Քաղաքական 00:09 30/03/2024 Տարածաշրջան

ՌԴ դեսպանը Ալեն Սիմոնյանի հայտարարությունները «բացարձակ սուտ» է որակում

Խորհրդարանի ղեկավար Ալեն Սիմոնյանի այն հայտարարությունները, թե Ռուսաստանը խնդիր է դրել «ծնկի բերել» Հայաստանի պետականությանը, բացահայտ սուտ են, և հարց է առաջանում, թե ինչու՞ են նման բաներ արվում։ Այս մասին 24News-ի «Հետագիծ Նարեկ Գալստյանի հետ» հարցազրույցի ժամանակ ասել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

«Ես անգամ հիմա չեմ էլ պատրաստվում հակափաստարկներ բերել, թե ինչ դեր են ունեցել Ռուսաստանն ու անձամբ նախագահ Վլադիմիր Պուտինը 2020թ-ի ողբերգական պատերազմի դադարեցման գործում, չեմ ասի, թե ինչ են արել իրենց մանդատի շրջանակներում ռուսական խաղաղապահները, չեմ ասի, թե հենց մեր սահմանապահներն են էսկալացիայի ժամանակ ամեն ինչ անում, որ իրավիճակը հանդարտվի, ինչպես դա տեղի ունեցավ Ներքին Հանդում, ինչի մասին ես արդեն մի քանի անգամ պատմել եմ, չեմ ասի այն դիտորդական կետերի մասին, որոնք Հայաստանի վարչապետի անձնական խնդրանքով ու ռուսական ֆինանսական միջոցներով 2020-թին տեղադրվել են Ադրբեջանի հետ սահմանին, որոնց հայկական կողմն այդպես էլ օրենսդրական կարգավիճակ չի տվել՝ չնայած նրան, որ ծախսվել են բավական շատ ՌԴ պետբյուջեի գումարներ։ Ես այլ բան կասեմ, երբ ամենաբարձր պաշտոնատար անձանցից մեկը նման մեղադրանքներ է նետում, մարդ, որ ներսից գիտի, թե ինչ է կատարվում հայ-ռուսական հարաբերություններում, որ ՌԴ-ն է իբր «կազմակերպում» ինչ-որ բան, հարց է առաջանում, թե ինչու՞», - ասել է նա։

Պատասխանելով Ալեն Սիմոնյանի մեկ այլ մեղադրանքին, թե ՌԴ-ն է թույլ տվել Ադրբեջանի հարձակումը Հայաստանի վրա, դեսպանը նկատել է, որ հենց Ռուսաստանը թույլ չի տվել, որ տեղի ունենա այն սպանդն ու կանխել կատաստրոֆան, այն դեպքում, երբ իրավիճակը բավական ծանր էր։ «ՌԴ-ի համար էլ էր դժվար կանխել այդ կատաստրոֆան, ինչի հետ շատ լավ ծանոթ է հայկական ղեկավարությունը։ Երբ նմանատիպ հանրային մեղադրանքներ են հնչում, ինձ մոտ հարց է առաջանում, թե ինչու է դա տեղի ունենում։ Չէ՞ որ սա բացահայտ սուտ է, մարդիկ գիտեն, որ դա սուտ է։ Ու կրկին հարց է առաջանում, թե ինչու՞ է դա արվում։ Կարելի է քննադատել ՌԴ մոտեցումները, ասել, որ նա այնստեղ չի արել այն, ինչ ակնկալվել է... Բայց երբ որ նման բացահայտ ստեր են ասվում, ինձ մոտ հարց է առաջանում, թե ինչքան է այս ամենը արտացոլում սովորական մարդկանց շահերը։ Դու խոսում ես ՌԴ-ի մասին, որը հիմնական տնտեսական դոնորն է, որտեղ արտահանվում է ՀՀ ապրանքների հիմնական մասը, որտեղ հարյուր հազարավոր հայեր են աշխատում, որտեղ կա ամենամեծ հայկական ամենամեծ Սփյուռքը։ Հայ-ռուսական փոխհարաբերությունները կենսական հարց են Հայաստանում և ՌԴ-ում բնակվող բազմաթիվ մարդկանց համար։ Եվ երբ նման բան է ասում երկրի ղեկավարներից մեկը, ինձ մոտ հարց է առաջանում, թե ու՞մ շահերով է նա առաջնորդվում։

Ես չեմ ասում, թե ՌԴ-ին չի կարելի քննադատել։ Մենք հայկական կողմին ասում ենք՝ եկեք վստահության մթնոլորտում քննարկենք, թե ինչ քայլեր կարող ենք անել հենց նույն ՀԱՊԿ-ի մասով, որպեսզի Հայաստանն իրեն ավելի պաշտպանված զգա։ Պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ հենց Ռուսաստանն այստեղ ունի անվտանգության ռեսուրսներ։ Բայց սրան պատասխան չկա, փոխարենը հայտնվում են նման հայտարարություններ։ Հարց է առաջանում՝ ինչպե՞ս գնահատել այս ամենը, ու՞մ շահերից են արվում նման հայտարարությունները։ Կրկնում եմ, ոչ թե քննադատություն, որը հասկանալի է, կարող են լինել տարբեր հայացքներ ու մոտեցումներ, իրավիճակը բարդ է, այլ այն հռետորաբանությունը, որն անհասկանալի է, թե ում շահերից է բխում», - նկատել է նա։

Խոսելով Ալեն Սիմոնյանի այն հայտարարության մասին, թե ինչու՞ Կոպիրկինը, ինչպես դա նախկինում էր, չի այցելում Ջերմուկ, մի՞թե կասկածում է, «թե այն ում է պատկանում»՝ դեսպանը նկատել է. «Ես միշտ կարծել եմ, թե Ալեն Ռոբերտովիչի հետ ունեցել եմ ոչ վատ հարաբերություններ, այդ թվում և անձնական, ես իր հետ կիսվել էի Ջերմուկ մեր այցելության տպավորություններով։ Ջերմուկը ինձ շատ է դուր եկել, բայց երբ ես այնտեղ էի, իմ ճնշումը շատ բարձրացել էր, բժիշկները դեղերով էին պահում։ Ես էլի կարող էի գնալ, բայց կինս ասաց, որ կամ սպորտով ես զբաղվում և նիհարում ես, կամ էլ ոչ մի Ջերմուկ։ Բայց ես հասկանում եմ, թե ինչ անկարկ է նա արել։ Ես չեմ հավակնում, որ Ալեն Ռոբերտովիչն ինձ հարգանքով վերաբերվի, չնայած իմ կողմից այդ հարգանքը միշտ եղել է, բայց կրկնում եմ, որ այս ամենը հանրայնացվում է ու չի համապատասխանում իրականությանը, ինձ մոտ տագնապ է առաջանում», - հավելել է նա։

Կոպիրկինն ընդգծել է, որ Ռուսաստանը ոչ մեկի «վզին չի փաթաթում» միջազգային հարաբերությունների ուղղությունը, Մոսկվան ինքն է վարում դիվերսիֆիկացված քաղաքականություն, Արևմուտքի հետ հարաբերություններում ՌԴ-ն չի խնդիրներ ստեղծել, բայց հարցն է, որ «արևմտյան գործընկերների կողմից այս ամենն արվում է աշխարհաքաղաքական շահերի տեսանկյունից»։

«Ցավոք, այնտեղ իրականացվում են բոլոր մեթոդները, այնտեղ ամեն ինչ շատ կոպիտ է արվում, սա զգում ենք նաև Հայաստանում՝ «Միր» քարտերի դեպքում, երբ պատժամիջոցների սպառնալիքի տակ ստիպում են դրանք արգելել։ Կա ռիսկ, որ Հայաստանի սուվերեն որոշումների իրավունքը բավական խիստ սահմանափակվում է»։ Այն հարցին, թե արդյո՞ք Հայաստանն «Ուկրաինայի» վերածելու սցենար կա, դեսպանը հրաժարվել է զուգահեռներ անցկացնել, սակայն «գործընթացներից կարելի է դատել, որ նման փորձ կա բոլոր այն երկրների պարագայում, որոնք Արևմուտքի կողմից դիտարկվում են իբրև իրենց նպատակներին հասնելու գործիք»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

10:35
Գերմանիայում սպանվել են երկու ուկրաինացի զինծառայող
Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը Տեղեկություն էր տարածել այն մասին, որ Գերմանիայում սպանված քաղաքացիները զինվորականներ են եղել։ Լուրը...
Աղբյուր` Panorama.am
10:22
Արմավիր-Գյումրի ճանապարհին լարված իրավիճակ է
Մի խումբ քաղաքացիներ մեքենաներով փակել են Արմավիր-Գյումրի ճանապարհը՝ խաղաղ անհանզանդության գործողություններով իրենց աջակցությունը հայտնելով...
Աղբյուր` Panorama.am
10:22
Բլինքենն Ալիևին կոչ է արել ազատ արձակել Ադրբեջանում անարդարացիորեն ձերբակալվածներին
ԱՄՆ պետքարտուղար Էնտոնի Բլինքենը Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսացրույցից հետո խոսել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ և իր շնորհավորանքն է...
Աղբյուր` Panorama.am
10:12
Վրաստանի նախկին պետնախարարը ձերբակալվել է Թբիլիսիում կազմակերպված ցույցի ժամանակ
Վրաստանի եվրոպական և եվրատլանտյան կառույցներին ինտեգրման հարցերով նախկին պետնախարար Ալեքսի Պետրիաշվիլիին ոստիկանությունը վարչական կարգով բերման...
Աղբյուր` Panorama.am
09:59
Թբիլիսիում գիշերը ցուցարարները որոշել են դադարեցնել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ ակցին
Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ ավարտվել է արտասահմանյան գործակալների մասին օրենքի դեմ բողոքի ակցիան։ Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։...
Աղբյուր` Panorama.am
09:54
Վահագն Մախսուդյանի գործով իրավունքի և օրենքի նման ժխտողականություն վաղուց չէի տեսել. Վարազդատ Հարությունյան
Փաստաբան Վարազդատ Հարությունյանը գրում է. «Իրավունքի և օրենքի այնպիսի ժխտողականություն, որին ականատես եղա երեկ` Վահագն Մախսուդյանի...
Աղբյուր` Panorama.am
09:46
Դուք Ղևոնդ Երեցի ոգով նոր Ավարայր եք մղում հայրենիքի և հավատքի պահպանման համար. Սեպուհ Սրբազանը՝ Բագրատ Սրբազանին
Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսյանը զորակցական նամակ-ուղերձ է հղել Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
09:29
Տիգրան Աբրահամյան. Իշխանությունը մտել է մի պրոցեսի մեջ, որը մեր երկիրը կախվածության մեջ է դնելու Ադրբեջանից
«Չնայած այն հանգամանքին, որ հանրության մի մեծ հատված մեծ դժգոհությամբ և անվստահությամբ է մոտենում իշխանության` Ադրբեջանից պարտադրված...
Աղբյուր` Panorama.am
09:20
Ապրիլի 29-ին փոխանակման կետերում դոլարի, և ռուբլու փոխարժեքները նվազել են, եվրոյինը՝ բարձրացել
ՀՀ բանկերում այսօր՝ ապրիլի 29-ին ժամը 09:10-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 385.02 դրամ՝ նախորդ օրվա համեմատ էժանանալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Եկեղեցին մեզ մեր երկրի հետ կապող ամենակարևոր օղակներից է. Սիրուշո
Երգչուհի Սիրուշոն լուսանկարներ է հրապարակել երեխաների հետ հանգստյան օրերից ու գրել. «Ամեն շաբաթ երեխաների հետ գնում ենք մեզ համար նոր...
Աղբյուր` Panorama.am
08:51
Բերքաբերից մեկ ու կես կմ հեռու պայթյուն է լինելու
Այսօր՝ ժամը 08:10-08:40-ը, Տավուշի մարզի Բերքաբեր բնակավայրից 1540 մ հյուսիս-արևելք  տեղի է ունենալու  պայթեցման աշխատանք՝ 1...
Աղբյուր` Panorama.am
08:33
Այսօրվա հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 29-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:31
Բարեղամ Հարությունյանը դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն
Հայաստանի Բռնցքամարտի ֆեդերացիայից հայտնում են. «Բարեղամ Հարությունյանը դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն։ Եվրոպական ռինգում հայ մարզիկը...
Աղբյուր` Panorama.am
22:10
Ինձ կալանավորում են հորս լռեցնելու համար.Վահագն Մախսուդյան
Հաղորդավար, հասարակական գործիչ Լիկա Թումանյանը գրում է. «Վահագն Մախսուդյանը դատարանի շենքից դուրս գալիս ասաց. «Ինձ...
Աղբյուր` Panorama.am
21:16
Գարեգին Երկրորդն ընդունել է «Հովնանյան» վարժարանի սաներին
Մայր Աթոռից հայտնում են, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Հովնանյան» վարժարանի սաներին։ «Ապրիլի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ....
Աղբյուր` Panorama.am
20:50
Արման Թաթոյանը Կիրանցում է
«Տավուշն հանուն հայրենիքի» նախաձեռնության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ Կիրանցում ակցիա իրականացնողներին  է միացել ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
20:36
Եվրամիության հետ Հայաստանի ավելի սերտ հարաբերությունների հաստատումը, սպառնալիք չէ Մոսկվայի համար. Տիգրան Բալայան
 «Հայաստանի արտաքին քաղաքականության փոփոխությունը, որը հանգեցրել է Եվրամիության հետ ավելի սերտ հարաբերությունների հաստատմանը,...
Աղբյուր` Panorama.am
20:15
Տեղի է ունեցել Փաշինյան-Բլինքեն հեռախոսազրույցը
Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանն ֆեյսբուքի իր էջում գրում է. «Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
20:02
Հենց հիմա տեղեկություններ ենք ստացել, որ Ոսկեպարի հատվածում ինչ-որ ադրբեջանցիների ստորաբաժանումներ են հայտնվել. Գառնիկ Դանիելյան
Դիլիջան-Վանաձոր փակված ճանապարահատվածում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ դանիելյանը հայտարարեց. «Հենց հիմա...
Աղբյուր` Panorama.am
19:40
Հանրեպետության հրապարակից մեկնարկեց բողոքի քայլերթը
«ՀայաՔվե» նախաձեռնության ֆեյսբուքայն էջը հայտնում է, որ Հանրապետության հրապարակից մեկնարկել է քաղաքացիների քայլերթը։ Վերջիններս...
Աղբյուր` Panorama.am
19:30
ՀԱՊԿ-ը պատրաստվում է զորավարժություններին, որոնք կանցկացվեն Ղրղզստանում, Ղազախստանում և Տաջիկստանում
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) պատրաստվում է Ղրղզստանի, Ղազախստանի և Տաջիկստանի տարածքում աշնանային համատեղ...
Աղբյուր` Panorama.am
19:27
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
«ՀայաՔվե» նախաձեռնության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ այս պահին փակ է Դիլիջան-Վանաձոր ճանապարհը։ Հիշեցնենք, որ Տավուշում...
Աղբյուր` Panorama.am
19:07
Նիկոլին հեռացնելու համար նախ պետք է ճշտել,թե ո՞վ է իրական ազգային ընդդիմադիրը. Շարմազանով
ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը գրում է. «Նիկոլին հեռացնելու համար նախ պետք է ճշտել,թե ո՞վ է իրական ազգային ընդդիմադիրը։ Ո՞վ և...
Աղբյուր` Panorama.am
19:01
Սարգիս Ստեփանյանը Գրան պրի Աշխարհի գավաթի առաջնությունում գրավել է առաջին տեղը
Պարաաթլետ Սարգիս Ստեփանյանը Մարաքեշում անցկացվող World Para Athletics Գրան պրի Աշխարհի գավաթի առաջնությունում գրավել է առաջին տեղը։ Այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
18:57
Միհրան Մախսուդյանի որդին՝ Վահագն Մախսուդյանը 2 ամսով կալանավորվեց. Գեղամ Մանուկյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է.  «Նիկոլի անձնական դատավորներից մեկը՝...
Աղբյուր` Panorama.am
18:49
Նախիջևանում զինամթերքի պայթունից երկու ադրբեջանցի է մահացել
Նախիջևանում զինամթերքի պայթյունի հետևանքով երկու մարդ է մահացել։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Ըստ ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
18:01
Ինչ պատճառներով է հետազձգվել Էրդողանի այցն ԱՄՆ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մայիսին ԱՄՆ ծրագրված այցի չեղարկումը կարող էր պայմանավորված լինել Հյուսիսային Իրաքում թուրքական ռազմական...
Աղբյուր` Panorama.am
17:35
«Որդիների Կանչ» ՀԿ-ն միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը։ Այդ մասին ասվում է...
Աղբյուր` Panorama.am
17:30
Իրազեկման ակցիա Աբովյան քաղաքում
Քաղաքացիները իրազեկման ակցիա են անում Աբովյան քաղաքում: Աբովյանի տարբեր վայրերում պաստառներ են փակցնում, որոնց վրա  վրան գրված՝...
Աղբյուր` Panorama.am
16:47
Սյունիքի մարզում վթարված իրանցի զբոսաշրջիներ տեղափոխող ավտոբուսի վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել
ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են. «Հաղորդում էր ստացվել այն մասին, որ 2024թ․ ապրիլի 27-ին ժամը 13։30-ի սահմաններում, Կապան-Երևան...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը
16:05 27/04/2024

Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}