Բռնագաղթածներին հետ կվերադարձնեն գրավադրված մոտ 30 կգ ոսկին և կներվեն վարկային պարտավորությունները
«Նախկինում ընդունված որոշմամբ ԼՂ կառավարության և նրա ստեղծած հիմնադրամների ինչպես նաև ֆիզիկական անձանց նկատմամբ ՀՀ առևտրային բանկերի, վարկային և ապահովագրական կազմակերպությունների դրամային պահանջները զիջվել է ՀՀ կառավարությանը, որոնց դիմաց վերջիններիս օգտին թողարկվել են գանձապետական պարտատոմսեր»,-կառավարության նիստում հայտնեց էկոնոմիկայի նախարար Վահե Հովհաննիսյանը։
Նա տեղեկացրեց, որ կառավարության զիջված պարտավորությունների կազմում ներառված են նաև ՀՀ ֆինանսական կազմակերպությունների առջև ֆիզիկական անձանց ոսկյա իրերի գրավադրման վարկային պարտավորությունները։
«Խոսքը մասնավորապես 6 հազար քաղաքացու մոտ մոտ 2.8 մլրդ դրամի չափով վարկային պարտավորությունների մասին է։ Նախագծով առաջարկվում է ներել ոսկյա իրերի գրավադրմամբ տրամադրված սպառողական վարկերով առանձին ֆիզիկական անձանց մինչև 5 մլն դրամ վարկային պարտավորությունները և հնարավորություն տալ վերադրաձնել ի ապահովում այդ վարկերի գրավադրված ոսկյա իրերը»,- հայտնեց ֆինանսների նախարարը։
Նա նաև տեղեկացրեց, որ ֆինանսական կազմակերպություններում շարունակվում է պահվել շուրջ 1800 քաղաքացու մոտ 30 կգ քաշով շուրջ 7800 հատ ոսկյա իր։
Նա տեղեկացրեց, որ շահառու անձինք կարող են դիմում ներկայացնել Ֆինանսների նախարարություն պարտքի ներման համաձայնագիր կնքելու համար։
Նիկոլ Փաշինյանն էլ ճշտեց, որ խոսքը վերաբերում է ՀՀ բանկերում և վարկային կազմակերպություններոմ Արցախից բռնագաղթածենրի վարկային պարտավորություններում։
Հարակից հրապարակումներ`
- Մենք կարող էինք կառավարության նիստին գալ չստերով, սպարտիվկով և այլն. Նիկոլ Փաշինյան
- Կառավարությունն այսօր կհաստատի ԱՊՀ-ի շրջանակներում գործող հերթական համաձայնագիրը
Լրահոս
Տեսանյութեր
Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան