Երևանում ծառերն արմատախիլ են արել, տարել անհայտ ուղղությամբ՝ կոծկելով հանցագործության հետքերը. Սիլվա Ադամյանի ահազանգը
«Նման մասայական ծառահատումներ ես չեմ հիշում երբևէ, որ կատարված լինեն նույն փողոցներում։ Մարդիկ նպատակ են դրել Երևանում էկոցիդ իրականացնել, ես չեմ վախենում այդ մասին ասել։ Այն, ինչ կատարվում է Երևանում, տանելու է ժողովրդի առողջական վիճակի վաթարացման»,-լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Մեկ առողջություն» կոալիցիայի համահիմնադիր Սիլվա Ադամյանը։
Նա ցավով փաստեց, որ ծառերն արմատախիլ են արել, կտրատել, լցրել են մեքենաներն ու տարել անհայտ ուղղությամբ, որպեսզի մասնագետները դրանք փորձաքննության ենթարկելու հնարավորություն չունենան։
«Ընդհանրապես ոչ մի հետք չեն թողնում, լցնում են մեքենաների մեջ ու տանում անհայտ ուղղությամբ, կոծկում են հանցագործության հետքերը»,-ասաց բնապահպանը։
Ադամյանի խոսքով, մասնագետները լուսանկարել են հատված, արմատախիլ արված ծառերը, տեսել են, թե կոճղերն ինչքան խոնավ են, կարծես ծառը լալիս է։
«Ո՞նց կարելի է սեփական երկրի սեփական քաղաքացու նկատմամբ նման բան թույլ տալ։ Սա անթույլատրելի է»,-ասաց նա՝ կանխատեսելով, որ անկառավարելի շինարարության ու ծառահատումների հետևանքով Երևանում հենց այս ամռան ընթացքում ջերմաստիճանը հասնելու է +50-ի։
Ասուլիսի մյուս բանախոս, ՀԿ համահիմնադիր Գրիգոր Գրիգորյանն էլ ավելացրեց, որ Երևանում հատված ծառերի փոխարեն տնկվում է էկզոտիկ բնույթի հուդայածառ, որը սիրում է փափուկ կլիմա։
«Լեգենդն ասում է, որ ծառն ունեցել է սպիտակ ծաղիկներ, երբ Հուդան կախվել է դրանից, ծաղիկները դարձել են մանուշակագույն։ Իտալացիներն ասում են՝ այն ծաղկում է Զատիկից առաջ, հուդայածառը գիտի, թե երբ է լինելու Զատիկը։ Հիմա ի՞նչն է հետաքրքիր։ Էկոցիդը սկսեց Ավագ շաբաթվա սկզբին, ավարտեց Ավագ շաբաթվա վերջին օրը»,-ասաց Գ. Գրիգորյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Դուք մեր գլխին իմաստու՞ն իք
- «Երևանն առանց ծառ» ծրագիրը բոլոր կետերով փայլուն կատարվում է․ Քրիստինա Վարդանյան
- Քաղաքապետարանը՝ Թումանյան փողոցում ծառերի սպանդի մասին. Ծեր էին ու վթարային
- 2023 թվականին բացահայտվել է 13.600 ծառի ապօրինի ծառահատման դեպք. Սևակ Մարկոսյան
- Թարխանյան. Առանց այն էլ կանաչապատ տարածքներից աղքատ մայրաքաղաքում ծառահատումներ եք անում, որ ինչ անեք