«Լադանիվա» խումբը մասնակցել է «Եվրատեսիլի» բացման արարողությանը
«Լադանիվա» խումբը մասնակցել է «Եվրատեսիլի» բացման` «Փիրուզագույն գորգի» արարողությանը։
Ժակլինի զգեստը մոդելավորել է Մերի Ստեփանյանը։ Զգեստն ամբողջականացրել են Վանի Շամշիկ կոչվող թռչնազարդը, որը պտղաբերության խորհրդանիշ է։ Մատանիները խորհրդանշում են կենաց ծառը, իսկ թևնոցը հայկական գոտու դետալ է: Այս աքսեսուարները հայերը ստեղծել և կապել են 16-19-րդ դարերում։ Զարդերը «Ագուլեցի» թանգարանի նմուշներ են. դրանց ժամանակակից ոճավորման հեղինակը Աստղիկ Սամվելյանն է:
Հիշեցնենք, որ «Լադանիվա»-ն «Եվրատեսիլ 2024»-ին մասնակցում է Jako երգով։
«Եվրատեսիլ 2024» երգի մրցույթի կիսաեզրափակիչները տեղի կունենան մայիսի 7-ին, 9-ին, եզարափակիչը մայիսի 11-ին Շվեդիայի Մալմյո քաղաքում: Մրցույթին մասնակցում է 37 երկիր։
«Լադանիվա»-ն Եվրատեսիլ 2024-ի երկրորդ կիսաեզրափակչում ելույթ կունենա 8-րդ համարի ներքո։
Հարակից հրապարակումներ`
- «Լադանիվա» խմբի երկրորդ բեմական փորձը` «Եվրատեսիլ»-ում
- «Լադանիվա»-ի առաջին փորձը՝ եվրատեսիլյան բեմում
- Հայաստանը «Եվրատեսիլ 2024»-ում ելույթ կունենա երկրորդ կիսաեզրափակիչում 8-րդը
- Եղկելի, այ դա էր Եվրատեսիլի երգը. Օգտատերերի արձագանքը՝ «Ջակո»-ին
- Լադանիվա-ն Եվրատեսիլ 2024-ին կմասնակցի Jako երգով
- Հայաստանը «Եվրատեսիլ»-ում կներկայացնի «Լադանիվա» խումբը
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը