Վերլուծություններ 12:13 06/04/2024 Հայաստան

Արդյունքում ի՞նչ ստացան հիմնական կողմերը բրյուսելյան հանդիպումից. Փորձագետի կարծիք

«Հայացք» կենտրոնի փորձագետ Աննա Կարապետյանը վերլուծում է՝ ինչ են ստացել կողմերը բրյուսելյան հանդիպումից։

«Ակնհայտ է, որ հանդիպմանը նախորդած քարոզչական արշավն չափազանցված ակնկալիքներ ստեղծեց` թե´ հանրության շրջանում, թե´ հարևան երկրներում` դրանից բխող անվտանգային և քաղաքական հետևանքներով: Օբյեկտիվ իրավիճակն էլ հուշում էր, որ Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորի լուրջ շրջադարձի համար մի քանի միլիոնը բավարար չէ, առնվազն անվտանգային երաշխիքներ են պետք: Արդյունքում առաջացավ և´ անվտանգային մարտահրավեր Հայաստանի համար, և´ վախ իշխանությունների մոտ, որ այդքան փառաբանված հանդիպման արդյունքները կարող են հիասթափեցնել հասարակությունը և չտալ ցանկալի PR արդյունքները:

Պատահական չէր Փաշինյանին պատկանող կայքում հանդիպումից անմիջապես առաջ ակնկալիքները «գետնին իջեցնող» գրառումն ու հանդիպման սկզբում, ոչ թե վերջում տրված ասուլիսը: Ասուլիսն իբրև թե նաև հուշում էր, որ փակ դռների հետևում ավելին են քննարկելու, քան 270+65 մլնը, բայց առանց այս պահին կոնկրետ հայտարարվող արդյունքների:

Արդյունքում ի՞նչ ստացան հիմնական կողմերը:

Հայաստանը`
.անվտանգային սպառնալիքների աճ ու լարվածություն սահմաններին,
. 270+65 մլն-ի խոստում` «տնային աշխատանքը» կատարելու պայմանով (որը կարող է ունենալ բաց կողմ` բարեփոխումներ, նախագծեր և այլն, և փակ կողմ` ՌԴ դեմ հստակ գործողություններ),
. էլ ավելի կոշտացած հռետորաբանություն Մոսկվայից,
. քաղաքական հայտարարություններ Հայաստանի խաղաղության ձգտումներին աջակցելու վերաբերյալ, ոչ մի իրական անվտանգային երաշխիք,
. ոչ մի խոստում Արցախ հայերի վերադարձի ուղղությամբ աշխատանք տանելու վերաբերյալ, փոխարենը գումար նրանց արագ Հայաստանում ինտեգրելու համար,
. ոչ մի հստակ խոստում նույնիսկ վիզաների ազատականացման հարցում...

Փաշինյանը`
. աջակցության խոսքեր անձամբ իր ու 2018-ից հետո Հայաստանում տեղի ունեցող գործընթացների հասցեին ԵՄ ու ԱՄՆ ղեկավարությունից,
. իր հորինած «Խաղաղության խաչմերուկ» նախագծի կարևորում, որը կփորձի օգտագործել թե´ երկրի ներսում, թե´ Ադրբեջանի հետ երկխոսությունում PR-ի համար` հասկանալով դրա անիրատեսականությունը,
.արևմտյան կուրսը խորացնելու համար գերծիքակազմ` ավելի խոր համագործակցության վերաբերյալ հայտարարությունների, էներգետիկ, տնտեսական դիվերսիֆակացման հարցերում աջակցության խոստումների տեսքով...

Արևմուտքը`
. ՌԴ-ին նյարդացնող ու տարածաշրջանում նրա դիրքերը թուլացնող հերթական արշավ,
. սեփական վարկանիշի աճ հայ հասարակության աչքերում,
. դիրքերի ամրապնդում, մուտքի հնարավորություն նոր ոլորտներ, ինչպիսիք են էներգետիկան, տրանսպորտը և այլն,` առանց իրական ջանքերի կամ ռիսկերի (որոնք կառաջանան, օրինակ, վիզաների ազատականացումից):

Ադրբեջանը`
. սեփական դերի աճ, ինչը ցույց տվեցին Բլինքենի և ֆոն դեր Լայենի զանգերն Ալիևին նախքան հանդիպումը,
. ԵՄ հետ էներգետիկ համագործակցության ավելի մեծ աճի խոստումներ,
. սեփական ագրեսիվ քաղաքականության արդյունավետության ապացույց

Թուրքիան այս փուլում քննադատեց հանդիպումը` շատ լավ հասկանալով, որ այն իրականում մեծացնելու է իր դերը տարածաշրջանում` թե´ որպես տարածաշրջանում Արևմուտքի գործնական ներկայացուցիչ, թե´ որպես Ադրբեջանի «ավագ եղբայր»:

ՌԴ-ն կոշտ արձագանքեց` հասկանալով, որ այս ամենի իրական միակ նպատակը Հայաստանին վերջնականապես Մոսկվայից պոկելն ու ՌԴ դիրքերը թուլացնելն է: Բայց ընտրվեց սպառնալիքների գործիքակազմը և անուղղակի կերպով աջակցությունն Ադրբեջանին (Հայաստանին մեղադրելով եռակողմ հայտարարությունների չկատարման մեջ), որն այս իրավիճակում նույնիսկ իրավիճակը սթափ գնահատող ՀՀ քաղաքացիներին թույլ չի տալու դրական արտահայտվել Մոսկվայի հասցեին:

Իրանն այս պահին չարձագանքեց` ելնելով Իսրայելի հետ խիստ լարվածությունից, բայց մինչ այդ բազմիցս արտահայտել է իր մտահոգություններն «արտաքին ուժերին տարածաշրջան բերելու» կապակցությամբ»։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:28
Ասել եմ՝ կա´մ մեզ բերման կենթարկեք, կա´մ կուղեկցեք գյուղ. Բագրատ Սրբազան
Քաղաքացի Արշակ Զաքարյանին` իր մեքենայով, տեղափոխում են ոստիկանության բաժին։ Նա ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին և ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
12:23
Գեղարքունիքի մարզի բնակչին մեղադրանք է ներկայացվել՝ գողականով «վազվռատ անելը» ստանձնելու համար
Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում կատարվում են անհրաժեշտ...
Աղբյուր` Panorama.am
12:02
Նրա համար ոչ սեփական հայրենիք կա, ոչ սեփական ժողովուրդ, ոչ էլ սեփական պետություn. Բագրատ Սրբազանը` Փաշինյանի մասին
«Այսպես կոչված կառավարության ղեկավարը երեկ արդեն ինչ-որ բաներ է ասել ճնշումների, հարկադրաքի տակ։ Նրա համար ոչ սեփական հայրենիք կա, ոչ...
Աղբյուր` Panorama.am
11:59
Կիրանցում մեքենայի անիվը ծակած քաղաքացուն մեղադրանք է ներկայացվել
Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային...
Աղբյուր` Panorama.am
11:20
Անցյալում ձեզանից շատ շատերը ոչինչ են եղել. Օհանյանը՝ ՔՊ-ականներին
«Այս իշխանության օրոք նախկին բոլոր արժեքներն ոտնահարվեցին, թերությունները բազմապատկվեցին, շարունակական սպառնալիքներն այսօր ակնհայտ երևում...
Աղբյուր` Panorama.am
11:12
Նաիրա Հովսեփյանի՝ ԲԴԽ անդամի լիազորությունները դադարեցվել են
Այսօր Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ, սեփական դիմումի հիման վրա ԲԴԽ  անդամ, Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր Նաիրա...
Աղբյուր` Panorama.am
10:58
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս այցելել Կիրանց
Ոստիկանները շարունակում են փակ պահել Կիրանց գյուղի մուտքի ճանապարհը։ «Ազգային ճակատը» հայտնում է, որ ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ...
Աղբյուր` Panorama.am
10:49
Փաշինյանի սերը կիրանցի սիրելի քույրերի ու եղբայրների նկատմամբ արտահայտվեց ոստիկանական բռնությունների գործադրմամբ. Մինասյան
«Երեկ Նիկոլ Փաշինյանը Հ1-ի եթերով դիմում էր կիրանցի սիրելի քույրերին ու եղբայրներին, լուսադեմին այդ սերն արտահայտվեց ոստիկանական...
Աղբյուր` Panorama.am
10:38
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կոչը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը տարածել է հայտարարություն-հորդոր, որտեղ ասված է. «Մայիսի 2-ին վաղ առավոտյան ժամը...
Աղբյուր` Panorama.am
10:33
Հայաստանի «կառավարությունն» ու իր ղեկավարն անցել են ահաբեկnւթյան և տեռnրի. Բագրատ Սրբազան
«Իրավիճակի արձանագրումն ինձ թույլ է տալիս ասելու, որ Հայաստանի «կառավարությունն» ու իր ղեկավարն անցել են ահաբեկության և...
Աղբյուր` Panorama.am
10:27
ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները մեկնել են Ոստիկանության Իջևանի բաժին
 Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից լրատվամիջոցների, սոցիալական հարթակների մշտադիտարկման արդյունքում ստացվել է տեղեկություն առ...
Աղբյուր` Panorama.am
10:27
Մեկ մարդու երևի մի տասը բերետավոր խփելով տանում էին. Կիրանցին մանրամասներ է պատմում
«Մենք  կանգնած էինք, եկան մեծ քանակությամբ բերետավորներ ու խփելով, քարշ տալով, ձեռքներս ոլորելով մեքենաներ նստացրեցին ու անհասկանալի...
Աղբյուր` Panorama.am
10:20
Ոստիկանության 12 մեքենայի ապահովագրման մրցույթը չեղարկվում է, քանի որ արդեն ապահովագրված են եղել «ՍԻԼ Ինշուրանս»-ում
Կառավարությունն այսօր չզեկուցվող հարցերի թվում կընդունի «Գնման ընթացակարգը չկայացած հայտարարելու թույլտվություն տալու մասին»...
Աղբյուր` Panorama.am
10:14
«Հրապարակ». Շարժումը պետք չէ խեղդել Կիրանցում. Բագրատ Սրբազան
«Հրապարակ»-ը գրում է. «Նախօրեին Տավուշի թեմի նստավայրում` Բագրատ սրբազանի առաջնորդությամբ, մինչև ուշ երեկո քննարկել են...
Աղբյուր` Panorama.am
10:09
«Փաստ». «Նեխած ծովատառեխի» պատերազմ եկեղեցու, ազգային ինքնության ու ամեն ազգայինի դեմ
«Փաստ»-ը գրում է. ««Փաստ» օրաթերթը գրում է. Ժողովրդական ընդվզման ծավալվելուն զուգահեռ ավելի ու ավելի...
Աղբյուր` Panorama.am
10:06
«Հրապարակ». Ալիևյան ռեժիմի նենգ մտադրությունների մասին է խոսում հատկապես Ռուբեն Վարդանյանի դեմ սկսած արշավը
«Հրապարակ»-ը գրում է. «Մայիսի վերջին լրանում է Բաքվի բանտում գտնվող արցախցի 8 գործիչների կալանքի ժամկետը: Գերիների...
Աղբյուր` Panorama.am
10:06
Բերման ենթարկված բոլոր կիրանցեցիներն ազատ են արձակվել
Բերման ենթարկված բոլոր կիրանցեցիներին ազատ արձակեցին։ Այս մասին հայտնում է «Տավուշը հանուն հայրենիքի» քաղաքացիական շարժումը։...
Աղբյուր` Panorama.am
10:00
Կիսատ թողած կրթություն, գենդերային կարծրատիպեր և դերեր. «Ժողովուրդ»
ԱՄՆ պետքարտուղարության անդրադարձը ՀՀ-ում երեխաների հանդեպ խտրականությանը
Աղբյուր` Panorama.am
10:00
«Հրապարակ»․ Սպասում են Օսկանյանի հետ հանդիպմանը
«Հրապարակ»-ը գրում է. «Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հարցերով հանձնախմբի ղեկավար, Հայաստանի նախկին...
Աղբյուր` Panorama.am
09:58
Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. Շատ քաղաքագետներ կարծիք են հայտնում, որ ներկայում քաղաքական դաշտում առկա է որոշակի վակուում: Ըստ այդմ,...
Աղբյուր` Panorama.am
09:57
Կան մարդիկ, համազգեստով կամ առանց համազգեստ, մասնակցում են Հայաստանի անվտանգության և հեռանկարի հուղարկավորմանը. Աբրահամյան
«Ում և ինչ են խոստացել կամ որքան հավելավճար են տվել, դա հարցի միայն մեկ կողմն է»։
Աղբյուր` Panorama.am
09:55
Մայիսի 2-ի հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 2-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
09:53
Շուկայում դեռ նկատվում է սպիտակ տուփերով անհայտ ու էժան ծխախոտների առկայություն. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վերջին շրջանում հաճախ ենք ահազանգեր ստանում ծխախոտի շուկայում առկա խնդիրների մասին: Մեր...
Աղբյուր` Panorama.am
09:50
Ինչո՞ւ Կիրանցում ոստիկանների գործողությունը հաջորդեց Բլինքեն-Փաշինյան հեռախոսազրույցին. Քաղաքագետի պարզաբանումը
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է. «Ոստիկանական ուժերը Կիրանցում ուժով բացել են ճանապարհն ականազերծողների համար, բերման ենթարկել...
Աղբյուր` Panorama.am
09:48
Անգամ Աննա Հակոբյանի հետ մտերմությունը չի փրկում. ԲԴԽ անդամ Նաիրա Հովսեփյանը ազատման դիմում է գրել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ 2 ամիս ԲԴԽ-ում կրքերը թեժ են...
Աղբյուր` Panorama.am
09:47
Պետդեպարտամենտ. Վրաստանը վտանգում է ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին անդամակցելու հեռանկարները
Վրաստանը հակաարևմտյան հռետորաբանության և օտարերկրյա գործակալների օրինագծի պատճառով վտանգում է ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին անդամակցելու իր...
Աղբյուր` Panorama.am
09:46
Դավիթ Տոնոյան. Դատավոր Վահե Դոլմազյանը գործին աշխարհաքաղաքական երանգ է տալիս
Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է. «2 տարի 7 ամսից ավել կալանքի տակ մնալուց հետո ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
09:40
Որտե՞ղ է Բագրատ Սրբազանը
Կիրանցում հարյուրավոր ոստիկանների կողմից իրականացրած օպերացիայի ընթացքում չէր երևում Բագրատ Սրբազանը։ Քաղաքացիները, սոցցանցերի օգտատերերը...
Աղբյուր` Panorama.am
09:30
Լևոն Քոչարյանի օգնականը կալանավորվել է
Անցած գիշեր ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնականը՝ Արթուր Սուքոյանը կալանավորվեց։ Այս մասին տեղեկացնում է...
Աղբյուր` Panorama.am
09:23
Ռեխդ փակի. Կիրանցում կանայք արտասվում են, ոստիկանները` ծիծաղում
Կիրանցում բազամթիվ ոստիկանների մասնակցությամբ իրականացրած գործողություններից, մի քանի տասնյակ տղամարդկանց ոստիկանության բաժիններ տանելու...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց
11:43 02/05/2024

Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}