Իրանում ահաբեկիչները հարձակվել են ոստիկանական երկու բաժանմունքների վրա
Իրանի կողմից ճանաչված սուննի ահաբեկչական «Ջեյշ ալ-Ադլ» (Արդարության բանակ) անդամները հարձակվել են Իրանի հարավարևելյան Սիստան և Բելեջեստան նահանգի Ռասք և Չաբահար քաղաքների երկու ոստիկանական բաժանմունքների վրա։ Այդ մասին ասել է փոխնահանգապետ Ալիռեզա Մարհամաթին:
«Մի քանի րոպե առաջ ահաբեկչություն է տեղի ունեցել Ռասք և Չաբահար քաղաքների ոստիկանական բաժանմունքների վրա»,-Մարհամաթիի խոսքերն է մեջբերում IRNA գործակալությունը։
Ահաբեկիչների հետ մարտում անվտանգության ուժերի երեք զինծառայող են սպանվել։
Փոխնահանգապետը պարզաբանել է, որ հարձակումը սկսվել է տեղական ժամանակով մոտավորապես 22:00-ին, և ընդգծել, որ «Ջեյշ ալ-Ադլ» խմբավորումը կապված է Իսրայելի հետ։ Նրա հայտարարությունը հնչեց այն բանից հետո, երբ Մերձավոր Արևելքի տարածաշրջանում իրավիճակը վատթարացավ երկուշաբթի օրը Դամասկոսում Իրանի գլխավոր հյուպատոսության վրա իսրայելական ավիահարվածից հետո, ինչի հետևանքով զոհվել է 13 մարդ, այդ թվում՝ Իրանի երկու բարձրաստիճան գլխավոր խորհրդականներ. ինչպես նաեւ նրա տեղակալ բրիգադային գեներալ Մոհամմադ Հադի Հաջի Ռահիմին։
Հարակից հրապարակումներ`
- Իրանում մեկ ոստիկան է զոհվել զինյալների հետ փոխհրաձգության ժամանակ
- Իրանում կրակի փառատոնի հետևանքով զոհերի թիվը հասել է 26-ի
- Իրանում սկսվել է Փորձագետների խորհրդի և Մեջլիսի ընտրությունների քվեարկությունը
Լրահոս
Տեսանյութեր
Քաղտեխնոլոգ. Մոսկվայում Ալիևը հրաժարվեց վճարել խաղաղապահների՝ Արցախից դուրս գալու գինը