Ի աջակցություն «Գոյ» թատրոնի՝ առաջարկվում է մեկ ամիս պարալիզացնել թատրոնների գործունեությունը
«Հայտարարված է նստացույց, բայց իմ շատ ընկերներ, հանդիսատես մոտենում են ու ասում, որ նստացույցը քիչ է, պետք են գործողություններ»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ռեժիսոր Սարգիս Արզումանյանը, ով երեկվանից անժամկետ նստացույց է սկսկել «Գոյ» թատրոնի փակ դռների առջև։
Նա նշեց, որ ֆեյսբուքում առաջարկներ են հնչում՝ որպես գործողություն, պատրաստ են չայցելել Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն, որին էլ «Գոյ» թատրոնը կառավարության որոշմամբ միավորվել է։
«Մարդիկ պատրաստ են չայցելել Սունդուկյանի թատրոն։ Նրանք, ովքեր մտահոգ են մեր թատրոնի ճակատագրով, մեր մշակույթի պահպանման հարցով, առաջարկում եմ բոլորս, որպես բողոքի ակցիա, վաղվանից մեկ ամիս չայցելենք որևէ թատրոն։ Այսպես փորձենք թատրոնների գործունեությունը պարալիզացնել՝ ի աջակցություն «Գոյ» թատրոնի»,- ասաց Արզումանյանը։
Հիշեցնենք, որ երեկվանից «Գոյ» թատրոնի աշխատակիցները նստացույց են անում թատրոնի փակ դռների առջև։ Նրանց պահանջն է. «Երեկ մենք անհրաժեշտ փաստաթղթերը հանձնել ենք վարչապետի աշխատակազմին, ԿԳՄՍ նախարարություն։ Մեր պահանջն է՝ վարչապետը և ԿԳՄՍ նախարարը դրական պատասխան տան, հաստատեն այն հանգամանքը, որ «Գոյ» թատրոնը լինի անկախ, մեխանիզմներ կիրառեն, դա դարձնեն որպես վավեր փաստաթուղթ, ինչպես իրավապահ մարմիններից, դատարանից պահանջում ենք մեր խախտված իրավունքների վերականգնում»։
Հիշեցնենք՝ կառավարության որոշմամբ «Գոյ» թատրոնը վերամիավորվել է Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին, սակայն «Գոյ» թատրոնի դերասանական ու ստեղծագործական կազմը դեմ է այդ վերամիավորմանը, իրենք ուզում են որպես առանձին թատրոն հանդես գալ։
«Գոյ» թատրոնի ստեղծագործական ու դերասանական կազմերը դեմ են այդ միավորմանը, հայտարարում են, որ չեն գնալու աշխատել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնում։ Նրանք միավորման վերաբերյալ կառավարության որոշումը վիճարկում են դատարանում։
Հարակից հրապարակումներ`
- «Գոյ»-ի դերասանների նստացույցը շարունակվում է, սպասում են պատասխանի
- «Դուք չե՞ք ամաչում, ես ամաչում եմ, որ իմ հայրենակիցն եք». «Գոյ»-ի դերասանուհին՝ Սունդուկյանի փոխտնօրենին
- «Դուռը ժամանակից շուտ չենք փակել. Սունդուկյանի թատրոնի տնօրենը՝ «Գոյ»-ի մասին
- Վաղը «Գոյ» թատրոնի անձնակազմը փորձելու է մուտք գործել իր տարածք Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնի մուտքով
- «Գոյ»-ը պատրաստ է լինել անգամ անկախ թատրոն. Արզումանյան
- «Գոյ» թատրոնն իր բողոքը կհնչեցնի «Արտավազդ» մրցանակաբաշխության շրջանակում՝ բեմից
- «Գոյ». Ժամը 18:30 հավաքվում ենք Հ. Պարոնյանի անվան երաժշտական թատրոնի դիմաց
- «Գոյ» թատրոնի նախկին աշխատողներին կոչ ենք անում զերծ մնալ Սունդուկյանի ղեկավար կազմիբարի համբավն ստվերող գործողություններից
- Մեր վրա ճնշում են գործադրում. «Գոյ» թատրոնի ռեժիսոր
- Ներսից մեր պետականությունը լափելու է քաոսն ու պետական ինստիտուտների չգոյությունը.Սուրեն Սուրնյանց
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան