Հասարակություն 09:52 12/04/2024 Հայաստան

Ինձ ասում են՝ Բեգոյանին պաշտպանում ես, բայց ես իրեն մինչև նախորդ տարի չեմ ճանաչել. Ժիրայր Վարդանյան

Տիգրան Ավինյանը վերջին գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց, թե փողոցների ծառերի փոխարինման ծրագրի համար հիմք են ընդունել 2023 թվականի փետրվարի 23-ին կազմակերպած գիտնականների քննարկումը և «Կանաչապատման և շրջակա միջավայրի պահպանության» ՀՈԱԿ-ին կից գործող Գիտատեխնիկական խորհրդի կարծիքը։ Panorama.am-ը ծառահատումների որոշման վերաբերյալ պարզաբանումներ ստանալու համար դիմեց վերոնշյալ խորհրդի նախագահ ԳԱԱ թղթակից անդամ, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ժիրայր Վարդանյանին։

Ժիրայր Վարդանյան- Ասում եմ, որպես ծառագետ, պրոֆեսոր-դենդրոլոգ, գտնում եմ, որ ճիշտ է, ինչը որ արվում է։ Այդ աղմուկը ավելորդ, անիմաստ աղմուկ է։ Երևանում թեղիներ ընդհանրապես չպիտի լինեին, իրենց արդեն վաղուց սպառել են և դրանք աստիճանաբար են փոխարինվում։ Քաղաքում 100 հազարից ավել թեղու ծառ կա և ընդամենը 200-300 հատ են փոխել և մեծ աղմուկ է բարձրացել։ Նրանք, որոնք չեն էլ փոխում, նայում ես շաբաթներով տեսնում ես, որ տապալվում են գետնին, շարքից դուրս են եկել։

Panorama.am-Երևանի ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանը վերջերս հայտարարեց, որ դուք Ձեր աշխատության մեջ գրել եք, որ Երևանի համար ամենառիսկային ծառատեսակներն են լենքհորանյան ալբիցիան, ձիակասկը, կատալպան և հուդայածառը, բայց Ձեր ստորագրությամբ հիմա Երևանում իրականացվում է ռեֆորմ և մայրաքաղաքի կենտրոնական փողոցներում և Քանաքեռ-Զեյթուն թաղամասում տնկվում են հենց այս ծառատեսակները։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այս հայտարարությունը։

Ժ. Վարդանյան-Քրիստինա Վարդանյանը երբ քաղաքապետարանում էր աշխատում, ասում էր, որ թեղիներն անհապաղ պետք է վերացնեն, թե 40 տարուց ավել քաղաքային պայմաններում չեն աճում։ Ես իմ գիրքն իրեն նվիրեցեի, ասացի՝ տար կարդա, եթե դու այդ ոլորտում խորանում ես։
Այդ գիրքը գրախոսել են ԳԱԱ ակադեմիկոս Լիա Օսիպյանը՝ ԵՊՀ-ի բուսաբանության ամբիոնի երկար տարիների վարիչ, Ճանաչված պրոֆեսոր Գոհար Օգանեզովան։ Այդ գիրքը ես գրել եմ 15 տարի առաջ և այդ ծառերը Երևանում աճում են։

Այն շենքում, որտեղ ես բնակվում եմ, դիմացը տնկել եմ ձիակասկ և բոլորը հիացած են։ Լենքհորանյան ալբիցիան քաղաքի տարբեր տեղերում աճում է։ Ես իմ աշխատության մեջ գրել եմ, որ Երևանի գոտիականությունը սկսում է Չարբախի ամենացածր կետից՝ 900 մետրից և գնում է մինչև Ջրվեժի վերևները՝ 400-500 մետրի տարբերություն կա և այդ պայամաններում պետք է տարբերակված մոտեցում ցուցաբերվի։ Օրինակ, ալբիցիան բուսաբանական այգում չի աճում, քաղաքի բարձրադիր վայրերում չի աճում։

Ռուսերեն մեծ գիրք է՝ «Հայաստանում ծառերի աճեցման գիտական հիմունքներ» վերնագրով։ Այն գաղափարախոսական գիրք է, որ երբ վաղը, մյուս օրը մենք չլինենք, այգիները չգիտեմ ինչ վիճակում կլինեն, այն ուղեցույց լինի հետագա սերունդների համար։

Panorama.am-Այսինքը ճիշտ չի՞ ասում ավագանու անդամը, չե՞ք ասել, որ այդ ծառատեսակները Երևանի  պայմաններին չեն համապատասխանում։

Ժ. Վարդանյան-Ասել եմ, որ ծառաբույսերեն են քաղաքի միկրոկլիմայական որ պայմաններում են հարմարվում, օրինակ եմ բերել այդ ծառատեսակները, որ վերևի կլիմայական պայմանների համար հարմար չէն։ Իրենք հարմար նախադասություն են գտել իրենց դուրեկան, այդ նախադասությունը հանել են։ 400 էջանոց մեծ մենագրություն է գրված՝ ռուսերեն լեզվով, ինչպե՞ս կարող եմ ես ինձ հակասեմ, չգիտեմ։ Կրկնում եմ, իմ տան դիմաց տնկել եմ ձիակասկ, այն ունի խնդիր՝ ամռանը, հուլիս-օգոստոսին եթե 40-45 աստիճան ջերմաստիճանը երկար է պահպանվում, գագաթի տերևները այրվում են։ Ամեն մի ծառ մի թերություն ունի։ Մետաքսի ակացիան՝ լենքհորանյան ալբիցիան էլ սարքեցին Ադրբեջանի խորհրդանիշ։ Այդ ծառերը միլիոն տարի Լենքհորանում աճում են, այդտեղի ռելևֆային պայմաններում այնտեղ հետաքրքիր ծառեր են աճում։ Ադրբեջանը որտե՞ղ էր հարյուրավոր, միլիոնավոր տարիներ առաջ, որ այդ ծառը դարձրեցին Ադրբեջանի խորհրդանիշ։ 

Panorama.am-Կարծիք կա որ այդ ծառատեսակները այգիներում մեկ ու մեջ կարելի է տնկել, բայց փողոցներն ամբողջությամբ այդ նույն ծառատեսակով փոխարինելը սխալ է։

Ժ. Վարդանյան-Գիտխորհրդի կազմում կա նաև պրոֆեսոր Գեորգի Ֆայվուշը, նա նույնպես հայտարարեց, որ եվրոպական խոշոր երկրներում վաղուց որոշել են և վերացնում են թեղին, որպես քաղաքների համար ոչ պիտանի, որովհետև այն նաև հոլանդական սնկային հիվանդությամբ է տառապում և պետք չեն քաղաքում, առավել ևս նրանք անցած դարի 50-ական թվականներին է տնկվել և շուտով կդառնան 100 տարեկան, ինչ իրավունք ունենին այսքան երկար մնալ այդ վիճակով։ Ինչ է նշանակում քաղաքում 120 հազար թեղի, այսինքը անցած դարում էժանագին հեշտ ու հանգիստ քաղաքը լցրել են թեղիներով։ Հիմա քաղաքական նպատակահարմարությունից ելնելով պահանջում են, որ թեղիները պետք է մնան։

Նախորդ տարի փետրվարի 23-ին աշխատաժողով էին կազմակերպել, գիտության, կրթության ոլորտի ներակյացուցիչներին հրավիրել և  այնտեղ ես ելույթ ունեցա, նշեցի այդ ամեն ինչը, նաև ասացի, որ վերականգնեն գիտատեխնիակական խորհուրդը, որը կօգնի մասնագիտական կարծիքով։

Այդ խորհրդումը ընդգրկեցինք կրթության, գիտության ամենաառաջադեմ մասնագետներին՝ ԵՊՀ-ի ամբիոնի վարիչ, դեկան, Ագրարային համալսարանից, Մանկավարաժական համալսարանից։ Հնարավոր է, որ մեկին բաց ենք թողել, բայց ընդհանուր առմամբ ընդգրկել ենք բոլոր այն մարդկանց, որոնք, ճիշտ է՝ բոլորը դենդրոլոգ չեն, բայց  կենսաբան ու էկոլոգ են։ Հիմա էլ ասում են, թե այդ խորհուրդն իրենից բան չի ներկայացնում։
Կենտրոնի նախկին թաղապետ Վիկտոր Մնացականյանն էլ միանում է այդ կոչերին, ինձ լրիվ վրոյացրել է։ Ես իրեն դատի եմ տալու, որովհետև ասել է, որ ես քրեական գործերի մեջ եմ 0 ռեյտինգ ունեմ։ Ինչ ասես՝ խոսում են։ Դատի եմ տալու, որ ինքն ասի, թե որտեղից այդ տեղեկատվությունը, որ ես բազմաթիվ քրեական գործեր ունեմ կանաչապատման մեջ և՝ 0 ռեյտինգ։ Իմ կարգավիճակ ունեցող մարդը 0 ռեյտի՞նգ է ունենում։

Panorama.am-Պարոն Վարդանյան, քաղաքի ցածրադիր գոտիներից կտրում են ծառերը և փոշին լցվում է մայրաքաղաքի կենտրոն։ Ճի՞շտ է, որ սաղարթաշատ ծառերը կենտրոնից հանում են։

Ժ. Վարդանյան- Որ  սաղարթը։ Նրանց հիմնական մասը սաղարթ չունի, եթե որոշների սաղարթը շատ է, ապա նախ դրանք ամռանը տերևազրկվում են, հիվանդությունները, տերևները ծակծկում են։ Թեղիները հիվանդության բուն են, սրսկում են, բուժում են, չի օգնում, բնակիչները շատ են բողոքում։ Նույնիսկ 1-2 ծառ թողել էին Թումանյանի վրա և բնակիչները իջել ստորագրահավաք էին անցկացրել և ասել էին, որ դրանք էլ կտրեն, ինչո՞ւ են թողնում։ Եթե 10 ծառերից 1-2-ը առողջ է և թողնենք, ապա դրանք պետք է լրացուցիչ վարակ տարածեն, ավելի ճիշտ չէ՞, որ միանգամից ամբողջը փոխվի։ Հետո կա կանաչապատման սկզբունքներ, այնպես չէ, որ մեկը կտրեն՝ մյուսը թողնեն։
Էն, որ բողոքում եին քաղաքապետարանի մոտ, դրսի մարդիկ էին, Երևանից չէին։ Ինչպես էին հավաքել այնտեղ, չգիտեմ, բոլորը ռուսերեն էին խոսում, հայերեն գրեթե խոսող չկար։ Ես և իմ նման գիտնականները գտնում են, որ թեղիները պետք է հեռացվեն։

Panorama.am-Նման մեծ ծավալով ծառերի փոխարինում է տեղի ունենում, արդյո՞ք դրա համար Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում պետք չէր իրականացնել։

Ժ.Վարդանյան-Ես չգիտեմ, ՇՄԱԳ պետք է, թե ոչ։ Իմ կարծիքով այդ մի քանի ծառի համար՝ ոչ։  Նախ այն մեծ ծավալ չէ, եթե քաղաքում 100 հազարից ավել են և տարեկան 2-3 փողոցի ծառերն են փոխում, այն չնչին տոկոս է։ Որ ասում են աստիճանաբար անենք՝ այն ավելի քան աստիճանաբար է ։ Այս տարի ընդամենը 2-3 փողոց են անում։

Panorama.am-Մայրաքաղաքում օդում փոշու պարունակությունը շատ բարձր է և միանգամից ծառահատումները նախընտրելի չեն, գոնե մեկումեջ փոխարինելու տարբերակ ընտրեիք։

Ժ.Վարդանյան-Այն հնարավոր չէ, նույն այդ փողոցի բնակիչն է բողոքում, այլ տեղ բնակվողներն են այդ տարբերակի կողմնակիցը։

Panorama.am-Կարծիք կա, որ փոխարինվող ծառերը և ծրագիրը իրականացնում են, որովհետև քաղաքային իշխանությունների հովանավորած ընկերույուններ կան, որոնք էլ իրականացնում են հենց այդ ծառերի ներմուծումը, «ատկատի» մեխանիզմն է գործում։

Ժ.Վարդանյան-Չեմ կարող ասել, ես նման բաների հետ ի՞նչ կապ ունե։ Ես ընդամենն ասում եմ՝ այս ծառը լավն է, արժի տնկել, այս մեկը՝ չարժի։ Երբեմն մեր գործընկերները մեզ քննադատում են, ասում են հատուկ էխո սարք կա ծառի վիճակը ախտորոշելու համար, դրանից օգտվենք։ Դիմել ենք, Գիտության կոմիտեին, եթե ֆինանսավորեց՝ այդ սարքը կունենանք, այն մոտեցնում ես ծառին՝ աում է ծառի մասին։ Բայց եթե ծառը քայքայված է, բունը սնամեջ է, ուռուցքներով, սաղարթ չունի՝ դրա ինչը ստուգենք, կամ ինչպես բուժել, քայքայված են։ Դուք տեսե՞լ եք այդ կտրած ծառերի կոճղերը։

Panorama.am-Տեսել ենք՝ բնապահպան ակտիվիստները տարածում են առողջ, հաստաբուն կոճղերի լուսանկարներ, իսկ Երևանի քաղաքապետարանից՝ սնամեջները։

Ժ. Վարդանյան-Թեղի ծառն ամբողջ երկայնքով սնամեջ չի լինում, էն վերևի՝ մասը նրանք են ցույց տալիս, իսկ սնամեջ մասը քաղաքապետարանը։ Եթե անգամ սնամեջ էլ չէ, ապա մեկ է՝ արդեն ապագա չունի, ավելի շատ է ապրել, քան պետք է ապրեր Երևանի պայմաններում։ Եթե այսօր չկտրեին, այլ 5 տարի հետո կտրեին, այդ դրած ծառն անմիջապե՞ս էր փոխարինելու կտրած ծառին։ Մյուս կողմից էլ այդ ծառերի մեծ մասի վրա սաղարթ չկա, սխալ էտի պատճառով մեկ-երկու ճյուղ է մնացել։

Հետո ինձ ասում են՝ Բեգոյանին պաշտպանում ես։ Ես Բեգոյանին նախորդ տարի ժողովի ժամանա եմ առաջին անգամ տեսել։ Ծանոթացրին, ասին՝ այ ինքն է պարոն Վարդանյանը։ Ես իրեն չեմ էլ ճանաչել։
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

23:31
Իշխանությունն անում է Ադրբեջանի իրավազորությունը ճանաչող հայտարարություններ. Արման Թաթոյան
ՀՀ նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը գրում է. «Արդարադատության նախարարությունն այսօր ամոթալի ու խիստ դատապարտելի հայտարարություն էր...
Աղբյուր` Panorama.am
22:51
Կառավարության ղեկավարի պատճառով հերոսական ժողովուդը մատնվել է անզորության. Բագրատ Սրբազան
«Մեր հերոսական ժողովրդին արժանացրել եք արցունքի, անզորության եք մատնել, այն ժողովուրդը, որը Հայաստանի Հանրապետություն է պահել, սահման է...
Աղբյուր` Panorama.am
22:17
Կիրանցի պատգամավորը Փաշինյանի մոտից դուրս գալուց հետո, «Տեղի է ունենաում սարսափելի բան»
Նիկոլ Փաշինյանի հետ 2 ժամից ավելի տևած հանդիպման ավարտից հետո կիրանցի կանայք արտասվելով, հուզված դուրս եկան կառավարության շենքից, տղամարդիկ էլ՝...
Աղբյուր` Panorama.am
22:06
Անհանդուրժողականության գեներացման բոլոր դրսևորումները կարող են ճակատագրական լինել. Իվետա Տոնոյան
ԱԺ նախկին պատգամավոր Իվետա Տոնոյանը գրում է. «Վերջին օրերին Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչների նկատմամբ տարվող կեղտոտ ու...
Աղբյուր` Panorama.am
21:54
Դիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը
Դիվանագետների համահայկական խորհուրդը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Հայաստանի Հանրապետության պետականությանն սպառնացող,...
Աղբյուր` Panorama.am
21:18
Կիրանց գյուղի բնակիչները դժգոհ և հուզված դուրս եկան Փաշինյանի հետ հանդիպումից
Կիրանցի բնակիչները դժգոհ են Փաշինյանի հետ հանդիպումից։ «Շատ բան ասել չեմ կարող, բայց ինչ կա նույնն է»,- ասաց Կիրանցի բնակիչը։...
Աղբյուր` Panorama.am
21:15
Նիկոլը, Ալենը,Գռզոն և մյուսներն այս երկիրը թողել են թշնամու կամքի տակ․ Համբիկ Սասունյան
Համբիկ Սասունյանը ևս միացել է Կիրանցում տեղի ունեցող բողոքի ակցիային։ «Այս ամենը տեղի է ունենում, քանի որ 5-6 տարի առաջ եկավ մի մարդը,...
Աղբյուր` Panorama.am
21:00
Ով կմտածեր, որ ես պետք է պսակեմ Համբիկ Սասունյանին, այն էլ շուշեցի աղջկա հետ․ Բագրատ Սրբազան
«Մեր մեջ է գտնվում մեր սիրելի Համբիկ Սասունյանը»,- Կիրանցում ճանապարհը փակած քաղաքացիներին ներկայացրելով Համբիկ Սասունյանին, ասաց...
Աղբյուր` Panorama.am
20:49
«Հեռացնել Նիկոլին, որ էլ չհանձնի»․ Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա է
Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա է տեղի ունենում՝ ի աջակցություն տավուշցիների։ «Այստեղ որևէ բանակցության մասին խոսք չկա, տեռոր է։...
Աղբյուր` Panorama.am
20:40
Դատավորների եվրոպական միության հաջորդ ժողովը կանցկացվի Երևանում
Դատավորների եվրոպական միության ամենամյա ընդհանուր ժողովն այս տարի տեղի է ունեցել Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում: Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
20:20
Դուք իրականում ի՞նչ եք ուզում՝ «ֆոլլովեր», թե՞ Հայրենիք․ Անաիս Սարդարյանը Կիրանցում է
«Եթե մենք քաղաքականցնում ենք նույնիսկ եկեղեցին,եթե Հայրենիք սիրելը՝ քաղաքականեցնել է, ուրեմն շատ բան մի սպասեք։ Մենք ենք դա ասում՝ հայերս։...
Աղբյուր` Panorama.am
20:05
Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկայացման ընթացքում «Դավաճանը հողեր է հանձնում» գրությամբ պաստառներ են պարզվել
Օպերայի և  բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկայացման ընթացքում «Դավաճանը հողեր է հանձնում», «Հայրենիքը բոլորիս...
Աղբյուր` Panorama.am
19:49
Գյումրիում ավտոերթ է իրականացնում՝ ի պաշտպանություն Տավուշի
«Միացեք հանուն հայրենիքի, հանուն Տավուշի» վանկարկումներով և մեքենաների ազդանշաններով «Շիրակը հանուն հայրենիքի» շարժումն...
Աղբյուր` Panorama.am
19:42
Այնպիսի մարդիկ են զանգում, որ մեծ ոգևորություն եմ ապրում․ Գառնիկ Դանիելյան
Ճանապարհը փակ է, պայքարը շարունակվում է։ Այս մասին Տավուշի մարզում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության...
Աղբյուր` Panorama.am
19:14
Կիրանցի բնակիչները պահանջում են ողջախոհություն, ֆանտաստիկ պահանջներ չեն ներկայացնում․ Գեղամ Նազարյան
«Հարցեր չեն տալու, ուզում են պարզաբանում ստանալ և իրենց պահանջը ներկայացնել»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ...
Աղբյուր` Panorama.am
18:54
Կիրանցի բնակիչները ոստիկանների ուղեկցությամբ և առանց լրագրողների հետ բառ փոխանակելու մտան Կառավարության շենք
Կիրանցի բնակիչները ոստիկանների ուղեկցությամբ և  առանց լրագրողների հետ բառ փոխանակելու մտան Կառավարության շենք, որտեղ պետք է տեղի ունենա...
Աղբյուր` Panorama.am
18:40
Արմեն Աշոտյանին վերագրված արարքում բացակայում է փողերի լվացման հիմնավոր կասկածը․ Մելիքյան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է․ ««Հայաստանի Հանրապետության դատախազության 2023 թվականի գործունեության մասին...
Աղբյուր` Panorama.am
18:09
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին արդեն տեղադրվել է թվով 35 սահմանային սյուն
ՀՀ Կառավարությունից հայտնում են․ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա՝...
Աղբյուր` Panorama.am
18:00
Սուրեն Պետրոսյան.Գործընթացը երկրաչափական պրոգրեսիայով ավելի է ակտիվանում ու տարածվում
«Գործընթացը երկրաչափական պրոգրեսիայով ավելի է ակտիվանում ու տարածվում, հետևաբար սա այն փուլն է, որ այստեղի մարդկանց քանակով այևս չի...
Աղբյուր` Panorama.am
17:51
2 արծաթե և 5 բրոնզե մեդալ՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունից
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնությունն ավարտել է 2 արծաթե ու 5 բրոնզե մեդալով։ Աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների բրոնզե...
Աղբյուր` Panorama.am
17:44
Մրցույթ. ուսուցչի ատեստավորում իրականացնելու նպատակով ԿԳՄՍՆ-ն կերաշխավորի կազմակերպությունների
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ ատեստավորման ենթակա ուսուցչին վերապատրաստող...
Աղբյուր` Panorama.am
17:29
Օսկանյան. Առանց արցախահայության վերադարձի հարցի լուծման, ցանկացած կարգավորում լինելու է կիսատ ու ժամանակավոր
«Կան լուրջ իրավական հիմքեր արցախահայության վերադարձի հարցն հայ-ադրբեջանական հարաբերությունների օրակարգ վերադարձնելու համար, դա մեզ նոր...
Աղբյուր` Panorama.am
17:17
«Բարբի» ֆիլմի ռեժիսոր Գրետա Գերվիգը կգլխավորի Կաննի կինոփառատոնի ժյուրին
Երկու շաբաթից մեկնարկող Կաննի կինոփառատոնի ժյուրին կգլխավորի ամերիկուհի Գրետա Գերվիգը՝ «Լեդի Բըրդ» և «Բարբի» ֆիլմերի...
Աղբյուր` Panorama.am
17:10
Եվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենը կայցելի Հարավային Կովկաս
Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրեն Խերտ Յան ԿՈՈՊՄԱՆԸ ապրիլի 30-ից մայիսի 4-ը կմեկնի...
Աղբյուր` Panorama.am
16:58
Անի Քոչար. Չգիտեմ, թե ինչու է ճակատագիրն ամեն անգամ նման դաժան խաղ խաղում ինձ հետ
«Այո, հոսպիտալացվեցի ու հերթական անգամ կյանքս փրկեցին։ Ստացվում է, որ եռակի վերապրած մարդ եմ, պետք է ասեմ փառք Տիրոջը, ահ»,-...
Աղբյուր` Panorama.am
16:52
Սթոլթենբերգը չհայտարարված այցով ժամանել է Կիև
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը չհայտարարված այցով գտնվում է Կիևում, հայտնում է դաշինքի մամուլի ծառայությունը։ Այդ մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
16:49
Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը. MediaHub
Մայիսի 7-ին Մոսկվայի տեղի կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությունը։ Արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը կմեկնի ՌԴ՝...
Աղբյուր` Panorama.am
16:38
Մասիսում նոր եկեղեցի է կառուցվում
Մասիս խոշորացված համայնքում մի նոր եկեղեցի է կառուցվում՝ կանվանակոչվի Հայոզ Հայրապետի՝  Սուրբ Ներսես Շնորհալի կաթողիկսի անվամբ։ Գեղանիստ...
Աղբյուր` Panorama.am
16:33
Դատավոր Լուսինե Ալավերդյանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ բողոքը
Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Լուսինե Ալավերդյանը մերժել է «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ, AntiFake.am կայքի հիմնադիր,...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան
11:55 29/04/2024

Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}