Կրթության ստանդարտի փոխարեն, խոսում ենք դիպլոմի ստանդարտի մասին.Փաշինյան
«Մենք փոխանակ կրթության ստանդարտի մասին խոսենք, խոսում ենք դիպլոմի ստանդարտի մասին»,- կառավարության նիստում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով թե քննարկման առաջկա է դառնում դիլոմի լամինացված լինելու կամ չլինելու հարը:
Նրա խոսքով՝ էականը դիպլոմի ստանդարտը չէ, այլ կրթության ստանդարտը, կյանքի ստանդարտը և չափանիշները:
«Մենք պետք է հասկանանք, որ ցանկացած բարեկեցության աստիճանի բարձրացումը նշանակում է կյանքի թանկացում: Հնարավոր չի, որ քո կյանքը էժանան, բայց բարեկեցությունը ավելանա: Այլ բան, որ դրան զուգահեռ պետք է եկամուտներն աճեն: Բայց եկամուտների աճն էլ էէստանդարտի հարց: Այսինքն միս, ջուր կամ բադրիջանի խավիար արտադրողը, որ ստանում է X եկամուտ, պետք է ստանա X+Y եկամուտ, որ կարողանա ներդրումներ անել նոր ստանդարտներին համապատասխանելու համար»,- ասաց Փաշինյանը:
Նա հայտարարեց, որր միայն վարչական լծակներով պետությունը չի կարող այդ ստանդարտները վերահսկել։
«Նախ մտածողության ստանդարտ պետք է հաստատվի, որ քաղաքացին էլ հասկանա, ասի՝ խի՞ պետք է տեսչությունը գա, ասի՝ էս ապրանքն ի՞նչ վիճակում է, կամ էս խաղալիքը: Մարդը ինքն էլ պետք է վերահսկի, որովհետև դա իր երեխային է վերաբերում»,-ասաց Փաշինյանը Նիկոլ Փաշինյանը:
Հարակից հրապարակումներ`
- Բռնագաղթածներին հետ կվերադարձնեն գրավադրված մոտ 30 կգ ոսկին և կներվեն վարկային պարտավորությունները
- Մենք կարող էինք կառավարության նիստին գալ չստերով, սպարտիվկով և այլն. Նիկոլ Փաշինյան
- Կառավարությունն այսօր կհաստատի ԱՊՀ-ի շրջանակներում գործող հերթական համաձայնագիրը
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան