Սուրեն Պետրոսյան. Սա յուրատեսակ հնարավորություն է հաղթահարել, դուրս գալ այս նվաստացման, ստորացման վիճակից
«Բոլորը միանում են, աջակցում են, բոլորի համար սա յուրատեսակ հնարավորություն է հաղթահարել, դուրս գալ այս նվաստացման, ստորացման վիճակից, ուղղել մեջքը»,-Կիրանցից Երևանի քայլերթի ժամանակ լրագրողներին ասաց քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը։
Նա նշեց, որ այս ամենը պատվի, արժանապատվության, հողի, ինքնության, հզորության մասին է։
«Մենք անընդհատ մարդկանց տալիս ենք խաղաղության օրակարգ, բայց դա հերթական սուտն է իշխանության կողմից տրված։ Այն, ինչ իրենք անում են, խաղաղության հետ ընդհանրապես որևէ աղերս չունի, դա անօգնականության, նվաստացման օրակարգն է, անընդհատ ճնշված լինելու օրակարգն է։
Թշնամու առաջ միշտ խոնարհվում են, ծնկում են, բայց փոխարենը գալիս են, սեփական ժողովրդին ջարդում են, ճնշում եմ, առյուծ են կտրում ժողովրդի դեմ»,- ասաց քաղաքագետը։
Նա ընդգծեց, որ այս ամեն ինչն այս նվաստացման մթնոլորտը, ստի իրավիճակը հաղթահարելու, արժանապատվության, հողի, ինքնության մասին է, հետևաբար այս պրոցեսը տեսականորեն անգամ կանգնեցնել չի լինելու. «Այստեղ որևէ տեխնոլոգիաներ, արհեստական օրակարգ չկա, սա այն է, ինչ ժողովուրդն ուզում է։ Ամենակարևորը, սա միայն Հայաստանին, մեր հայրենակիցներին չի վերաբերում, ամբողջ սփյուռքն է աջակցում»։
Հարակից հրապարակումներ`
- Իմ կյանքում ես երբևէ ոչ մի երթի չէի մասնակցել. Արման Նուռը՝ Բագրատ Սրբազանի գլխավորած երթից
- Երկու տարվա խնդիրը թողած՝ գնացել են հետ, 90-ականների հարցը լուծելու. Բագրատ Սրբազան
- Ժամը 18:00-ին Բագրատ Սրբազանի գլխավորած քայլերթը կհասնի Սևան. ՈւՂԻՂ
- Եռագույնը պետք է հաղթի սև ու սպիտակին. Բագրատ Սրբազանը՝ Դիլիջանի կենտրոնից
- Քաղաքացիները մեքենաներից իրենց զորակցությունն են հայտնում Կիրանցից Երևան քայլերթի մասնակիցներին
- Սրբազանի դեմ իրականացվող կեղտոտ արշավն ցույց է տալիս, որ իշխանության քարոզչական գործիքակազմը չափազանց անարդյունավետ է. Տիգրան Աբրահամյան
- Ձեր լեզվով եմ ուզում ասել՝ ձեզ խելոք պահեք. Բագրատ Սրբազանը՝ իշխանություններին
- Բագրատ Սրբազանն այս պահին Հաղարծինի եկեղեցում մասնակցում է Սուրբ Պատարագի
- Անվերապահորեն զինվորագրվում եմ Բագրատ Սրբազանի ազնիվ պայքարին
- Քայլերթի մասնակիցներն առավոտյան պատարագից հետո Հաղարծինից կշարժվեն դեպի Երևան
- Тhe show must go on. Բագրատ Սրբազան
- Բագրատ Սրբազանը Հաղարծինում հնչեցրեց եկեղեցու զանգերը
- Իջևանում «ՏաԼույս» երգչախումբը քայլերթի մասնակիցներին դիմավորեց Հայաստանի և Արցախի օրհներգերով
- Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ քայլերթը Տավուշից Երևան՝ լուսանկարներով
- Ականջալուր եղեք Սրբազանին, քանի ուշ չէ. Հրանտ Մելիք-Շահնազարյան
- «Ոգին հաղթելու է դուխին»․ Արթուր Վանեցյանը մեջբերել է Բագրատ Սրբազանի խոսքերը
- Արդյունավետ կլինի, որ Բագրատ Սրբազանի երթին զուգահեռ, այլ վայրերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երևան. Քաղաքագետ
- Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
- Քայլերթ Կիրանցից դեպի Երևան. մեկնարկը տրվեց աղոթքով
- «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը