Հասարակություն 10:25 22/05/2024 Հայաստան

Մեկ անձից գնումների ընթացակարգի ռիսկերը Երևանի քաղաքապետարանում. Արտակ Քյուրումյան

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական վերջին խորհրդակցության ժամանակ Տիգրան Ավինյանը հայտնեց, որ Շինարարության և բարեկարգման վարչության պետի ժամանակավոր նոր պաշտոնակատար է նշանակվել Արմեն Հարությունյանը։ Վերջինս մինչ այդ զբաղեցնում էր քաղաքապետարանի «Կառուցապատման և ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ-ի տնօրենի պաշտոնը։

Արմեն Հարությունյանն իր պաշտոնավարման հենց առաջին օրը խնդրեց, որՏիգրան Ավինյանը թույլ տա մեկ անձից գնման տարբերակ օգտագործեն ասֆալտապատման-փոսալցման աշխատանքների համար։

Մեկն անձից գնումների պրակտիկայի և նրանում առկա կոռուպցիոն ռիսկերի մասին Panorama.am-ը զրուցեց պետական ֆինանսավորման և կառավարման փորձագետ Արտակ Քյուրումյանի հետ։

Ա. Քյուրումյան-Մեկ անձից գնումների ընթացակարգը օրենքով է նախատեսված, որը օրենսդիրը համարել է անհրաժեշտ։ Այդ առումով այն օրինական ընթացակարգ է, որը պատվիրատուները կարող են օգտագործել։ Այստեղ խնդիրն այն է, որ այն օգտագործվի անհրաժեշտության դեպքում, այսինքը՝ ծայրահեղ դեպքերում օգտագործվող ընթացակարգ է, երբ ժամանակը չի բավարարում կամ հրատապ է։ Կան նաև դեպքեր, երբ տվյալ մատակարարը Հայաստանում այդ ծառայության կամ ապրանքի միակ մատակարարն է և չկա ուրիշ մեկը, որ այդ ապրանքը առաջարկի։  Այդ դեպքում ել պատվիրատուները ստիպված են գնումը կատարել տվյալ մեկ անձից։ Այս դեպքում էլ այն խնդիր չէ և կարող է օրինական օգտագործվել։

Panorama.am-Երևանի քաղաքապետարնի գնումների ո՞ր մասն է կատարվում մեկ անձից գնման եղանակով։ Որտե՞ղ է կոռուպցիոն ռիսկը։

Ա. Քյուրումյան- Armeps համակարգի համաձայն Երևանի քաղաքապետարանը 2023 թվականին կատարալ ե 35 մլրդ 490 մլն-ի գնումներ, որոնցից 2 մլրդ 436 մլն դրաման է կատարվել մեկ անձ ընթացակարգով։ Այսինքը մոտ 6.9 %-ը, ինչը վատ ցուցանիշ չէ։

Բայց այստեղ խնդիրը պլանավորման մեջ է։ Զգալի չափով պատվիրատուները լավ չեն պլանավորում իրենց ծախսերը և  դրանով պայմանավորված գնումները։ Օրինակ նույն Armeps համակարգում եթե նայում ենք պատվիրատուների գնումների համակարգը, ապա տեսնում ենք արդեն, որ Երևանի քաղաքապետարանն ամբողջությամբ վերաձևել է իր գնումների պլանը։ Armeps-ում Երևանի քաղաքապետարանի գնումների պլանում 3500 տող կա, այն դեպքում երբ նախորդ տարի քաղաքապետարանը 1797 պայմանագիր էր կնքել։ Այսինքը 2024 թվականի գնումների պլանը գրեթե ամբողջությամբ փոփոխության է ենթարկվել, այստեղ է խնդիրը, որ լավ չեն պլանավորում և անհրաժեշտություն է առաջանում փոփոխություններ կատարել գնումների պլանում և  դիմում են մեկ անձից գնումների ընթացակարգի։

Լրատվամիջոցները հաճախ այդ պլանավորման փուլին ուշադրություն չեն դրաձնում, բայց օրինակ Երևանի քաղաքապետարանը 2023 թվականի դեկտեմբերին արդեն մեկ տասնյակից ավել փոփոխություններ էր կատարել 2024 թվականի գնումների պլանում։ Այսինքը գնումների պլանը 4-րդ եռամսյակում հաստատել էին և  արդեն դեկտեմբերի դրությամբ մեկ տասնյակից ավել դեպքերով փոխել էին այն։ Սա խնդիր է՝ կապված պլանավորման հետ, կարողությունների հետ, թե՛ կարողություններն են, թե՛ կանխամտածված են փոփոխությունների ենթարկվում, ուղղակի փոփոխությունների ծավալն այնքան մեծ է, որ դրանց մշտադիտարկումը դառնում է անհնար, և այդ ընթացքում կարող են, իհարկը, չարաշահումներ լինել, բայց ինքնին մեկ անձից գնումների ծավալը 2023 թվականին մեծ չի եղել։

Panorama.am-Ո՞ր դեպքերում է կառավարությունը թույլ տալիս կատարել մեկ անձից գնումներ, ո՞ր դեպքում, օրինակ, Երևանի քաղաքապետը։

Ա. Քյուրումյան-Մեկ անձից գնումների տեսակներ կան, որոնք կառավարությունն է թույլ տալիս, բայց հիմնական մասը թույլատրում է պատվիրատուի ղեկավարը։ Հարյուրավոր, հազարավոր որոշումներ են կայացվում մեկ անձ ընթացակարգի վերաբերյալ և դրանց մի զգալի մասը պատվիրատուների ղեկավարներն են կայացնում և հենց պլանավորման փուլում մի շարք դեպքեր կան, որ պլանավորում են մեկ անձ ընթացակարգով։

Panorama.am-Նման դեպքերում կոռուպցիոն ռիսկերը մեծ չե՞ն։

Ա. Քյուրումյան-Մեկ անձից գնումներին դիմելը կարող է պայմանավորված լինել կարողություններով, բայց այսքան տարիներ նրանք պետք է այդ կարողությունները զարգացրած լինեին։ Մյուսն էլ այն է, որ այդ պլանները ձևական բնույթ է կրում, ոչ մեկը դրանց ուշադրություն չի դարձնում, չի հետևում, թե ինչքանով են պլաններից շեղվում և այլն։ Մարդիկ ձևի համար պլանը պատրաստում են, հետո տարվա ընթացքում ինչպես ուզում են փոփոխությունների են ենթարկում, միևնույնն է, ոչ մեկը նրանց չի ասում, թե այն ինչու են արել։ Դրանք ձևական բնույթ են կրում և երբ ուզում, ինչպես ուզում են դրանք վերաձևափոխումների են ենթարկվում։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:37
Կառավարության ղեկավարը բացահայտ ցույց տվեց, որ անպատժելիության հովանավորն ինքն է. «Թաթոյան» հիմնադրամ
Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամը հայտարարություն է տարածել, որում ասվում է.  «Այս օրերին...
Աղբյուր` Panorama.am
22:23
Սիրուշո. Սերն է պակասել բոլորին
Երգչուհի Սիրուշոն տեսանյութ է հրապարակել ու գրել. «Այս իրականության մեջ ու հենց հիմա պիտի «Արմատ»-ի երգերը...
Աղբյուր` Panorama.am
22:16
Նիկոլը անպատիժ մնացած դեռահասի կուրաժով ժողովրդին մարտահրավեր նետեց․ Աշոտյան
... տղա եք՝ հիմա խանգարեք ինձ, պատժեք ինձ, կանխեք ինձ։ Եվ գնդակը կրկին ժողովրդի դաշտում է․․․
Աղբյուր` Panorama.am
22:09
Մեկնարկեց «Իմնեմնիմի» փոդքասթը
Քանի որ Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը երեք ամիս իրավունք չունեն վարել «Իմնեմնիմի» հաղորդումը (խափանման միջոցի պայմաններից...
Աղբյուր` Panorama.am
21:37
Արմեն Գրիգորյանը մասնակցում է «Ուկրաինայի խաղաղության բանաձև գագաթնաժողովին»
ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը մասնակցում է «Ուկրաինայի խաղաղության բանաձև գագաթնաժողովին»: Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
21:32
Սելավի հետևանքով փակվել է Շուռնուխ տանող նորակառույց ճանապարհը
Շուռնուխում տեղացած ուժեղ սելավի հետևանքով փակվել էր դեպի գյուղ տանող նորակառույց ճանապարհը: Ստեղծված իրավիճակը լուծելու նպատակով` այժմ...
Աղբյուր` Panorama.am
21:22
Փաշինյանն Ադրբեջանին առաջարկ է անում
«Ադրբեջանին առաջարկում եմ ձևավորել հրադադարի ռեժիմի խախտման հետաքննության երկկողմ մեխանիզմ»,- Կապանում «Քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
20:55
Մայր Աթոռի Ռուբեն Սևակի թանգարանում բացվել է «Լույսի Մայր Տաճարը» խորագրով ցուցահանդեսը
Այս ցուցահանդեսով կատարվել է մեկնարկը Մայր Աթոռի Թանգարանների միջոցառումների, որոնք կազմակերպվելու են ընդառաջ Մայր Տաճարի վերաօծման:
Աղբյուր` Panorama.am
20:40
Աշոտ Երկաթն ազատ արձակվեց
Էրեբունու Ձերբակալվածներին պահելու վայրից դուրս եկավ «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը՝ Աշոտ Երկաթը։ Հարցին՝ ինչպե՞ս...
Աղբյուր` Panorama.am
20:14
ԱԺ մոտից ձերբակալված քաղաքացիներն ազատ են արձակվում
Ձերբակալվածներին պահելու վայրերից՝ Էրեբունի, Նաիրի, Մասիս, Աշտարակ, դուրս են գալիս հունիսի 12-ին Բաղրամյան պողոտայում՝ Ազգային ժողովի...
Աղբյուր` Panorama.am
19:54
Մեկնարկել է ԼՂ-ից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման ծրագրի շրջանակում առցանց դիմումների ընդունման գործընթացը
Այսօրվանից մեկնարկում է ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում առցանց դիմումների...
Աղբյուր` Panorama.am
19:47
Ինսայդեր. Ջենիֆեր Լոպեսը հոգնել է Բեն Աֆլեքի հետ իր ամուսնությունը փրկելուց
Երգչուհի Ջենիֆեր Լոպեսը հոգնել է Բեն Աֆլեքի՝ մշտապես նյարդային վիճակում լինելուց ու ծխելուց։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։ Հրապարակման...
Աղբյուր` Panorama.am
19:36
Ջավախքում վրացերենի իմացությունը դեռ մարտահրավեր է
Բանասիրական գիտությունների դոկտոր, Սամցխե-Ջավախեթիի պետական համալսարանի դասախոս Ժաննա Խաչատուրյանի կարծիքով,  պետական ​​լեզվի իմացությունը...
Աղբյուր` Panorama.am
19:24
Գլենդելի քաղաքապետ Էլեն Ասատրյանն այցելել է Գյումրի
Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը, համայնքի ղեկավարի տեղակալ Սուրեն Ջանոյանն այսօր  հյուրընկալել են Գլենդելի քաղաքապետ Էլեն...
Աղբյուր` Panorama.am
18:42
Տավուշում ոչ սահմանազատում է, ոչ սահմանագծում, այլ սահմանազավթում. Վարուժան Գեղամյան
«Տավուշի գործընթացը մենք կոչում են սահմանազատում կամ սահմանագծում, մինչդեռ իրականության մեջ այն, ինչ տեղի է ունենում, ոչ սահմանազատում է,...
Աղբյուր` Panorama.am
18:34
«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ. Ոստիկանական վայրագությունների թիվ մեկ պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է իր վարչախմբով
«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ-ն հայտարարություն է տարածել հունիսի 12-ին խաղաղ ցուցարարների նկատմամբ ոստիկանական բռնությունների և...
Աղբյուր` Panorama.am
18:24
37թիվ, իշխանությունն իր առաջ Արմենին հնարավորինս երկար ազատությունից զրկելու խնդիր է դրել. Աբրահամյան
«Ազատություն Արմենին ու բոլոր այն անձանց, ովքեր ամեն ինչից վեր են համարում սեփական հայրենիքն ու արժանապատվությունը և դրա համար պատրաստ են ամենածանր զոհողությունների»:
Աղբյուր` Panorama.am
18:18
«Լուսաձայնային նռնակներ խիստ վտանգավոր են առողջության համար, ձայնային ճնշումը կարող է պայթեցնել թմբկաթաղանթը կամ առաջացնել ուշագնացություն»
«Ա.Դ. Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն» հասարակական կազմակերպության հայտարարությունը
Աղբյուր` Panorama.am
18:07
Մահացել է Մոնտենեգրոյի հավաքականի 26-ամյա դարպասապահը
Մոտնենեգրոյի հավաքականի և «Միլվոլ» ակումբի դարպասապահ Մատյա Սարկիչը մահացել է 26 տարեկանում։ Sky Sports-ի հաղորդմամբ,այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
17:52
Բաբայան. GG ընկերության նկատմամբ իրականացվողը քաղաքական պատճառ ունի և միտված է խոշոր ընկերության սնանկացմանը
Փաստաբան Արսեն Բաբայանը գրում է.  «Այսօր gg ընկերության գրասենյակում խուզարկության ընթացքում պարզվեց, որ այս ընկերության նկատմամբ...
Աղբյուր` Panorama.am
17:47
2023-ին «Հայաստան» հիմնադրամն իրականացրել է 12 մլն դոլար արժողությամբ ծրագրեր
Այսօր տեղի է ունեցավ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի տարեկան նիստը, որը վարել է Հայաստանի նախագահ,...
Աղբյուր` Panorama.am
17:24
Բլոկադայից առաջ Արցախ այցելած միակ բարձրաստիճան պաշտոնատար անձը Հայոց Հայրապետն էր. Վրթանես Սրբազան
«Հայ Առաքեական եկեղեցին պատմական և քաղաքական տեղաշարժերի արդյունքում իր ժողովրդին հավատարիմ ու նվիրված ծառայությամբ՝ դարձել է հայկական...
Աղբյուր` Panorama.am
17:15
Այսպիսի ավերվածություն 1988թ․-ի երկրաշարժից հետո չէինք տեսել․ Փրկարարները դեռ Ալավերդիում են
Փրկարարներն  աղտի գոտում կարելի է ասել՝  ամենակարևոր և ամենաանհրաժեշտ մարդիկ են։ Աղետի օրերին նրանց կատարած աշխատանքն անասելի մեծ է և...
Աղբյուր` Panorama.am
16:57
Արդեն ձերբակալվել է ՀՅԴ 13 անդամ, այդ թվում 2 կին և ԳՄ անդամ Գերասիմ Վարդանյանը. Դանիելյան
«Երեկվանից շինծու քրեական գործերի շրջանակներում բռնաճնշումների նոր ալիք է սկսվել ՀՅԴ-ի դեմ, արդեն ձերբակալվել է ՀՅԴ 13 անդամ, այդ թվում 2...
Աղբյուր` Panorama.am
16:47
Քեյթ Միդլթոնը քաղցկեղի ախտորոշումից հետո առաջին անգամ հայտնվել է հանրության առաջ
Ուելսի արքայադուստր Քեյթ Միդլթոնը քաղցկեղի դեմ պայքարի մասին հայտարարելուց հետո առաջին անգամ հայտնվել է հանրության առաջ։ Ամուսնու՝ արքայազն...
Աղբյուր` Panorama.am
16:31
«Ոսկեպարի անկլավի տալուց հետո Հայաստան ոչ երկաթգիծ է մտնելու, ոչ գազամուղ. Հրանտ Բագրատյան
«Կա 1988 թվականի արձանագրություն, սահմանը սահմանազատված է։ Ստորագրել են, հիմա լավն է, լավը չէ, ԵԽԽվ-ին համապատասխանում է թե ոչ,...
Աղբյուր` Panorama.am
16:19
Նկարիչների միության շենքը ստեղծման օրվանից նկարիչների սեփականությունն է, ինչպես են գալիս ու ասում՝ պետք է պետականացնել. Ազիզյան
Ամիսներ առաջ  Գլխավոր դատախազությունը հանդես է եկել «Հայաստանի գրողների միության» և Հայաստանի նկարիչների միության»...
Աղբյուր` Panorama.am
16:07
«Տիգրանաշենը պահեք, հաջորդը Տիգրանաշենն է». Գերասիմ Վարդանյանին ոստիկանությունից հանեցին ձեռնաշղթաներով
Ոստիկանության Քանաքեր-Զեյթունի բաժնից ՀՅԴ ՀԳՄ անդամ Գերասիմ Վարդանյանից դուրս հանեցին  ձեռնաշղթայով։ Նախքան ոստիկանների մեքենան նստելը՝ նա...
Աղբյուր` Panorama.am
15:52
73-ամյա պապիկին մեղադրանք է ներկայացվել․ խնդրել է փոխանվել՝ մի բերետավորը հարվածել է, երկուսը՝ պաշտպանել
Հունիսի 12-ին ԱԺ մոտից բերման ենթարկված Ուջան գյուղից 73-ամյա Տիգրան Սարիբեկյանին խմբակային խուլիգանություն կատարելու համար մեղադրանք է...
Աղբյուր` Panorama.am
15:39
Ջերմաստիճանը կբարձրանա ևս 2-3 աստիճանով
Հայասանի տարածքում հունիսի 15-ին երեկոյան ժամերին, 16-20-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ. Բագրատ Սրբազան
14:45 15/06/2024

Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}