Կրթություն, գիտություն 12:33 05/04/2024 Հայաստան

Աշխարհում բարձր կարծիքի են հայկական գիտության, ԳԱԱ մասին, հարգալից վերաբերմունք բոլոր պետություններում, բացի մեկ պետությունից. ԳԱԱ նախագահ

Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի է ունեցել ՀՀ ԳԱԱ արտահերթ ընդհանուր ժողովը, որը հրավիրվել էր ԳԱԱ ինստիտուտների տնօրենների առաջարկությամբ։  Օրակարգում է եղել ՀՀ պետական ԲՈՒՀ-երի խոշորացման և գիտահետազոտական կազմակերպությունների հետ ինտեգրման հարցը։

ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը ներկայացմամբ, մինչև 2022թ․ կեսերը ՀՀ կառավարությունում զարգացվում էր Գիտությունների ազգային ակադեմիայի  կազմում խոշորացված գերազանցության կենտրոնների ստեղծման ռազմավարությունը։

«Կար որոշում յուրաքանչյուր տարի առնվազն երկու խոշորացված գերազանցության կենտրոն ստեղծել ԳԱԱ կազմում»,- ասել է ԳԱԱ նախագահը։

Նա նշել է, որ ՀՀ ԳԱԱ նախագահությունն ընդունել է երկու կենտրոնների ստեղծման որոշում և ուղարկել  Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն։ Այդ ժամանակ քննարկվում էր «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը, որում ևս նշված էր ԳԱԱ կազմում խոշոր կենտրոնների ստեղծման մասին։ Սակայն այդ օրինագիծը ՀՀ կառավարությունում ընթացք չի ստացել։

«Հետագայում հասկացանք, որ դա կապված էր ակադեմիական քաղաքի գաղափարի հետ»,- ասել է Աշոտ Սաղյանը։

Նա նշել է, որ, այնուհետև, քննարկվում էր ԲՈՒՀ-երի և ԳԱԱ ինստիտուտների ինտեգրման հարցը։

«Այդ ժամանակ նախարարությունն ընդունեց ԳԱԱ ներկայացրած տարբերակը կրթության և գիտության ինտեգրման վերաբերյալ։ Գաղափարը փոխվեց աստիճանաբար, առաջ եկավ մասնակի միավորման, որից հետո միավորման գաղափարը, ստեղծվեց աշխատանքային խումբ, ես էլ էի ներգրավված։

Աշխատանքային խումբը մի քանի ամիս ակտիվ աշխատել է։ ՀՀ ԳԱԱ-ն ներկայացրել է իր տարբերակը։ Այնուհետև, Գիտության կոմիտեն ներկայացրեց ակադեմիայի առաջարկի լրիվ հակառակ տարբերակը։ Մեր վերջին հանդիպումը եղել է 2023թ․ հունվարի 3-ին, երբ ԲՈՒՀ-երի հետ կապված ընդունվեց որոշում։ Ինստիտուտների ինտեգրման հետ կապված հարցադրմանը եղավ արձագանք, որ կլինի լրացուցիչ քննարկում, կամ կառավարությունը կորոշի, թե որ առաջարկն է առաջ տանում։ Դրանից հետո մինչ օրս որևէ քննարկում չի եղել։ Սակայն վերջերս վարչապետի հետ հանդիպման ժամանակ քննարկվել է ակադեմիայում առկա խնդիրները և բարեփոխումների պլանը։ Վարչապետը նշել է, որ դեռևս վերջնական քննարկում չի եղել և վերջնական տարբերակ չկա», - ասել է Աշոտ Սաղյանը։

Նա հայտնել է, որ ԳԱԱ-ն համակարգի ինստիտուտների գիտական խորհուրդների որոշումներով ընդունված դիրքորոշումների հիման վրա  76 էջանոց փաստաթուղթ է ուղարկել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն։ Դրանից մոտ երկու շաբաթ հետո շրջանառության մեջ է դրվել փաստաթուղթ, որում արդեն ԳԱԱ ինստիտուտները բաշխված են ըստ կլաստերների, և ստեղծված են աշխատանքային խմբեր։ Այդ աշխատանքային խմբերում ակադեմիան չի ներառվել։

«Այսինքն, կարելի է ենթադրել, որ մեր ինստիտուտների առաջարկները չեն քննարկվել կամ չեն ընդունվել։ Այդ ժամանակ մենք ստացանք ահազանգներ մեր տնօրեններից, առաջարկեցին հավաքվել, քննարկել և գալ ընդհանուր դիրքորոշման։ Դրա համար հրավիրվել է այս արտահերթ ժողովը»,- ասել է Աշոտ Սաղյանը։

ՀՀ ԳԱԱ նախագահը նշել է, որ ՀՀ  ԳԱԱ-ում բարեփոխումներ անելու համար անհրաժեշտ են օրենսդրական փոփոխություններ, կանոնադրական փոփոխություններ, անհրաժեշտ է անցկացնել ՀՀ ԳԱԱ անդամների ընտրություններ. «Առնվազն 4 անգամ մենք դիմել ենք այդ հարցերով, սակայն ընթացք չի ստացել։  Տարբեր երկրներում, այդ թվում՝ և եվրոպական, ես վերջերս շատ եմ եղել, տարբեր պետությունների ակադեմիաների հետ պայմանագրեր ենք կնքել, հանդիպել և խոսել եմ պետական լիազոր մարմինների ներկայացուցիչների հետ։ Բոլորն էլ բարձր կարծիքի են հայկական գիտության, հայոց Գիտությունների ազգային ակադեմիայի մասին, հարգալից վերաբերմունք բոլոր պետություններում բացի մեկ պետությունից»,- ասաց ՀՀ ԳԱԱ նախագահը։

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ, ելույթներով հանդես են  եկել ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Արսեն Բոբոխյանը, ՀՀ ԳԱԱ Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը, ՀՀ ԳԱԱ Ա. Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի տնօրեն Ջոն Կարապետյանը, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի ազգագրության բաժնի ավագ գիտաշխատող Գայանե Շաբոյանը,  ՀՀ ԳԱԱ  Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Սարգիս Աղայանը, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Վիգեն Թոփուզյանը, ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Լիլիթ Սահակյանը, ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի առաջատար գիտաշխատող Հովակիմ Զաքարյանը, ՀՀ ԳԱԱ օրգանական և դեղագործական քիմիայի և գիտատեխնոլոգիական կենտրոնի ավագ գիտաշխատող Արփինե Հարությունյանը, պատմաբան Ալեքսան Հակոբյանը, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Հենրիկ Հովհաննիսյանը։

ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղար, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ  Արթուր Իշխանյանը ներկայացրեց ՀՀ ԳԱԱ ընդհանուր ժողովի որոշման նախագիծը։ ՀՀ ԳԱԱ ընդհանուր ժողովն ընդունեց որոշման նախագիծը, որը հնչած առաջարկների հիման վրա կլրամշակվի և կդրվի շրջանառությանն մեջ։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:02
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
«Այն շարժումը, որը ծավալվում է այսօր Տավուշում այլևս ազգային-ազատագրական պայքար է»,-ասում է ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան,...
Աղբյուր` Panorama.am
17:02
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների կողմից նամակը է ուղղվել Հայաստանում ԱՄՆ, Ֆրանսիա, Միացյալ Թագավորության...
Աղբյուր` Panorama.am
16:49
Ղրղզստանում տոնի ժամանակ առանց վարորդի բեռնատարը վրաերթի է ենթարկել 29 երեխայի
Ղրղզստանի հարավում զանգվածային միջոցառման ժամանակ պաղպաղակով բեռնված  առանց վարորդ բեռնատարը վրաերթի է ենթարկել 29 երեխայի։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
16:29
Ստեփան Դանիելյան. Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է. «Ըստ Առնոլդ Թոնբիի, քաղաքակրթությունները, մեր կողմից ավելացնենք ազգերն, անգամ անհատները,...
Աղբյուր` Panorama.am
16:21
Ինչպես են բերման ենթարկել կիրանցիներին
«Տավուշը հանուն հայրենիքի» քաղաքացիական շարժումը տեսանյութ է հրապարկել, թե ինչպես են առավոտ շուտ բերման ենթարկել  Կիրանց գյուղի...
Աղբյուր` Panorama.am
16:10
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
«Դատախազության տարեկան զեկույցում իմ հետ կապված զրպարտություն և կեղծիք է տեղ գտել»,-դատական նիստի ավատից հետո այսօր հայտարարեց ՀՀԿ...
Աղբյուր` Panorama.am
16:10
Եթե 33 տարի առաջ ադրբեջանական օմոնն էր, այս պահին Հայաստանի զինանշանն իրենց համազգեստի վրա ոստիկաններն են. Կրպեյան
«Կիրանց տանող ճանապարհին եմ։ Տեսնում եք «Օղակ» երկրոդ գործողության կատարողներին։ Եթե  33 տարի առաջ ադրբեջանական օմոնն էր,...
Աղբյուր` Panorama.am
15:57
Արմեն Աշոտյան. Երևանը պետք է ոտքի կանգնի, որ Կիրանցը բարձրանա, նպատակին հասնի
«Երևանը պետք է ոտքի կանգնի, որ Կիրանցը բարձրանա, նպատակին հասնի»,-դատական նիստի ավարտին լրագրողի հնչեցրած հարցին ի պատասխան հայտնեց...
Աղբյուր` Panorama.am
15:51
Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր… Չարխչյան
«Հայր Սուրբը գերմարդկային ճիգերով զսպում էր մարմնի ցավը: Դեմքը քրտինքով էր պատվել»
Աղբյուր` Panorama.am
15:17
Սպանություն Հրազդանի կիրճում գործող ռեստորանում. 46–ամյա տղամարդ է կալանավորվել
Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում իրականացված անհրաժեշտ քննչական և վարութային...
Աղբյուր` Panorama.am
15:00
Կիրանցը բաժանում են երկու մասի, սա է սրանց սահմանազատումը, 4 գյուղ հետ ենք վերցնում, չէ՞. Գառնիկ Դանիելյան
«Տեսեք թե ինչպես են սահմանազատում, գյուղը բաժանում են երկու մասի, սա է սրանց սահմանազատումը»,-միջպետական ճանապարհի Կիրանցի հատվածում...
Աղբյուր` Panorama.am
14:27
Ոստիկանները բլոկավորում են այն հատվածները, որոնք պետք է միակողմանի հանձնվեն Ադրբեջանին. Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը մեկնելու է Կիրանց՝ տեղում հասկանալու իրավիճակը, որպես պատգամավոր տեղում...
Աղբյուր` Panorama.am
14:18
Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում
Team Telecom Armenia-ն կաջակցի Թումոյի` ժամանակակից տեխնոլոգիական կրթությունը Հայաստանի բոլոր պատանիներին հասանելի դարձնելու առաքելությանը:...
Աղբյուր` Panorama.am
14:07
Միայնակ փակել եմ միջպետական ճանապարհը. Բագրատ Սրբազան
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին, ում ոստիկանները թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց գյուղ, միայնակ նստել է փողոցի...
Աղբյուր` Panorama.am
14:02
Ոստիկանական գվարդիան ձևավորելու համար կլուծարվեն մի շարք ստորաբաժանումներ
«Սահմանվող կարգավիճակով Ոստիկանական գվարդիան լինելու է մաքուր ոստիկանական ստորաբաժանում՝ վերացնելով վերջինիս երկակի...
Աղբյուր` Panorama.am
13:54
Ադրբեջանցի սահմանապահների հայտարարությունը
Սոցիալան ցանցերում տարածվում է տեսանյութ, որտեղ ադրբեջանցի դիմակավորված սահմանապահներն ադրբեջանականդրոշի ներքո ասում են. «Ներկայումս...
Աղբյուր` Panorama.am
13:52
Այս իշխանությունը Հայաստանը դարձնելու է «քպստան». Մինասյան
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը համոզված է, որ այսօր ոստիկանական ուժերի կողմից անհամաչափ ուժ է...
Աղբյուր` Panorama.am
13:38
Հենց գալիս է տրամպլինով թռնելու պահը՝ մեր սիրելի տնտեսվարողները արգելակները միացնում են. Նիկոլ Փաշինյան
«Հիմա շրջանառության հարկը 120 մլն է, և եթե տնտեսվարողները մինչև այդ թիվն են հասնում, վճարում են շրջանառության հարկ, դրանից ավել արդեն...
Աղբյուր` Panorama.am
13:33
ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները դեսպաններին հրավիրել են փակ հանդիպման
Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները Հայաստանում հավատարմագրված դեսպաներին, միջազգային...
Աղբյուր` Panorama.am
13:02
Գառնիկ Դանիելյանին հաջողվել է հասնել Կիրանց
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը կարողացել է շրջանցել ոստիկանական ուժերին և միանալ Կիրանցում գտնվող...
Աղբյուր` Panorama.am
12:58
Ողբերգական դեպք Զատիկյանի անվան դպրոցում. Ուսուցիչները, ծնողներն ու աշակերտները շոկի մեջ են
Վահան Զատիկյանի անվան թիվ 90 դպրոցում արդեն մի քանի օր է՝ սուգ է։ Չեղարկվել են բոլոր միջոցառումները, տեղի չեն ունենա Վերջին Զանգի...
Աղբյուր` Panorama.am
12:55
Աստված ձեզ կպատժի և այդ ժամանակ, ինչպես հիմա, ոչ մի Սրբազան ձեզ չի փրկելու. ՔՊ-ականը՝ ընդդիմությանը
«Ընդդիմությունը մեզ մեղադրում է Տավուշի սահմանամերձ ադրբեջանական չորս գյուղերը հանձնելու մեջ »,- Ազգային ժողովում ունեցած ելույթում...
Աղբյուր` Panorama.am
12:50
Ես զարմացա, երբ արձանագրեցի, որ ուսուցիչներ կան, որ ամիսը 25-30 հազար դրամ աշխատավարձ են ստանում. Փաշինյան
«Չնայած 2023-ի սկզբին տվյալների վերլուծությունը ցույց տվեց, որ բազմաթիվ ուսուցիչներ ապահովել են օրենքի պահանջի կատարումը և ստացել...
Աղբյուր` Panorama.am
12:28
Ասել եմ՝ կա´մ մեզ բերման կենթարկեք, կա´մ կուղեկցեք Կիրանց գյուղ. Բագրատ Սրբազան
«Փոխգնդապետ Աղաբաբյանն ասաց, որ կա նման օրենք, այլևս գյուղից գյուղ տեղափոխվելուց պետք է անձնագիր ունենալ»
Աղբյուր` Panorama.am
12:23
Գեղարքունիքի մարզի բնակչին մեղադրանք է ներկայացվել՝ գողականով գումարի «վազվռատ անելը» ստանձնելու համար
Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում կատարվում են անհրաժեշտ...
Աղբյուր` Panorama.am
12:02
Նրա համար ոչ սեփական հայրենիք կա, ոչ սեփական ժողովուրդ, ոչ էլ սեփական պետություn. Բագրատ Սրբազանը` Փաշինյանի մասին
«Այսպես կոչված կառավարության ղեկավարը երեկ արդեն ինչ-որ բաներ է ասել ճնշումների, հարկադրաքի տակ։ Նրա համար ոչ սեփական հայրենիք կա, ոչ...
Աղբյուր` Panorama.am
11:59
Կիրանցում մեքենայի անիվը ծակած քաղաքացուն մեղադրանք է ներկայացվել
Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային...
Աղբյուր` Panorama.am
11:20
Անցյալում ձեզանից շատ շատերը ոչինչ են եղել. Օհանյանը՝ ՔՊ-ականներին
«Այս իշխանության օրոք նախկին բոլոր արժեքներն ոտնահարվեցին, թերությունները բազմապատկվեցին, շարունակական սպառնալիքներն այսօր ակնհայտ երևում...
Աղբյուր` Panorama.am
11:12
Նաիրա Հովսեփյանի՝ ԲԴԽ անդամի լիազորությունները դադարեցվել են
Այսօր Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ, սեփական դիմումի հիման վրա ԲԴԽ  անդամ, Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր Նաիրա...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց
11:43 02/05/2024

Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}