Քաղաքական 11:32 24/04/2024 Հայաստան

Ռուբեն Վարդանյանի որդու ահազանգը. Այդ հեռախոսազրույցի ընթացքում հորս ասածներից մենք ավելի շատ ենք անհանգստացել

Բաքվի բանտում ապօրինի պահվող քաղբանտարկյալ Ռուբեն Վարդանյանի ավագ որդին՝ Դավիթ Վարդանյանը հարցազրույց է տվել CNN-ին: Նա պատասխանել է հայտնի մեկնաբան Քրիստան Ամանպուրի հարցերին, որոնք վերաբերել են Ռուբեն Վարդանյանի վիճակին, որը ապրիլի 5-ից հացադուլ է հայտարարել՝  պահանջելով անհապաղ ազատ արձակել իրեն և Բաքվում ապօրինաբար պահվող մյուս հայ բանտարկյալներին։ Ստորև թարգմանաբար ներկայացվում է Դավիթ Վարդանյանի հարցազրույցը.

Քրիստիան Ամանպուր - Դավիթ, շնորհակալություն մեզ հյուրընկալվելու համար…նախ, ե՞րբ եք վերջին անգամ որևէ լուր ստացել, ի՞նչ վիճակում է Ձեր հայրը, մասնավորապես՝ հացադուլ սկսելուց հետո։

Դավիթ Վարդանյան - Նախ, շնորհակալություն Քրիստիան այս հնարավորության համար, սա կարևոր է  և՛ մեր՝ ընտանիքի, և՛ ընդհանրապես հայերի համար, որոնց բռնարարները տառապանքներ են պատճառել 109 տարի առաջ, ինչը, ցավոք, նորից տեղի է ունենում արդեն մեր օրերում՝ 21-րդ դարում: Այնպես որ,  բարձր ենք գնահատում այս հարթակի տրամադրումը մեր ձայնը լսելի դարձնելու համար։

Հայրս՝ Ռուբեն Վարդանյանը ապօրինի ձերբակալվել է ավելի քան 200 օր առաջ։ Դրանից առաջ էլ 120 հազար այլ հայերի հետ գտնվում էր ավելի քան  9-ամսյա շրջափակման մեջ։ Ձերբակալությունից հետո անձամբ ես հորս հետ խոսել եմ մեկ անգամ՝ նոյեմբերին։ Բայց դրանից առաջ նա ամեն երեքշաբթի կարողանում էր զանգել, խոսել մորս հետ։

Ապրիլի 2-ից մենք նրա ձայնը չենք լսել, ու շատ մտահոգված ենք նրա վիճակով` հաշվի առնելով, որ հայրս հայտնի հայ բարերար է և ունի շատ հստակ դիրքորոշում Լեռնային Ղարաբաղի 120 հազար հայերի իրավունքների վերաբերյալ։ Մենք միայն անցած շաբաթվա վերջին ենք իմացել, որ նա ապրիլի 5-ից հացադուլի մեջ է։ Մենք կարծում ենք, որ հորս կապն արտաքին աշխարհի հետ կտրել են բողոքի իր ձայնը լռեցնելու համար, որի պատճառով էլ նա հացադուլ է սկսել։ Շաբաթ օրը հորաքույրս հեռախոսազրույց է ունեցել նրա հետ, ինչը անսովոր էր, քանի որ հանգստյան օրերին զանգ չէինք սպասում։ Այդ հեռախոսազրույցի ընթացքում հորս ասածներից մենք ավելի շատ ենք անհանգստացել․ նա հայտնել է որ իրեն տեղափոխել են լիակատար մեկուսացված խուց, ինչը նշանակում է, որ նրա պահման պայմաններն ավելի են վատացել հացադուլից հետո, երկրորդը՝ նա հայտնել է, որ առողջությանը հետևելու առումով միայն արյան ճնշումն են չափում՝ օրը մեկ անգամ։ Ու սա արդեն մոտ 20 օր հացադուլի մեջ գտնվող մարդու դեպքում, ինչը նշանակում է, որ չկա բժշկական որևէ հսկողություն։ Եվ հեռախոսազրույցի վերջում նա մի արտահայտություն է արել, որից մենք շատ ենք մտահոգվել․ նա ասել է, որ հիմա շատ ավելի լավ է հասկացել իր համահիմնադրած «Ավրորա» մրցանակի դափնեկիրներին, բոլոր նրանց, ովքեր ռիսկի տակ են դնում իրենց կյանքը՝ մյուսներին փրկելու համար, և հավելել է․ «Հիմա ես հասկանում եմ, որ արժեքներն ու սկզբունքներն ավելի կարևոր են, քան կյանքը»։

Քրիստիան Ամանպուր - Ձեզ դա մտահոգել է, որովհետև նա ձեզ փաստացի փոխանցել է, որ իր կյանքը վտանգվա՞ծ է։

Դավիթ Վարդանյան - Այո, և ճանաչելով հորս, որը մշտապես հանդես է եկել հայերի պաշտպանության դիրքերից, մշտապես համոզված է եղել, որ, Հայաստանն ու Ադրբեջանը լինելով հարևաններ, իհարկե պետք է համագոյակցեն, բայց միևնույն ժամանակ չի կարող լինել այնպես, որ կողմերից մեկը լինի բռնաճնշող, մյուսը՝ բռնաճնշվող, մենք կարծում ենք, որ օրերի ընթացքում փախստական դարձած հայերի իրավունքների համար պայքարը նրա համար դարձել է ավելի կարևոր, քան իր կյանքը, դարձել է մի բան, որի համար նա պատրաստ է մեռնել։

Քրիստիան Ամանպուր – Ձեզ, իհարկե, դժվար է խոսել այս մասին, հաշտվել այս ամենի հետ։ Ադրբեջանն ասում է, որ նա մեղադրվում է ֆինանսական ահաբեկչության, զինված խմբավորումներ ձևավորելու մեջ, մյուս կողմից հենց ինքն է պահանջում արագ ու թափանցիկ դատավարություն։ Մենք կապվել ենք Ադրբեջանի դեսպանատան հետ, բայց արձագանք չենք ստացել։ Ի՞նչ փուլում է դատավարությունը, ի՞նչ փուլ է հիմա, ի՞նչ փուլում է նա հացադուլ սկսել։

Դավիթ Վարդանյան - Քրիստիան, սա հենց այն հարցերից է, որը մեզ շատ է մտահոգում։ Այս ամբողջ գործընթացը զուրկ է թափանցիկությունից։ Նրան առաջադրված մեղադրանքները որևէ փաստի վրա հիմնված չեն, այդ լուրջ մեղադրանքների որևէ ապացույց գոյություն չունի։ Դրա փոխարեն, բոլորը գիտեն, որ նա ամբողջ կյանքում զբաղվել է բարեգործությամբ, իր գործընկերների հետ մեկուկես միլիարդ դոլար է ներդրել Հայաստանի զարգացման և ամբողջ աշխարհում մարդասիրական նախաձեռնություններում, և Արցախում նա ներդրումներ է արել ոչ միայն եկեղեցիների ու քրիստոնեական մշակութային կոթողների, այլև շիական մզկիթի վերականգնման մեջ, ինչը ցույց է տալիս նրա կյանքի փիլիսոփայությունը։

Նա համոզված է, որ խաղաղության հասնելու միակ ճանապարհը միմյանց մշակույթը, միմյանց պատմությունը հարգելն է։ Ինչ վերաբերում է նրա հետապնդման գործընթացին, ցավոք մենք տեղեկություն չունենք, թե այն որ փուլում է։ Ակնկալվում էր, որ դատը կլիներ հունվարին, բայց այն նորից հետաձգվել է, հիմա սպասվում է, որ այն կսկսվի մայիսին, սակայն հասկանում ենք, որ որևէ երաշխիք չկա, որ այդպես էլ լինելու է, քանի որ այն նորից կարող է միակողմանիորեն հետաձգվել։ Մեր ընտանիքի պահանջն այն է, որ բոլոր հայ բանտարկյալներին ազատ արձակեն, սակայն եթե ինչ-որ դատ էլ լինի, ապա դա պետք է լինի հնարավորինս շուտ, որովհետև մենք համոզված ենք, որ նա բացարձակապես կապ չունի իրեն առաջադրված մեղադրանքների հետ, և այդ դատին պետք է հետևեն միջազգային դիտորդներ։

Քրիստիան Ամանպուր - Կարո՞ղ եմ մի հարց տալ՝ հաշվի առնելով Ձեր հոր բարդ անցյալը։ Եկեք այս ամենը դիտարկենք ընդհանուր կոնտեքստի մեջ։ Ադրբեջանի մեջքին Թուրքիան է, Հայաստանի մեջքին՝ Ռուսաստանը, Ադրբեջանը հսկողություն սահմանեց Լեռնային Ղարաբաղի նկատմամբ առանց Ռուսաստանի որևէ առարկության։ Ձեր հայրը կապեր ունեցե՞լ է  Ռուսաստանի ղեկավարության հետ, չնայած 2022-ին Ռուսաստանի քաղաքացիությունից հրաժարվելուն։ Այս ամենը բարդ կապերի հանգույց է։ Հարցս հետևյալն է․ այս հանգամանքները, կամ դրանցից որևէ մեկը կարո՞ղ է կապ ունենալ Ձեր հոր հետապնդման հետ, գուցե ինչ-որ մարդիկ Ձեր հոր հետ քաղաքական այլ խնդիրնե՞ր ունեն․

Դավիթ Վարդանյան - Գիտեք, մինչև 2020-ի պատերազմը հայրս մշտապես հեռու էր մնում քաղաքականությունից, նա նախ գործարար էր, հետո՝ բարերար, ով, ինչպես նշեցի, իր գործընկերների հետ հիմնել էր միջազգային մրցանակներ, ինչպիսին «Ավրորա» միջազգային մարդասիրական նախաձեռնությունն է, UWC ցանցի միջազգային դպրոց Հայաստանում, և քաղաքական զարգացումներին մասնակցելու հետաքրքրություն երբևէ չուներ։ Սակայն հորս համար կարմիր գիծ էր 120 հազար հայերի տառապանքը: 2020-ի պատերազմից հետո ամբողջ աշխարհն այդ մարդկանց փաստացի մենակ էր թողել։ Եվ հայրս տեսնելով այդ սարսափելի իրավիճակը՝ որոշեց վտանգել ամեն ինչ, այդ թվում՝ իր ու իր ընտանիքի անվտանգությունը և մեկնել Արցախ։ 2022-ի օգոստոսին, երբ հանդիպեցինք, հասկացա, որ դա ամբողջությամբ զգացմունքային, ամբողջությամբ արժեքային շարժառիթներով պայմանավորված որոշում էր։

Քրիստիան Ամանպուր - Մի դիտարկում հեռուստադիտողների համար, ես ասում եմ Լեռնային Ղարաբաղ, Դուք օգտագործում եք տեղական անվանումը։ Սա մարդկանց հասկանալի լինելու համար եմ նշում։ Ուզում եմ հարցնել ԱՄՆ-ի մասին։ Անցած ամիս Վաշինգտոն Պոստում Դեյվիդ Իգնեշիուսը կարծիք է հայտնել, որ ԱՄՆ-ն կենտրոնանում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ համաձայնագրի վրա և նշում է, որ Բայդենի վարչակազմը նախորդ վարչակազմերի պես հայտնվել է Հայկական հարցի նկատմամբ համակրանքի ու ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի և Իրանի դեմ օգտակար գործընկեր Ադրբեջանի հետ կապերի արանքում․ չե՞ք կարծում, որ Ձեր անձնական ու ընտանեկան խնդիրը հայտնվել է այս, այսպես ասած, ռեալպոլիտիկի հորձանուտում։

Դավիթ Վարդանյան - Ցավոք շատ բարդ աշխարհում ենք ապրում, և խոսքը միայն Հարավային Կովկասի մասին չէ․ կարծես ամեն շաբաթ մի նոր ճգնաժամի ենք բախվում։ Ես հասկանում եմ, որ առաջին պլան է գալիս աշխարհաքաղաքականությունը, սակայն նաև հույս ունեմ, որ չնայած այսօրվա բոլոր դժվարություններին, մենք չենք հրաժարվի արժեքներից, մարդու իրավունքները, հիմնարար սկզբունքները պաշտպանելու մեր ձգտումից։ Սա վերաբերում է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող բանակցություններին։ Համոզված եմ, որ ոչ միայն իմ հոր, այլև մյուս յոթ քաղբանտարկյալների և Բաքվում պահվող բազմաթիվ այլ գերիների հարցը ոչ թե քաղաքականության, այլ մարդկային պարկեշտության և արժանապատվության հարց է։

Քրիստիան Ամանպուր - Դավիթ, շնորհակալ եմ, ի դեպ, վաղը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցն է։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:26
«Յանխ» կոչվող հանդամասում երեխա է մոլորվել
Մայիսի 5-ին, ժամը 16:43-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աստղաձոր գյուղի...
Աղբյուր` Panorama.am
23:12
Ամբողջ աշխարհից զանգեր, ոգևորության խոսքեր ենք ստանում, ասում են՝ գալու են մեզ միանան. Գառնիկ Դանիելյան
Կիրանցից Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները կշարունակեն երթը մայիսի 6-ին ժամը 11։00-ից
Աղբյուր` Panorama.am
21:51
Գարեգին Երկրորդը իր գնահատանքն է հայտնել Շվեդիայի Եկեղեցուն և իշխանություններին
Մայր Աթոռից հայտնում են, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Շվեդիայի Եկեղեցու Վեստերիսի եպիսկոպոսին։ «Մայիսի 5-ին Ն.Ս.Օ.Տ.Տ....
Աղբյուր` Panorama.am
21:38
Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալի Facebook-ի էջի ետնանկարում Իլհամ Ալիևին պատկանող հյուրանոցի լուսանկարն է. Ղազարյան
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը գրում է. «ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանի Facebook-ի էջի...
Աղբյուր` Panorama.am
21:37
Սոցիալական ցանցերում Բագրատ Սրբազանի անունից բացվող որևէ էջ կապ չունի ո՛չ Շարժման, ո՛չ էլ Սրբազանի հետ
Սոցիալական ցանցերում Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի անունից բացվող որևէ էջ կապ չունի ո՛չ Շարժման, ո’չ էլ Սրբազանի հետ: «Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
21:29
Բրազիլիայում ջրհեղեղների զոհերի թիվն անցել է 70-ը
Բրազիլիայում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 70-ը։ «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ հայտնում է քաղաքացիական պաշտպանության...
Աղբյուր` Panorama.am
19:47
«Լադանիվա» խումբը մասնակցել է «Եվրատեսիլի» բացման արարողությանը
«Լադանիվա» խումբը մասնակցել է «Եվրատեսիլի» բացման` «Փիրուզագույն գորգի» արարողությանը։ Ժակլինի զգեստը...
Աղբյուր` Panorama.am
19:30
Այս անգամ նույն սխալը չգործենք, մի մերժեք հոգևորականների ձայնը և խրատը. Միքայել Սրբազան
«Բագրատ Սրբազանը երեկ երթ սկսեց դեպի Երևան, այն կոչվում է հանուն ճշմարտության, արդարության, հանուն հավատքի և ընդդեմ ստի, կեղծիքի,...
Աղբյուր` Panorama.am
19:14
Կահիրեում ավարտվել են Գազայի հարցով Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի բանակցությունները
Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ներկայացուցիչների մասնակցությամբ Կահիրեում Գազայի հատվածում հակամարտության կարգավորման շուրջ...
Աղբյուր` Panorama.am
19:09
Առանց Վեհափառ Հայրապետի օրհնության` մենք չենք գործում. Բագրատ Սրբազան
Կիրանցից Երևան  քայլերթի մասնակիցները հասել են Ծովագյուղ։ Քայլերթն առաջնորդող ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն...
Աղբյուր` Panorama.am
18:50
Նստացույց հայտարարած ազատամարտիկը կոչ է անում կառավարության շենքի դիմաց իր հետ միասին սպասել Բագրատ Սրբազանին
Կառավարության շենքի դիմաց արդեն 3-րդ օրը նստացույց անող ազատամարտիկ Իշխան Գևորգյանը ֆեյսբուքի իր էջում կոչով դիմել է Հայաստանի հասարակությանը։...
Աղբյուր` Panorama.am
18:42
Քայլերթի մասնակիցներին Սևանի մոտ դիմավորեցին Հայաստանի և Արցախի դրոշներով և քոչարի պարելով
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթը դեպի Երևան շարունակվում է։ Երթի մասնակիցներին Սևանի  մուտքի մոտ դիմավորեցին...
Աղբյուր` Panorama.am
17:22
Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Հունգարիա
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են. «Մայիսի 6-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կգտնվի Հունգարիայում: Կայանալու...
Աղբյուր` Panorama.am
17:14
Մեր շարժումը կհասնի իր նպատակին, Հայաստանի կազմաքանդումը կկասեցվի. Գառնիկ Դանիելյան
«Հասարակության բոլոր շերտերից երթին մասնակիցներ կան, իրենց բոլոր հակասությունները մի կողմ են դրել և միացել են «Տավուշն հանուն...
Աղբյուր` Panorama.am
17:09
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականն այցելում է Հայաստան
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ադմինիստրատորի տեղակալ, Եվրոպայի և ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Իվանա...
Աղբյուր` Panorama.am
17:00
Սուրեն Պետրոսյան. Սա յուրատեսակ հնարավորություն է հաղթահարել, դուրս գալ այս նվաստացման, ստորացման վիճակից
Բագրատ Սրբազանի գլխավորությամբ քայլերթը շարունակվում է. ՈւՂԻՂ
Աղբյուր` Panorama.am
16:39
Իմ կյանքում ես երբևէ ոչ մի երթի չէի մասնակցել. Արման Նուռը՝ Բագրատ Սրբազանի գլխավորած երթից
«Իմ կյանքում ես երբևէ ոչ մի երթի չէի մասնակցել, որովհետև երբևէ չեմ հավատացել»,-ասաց Բագրատ Սրբազանի գլխավորած «Տավուշը հանուն...
Աղբյուր` Panorama.am
16:30
Երկու տարվա խնդիրը թողած՝ գնացել են հետ, 90-ականների հարցը լուծելու. Բագրատ Սրբազան
«Մեր պահանջն է ողջ ապօրինի գործընթացը դադարեցնել։ Մեզ համար խնդիրը ստի ու ճշմարտության մասին է, թե ինչ զարգացում կլինի, չգիտեմ, իսկ մեր...
Աղբյուր` Panorama.am
15:51
Ժամը 18:00-ին Բագրատ Սրբազանի գլխավորած քայլերթը կհասնի Սևան. ՈւՂԻՂ
Բագրատ Սրբազանի գլխավորությամբ շարունակվում է քայլերթը: Երթը դուրս է եկել Դիլիջանից։ Ժամը 18:00-ին շարժումը կհասնի Սևան, որտեղ երեկոյան...
Աղբյուր` Panorama.am
14:59
Իշխանությունները թուրքական քարոզչությանը ներդաշնակ զբաղմունք են գտել. Գևորգ Դանիելյան
Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրում է. «Փոխարենը ճշտեն, թե ի՞նչ անասելի ու անդառնալի վնաս է պատճառել Հայոց...
Աղբյուր` Panorama.am
14:45
Կառավարությունն ինքն է հայտարարում, որ սահմանազատման հանձնաժողովի կանոնակարգի նախագիծ անգամ առկա չէ.Արման Թաթոյան
ՀՀ նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը գրում է. «Սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովի, դրա անդամների...
Աղբյուր` Panorama.am
14:33
Եռագույնը պետք է հաղթի սև ու սպիտակին. Բագրատ Սրբազանը՝ Դիլիջանի կենտրոնից
Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը հասավ Դիլիջան, որտեղ նրանց սպասում եին բազմաթիվ քաղաքացիներ։ Շուշիից հերոս նահատակի մայր, տիկին Գյուլին...
Աղբյուր` Panorama.am
13:25
Բոլորը պետք է զինվորագրվեն այս առաքելությանը, որովհետև այն հանուն հավերժական Հայաստանի է. Ասպրամ Կրպեյան
«Բացառիկ հայկականություն կա այս ամենում հայրենասիրություն և հայակենտրոնություն ու հայրենատիրություն»,- Բագրատ Սրբազանի առաջնորդած...
Աղբյուր` Panorama.am
13:00
Քաղաքացիները մեքենաներից իրենց զորակցությունն են հայտնում Կիրանցից Երևան քայլերթի մասնակիցներին
«Հայկական պետականության համար» համակարգող կենտրոնի հիմնադիր, քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եղթերում ներկայացնում...
Աղբյուր` Panorama.am
12:31
Զինվորականները Գոշավանքում պատարագի են մասնակցում
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տարածել և գրել. «Զինվորականները եկել են Գոշավանք՝ պատարագին...
Աղբյուր` Panorama.am
12:20
Հայաստանն ապրում է նոր հոգևոր վերածննդի ու զարթոնքի հերթական պատմական դարաշրջանը. Դավիթ Անանյան
ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը գրել է. «Պատմության փորձություններով ապրող ազգերի համար ժամանակը կրկնվելու հատկություն ունի։...
Աղբյուր` Panorama.am
11:47
Սրբազանի դեմ իրականացվող կեղտոտ արշավն ցույց է տալիս, որ իշխանության քարոզչական գործիքակազմը չափազանց անարդյունավետ է. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է. «Ինչպիսի մաղձով, թշնամությամբ, կեղծիքով 2018 թվականին...
Աղբյուր` Panorama.am
11:26
Ձեր լեզվով եմ ուզում ասել՝ ձեզ խելոք պահեք. Բագրատ Սրբազանը՝ իշխանություններին
«Մեր ամբողջ ընթացքը, ոչ թե քայլերթ է, այլ երթ և այն լինելու է շնորհով և ճշմարտությամբ լցված։ Ինչպես Առաքյալն էր ասում՝ ոչ մի կապանք, ոչ մի...
Աղբյուր` Panorama.am
10:28
Բագրատ Սրբազանն այս պահին Հաղարծինի եկեղեցում մասնակցում է Սուրբ Պատարագի
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման մասնակիցներն այս պահին Հաղարծինի եկեղեցում մասնակցում է Սուրբ Պատարագի: Պատարագին...
Աղբյուր` Panorama.am
10:15
Անվերապահորեն զինվորագրվում եմ Բագրատ Սրբազանի ազնիվ պայքարին
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը գրում է. «Անվերապահորեն ընդունում եմ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Բագրատ Սրբազանի գլխավորած երթը դեպի Երևան շարունակվում է
18:37 05/05/2024

Բագրատ Սրբազանի գլխավորած երթը դեպի Երևան շարունակվում է

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}