Քաղաքական 10:58 11/04/2024 Հայաստան

Թևանյան. Հայաստանն ապագա ունի՛, Փաշինյանը Հայաստանում ապագա չունի՛

«Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում ներկայացնում էր ոչ թե կառավարության գործունեության ծրագրի 2023թ․ հաշվետվությունը և հանդես էր գալիս ոչ թե ՀՀ վարչապետի կարգավիճակով, այլ ելույթ էր ունենում որպես ահաբեկիչ և խոսում այն մասին, որ Հայաստանն ապագա չունի։ «Փախեք, փրկվեք ով կարող է»․ սա՛ էր Փաշինյանի ուղերձն ԱԺ ամբիոնից»,-անդրադառնալով ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի երեկ հնչեցրած հայտարարություններին՝ նշում է «Մայր Հայաստան» շարժմնա հիմնադիր Անդրանիկ Թևանյանը։

Նրա խոսքով, Փաշինյանն ադրբեջանական շահերը պաշտպանում է յենիչերիական էնտուզիազմով։ Փաշինյանը ստեր է տարածում և հիմնավորում Հայաստանի մահվան անխուսափելիությունը։

«Ասում է՝ ապագա չկա։

Իրականությունն այն է, որ Հայաստանն ունի՛ ապագա։ Այլ հարց է, որ Հայաստանի գոյությունը սպառնում է անձամբ Նիկոլ Փաշինյանի ապագային, քանզի Հայաստանում ինքը դատվելու է՝ ընկնելու է Սահակաշվիլու օրը։ Դրա համար էլ Հայաստանը հանել է աշխարհաքաղաքական աճուրդի՝ ներքին կյանքում դիմելով ստի, կեղծիքի, տեղեկատվական ահաբեկչության գործիքակազմերի օգնությանը։

Նիկոլ Փաշինյանը կեղծ թեզեր, կեղծ երկընտրանքներ, կեղծ սպառնալիքներ է հնչեցնում։ Նաև՝ հակատրամաբանական մտքեր։

Ասում է՝ եթե Տավուշում զիջումների չգնանք, ապա պատերազմ կլինի, և ավելացնում, որ հողեր հանձնելը երաշխիք չէ, որ Ադրբեջանը չի հարձակվի, բայց հանձնելուց հետո հայկական կողմը միջազգային հանրության մոտ լեգիտիմ լացելու իրավունք կստանա։ Սա կատարյալ մարազմ կարելի էր համարել, եթե գործ չունենայինք մեր օրերի Պետրոս Գետադարձի, այսինքն՝ Հայաստանը վաճառքի հանածի հետ։

Ո՞ր քարտեզով եք Տավուշում զիջումների գնում։ Ինչու՞ Ադրբեջանը չի խոսում մեր օկուպացված տարածքներից դուրս գալու մասին, բայց նիկոլենք խոսում են նոր տարածքներ զիջելու մասին՝ ահաբեկելով հայ ժողովրդին։

Ասում է՝ եթե տարածքները զիջենք ու սահմանը գծենք, ապա դրանից հետո Ադրբեջանը որևէ լեգիտիմ հիմք չի ունենա հարձակվելու։ Է՛հ, Ջերմուկի, Սիսիանի, Վերին Շորժայի ու մեր մյուս բնակավայրերի վրա հարձակվելու և գրավելու լեգիտիմ հիմք ունե՞ր։ Չունե՛ր։ Բայց հարձակվեց ու վերցրեց, չէ՞։ Միջազգային հանրություն կոչվածը ի՞նչ արեց։  Արևմուտքը խոստացել է այդ տարածքները հետ վերցնել ու տալ մե՞զ։ Ալիևն Ալմա–Աթիի հռչակագրո՞վ է վերցրել մեր 200 քառակուսի կիմոլետր տարածքը, թե՞ 2022թ․ հոկտեմբերի 6–ին Պրահայում ձեռք բերված համաձայնությամբ։

Փաշինյանն ավարտված ու ձախողված գործիչ է և այդպիսին է ուզում դարձնել Հայաստանը։ Նրա հորինած մի քանի ստերի ու թեզերի արժե շատ հստակ գնահատական տալ։

1․ Պատմական  ու իրական Հայաստանի բախումը կեղծ է։ Փաշինյանն իր քայլերով իրական Հայաստանը դարձնում է պատմական այնպես, ինչպես իրական Արցախը դարձրեց պատմական։ Իրական Հայաստանն անվերջ զիջումները չեն։ Եթե պատմականությունից ու իրականությունից ենք խոսում, ապա Փաշինյանը պատմական հանցագործության է գնում՝ իրական Հայաստանը դարձնելով ցեղասպանության զոհ։
Փաշինյանն «ինքնիշխանություն» բառն օգտագործելով թաղում է հայկական պետականությունը։ Նա տապանաքար է պատրաստում Հայաստանի համար՝ նախապես վրան գրելով «Մեռավ հանուն ինքնիշխանության»։
2․ Հայաստանում կեղծ է Արևմուտք–Ռուսաստան երկընտրանքը։ Այդպիսի երկընտրանք չկա։ Հայաստանի արևմտամետ կոչվածները թուրք–ադրբեջանական դիվերսանտներ են։
Ադրբեջանին կարելի է դիմակայել միայն ուժեղ բանակով և դաշնակիցներով։ Քանի դեռ մեր բանակն անհրաժեշտ որակները չի ստացել, մենք ստիպված ենք առավելապես ապավինել դիվանագիտությանը՝ խորացնելով մեր բնական դաշնակիցներ Ռուսաստանի ու Իրանի հետ հարաբերությունները, այլ ոչ թե փչացնելով դրանք։
Փաշինյանը խաբում է, թե, իբր, Արևմուտքը մեզ անվտանգության երաշխիքներ կապահովի։ Արևմուտքն անկեղծորեն խոստովանում է, որ ինքը չի կարող դա անել։
Արևմուտքի խնդիրը մեր տարածաշրջանից Ռուսաստանին հեռացնելն է։ Դրա համար պետք է թուրք–ադրբեջանական տարածքային մարմնավորում լինի, իսկ դա նշանակում է Հայաստանի վերացում։ Արևմուտքը Հայաստանի վերացում չի ուզում, բայց այդպես կստացվի։ Իրենք էլ գիտեն, որ Հայաստանի «արևմտամետության» գինը լինելու է թուրքական յաթաղանի տակ հայտնվելը, բայց քանի որ գլոբալ հակամարտության մեջ են Ռուսաստանի ու Իրանի հետ, ուստի չնկատելու են տալիս փոքրիկ Հայաստանի վերացման հեռանկարի հարցը։ Անտառը հատելիս տաշեղների հարցով չեն մտահոգվում։ Կամ ինչպես հայտնի ստեղծագործության մեջ էր ասվում՝ ոչ մի անձնական բան, միայն բիզնես։
3․ Փաշինյանն իրեն ներկայացնում է որպես արևմտամետ ու արևմտյան/համամարդկային արժեքների կրող, սակայն իրականում նա թուրքական բազառի չարչի է։ Հայաստանի մակետը ձեռքն առած գնի շուրջ է սակարկում։
Փաշինյանի «արևմտամետությունն» ու հակառուսականությունը շարունակվելու դեպքում մեզ դաժան ճակատագիր է սպասվում։ ԱՄՆ–ը գիտի դա, բայց այլոց ձեռքերով է իր հակառուսական խաղն առաջ տանում, քանզի նուրբ սիրտ ունի։ Դա է պատճառը, որ թաքնվում է Մակրոնի, Շոլցի, Միշելի, ֆոն դեռ Լայենի, Բորելի հետևում, որպեսզի հետո մեղքն իր վրա չվերցնի։ Նայեք Ուկրաինային ու ամեն ինչ պարզ կդառնա։
4․ Փաշինյանը ոչ թե խաղաղության, այլ պատերազմի ու պարտության կուսակցության ներկայացուցիչ է։ Ուկրաինայում էլ Զելենսկին խաղաղության կոչերով եկավ իշխանության, բայց բերեց պատերազմ ու ողբերգություն։
Սու՛տ է, թե, իբր, Փաշինյանը խաղաղություն է բերելու։ Խաղաղություն բերողը Ռուսաստանին մեզ թշնամի չէր դարձնի, Իրանի դեմ պլացդարմ դառնալու քաղաքականություն չէր վարի։
Եթե ՌԴ–ն ու Իրանը չխոչընդոտեին, ապա ի՞նչն էր խանգարելու թուրք–ադրբեջանական բանակներին հարձակվել Հայաստանի վրա։ Մակրոնի սրտաճմլիկ գրառումնե՞րը, ԵՄ հեռադիտակային դիտորդնե՞րը, թե՞ ԱՄՆ–ի խոստացած 65 միլիոն դոլարը։
5․ Հայաստանը, ի հեճուկս Փաշինյանի ջանքերի, դեռ կա, քանզի Ռուսաստանն ու Իրանը թույլ չեն տալիս մեր երկրի կործանում։ Վրաստանը, որը հայտնի պատճառներ ունի ՌԴ–ի դեմ դուրս գալու, հրաժարվեց Արևմուտքի ձեռքում աշխարհաքաղաքական մանրադրամ դառնալ և հակառուսական քաղաքականություն վարել։ Բայց արի ու տես, որ Փաշինյանն է համաձայնել այդ դերին։
Հարց կարող է առաջանալ, թե ինչու՞ է Փաշինյանն այդպես վարվում։ Պատասխանը շատ պարզ է՝ Փաշինյանը հասկանում է, որ Հայաստանում ինքն ապագա չունի, իրեն դատելու են իր արածների համար։
Փաշինյանը նաև հասկանում է, որ Հայաստանը շանս ունի միայն ռուսական անվտանգային համակարգում, դրա համար էլ ամեն գնով ուզում է Ռուսաստանին հեռացնել Հայաստանից։ Եթե անգամ դրա գինը 10 հազար քառակուսի կիլոմետրանոց Հայաստանն է կամ Հայաստանի վերացումը, ապա ինքը պատրաստ է դրան՝ իր անձնական անվտանգության ապահովման համար։

Հայաստանի շանսը Փաշինյանի չգոյությունն է և հակառակը։

Հայաստանի վերացման օբյեկտիվ պատճառներ չկան։ Կա մեկ սուբյեկտիվ պատճառ, այն Նիիկոլ Փաշինյանն է։ Հեռացնենք Փաշինյանին, Հայաստանում խաղաղություն կտիրի, ու մենք դուրս կգանք այս ահաբեկչական ճիրաններից։

Եվ այսպես, կա՛մ Հայաստան, կա՛մ Նիկոլ Փաշինյան։ Պետք է միավորել բոլոր շրջանակներին, մի կողմ դնել ներքին գզվռտոցները, մուտիլովկաները, հատվածականությունը, նախանձը, խանդը, մանրախնդրությունը։ Անգամ «Քաղաքացիական պայմանագրի» շարքերի առողջ հատվածի հետ պետք է երկխոսել՝ հեռացնելու համար այս չարիքին։

Մենք պետք է ավելի շատ սիրենք Հայաստանը, քան չարությամբ լցվենք ՔՊ–ական բոլոր շրջանակների հանդեպ։ Մի քանի սրիկաների հանած՝ մնացածը մեր քաղաքացիներն են։ «Ռազբորկաները» հետո կանենք, ճիշտն ու սխալը հետո կորոշենք։
Ինքս ամեն ինչ անելու եմ քաղաքական մեծ փոփոխության հասնելու համար։ Գլխավոր մոտիվացիաս Հայաստանում ապրելն է, մեր երեխեքին գաղթական չդարձնելը։ Մի՞թե արցախահայության ճակատագիրը բոլորիս աչքի առաջ չէ։ Ինչու՞ է երևանցուն, սևանցուն կամ գյումրեցուն թվում, թե դա իր հետ չի պատահելու։

«Մայր Հայաստանը» պատրաստ է իր բոլոր ջանքերը ներդնել՝ հանրությանը մոբիլիզացնելու և մեր երկրում  իշխանափոխության հասնելու համար։ Համոզված եմ, որ հաջողելու ենք։
Չվախենա՛լ, չընկրկե՛լ, չհուսահատվե՛լ»,-գրում է ԱԺ նախկին պատգամավորը։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

00:11
Զինվորն ի՞նչ գործ ունի սահմանին կանգնած.Փաշինյան
«Մեր բանակի մեծագույն խնդիրներից մեկն այն է, որ մեր զինվորներն իրենց ծառայության մեծ մասն անցկացնում են խրամատի մեջ, այսինքն՝ իրենք...
Աղբյուր` Panorama.am
23:12
Ես ասում եմ, որ մենք Ադրբեջանից վերցնում ենք 4 գյուղ. Նիկոլ Փաշինյան
«Շատերն ասում են՝ մենք Ադրբեջանին հանձնում ենք չորս գյուղ։ Ես ասում եմ, որ մենք Ադրբեջանից վերցնում ենք 4 գյուղ՝ որպես փաստարկ՝ Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
22:26
Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանի կալանավորման 41-րդ օրը «Իմնեմնիմի» պոդքաստի 96-րդ եթերն է
«Իմնեմնիմի» պոդքաստի 96-րդ հերթական թողակման հերթապահներն են ադրբեջանագետներ Անժելա Էլիբեգովան և Արմինե Ադիբեկյանը։ Անժելա...
Աղբյուր` Panorama.am
22:06
Պիտի վերադառնանք սկիզբ՝ ԱՐՑԱԽ, որ ունենանք ՏԱՎՈւՇ, ՍՅՈւՆԻՔ, ԳԵՂԱՐՔՈւՆԻՔ՝ ՀԱՅԱՍՏԱՆ. Մետաքսե Հակոբյան
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը գրում է. «Սկզբից՝ ԱՐՑԱԽԸ, հիմա՝ ՏԱՎՈւՇԸ, վաղը՝ ՍՅՈւՆԻՔ,...
Աղբյուր` Panorama.am
21:40
Որևէ հոգևորական, եթե ասում է, ապա վստահ եղեք, որ Կաթողիկոսի համաձայնությամբ է. Թաթուլ Մանասերյան
«Ճիշտ եմ համարում այն, ինչը որ Տավուշում է այսօր տեղի ունենում»,-«Panorama.am-հարցազրույց» հաղորդաժամին ասաց...
Աղբյուր` Panorama.am
21:28
Վթարից հետո ընտանիքի 4 անդամներ, այդ թվում՝ երեխաներ, տեղափոխվել են հիվանդանոց
Մայիսի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 17:50-ի սահմաններում «Lexus» մակնիշի ավտոմեքենան...
Աղբյուր` Panorama.am
21:05
Թող մտածեն նրանք, ովքեր ազատազրկված են հոգով ու խղճով․ փաստաբանի շնորհավորանքը՝ Մալյանին
Փաստաբան Արսեն Բաբայանը գրում է․ «Այսօր քաղբանտարկյալ Նարեկ Մալյանի ծննդյան օրն է: Շնորհավորում եմ ուժեղ մարդ: Մի քիչ էլ կանցնի ու...
Աղբյուր` Panorama.am
20:56
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «ռուսական օրենքը»
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունեց «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագիծը, որը ավելի հայտնի է...
Աղբյուր` Panorama.am
20:47
Լևոն Քոչարյանի օգնականի միջնորդությունը կքննի Լևոն Քոչարյանին կալանավորած Մասիս Մելքոնյանը. փաստաբան
Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը գրել է․ «Լևոն Քոչարյանի օգնականի կալանքի միջնորդությունը կքննի Լևոն Քոչարյանին կալանավորած Մասիս...
Աղբյուր` Panorama.am
20:15
Ո՞վ իրա երեխուն 100 մետրի վրա դպրոց կուղարկի, որ թուրքը գա տանի․ Կիրանցի 87-ամյա բնակիչ
«Ո՞վ իրա երեխուն 100 մետրի վրա դպրոց կուղարկի, որ թուրքը գա տանի»,- սրտնեղած ասաց Կիրանց գյուղի 87-ամյա բնակիչը։ «Մեր...
Աղբյուր` Panorama.am
20:01
Էս տոչկեքով կամուրջն էլ է անցնում իրանց․Կիրանցի համայնքային ղեկավար
Կառավարությունից Կիրանցի համայնքային ղեկավար Կամո Շահինյանին 60% երաշխիք են տվել, որ գյուղի որևէ տուն չի հայտնվի Ադրբեջանի տարածքում: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
19:39
Բանակցություններն ընթանում են այն փաստաթղթի հիման վրա, որ պատրաստել է Ադրբեջանը.Ալիև
«Ադրբեջանն ակտիվորեն աշխատում է խաղաղության հասնելու ուղղությամբ»,- այսօր Բաքվում Միջմշակութային երկխոսության խնդիրներին նվիրված...
Աղբյուր` Panorama.am
19:18
Բոլոր զրպարտողները դատարանով պատասխան կտան․ Բագրատ սրբազան
«Բոլոր զրպարտողները դատարանով պատասխան կտան։ Ասում են՝ գործակալ եմ։ Եթե ասում են, որ գործակալ եմ, բայց մինչև հիմա ձերբակալված չեմ, ուրեմն...
Աղբյուր` Panorama.am
18:57
ՊՆ-ն արձագանքել է Կոթի գյուղում 2 դիրք հանձնվելու մասին տեղեկությանը
Մամուլում շրջանառվում են «Կոթի գյուղում 2 դիրք է հանձնվել» վերտառությամբ հրապարակումներ: Պաշտպանության նախարարությունը հայտնում...
Աղբյուր` Panorama.am
18:45
«Ես կառավարության պլանավորած քայլերի հետ ՀԱՇՏ չեմ»․ քաղաքացին Կառավարության շենքի մոտ նստացույց է սկսել
44-օրյա պատերազմի մասնակից Իշխան Գևորգյանն այսօր, ժամը18:00-ից կառավարության շենքի դիմաց սկսում է 72 ժամանոց նստացույց: Այդ մասին նա տեղեկացրել...
Աղբյուր` Panorama.am
18:35
Հայ ժողովրդի գոյութենական պատերազմը տանուլ կտանք, եթե հրաժարվենք մեր ինքնության իրավունքի համար տարվող պայքարից
«Ջենեսիս Արմենիա»-ն հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Տավուշում այս օրերին վճռվում է գալիք Հայաստանի հեռանկարը:...
Աղբյուր` Panorama.am
18:13
Սև բերետավորները դաժան ծեծի են ենթարկել Տավուշի համար պայքարող քաղաքացիներին
Ղազարյան Կարենը և Բեժանով Գարեգինը, որոնք պայքարում էին  Տավուշի հողերը միակողմանի հանձնելու դեմ, այսօր սև բերետավորների կողմից դաժան ծեծի...
Աղբյուր` Panorama.am
18:03
Կիրանցի բնակիչ. Խնդիրն իմ տունը կամ այգին չէ, խնդիրը բարձունքն է, կամուրջն ու ճանապարհը
Կիրանց գյուղի բնակիչ Գևորգ Սիմոնյանի տունը մեկն է այն տներից, որը գյուղի միջով իրականացվող սահմանազատման հետևանքով կարող է հայտնվել ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
17:56
Կան դիրքեր, որոնք հանձնվել են թուրքերին, Կոթի գյուղում արդեն իրենք են նստած․ Եղիշե Մախսուդյան
«Կիրանցը կիսվում է, կեսն անցնում է Ադրբեջանին, Նիկոլ Փաշինյանը Կիրանցի ժողովրդին ասել է, որ յոթ օր երաշխիք է տալիս, որ անվտանգ կլինեն, յոթ...
Աղբյուր` Panorama.am
17:42
Լիլիթ Գալստյան. Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին այս քաոսի մեջ միակ կանգուն հեղինակությունն է, թեև թիրախավորված, բայց համոզիչ և կանգուն
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, դաշնակցական Լիլիթ Գալստյանը գրում է. «Մեզանում ներազգային պառակտվածության,...
Աղբյուր` Panorama.am
17:38
Հրդեհ՝ Ջրառատում, քաղաքացին այրվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն
Այսօր ժամը 11:06-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ջրառատ գյուղում հրդեհ է...
Աղբյուր` Panorama.am
17:30
Պետք է երեսով տալ այն հարամ հացը, որ ուտում են և փոխարենը ծառայություն մատուցում թշնամուն. Թաթուլ Մանասերյան
«Երբ պետության ղեկավարը երդվում է Սահմանադրության և Կտակարանի վրա ձեռքը դնելով՝ երկու բան է խոստանում՝ ապահովել անվտանգություն և երկրի...
Աղբյուր` Panorama.am
17:29
Խոսրով Հարությունյան. Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը
Հայաստանի նախկին վարչապետ,  ԱԺ նախկին Նախագահ Խոսրով Հարությունյանը գրում է. «Բեկել իշխանությունների սանձազերծած...
Աղբյուր` Panorama.am
17:24
Սյունիքում 14-ամյա տղան դաշտում սինդրիկ հավաքելիս վնասվածքներ է ստացել
Այսօր՝ մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ի սահմաններում, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Սիսիանի բաժին ահազանգ է ստացվել...
Աղբյուր` Panorama.am
17:23
Լևոն Քոչարյանի օգնականին ներկայացվել է մեղադրանք
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանին, որը երեկ Civic.am-ի լրագրողի հետ միջադեպ է ունեցել,...
Աղբյուր` Panorama.am
17:16
Տոկաևը ողջունել է Երևանի և Բաքվի պայմանավորվածությունն Ալմաթիում բանակցություններ վարելու վերաբերյալ
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր նախապատրաստելու համար Ալմաթիում...
Աղբյուր` Panorama.am
16:58
Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին
Պետք է աշխատողներն ունենան կարճ աշխատանքային ժամ, բարձր աշխատավարձ, անձնական կյանքի հնարավորությունը, որ հետո էլ հաճույքով իրենց աշխատանքը կատարեն»։
Աղբյուր` Panorama.am
16:57
Սպասվում է անձրև, ամպրոպի ժամանակ նաև քամու ուժգնացում
Երևան քաղաքում մայիսի 1-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, մայիսի 2-ին կեսօրից հետո, 3-6-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է...
Աղբյուր` Panorama.am
16:25
Չեմ համագործակցի Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի հետ. Հայկ Մարության
«Այն քաղաքական ուժերը, քաղաքական գործիչները, մարդիկ, ովքեր ապացուցել են, որ ընդհանրապես չեն մտածում Հայաստանի մասին, մենք իրենց հետ չենք...
Աղբյուր` Panorama.am
16:11
Կիրանցի աղջիկ. Գյուղացիների մոտ անորոշությունը մեծ է
Նիկոլ Փաշինյանի հետ հանդպումից կիրանցի Գոհար Վարդանյանը դուրս եկավ արտասվելով։ «Ինչ կար, մնաց, ոչ մի փոփոխություն։ Մարդիկ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին
17:06 01/05/2024

Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}