Իրավունք 21:18 28/03/2024 Հայաստան

Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է Հայաստանի գրողների և նկարիչների միությունների շենքերը պետականացնելու իր նախաձեռնությունը

Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է «Հայաստանի գրողների միության» և Հայաստանի նկարիչների միության» շենքերը պետականացնելու իր նախաձեռնությունը:Դատախազության ներկայացրած տեղեկանքի մեջ ասվում է.«Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից, պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում, ի թիվս այլ ՀԿ-ների, ուսումնասիրվել են «Հայաստանի գրողների միություն» և «Հայաստան նկարիչների միություն» հասարակական կազմակերպություններին պատկանող՝Երևան քաղաքի Աբովյան 16, 16/1, Ծաղկաձոր քաղաքի Օրբելի եղբայրների թիվ 1, Երևան քաղաքի Բաղրամյան 3 և Սևան քաղաքի թերակղզու տարածքում գտնվող «Գրողների տան» հասցեների անշարժ գույքերի կադաստրային գործերը: Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ սեփականության իրավունքի գրանցումը կատարվել է իրավական ակտերի պահանջների խախտմամբ:

«Հայաստանի գրողների միություն» հասարակական կազմակերպության սեփականության իրավունքի մասով՝    

1.Երևան քաղաքի Բաղրամյան 3 հասցեի անշարժ գույքի նկատմամբ «Հայաստանի գրողների միություն» հասարակական կազմակերպության սեփականության իրավունքի գրանցման հիմք է հանդիսացել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների 1-ին ատյանի դատարանի թիվ 2-244-2000 թվականի քաղաքացիական գործով 2000 թվականի սեպտեմբերի 22-ին կայացված վճիռը՝ «Հայ գրողների միության հայցը մասնակի բավավարելու և Բաղրամյան 3 հասցեի նկատմամբ Հայաստանի գրողների միության սեփականության իրավունքի 1999 թվականի մարտի 12-ին կատարված պետական գրանցումն անվավեր ճանաչելու մասին, այն դեպքում, երբ վկայակոչած վճռից նման իրավունք չի ծագել:

Բացի այդ, «Հայաստանի գրողների միություն» հասարակական կազմակերպությունը ստեղծվել է 1993 թվականի հունիսի 4-ին, իսկ մինչ այդ «Հայաստանի Հանրապետության պետական սեփականության մասին» 1990 թվականի սեպտեմբերի 10-ի օրենքի 1-ին կետով սահմանվել է, որ Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող բոլոր պետական ձեռնարկությունների, միավորումների, հիմնարկների և կազմակերպությունների ունեցվածքը Հայաստանի Հանրապետության սեփականությունն է:Այսինքն, վկայակոչած օրենքի հիմքով՝ Երևան քաղաքի Բաղրամյան 3 հասցեում գտնվող անշարժ գույքը 1990 թվականից համարվել է պետական սեփականություն և որևէ իրավական հիմքով այն չի փոխանցվել 1993 թվականի հուլիսի 4-ին Արդարադատության նախարարության կողմից գրանցված՝ «Հայաստանի գրողների միություն» հասարակական կազմակերպությանը, հետևաբար Երևան քաղաքի Բաղրամյան 3 հասցեի անշարժ գույքը պետության տնօրինումից դուրս է եկել անհիմն:

Նշված խախտումների փաստով՝ Վարչության կողմից ներկայացված հաղորդման հիման վրա՝ նախաձեռնվել է քրեական վարույթ, ինչպես նաև հայց է հարուցվել դատարան՝ սեփականության իրավունքի գրանցումը վիճարկելու պահանջով:Սևան քաղաքի թերակղզու տարածքում գտնվող՝ 918,34 քմ մակերեսով շինության և ևև63 քմ մակերեսով հողամասի նկատմամբ Հայաստանի գրողների միության սեփականության իրավունքը 1999 թվականի փետրվարի 26-ին գրանցելու հիմքում Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի վարչության տարածքային մարմինը դրել է Սևանի շրջսովետի գործկոմի 1965 թվականի օգոստոսի 5-ի թիվ 16-ի նիստի արձանագրությունը, մինչդեռ «Հայաստանի գրողների միություն» հասարակական կազմակերպությունը ստեղծվել է 1993 թվականի հունիսի 4-ին:

Նշված խախտումների փաստով՝ Վարչության կողմից ներկայացված հաղորդման հիման վրա՝ նախաձեռնվել է քրեական վարույթ:«Հայաստանի նկարիչների միություն» հասարակական կազմակերպության սեփականության իրավունքի մասով՝Հայաստանի նկարիչների միության խորհրդի նիստի 1995 թվականի օգոստոսի 22-ի թիվ 2 արձանագրության ուսումնասիրությամբ պարզվել է, որ նշված նիստում որոշվել է վաճառել Հայաստանի նկարիչների միության սեփականությունը հանդիսացող՝ կիսակառույց շենքերի համալիրը և որպես վաճառքի գումար սահմանել 300.000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամը:

Դրա հիման վրա՝ «Հայաստանի նկարիչների միություն» հասարակական կազմակերպության և «Աղաբեկյան և Բեկ ինթերնեշնլ» ԱՁ-ի միջև 01.09.1995 թվականին կնքվել է Երևան քաղաքի Աբովյան փողոցի թիվ 16/1 հասցեի շենքի և «Մոսկվա» կինոթատրոնի միջնամասում գտնվող 4 կիսակառույց շինությունների և դրանց կից շինվածքների օտարման պայմանագիր: Այնուհետև, Երքաղխորհրդի գործկոմի ՇՇԱԳ վարչության կազմած և վարչության պետի կողմից 11.09.1995 թվականին հաստատված թիվ 393 ակտով առաջարկվել է Երևան քաղաքի Աբովյան փողոցի թիվ 16 հասցեի շենքի և «Մոսկվա» կինոթատրոնի միջնամասում գտնվող՝ ընդհանուր 3800,5 քմ մակերեսով 4 կիսակառույց շինությունները վերցնել առաջնային գույքագրման՝ «Աղաբեկյան և Բեկ ինթերնեշնլ» ԱՁ-ի անվամբ:

Նշված ակտի և Կողմերի միջև 01.09.1995 թվականին կնքված շինությունների առուվաճառքի պայմանագրի հիման վրա՝ 3800,5 քմ մակերեսով կիսակառույց շինությունների նկատմամբ 12.09.1995 թվականին կատարվել է «Աղաբեկյան և Բեկ ինթերնեշնլ» ԱՁ-ի սեփականության իրավունքի գրանցում և տրվել է թիվ 15և13 սեփականության իրավունքի վկայական: Մինչդեռ, «Հայաստանի Հանրապետության պետական սեփականության մասին» 1990 թվականի սեպտեմբերի 10-ի օրենքի 1-ին կետով սահմանվել է, որ Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող բոլոր պետական ձեռնարկությունների, միավորումների, հիմնարկների և կազմակերպությունների ունեցվածքը Հայաստանի Հանրապետության սեփականությունն է:

Այսինքն, վկայակոչած օրենքի հիմքով՝ Նկարիչների միություն հասարակական կազմակերպության կողմից օտարված կիսակառույց շինությունները 1990 թվականին համարվել են պետական սեփականություն, իսկ կադաստրային գործում առկա չէ որևէ ապացույց պետության կողմից դրանք՝ 1990 թվականից հետո, վերոհիշյալ հասարակական կազմակերպությանն օտարելու վերաբերյալ: Ավելին, Երքաղխորհրդի գործկոմի ՇՇԱԳ վարչության կազմած և վարչության պետի կողմից 11.09.1995 թվականին հաստատված թիվ 393 ակտի բովանդակությունից երևում է, որ նշված շինություններն առաջնային գույքագրում են անցել «Աղաբեկյան և Բեկ ինթերնեշնլ» ԱՁ-ին օտարվելուց հետո, ինչը ևս հաստատում է, որ օտարման պահին դրանք «Հայաստանի նկարիչների միություն» հասարակական կազմակերպությանը սեփականության իրավունքով չեն պատկանել:Նշված խախտումների փաստով՝ Վարչության կողմից ներկայացված հաղորդման հիման վրա՝ նախաձեռնվել է քրեական վարույթ:

Երևան քաղաքի Աբովյան 16 հասցեում գտնվող 2403.9 քմ մակերեսով շինության նկատմամբ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում Կառավարության 1998 թվականի մայիսի 21-ի թիվ 311 որոշման հիման վրա՝ 1999 թվականի ապրիլի 2-ին գրանցվել է «Նկարիչների միություն» հասարակական կազմակերպության սեփականության իրավունքը:Գրանցման հիմքում դրված՝ Կառավարության 1998 թվականի մայիսի 21-ի թիվ 311 որոշման 1-ին կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության նախարարություններին, գերատեսչություններին, մարզպետներին, Երևանի քաղաքապետին` մինչև 1998 թվականի հոկտեմբերի 30-ը ապահովել իրենց և իրենց ենթակայության պետական մարմինների, պետական և պետական մասնակցությամբ բաժնետիրական ընկերությունների, ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների տնօրինության տակ գտնվող և վարձակալությամբ տրված կամ վարձակալված շենքերի, շինությունների ու տարածքների` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պետական գրանցումը Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարչության տարածքային մարմիններում և մինչև 1998 թվականի նոյեմբերի 30-ը Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարություն ներկայացնել պետական գրանցման վկայականների պատճենները:

Հարկ է նշել, որ մինչ նշված որոշման ընդունումը՝ «Հայաստանի Հանրապետության պետական սեփականության մասին» 1990 թվականի սեպտեմբերի 10-ի օրենքի 1-ին կետով արդեն սահմանվել էր, որ Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող բոլոր պետական ձեռնարկությունների, միավորումների, հիմնարկների և կազմակերպությունների ունեցվածքը Հայաստանի Հանրապետության սեփականությունն է:Վկայակոչած իրավական ակտերի վերլուծությունից հետևում է, որ բոլոր պետական ձեռնարկությունների, միավորումների, հիմնարկների և կազմակերպությունների ունեցվածքը 1990 թվականին ընդունված օրենքի ուժով համարվել էր պետական սեփականություն, ինչի հետևանքով առաջացել էր դրանց հաշվառումն ու հետագա օգտագործումը կազմակերպելու անհրաժեշտություն, ուստի Կառավարության վերոհիշյալ որոշմամբ պետական գույքի նկատմամբ կարող էր գրանցվել բացառապես պետության սեփականության իրավունքը, ինչը բացառում էր պետական գույքի նկատմամբ հասարակական կազմակերպության սեփականության իրավունքը գրանցելու հնարավորությունը:

Նշված խախտումների փաստով՝ Վարչության կողմից ներկայացված հաղորդման հիման վրա՝ նախաձեռնվել է քրեական վարույթ, ինչպես նաև հայց է հարուցվել դատարան՝ սեփականության իրավունքի գրանցումը վիճարկելու պահանջով:Ծաղկաձոր քաղաքի Օրբելի 1 հասցեում գտնվող՝ «Նկարիչների տան» նկատմամբ Հայաստանի նկարիչների միության սեփականության իրավունքը Կադաստրի մարմնում գրանցվելու հիմքում դրվել է Ծաղկաձորի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի 1996 թվականի մարտի 15-ի թիվ 2 արձանագրությունը, ինչը 1992 թվականին հիմնադրված «Հայաստանի նկարիչների միություն» հասարակական կազմակերպության համար իրավական հետևանքներ առաջացնել չէր կարող:

Բացի այդ, ըստ կադաստրային գործի նյութերի՝ Ծաղկաձոր քաղաքի Օրբելի 1 հասցեում գտնվող շենքը ճարտարապետության, մշակույթի հուշարձան էր, որպիսի պայմաններում, այն իրավահարաբերության ծագման պահին գործող «Պատմության և կուլտուրայի հուշարձանների պահպանության և օգտագործման մասին» օրենքի դրույթների համաձայն՝ ենթակա չէր օտարման:Նշված խախտումների փաստով՝ Վարչության կողմից ներկայացված հաղորդման հիման՝ վրա նախաձեռնվել է քրեական վարույթ:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:43
Հովհաննես Ավետիսյան. Մեզ ճշմարտության ճանապարհն է պետք՝ արդարների առաջնորդությամբ
«Վստահաբար կարելի է ասել, որ ժողովրդի գերակշիռ մասը չի ուզում այս իշխանություններին: Հապա ինչու մարդիկ տասնյակ հազարներով դուրս չեն գալիս...
Աղբյուր` Panorama.am
14:35
Ոսկանյան. Այգեգործությունից ազատ ժամանակ սպա աշխատողն չի կարող ձևավորել զինվորականության բարձրագույն պատվի սկզբունքներով ապրող «կաստան»
«Ոչ թե ողորմելի լինելիության, այլ զարգացման և հզորացման ու թշնամու նկատմամբ գերակայության նպատակ հետապնդող գալիքի Հայաստան...
Աղբյուր` Panorama.am
14:24
Նրանց համար, ովքեր արցախցիներին համարում են հյուր Հայաստանում. Արմեն Բուդաղյան
«Իմ հյուր լինելս որ՞ն է, կարող է այնքան զզվցնեք, որ մենք էլ գնանք, սփյուռքը էլ շատացնենք»։
Աղբյուր` Panorama.am
14:16
«Տպավորիչ են Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի խոհերն ու մտածումները»
«Հայկական նախագիծ» կազմակերպության համահիմնադիրներ Կարեն Իգիթյանը և Էդգար Էլբակյանն ապրիլի 26-ին Հայաստան-Վրաստան միջպետական...
Աղբյուր` Panorama.am
14:13
Պեսկով. Մոսկվան հանդես է գալիս Երևանի և Բաքվի միջև շարունակական շփումների օգտին
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը հանդես է գալիս Երևանի և Բաքվի միջև շփումների շարունակման օգտին: Նրա...
Աղբյուր` Panorama.am
14:06
Ջերմաստիճանը շարունակում է բարձրանալ
Ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 30-ի, մայիսի 1-2-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև...
Աղբյուր` Panorama.am
14:03
Մի բան է, թե ինչ եք խոսում կամ հայտարարում, լրիվ այլ բան, թե ձեր վարքագծով ու գործողություններով անում. Աբրահամյանը՝ ՔՊ-ականներին
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբահամյանը գրում է.  «ՔՊ-ն արձագանքել է Կիրանցում՝ զինծառայողների հետ...
Աղբյուր` Panorama.am
13:53
«Տուն տանող երջանկությունը» պիեսում Արցախն է, եռացող կյանքն ու ապրելու մղումը
«Մե՞նք կկարոտենք այս երկիրը, թե՞ նա՝ մեզ»․ «ArmMono» միջազգային թատերական փառատոնի շրջանակում թատրոնի ճանաչված ու սիրված...
Աղբյուր` Panorama.am
13:46
Երեկ Կիրանցում ամեն ինչ տեղի է ունեցել կառավարության և նրա ղեկավարի հրահրմամբ. Բագրատ Սրբազան
«Ապօրինի գործընթացը, որ սկսել է ՀՀ կառավարությունը իր տարաբնույթ գործընկների հետ, մեզ համար անընդունելի է»,- Կիրանցում լրագրողների...
Աղբյուր` Panorama.am
13:25
Որևէ քաղաքական ուժ կամ խմբակ չպետք է լինի դոմինանտ, շարժումը պետք է մնա Բագրատ Սրբազանի գլխավորությամբ
«Սկզբից երկչոտ քայլերով կմիանան պայմանագրայինները, հետո ավելի համարձակ, հետո կսկսվի նաև ուժային մնացած կառույցների ծառայակիցների խուլ բողոքի վերածումը բացահայտ բողոքի»։
Աղբյուր` Panorama.am
13:20
Ովքեր էին Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ
Իջևան համայնքի Կիրանց բնակավայրի սկզբնամասում ճանապարհը փակած քաղաքացիների և ոստիկանների միջև բախում էր եղել, քանի որ քաղաքացիները թույլ չէին...
Աղբյուր` Panorama.am
13:05
Բագրատ Սրբազան. Հոգևորականությունը պաշտպանում է իր ժողովրդի շահերը իր սեփական կառավարությունից
«Ընդվզեք բոլոր օրինական միջոցներով, արտահայտեք ձեր կողմ լինել։ Բավակա’ն է, խխունջացած մի ապրեք ապրել»:
Աղբյուր` Panorama.am
12:29
Բալետի պարող Ռազմիկ Մարուքյանը «Արաբեսկ» բաց մրցույթում արժանացել է առաջին մրցանակին
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետային թատերախմբի առաջատար մենապարող Ռազմիկ Մարուքյանը հանրահայտ բալետի...
Աղբյուր` Panorama.am
12:10
Բաբայան. Մոռացե՞լ եք, թե ինչպես էին հայ գերիներին ադրբեջանական «քննչականներում» ստիպում, որ այդպիսի տեսաուղերձներում նկարվեին
Փաստաբան Արսեն Բաբայանն անդրադարձել է ՔԿ հաղորդագրությանն ու հրապարակած տեսանյութին՝  հայտնելով, որ մի խումբ զինծառայողների կողմից...
Աղբյուր` Panorama.am
12:00
Պատահական չէ, որ հենց հիմա սկսում են խոսակցություններ, որ «կարող ենք Ադրբեջանից գազ գնել. Գեղամյան
«Տավուշի ապօրինի հանձման դեպքում Հայաստանի գլխավոր գազատարը` Հայաստան-Վրաստան-Ռուսաստան խողովակաշարը կհայտնվի Ադրբեջանի կատարյալ...
Աղբյուր` Panorama.am
11:49
Oպերայի և բալետի թատրոնում կկայանա Բեթհովենի 9-րդ սիմֆոնիայի համաշխարհային առաջնախաղի 200-ամյակին նվիրված երեկո
Մայիսի 5-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում  կկայանա երաժշտական գլուխգործոցներից մեկի`  Լ....
Աղբյուր` Panorama.am
11:28
Մեր այնտեղ հայտնվելը եղել է պատահականություն, որի համար զղջում ենք. Կիրանցիներին այցելած զինվորականներ
Նախօրեին Կիրանցում բողոքի ցույց անող քաղաքացիներին այցելած պայմանագրային զինծառայողները հանդես են եկել տեսաուղերձով՝ հայտնելով, որ զղջում են...
Աղբյուր` Panorama.am
10:57
«Ես՝ Վարդան Ղուկասյանս, անհավատս, կանգնում եմ Հայ Առաքելական եկեղեցու կողքին»
«ԴՕԿ» կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանը Telegram-ի իր ալիքում գրել է. «Ես՝ Վարդան Ղուկասյանս, ԱՆՀԱՎԱՏՍ, կանգնում եմ...
Աղբյուր` Panorama.am
10:48
Մի իշխանություն, ով 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի որոշ զինծառայողների փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին
«Երեկ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, իսկ 2018-ին փողոց դուրս եկած զինծառայողները կոնկրետ մասնակցում հակաշխանական բողոքի երթին»:
Աղբյուր` Panorama.am
10:34
Կիրանցեցիները լավ են, ժողովուրդը լավ է. բախումներից տուժած քաղաքացի
Տավուշցի Գոհար Վարդանյանը, ով  ներկա է երեկ երեկոյան Կիրանցում քաղաքացիների ու ոստիկանների բախումներին, տեղեկացնում է. «Ես լավ...
Աղբյուր` Panorama.am
10:23
ՔԿ-ն հրապարակել է Կիրանց մեկնած զինծառայողների ուղերձը, դեպքի վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ
«Այդ ամենը սուտ է, մենք դա արել ենք պահի ազդեցության տակ, որի համար զղջում եմ, խնդրում եմ այս ամենը չքաղաքականացնել»,- ասում է Ասատուր Չոբանյանը։
Աղբյուր` Panorama.am
10:13
Խաչիկ Գալստյան. Ինչո՞ւ հենց եկեղեցին, ինչո՞ւ հենց հիմա
«Միայն եկեղեցին է կանգուն մնացել, չնայած նրան էլ են շատ հարվածել»։
Աղբյուր` Panorama.am
09:40
Թաթոյան. Տարբեր պաշտոնյաներ 2020թ. նոյեմբերից մոլորեցրել են մարդկանց հանուն սեփական պաշտոնների, շահերի ու սեփական սխալները կոծկելու
«Սա ամբողջ հայ ժողովրդի համար գոյաբանական իրավունքների ու արժանապատվության համար պայքարի մաս է»։
Աղբյուր` Panorama.am
09:32
Իշխան Չեսար Օրբելյանի պալատում պեղումներ են սկսվել
ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Հորս գյուղում գտնվող իշխան Չեսար Օրբելյանի /14-րդ դ․/ պալատի և կից եկեղեցու տարածաքում հնագիտական...
Աղբյուր` Panorama.am
09:10
«Հրապարակ». Երբ կսկսվի ռադիկալ պայքարը
«Հրապարակ» թերթը գրում է. «Բողոքի ակցիաները, որոնց հիմնական կազմակերպիչը «Հայաստան» դաշինքն է, երեկ էլ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Երեկ Կիրանցում ամեն ինչ տեղի է ունեցել կառավարության և նրա ղեկավարի հրահրմամբ. Բագրատ Սրբազան
13:57 27/04/2024

Երեկ Կիրանցում ամեն ինչ տեղի է ունեցել կառավարության և նրա ղեկավարի հրահրմամբ. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}