Ալիևը Բլինքենին մատնանշել է Հայաստանում ընդդիմության ձերբակալությունների և մահվան դեպքերը
Նախօրեին Իլհամ Ալիևը ԱՄՆ պետքարտուղար Էնտոնի Բլինքենին հեռախոսազրույցում հայտնել էր երկրում մարդու իրավունքների խնդրի պատրվակով Ադրբեջանի ներքին գործերին միջամտելու անթույլատրելիության մասին։ Այդ մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը։
«Այո, հեռախոսազրույցի ընթացքում (ապրիլի 3-ին տեղի է ունեցել ամերիկյան կողմի նախաձեռնությամբ) բազմաթիվ հարցեր են բարձրացվել, այդ թվում՝ նաև Ադրբեջանում մարդու իրավունքների հարցը: Նախագահ Ալիևը նշել է, որ մարդու իրավունքների խնդիրների պատրվակով Ադրբեջանի ներքին գործերին միջամտելու փորձերը բացարձակապես անընդունելի են։ Մենք չենք ընդունում այս հարցի շուրջ արևմտյան մի շարք երկրների կողմնակալ հայտարարությունները, որոնք հիմնված են երկակի ստանդարտների վրա»,-ի պատասխան AZERTAC պետական գործակալության հարցման հայտնել է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը։
Մամուլի ծառայությունից տեղեկացրել են, որ զրույցի ընթացքում Ալիևը Բլինքենին հիշեցրել է Հայաստանում ընդդիմության ներկայացուցիչների ձերբակալության և նույնիսկ անազատության մեջ նրանց մահվան դեպքերի, ինչպես նաև մարդու իրավունքների խախտման փաստերի մասին՝ «նշելով, որ այս համատեքստում Արևմուտքի լռությունը թյուրըմբռնում է առաջացնում, և նման փաստերը երկակի ստանդարտների վառ օրինակ են»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Քաղտեխնոլոգ. Մոսկվայում Ալիևը հրաժարվեց վճարել խաղաղապահների՝ Արցախից դուրս գալու գինը