Մարդկության պատմության ամենահին գրքերից մեկը գնահատվել է 3,8 միլիոն դոլար
Մարդկության պատմության ամենահին գրքերից մեկը աճուրդի կհանվի։ Christie’s աճուրդային տունը հնագույն ձեռագիրը գնահատել է 2,6-3,8 միլիոն դոլար։ Աճուրդը կկայանա հունիսին Լոնդոնում։
kulturomania.ru-ի հաղորդամբ, քրիստոնեական ամենահին գրքերից մեկը, որը թվագրված է մոտավորապես 250-350 մ.թ., ստեղծվել է Եգիպտոսում։ 104 էջանոց ձեռագիրը գրվել է քրիստոնեական առաջին վանքերից մեկում։ Գիրքը պարունակում է Պետրոս առաքյալի առաջին նամակը։
«Հնագույն ձեռագրերի բոլոր ամենակարևոր գտածոները հայտնաբերվել են Եգիպտոսի հյուսիսում: Ձեռագրերի պահպանման պատճառը կլիմայական պայմաններն են»,- ասել է ձեռագրերի աճուրդի գլխավոր մասնագետը
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան