Ուռուցքաբանության կենտրոնի տնօրենին աշխատանքից ազատել են Բագրատ Սրբազանի հետ ողջագուրվելու համար.Գևորգ Թամամյան
Հայտնի ուռուցքաբան Գևորգ Թամամյանը գրում է.
«Քիչ առաջ բժիշկ Դանելյանն ազատվել է աշխատանքից` Յոլյան արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի տնօրենի պաշտոնից։ Ի պատասխանն այդ որոշմանը` ներկայացրել եմ ազատման դիմում։ Պատճառների մասին` քիչ անց կխոսենք։
Մեծ պատիվ է լինելը բժիշկ Դանելյանի աշակերտը, և չեմ հանդուրժելու որևէ անարդարություն, առավել ևս, երբ այս ամենն ունի քաղաքական հիմքեր։
Քիչ մնաց, պինդ կացեք»։
Ավելի ուշ Թամամյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնեց, որ իր որոշման պատճառն այն է, որ Յոլյան արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի տնօրեն բժիշկ Սամվել Դանիելյանին աշխատանքից ազատել են Բագրատ Սրբազանի հետ երթի ժամանակ ողջագուրվելու համար։
Նա նաև հայտարարեց, որ նույնիսկ ՌԴ-ում բժիշկներին աշխատանքից չեն ազատում Ուկրաինայում պատերազմի դեմ հրապարակավ արտահայտվելու համար։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանը դավшճան է, ուրախանում է, որ մեր երեխաները զnhվnւմ են. Զոհված զինծառայողի մայր