«Գոյ»-ի դերասանների նստացույցը շարունակվում է, սպասում են պատասխանի
«Գոյ» թատրոնի աշխատակիցները, ռեժիսոր Սարգիս Արզումանյանի նախաձեռնությամբ, երեկվանից նստացույց են անում թատրոնի փակ դռների առջև։
Սարգիս Արզումանյանի հաղորդմամբ՝ իրենց պահանջն է. «Երեկ մենք անհրաժեշտ փաստաթղթերը հանձնել ենք վարչապետի աշխատակազմին, ԿԳՄՍ նախարարություն։ Կարծում եմ՝ արձագանք կլինի այսօր, կամ վաղը, կամ մյուսը օրը, բայց անպայման պետք է արձագանք լինի։
Իսկ մեր պահանջն է՝ վարչապետը և ԿԳՄՍ նախարարը դրական պատասխան տան, հաստատեն այն հանգամանքը, որ «Գոյ» թատրոնը լինի անկախ, մեխանիզմներ կիրառեն, դա դարձնեն որպես վավեր փաստաթուղթ, ինչպես իրավապահ մարմիններից, դատարանից պահանջում ենք մեր խախտված իրավունքների վերականգնում»։
Դեռևս ապրիլի 2-ին Սարգիս Արզումանյանը հայտարարել էր, որ անժամկետ նստացույց է սկսելու թատրոնի մոտ. «Նստելու եմ մեր «Գոյ» թատրոնի դռան մոտ այնքան, մինչև Նիկոլ Փաշինյանն ու Ժաննա Անդրեասյանը այս ամենին տան դրական պատասխան: Նստելու եմ այնքան, մինչև մեր թատրոնի դուռը մեր առաջ բացվի ու ես իմ ընկերների հետ մտնեմ թատրոն»։
Հիշեցնենք, որ կառավարության որոշմամբ «Գոյ» թատրոնը վերամիավորվել է Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին, սակայն «Գոյ» թատրոնի դերասանական ու ստեղծագործական կազմը դեմ է այդ վերամիավորմանը, իրենք ուզում են որպես առանձին թատրոն հանդես գալ։
«Գոյ» թատրոնի ստեղծագործական ու դերասանական կազմերը դեմ են այդ միավորմանը, հայտարարում են, որ չեն գնալու աշխատել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնում։ Նրանք միավորման վերաբերյալ կառավարության որոշումը վիճարկում են դատարանում։
Հարակից հրապարակումներ`
- «Դուք չե՞ք ամաչում, ես ամաչում եմ, որ իմ հայրենակիցն եք». «Գոյ»-ի դերասանուհին՝ Սունդուկյանի փոխտնօրենին
- «Դուռը ժամանակից շուտ չենք փակել. Սունդուկյանի թատրոնի տնօրենը՝ «Գոյ»-ի մասին
- Վաղը «Գոյ» թատրոնի անձնակազմը փորձելու է մուտք գործել իր տարածք Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնի մուտքով
- «Գոյ»-ը պատրաստ է լինել անգամ անկախ թատրոն. Արզումանյան
- «Գոյ» թատրոնն իր բողոքը կհնչեցնի «Արտավազդ» մրցանակաբաշխության շրջանակում՝ բեմից
- «Գոյ». Ժամը 18:30 հավաքվում ենք Հ. Պարոնյանի անվան երաժշտական թատրոնի դիմաց
- «Գոյ» թատրոնի նախկին աշխատողներին կոչ ենք անում զերծ մնալ Սունդուկյանի ղեկավար կազմիբարի համբավն ստվերող գործողություններից
- Մեր վրա ճնշում են գործադրում. «Գոյ» թատրոնի ռեժիսոր
- Չենք կարողանում մտնել թատրոն. «Գոյ» թատրոնի դերասան
- «Գոյ» թատրոնը դիմել է ՄԻՊ-ին
- «Գոյ» թատրոն. Փետրվարի ներկայացումները անժամկետ դադարեցվել են կառավարության որոշումից բխած ապօրինությունների պատճառով
- «Գոյ»-ին առաջարկվել է հանդես գալ որպես անկախ թատրոն
- «Գոյ»-ը շատ շուտով կխախտի «խորհրդավոր լռությունը»
- Ես «Գոյ» թատրոնի հետ ոչ մի անելիք չունեմ. Սունդուկյան թատրոնի գեղարվեստական ղեկավար
- «Գոյ» թատրոնը ևս երկու անվճար ներկայացում կխաղա
- Հանդիսատեսը ահա այսպես որոշում է, որ «Գոյ» թատրոնը պետք է լինի
- «Գոյ» և Սունդուկյանի թատրոնների միավորման փաստաթուղթը ստորագրվել է, այդ իմաստով քննարկման բան չունենք. Անդրեասյան