
23:20
Բախումներից հետո Կիրանց են ժամանել Գուգարաց և Շիրակի թեմերի առաջնորդները
Հաղորդավար, հասարակական գործիչ Լիկա Թումանյանը գրում է. «Բախումներից հետո Կիրանց ժամանեցին Գուգարաց թեմի առաջնորդ Հովնան եպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
23:03
Օտարերկրացիների դիեր «Hotel Տ27» չգործող հյուրանոցային համալիրում
Ապրիլի 26-ին առեղծվածային դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
22:42
Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. Վարազդատ Հարությունյան
Փաստաբա Վարազդատ Հարությունյանն ահազանգում է «Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանման տարածք տարված ցուցարարների...
Աղբյուր` Panorama.am
22:07
Որոշակի իմաստով ցանկանում էին մեզ վախեցնել. Բագրատ Սրբազան
«Այն, ինչը որ այստեղ տեղի ունեցավ, որոշակի իմաստով ցանկանում էին մեզ վախեցնելու, բայց տեսան, որ ոչ մեկը չի...
Աղբյուր` Panorama.am
21:41
ՄԻՊ աշխատակիցները ոստիկանության Հրազդանի բաժնում տեսակցել են բերման ենթարկված անձանց
ՀՀ ՄԻՊ գրասնյակից հայտնում են. «Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից լրատվամիջոցների, սոցիալական հարթակների մշտադիտարկման...
Աղբյուր` Panorama.am
21:09
Գերլարված իրավիճակ Տավուշի մարզում. ՈւՂԻՂ
Գերլարված իրավիճակ է Տավուշում։ Ոստիկանության սև բերետավորները փորձում են բերման ենթարկել Կիրանցի հարևանությամբ իրականացվող բողոքի ակցիայի...
Աղբյուր` Panorama.am
20:32
Այստեղից գնալու եմ տուն, հետո՝ մեր պայքարը շարունակելու․ Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից
Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից։ Քաղաքացիները ծափահարություններով դիմավորեցին նրան։ Հարցին,թե ինչպես է, պատասխանեց․ «Ընտիր,...
Աղբյուր` Panorama.am
20:15
Տավուշի մարզպետը Կիրանցում քաղաքացիներին համոզում էր, որ թույլ տան քարտեզագրողներին ներս մտնել
 ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, որը Նիկոլ Փաշինյանի ընտանիքի քավորն է, եկել է բողոքող քաղաքացիներին համոզելու, որ թույլ տան...
Աղբյուր` Panorama.am
19:43
Գլխավոր մեղավորությունը կրում է հենց Նիկոլ Փաշինյանը․ Լիլիթ Թումանյանը՝ Սոնա Մնացականյանի դեպքի մասին
 «Այսօրվա մեր  պետությունում՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք, ոչ ոք պաշտպանված չէ, անկախ այն բանից,թե ինչով է զբաղվում՝...
Աղբյուր` Panorama.am
19:18
Քաղաքացիները ծաղիկներ խոնարհեցին՝ ի հիշատակ Սոնա Մնացականյանի․ Ուղիղ
Երևանի Պարոնյան-Լեո խաչմերուկում  բազմաթիվ քաղաքացիներ ծաղիկներ խոնարհեցին՝  ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի...
Աղբյուր` Panorama.am
19:06
Պարադոքս է, բայց փաստ․․․․ Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «2020թ. նոյեմբերի 9-ին Բաքվի բարբարոսական վարչախմբի կողմից սեփական «ինքնիշխան տարածք»...
Աղբյուր` Panorama.am
18:47
«Մինչև վերջին շունչը՝ հանուն Մարտունու»․ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան
Այսօր Արցախի Մարտունի քաղաքաի հերոսացած քաղաքապետ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել...
Աղբյուր` Panorama.am
18:39
Ընդդիմադիր պատգամավորները հանդիպել են ԵՄ դեսպան, ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը տեղեկացնում է․ ««Հայաստան» խմբակցության ղեկավար...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ
17:55 26/04/2024

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}