Տնտեսություն 10:39 08/04/2024 Հայաստան

Հայաստանում շատ գործարքներ օֆշորային տրամաբանություն ունեն. Ատոմ Մարգարյան

Վերջին 6 ամիսներին զուտ արտարժույթով արտահայտված Հայաստանի պահուստները նվազել են մոտ 852 մլն դոլարով։ Նախորդ տարվա ամռանը դրանք գերազանցում էին 4,2 մլրդ դոլարը։ Այս տարվա մարտի սկզբի դրությամբ, Կենտրոնական բանկի տվյալներով, Հայաստանի համախառն միջազգային պահուստները կազմել են շուրջ 3 մլրդ 381 մլն դոլար։ 

Վերոնշյալ միտման, Հայաստանի Ֆինանսական հոսքերի և դրանցով պայմանավորված տնտեսական էֆեկտների շուրջ Panorama.am-ն զրուցեց տնտեսագետ, ՀՊՏՀ պրոֆեսոր Ատոմ Մարգարյանի հետ։


«Պետական պահուստները հիմնականում արտաքին պետական պարտքի սպասարկմանն ուղղվող գումարներ են։ Ի վերջո, պահուստների գլխավոր ֆունկցիան անհրաժեշտության դեպքում պարտքի որոշակի սպասարկումն է՝ համապատասխան գործառույթների իրականացմամբ,  նաև արտաքին առևտրի, որոշակի ներմուծման 3.5-4 ամսվա ծածկույթի ապահովումն է։

Պետական պահուստների ձևավորումն ու կառավարումն ինքնանպատակ չեն։ Մեր արտարժութային համակարգը միայն պետական խողովակներով ներհոսող և արտահոսող արտարժութային հոսքերով չէ, որ որոշվում է, նաև շատ մեծ մասնաբաժին ունեն մասնավոր բանկերը, մանսագիտացված վարկային կազմակերպությունները և տնտեսության այլ հատվածները։

Ռեալ սեկտորի խոշոր ընկերությունները ևս ծանրակշիռ խաղացողներից են։ Այն լավ օրից չէ, իհարկե,  այլ գալիս է լիբերալ արժութային քաղաքականությունից, որն ինչ-որ տեղ ճիշտ էլ չէ, բայց սա է մեր կյանքը, իրականությունը։

Մենք պետք է ընդգծենք, որ շատ մեծ ստվերայնություն կա մեր տնտեսության մեջ։ Ինչքան էլ խոսել թե այն երևակվել է և այլն, բայց շատ միջոցներ շարունակում են օֆշորային գոտիներից ներհոսել Հայաստան, ինչպես նաև հակառակ ուղղությամբ՝ դեպի օֆշորային գոտիներ։ Եթե նայենք վերջին 6-7 ամիսների վիճակագրությունը, ապա կտեսնենք, որ հատկապես Մոնակոն դարձել է ֆինանսական, արտարժութային միջոցների  տրանզիտի ամենախոշոր խողովակներից մեկը։

Սա նշանակում է, որ ոֆշորային տրամաբանություն ունեն շատ գործարքները, որոնց մեջ ես կառանձնացնեի ոսկու, ոսկերչական իրերի, թանկարժեք քարերի, ադամանդի առևտուրը, որը չգիտես ինչու հենց այդպիսի միջնորդավորվածություն ունի։

Դրանք շատ լուրջ հարցեր են և ճիշտ կլինի դրանց վերաբերյալ պարզաբանումներ տրվեն։ Բայց այն իրավիճակը, որում մենք գտնվում ենք ռուս-ուկրաինական պատերազմի և դրա հետ կապված պատժամիջոցների ճնշման և վերաարտահանումների այն ահռելի, ահագնացնող ծավալները, որոնք արհեստական գործոններ են ձևավորել, թե՛ տնտեսական աճի, թե՛ տնտեսական ակտիվության, թե՛ ֆինանսական կայունության, թե՛ բյուջետային եկամուտների և բազմաթիվ առումներով, ժամանակավոր դրական էֆեկտներ են ստեղծել։

Այդ միջոցները ինչպես եկել են, այնպես էլ կարող են արագ անհետանան։ Այդ ժամանակ մենք կարող ենք շատ տխուր պատկեր ունենալ, որովհետև տնտեսական կարգավորման և զարգացման ռեալ քաղաքականություն, որպես այդպիսին, մենք չենք տեսնում։ Այն որ, այսպես ասած, երկնային մանանայի նման իջել է վերաարտահանումների ոսկեբեր երակը, ոչ միայն մասնավոր ընկերությունների, անձանց ակտիվներն են ավելացել, բազմապետկվել եկամուտները, այլև՝ պետության եկամուտները, որովհետև զգալի մասով հարկեր են գեներցվում և գանձվում, սա է իրականությունը։

Ինչ վերաբերում է արտարժույթի փոխարժեքի պահվածքին, ապա կուրսը լիբերալ է, Կենտրոնական բանկը շատ կոշտ միջամտություններ չի անում, մյուս կողմից էլ ավելի է վերանայում իր կոնցեպտուալ օրակարգն գնաճի շատ ցածր ֆոնին, երբ որոշակի ամիսներին նույնիսկ դեֆլացիոն է ֆոնը։

Նաև այն,  որ ԿԲ-ն այսօր հայտարարում է, որ բազային սցենարից հրաժարվում է և անցնում է, այսպես ասած, ռիսկ-մենեջմենտի համակարգի, սա ևս խոսում է այն մասին, որ մարդիկ՝ պաշտոնյաները և այդ կառույցների պատասխանատուներն արդեն հասկացել են, որ չի կարելի ամեն ինչ փորձել կառավարել։ Կարող է այնպես ստացվել, որ դու ինքդ դառնաս կառավարման օբյեկտ, ոչ միայն սուբյեկտ։ Տասնամյակներ շարունակ իրենք համարել են, որ կարող են կարգավորել, կառավարել՝ նաև գնաճը, բայց իրականում կյանքը ցույց տվեց, որ այն բումերանգ է և  X պահի դու կարող ես սուբյեկտից օբյեկտի վերծավել։

Այս իրավիճակում կոնցեպտուալ, ես կասեի՝ պարադիգմալ փոփոխություններ են տեղի ունենում ԿԲ-ի վարքագծի և գաղափարախոսության մեջ։ Վատ չէր լինի, որ կառավարությունն էլ շատ առումներով վերանայեր իր վարքագիծը՝ գումար գանձողի, հարկ քերողի, կայունություն ապահովելու կարճաժամկետ խնդիր լուծելու փոխարեն զարգացման երկարաժամկետ խնդիրներ դներ և լուծեր։ Նորմակ կառավարությունների վարքագիծն է առաջնահերթությունները ճիշտ ֆիքսելը և գումարներն ըստ այդմ ծախսելը։ Իսկ գլխավոր առաջնահերթությունն ապագայում, իհարկե, անվտանգության համակարգն է, բանակաշինությունն է, պաշտպանական համակարգերի կահավորումն է,  վերազինումն է, բոլոր այս պրոցեսներն են։ Պետք է ռեսուրսների տոտալ վերախմբավորում իրականացվի, ինչը մենք չենք տեսնում ցավոք»,-ասաց Ատոմ Մարգարյանը։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

20:49
«Հեռացնել Նիկոլին, որ էլ չհանձնի»․ Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա է
Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա է տեղի ունենում՝ ի աջակցություն տավուշցիների։ «Այստեղ որևէ բանակցության մասին խոսք չկա, տեռոր է։...
Աղբյուր` Panorama.am
20:40
Դատավորների եվրոպական միության հաջորդ ժողովը կանցկացվի Երևանում
Դատավորների եվրոպական միության ամենամյա ընդհանուր ժողովն այս տարի տեղի է ունեցել Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում: Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
20:20
Դուք իրականում ի՞նչ եք ուզում՝ «ֆոլլովեր», թե՞ Հայրենիք․ Անաիս Սարդարյանը Կիրանցում է
«Եթե մենք քաղաքականցնում ենք նույնիսկ եկեղեցին,եթե Հայրենիք սիրելը՝ քաղաքականեցնել է, ուրեմն շատ բան մի սպասեք։ Մենք ենք դա ասում՝ հայերս։...
Աղբյուր` Panorama.am
20:05
Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկայացման ընթացքում «Դավաճանը հողեր է հանձնում» գրությամբ պաստառներ են պարզվել
Օպերայի և  բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկայացման ընթացքում «Դավաճանը հողեր է հանձնում», «Հայրենիքը բոլորիս...
Աղբյուր` Panorama.am
19:49
Գյումրիում ավտոերթ է իրականացնում՝ ի պաշտպանություն Տավուշի
«Միացեք հանուն հայրենիքի, հանուն Տավուշի» վանկարկումներով և մեքենաների ազդանշաններով «Շիրակը հանուն հայրենիքի» շարժումն...
Աղբյուր` Panorama.am
19:42
Այնպիսի մարդիկ են զանգում, որ մեծ ոգևորություն եմ ապրում․ Գառնիկ Դանիելյան
Ճանապարհը փակ է, պայքարը շարունակվում է։ Այս մասին Տավուշի մարզում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության...
Աղբյուր` Panorama.am
19:14
Կիրանցի բնակիչները պահանջում են ողջախոհություն, ֆանտաստիկ պահանջներ չեն ներկայացնում․ Գեղամ Նազարյան
«Հարցեր չեն տալու, ուզում են պարզաբանում ստանալ և իրենց պահանջը ներկայացնել»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ...
Աղբյուր` Panorama.am
18:54
Կիրանցի բնակիչները ոստիկանների ուղեկցությամբ և առանց լրագրողների հետ բառ փոխանակելու մտան Կառավարության շենք
Կիրանցի բնակիչները ոստիկանների ուղեկցությամբ և  առանց լրագրողների հետ բառ փոխանակելու մտան Կառավարության շենք, որտեղ պետք է տեղի ունենա...
Աղբյուր` Panorama.am
18:40
Արմեն Աշոտյանին վերագրված արարքում բացակայում է փողերի լվացման հիմնավոր կասկածը․ Մելիքյան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է․ ««Հայաստանի Հանրապետության դատախազության 2023 թվականի գործունեության մասին...
Աղբյուր` Panorama.am
18:09
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին արդեն տեղադրվել է թվով 35 սահմանային սյուն
ՀՀ Կառավարությունից հայտնում են․ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա՝...
Աղբյուր` Panorama.am
18:00
Սուրեն Պետրոսյան.Գործընթացը երկրաչափական պրոգրեսիայով ավելի է ակտիվանում ու տարածվում
«Գործընթացը երկրաչափական պրոգրեսիայով ավելի է ակտիվանում ու տարածվում, հետևաբար սա այն փուլն է, որ այստեղի մարդկանց քանակով այևս չի...
Աղբյուր` Panorama.am
17:51
2 արծաթե և 5 բրոնզե մեդալ՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունից
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնությունն ավարտել է 2 արծաթե ու 5 բրոնզե մեդալով։ Աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների բրոնզե...
Աղբյուր` Panorama.am
17:44
Մրցույթ. ուսուցչի ատեստավորում իրականացնելու նպատակով ԿԳՄՍՆ-ն կերաշխավորի կազմակերպությունների
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ ատեստավորման ենթակա ուսուցչին վերապատրաստող...
Աղբյուր` Panorama.am
17:29
Օսկանյան. Առանց արցախահայության վերադարձի հարցի լուծման, ցանկացած կարգավորում լինելու է կիսատ ու ժամանակավոր
«Կան լուրջ իրավական հիմքեր արցախահայության վերադարձի հարցն հայ-ադրբեջանական հարաբերությունների օրակարգ վերադարձնելու համար, դա մեզ նոր...
Աղբյուր` Panorama.am
17:17
«Բարբի» ֆիլմի ռեժիսոր Գրետա Գերվիգը կգլխավորի Կաննի կինոփառատոնի ժյուրին
Երկու շաբաթից մեկնարկող Կաննի կինոփառատոնի ժյուրին կգլխավորի ամերիկուհի Գրետա Գերվիգը՝ «Լեդի Բըրդ» և «Բարբի» ֆիլմերի...
Աղբյուր` Panorama.am
17:10
Եվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենը կայցելի Հարավային Կովկաս
Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրեն Խերտ Յան ԿՈՈՊՄԱՆԸ ապրիլի 30-ից մայիսի 4-ը կմեկնի...
Աղբյուր` Panorama.am
16:58
Անի Քոչար. Չգիտեմ, թե ինչու է ճակատագիրն ամեն անգամ նման դաժան խաղ խաղում ինձ հետ
«Այո, հոսպիտալացվեցի ու հերթական անգամ կյանքս փրկեցին։ Ստացվում է, որ եռակի վերապրած մարդ եմ, պետք է ասեմ փառք Տիրոջը, ահ»,-...
Աղբյուր` Panorama.am
16:52
Սթոլթենբերգը չհայտարարված այցով ժամանել է Կիև
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը չհայտարարված այցով գտնվում է Կիևում, հայտնում է դաշինքի մամուլի ծառայությունը։ Այդ մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
16:49
Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը. MediaHub
Մայիսի 7-ին Մոսկվայի տեղի կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությունը։ Արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը կմեկնի ՌԴ՝...
Աղբյուր` Panorama.am
16:38
Մասիսում նոր եկեղեցի է կառուցվում
Մասիս խոշորացված համայնքում մի նոր եկեղեցի է կառուցվում՝ կանվանակոչվի Հայոզ Հայրապետի՝  Սուրբ Ներսես Շնորհալի կաթողիկսի անվամբ։ Գեղանիստ...
Աղբյուր` Panorama.am
16:33
Դատավոր Լուսինե Ալավերդյանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ բողոքը
Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Լուսինե Ալավերդյանը մերժել է «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ, AntiFake.am կայքի հիմնադիր,...
Աղբյուր` Panorama.am
16:32
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների բանակցություններում Աստանան միջնորդ չի լինի
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների առաջիկա բանակցությունները կանցկացվեն բացառապես կողմերի միջև, Աստանայի միջնորդության մասին խոսք չկա։ Sputnik...
Աղբյուր` Panorama.am
16:32
Արթուր Խաչատրյան. Հանցագործության մասին հաղորդում եմ ներկայացրել
«Այսօր գլխավոր դատախազություն հանցագործության մասին հաղորդում եմ ներկայացրել»,-տեղեկացնում է ԱԺ «Հայաստան» խմբակցության...
Աղբյուր` Panorama.am
16:27
Եթե Եկեղեցին ստիպված սկսում է զբաղվել քաղաքականությամբ, ուրեմն պետությունը հիվանդ է. Մհեր Նավոյան
«Զարմանալի օրինաչափություն կա, երբ Եկեղեցին ստիպված է եղել քաղաքականապես առաջնորդել մեզ, հայոց պետականությունը կամ անկումային վիճակում էր կամ չկար»։
Աղբյուր` Panorama.am
16:10
Լավ վախեցել են, Վանեցյանի դեմ սկսել են վիրտուալ պայքարը. Արսեն Բաբայան
ԱԱԾ նախկին տնօրեն, ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Վանեցյանի ղեկավարած «Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անամ Արսեն Բաբայանը,...
Աղբյուր` Panorama.am
15:59
Իշխանությունները փորձում են մեզ համոզել, թե պետք է հրաժարվել մեծ էներգետիկայից. Վահե Դավթյան
Աշխարհաքաղաքական և տարածաշրջանային ներկայիս զարգացումներում ՀՀ-ի վարած արտաքին գաղաքականությունը մեծապես պայմանավորում է նաև արտաքին...
Աղբյուր` Panorama.am
15:56
Հայ-իրանական «Թռչող տերևների երգը» անիմացիոն ֆիլմը միջազգային փառատոնում ճանաչվել է լավագույնը
Ռեժիսոր Արմինե Անդայի «Թռչող տերևների երգը» կարճամետրաժ անիմացիոն ֆիլմը Բեյրութի կանանց միջազգային կինոփառատոնում (Beirut...
Աղբյուր` Panorama.am
15:43
Գագիկ Սուրենյան. Արևմուտքից ցիկլոն է ներթափանցում հանրապետություն
«Ապրիլի 16-ից սկսած մինչ օրս մեր հանրապետությունում դիտվում է  անոմալիա»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց...
Աղբյուր` Panorama.am
15:22
Ժերար Դեպարդյեին կալանքի տակ են վերցրել
Փարիզի ոստիկանությունը հարցաքննության են կանչել 75-ամյա դերասան Ժերար Դեպարդյեին կապված  երկու կանանց  հայտարարությունների հետ , որ նա...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան
11:55 29/04/2024

Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}