Վերլուծություններ 13:58 23/05/2024 Հայաստան

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանի. Այլևս ոչ մի եկեղեցական բրածեծ չի լինելու, չի թունավորվելու, խեղդամահ չի արվելու, չի աքսորվելու, չի հալածվելու

Պատմական գիտությունների թեկնածու Արարատ քահանա Պողոսյանն արձագանքել է ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի երեկ հնչեցրած հայտարարությանը՝ Պապ թագավորի սպանվելու վերաբերյալ։

«Վերջին տարիներին որոշ քաղաքական գործիչներ մեղադրում են Հայ Եկեղեցուն՝ Պապ թագավորի դավադրաբար սպանության մեջ։ Այս վարկածին տուրք տվողները որևէ աղերս չունեն ո՛չ հայ և ո՛չ էլ համաշխարհային պատմագրության և պատմագիտության հետ։

Պապ թագավորը, ի տարբերություն մերօրյա  իշխանավորների, խորապես գիտակցում էր Հայ Եկեղեցու և եկեղեցականության դերն ազատագրական պայքարում (Հայոց պատմություն, հ․ II, գիրք առաջին, Երևան, 2018, էջ 121)։ Մերօրյա  պատմագիտական միտքը, համադրելով հայ և օտար պատմիչների հաղորդած տեղեկությունները, փաստում է, որ թագավորի սպանությունը բացառապես պայմանավորված էր նրա վարած արտաքին քաղաքականությամբ, մասնավորապես՝ հայ-պարսկական և հայ-հռոմեական հարաբերություններով (Հայոց պատմություն, հ․ II, գիրք առաջին, Երևան, 2018, էջ 138)։ Հայ-պարսկական հարաբերությունների կարգավորմանը միտված թագավորի քաղաքականությունն ի վերջո առաջացրեց Հռոմեական կայսրության դժգոհությունը։ Եվ հենց Հռոմեական կայսրությունը դավադրաբար կազմակերպեց Պապ թագավորի սպանությունը (Հայոց պատմություն, հ․ II, գիրք առաջին, Երևան, 2018, էջ 139-143), և եկեղեցին որևէ դերակատարություն և որևէ մասնակցություն չի ունեցել։

Սա գիտություն է, փաստ է, և ոչ ոք չի կարող որևէ ամբիոնից բռունցքով հարվածել այս փաստ-մեխին։
Իսկ եթե կարելի է անտեսել փաստերը, ապա չենք բացառում, որ մոտ ապագայում Հայոց եկեղեցին նաև մեղադրվի գրերի գյուտի, թարգմանական և ինքնուրույն գրականություն ստեղծելու, գրատպության, ճարտարապետության, բժշկագիտության, տոմարագիտության, ազատագրական պայքարի, հայդուկային շարժման համար․․․․։

Այո՛, համակարծիք ենք, որ ոչ միայն Պապ թագավորը չի սպանվելու, այլև չեն սպանվելու Տրդատ Մեծը, Խոսրով Կոտակը, Արշակ Երկրորդը, Վռամշապուհը․․․․։ Սակայն հարկ ի լուր և ի հեճուկս հողմաղացների դեմ մերկ ձեռքերով պայքարողների՝ հայտարարել, որ այլևս ոչ մի եկեղեցական բրածեծ չի լինելու, չի թունավորվելու, խեղդամահ չի արվելու, չի աքսորվելու, չի հալածվելու․․․․։

Հ․Գ․
Խնդրո առարկա ժամանակաշրջանում ձեռնադրությունն ազդեցության գործոն, ասել է թե գործակալ բնորոշողներին, հորդորում ենք վերապատրաստման անվճար դասընթաց անցնել Գևորգյան Հոգևոր Ճեմարանում՝ հետևելով հազարամյակներ շարունակ և առ այսօր Հայրենիքի և Եկեղեցու անկախության համար մաքառող Հայ Եկեղեցու պատմության դասընթացին՝ սերտելով Ս․ Գրիգոր Լուսավորչի, Ս․ Ներսես Մեծի, Ս․ Սահակ Պարթևի, Ս․ Մեսրոպ Մաշտոցի, Ս․ Հովհան Օձնեցու, Ս․ Գրիգոր Նարեկացու, Ս․ Ներսես Շնորհալու, Ս․ Գրիգոր Տաթևացու, Ոսկան Երևանցու, Սիմեոն Երևանցու, Ներսես Աշտարակեցու, Խրիմյան Հայրիկի, Գևորգ Սուրենյանցի, Վազգեն Առաջինի հայրենաշեն կյանքն ու գործունեությունը։

Ահա սա է պետք վերապատրաստվող ուսուցիչներին և առաջին հերթին նրանց վերապատրաստման ուղղորդողներին»։
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:37
Կառավարության ղեկավարը բացահայտ ցույց տվեց, որ անպատժելիության հովանավորն ինքն է. «Թաթոյան» հիմնադրամ
Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամը հայտարարություն է տարածել, որում ասվում է.  «Այս օրերին...
Աղբյուր` Panorama.am
22:23
Սիրուշո. Սերն է պակասել բոլորին
Երգչուհի Սիրուշոն տեսանյութ է հրապարակել ու գրել. «Այս իրականության մեջ ու հենց հիմա պիտի «Արմատ»-ի երգերը...
Աղբյուր` Panorama.am
22:16
Նիկոլը անպատիժ մնացած դեռահասի կուրաժով ժողովրդին մարտահրավեր նետեց․ Աշոտյան
... տղա եք՝ հիմա խանգարեք ինձ, պատժեք ինձ, կանխեք ինձ։ Եվ գնդակը կրկին ժողովրդի դաշտում է․․․
Աղբյուր` Panorama.am
22:09
Մեկնարկեց «Իմնեմնիմի» փոդքասթը
Քանի որ Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը երեք ամիս իրավունք չունեն վարել «Իմնեմնիմի» հաղորդումը (խափանման միջոցի պայմաններից...
Աղբյուր` Panorama.am
21:37
Արմեն Գրիգորյանը մասնակցում է «Ուկրաինայի խաղաղության բանաձև գագաթնաժողովին»
ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը մասնակցում է «Ուկրաինայի խաղաղության բանաձև գագաթնաժողովին»: Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
21:32
Սելավի հետևանքով փակվել է Շուռնուխ տանող նորակառույց ճանապարհը
Շուռնուխում տեղացած ուժեղ սելավի հետևանքով փակվել էր դեպի գյուղ տանող նորակառույց ճանապարհը: Ստեղծված իրավիճակը լուծելու նպատակով` այժմ...
Աղբյուր` Panorama.am
21:22
Փաշինյանն Ադրբեջանին առաջարկ է անում
«Ադրբեջանին առաջարկում եմ ձևավորել հրադադարի ռեժիմի խախտման հետաքննության երկկողմ մեխանիզմ»,- Կապանում «Քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
20:55
Մայր Աթոռի Ռուբեն Սևակի թանգարանում բացվել է «Լույսի Մայր Տաճարը» խորագրով ցուցահանդեսը
Այս ցուցահանդեսով կատարվել է մեկնարկը Մայր Աթոռի Թանգարանների միջոցառումների, որոնք կազմակերպվելու են ընդառաջ Մայր Տաճարի վերաօծման:
Աղբյուր` Panorama.am
20:40
Աշոտ Երկաթն ազատ արձակվեց
Էրեբունու Ձերբակալվածներին պահելու վայրից դուրս եկավ «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը՝ Աշոտ Երկաթը։ Հարցին՝ ինչպե՞ս...
Աղբյուր` Panorama.am
20:14
ԱԺ մոտից ձերբակալված քաղաքացիներն ազատ են արձակվում
Ձերբակալվածներին պահելու վայրերից՝ Էրեբունի, Նաիրի, Մասիս, Աշտարակ, դուրս են գալիս հունիսի 12-ին Բաղրամյան պողոտայում՝ Ազգային ժողովի...
Աղբյուր` Panorama.am
19:54
Մեկնարկել է ԼՂ-ից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման ծրագրի շրջանակում առցանց դիմումների ընդունման գործընթացը
Այսօրվանից մեկնարկում է ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում առցանց դիմումների...
Աղբյուր` Panorama.am
19:47
Ինսայդեր. Ջենիֆեր Լոպեսը հոգնել է Բեն Աֆլեքի հետ իր ամուսնությունը փրկելուց
Երգչուհի Ջենիֆեր Լոպեսը հոգնել է Բեն Աֆլեքի՝ մշտապես նյարդային վիճակում լինելուց ու ծխելուց։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։ Հրապարակման...
Աղբյուր` Panorama.am
19:36
Ջավախքում վրացերենի իմացությունը դեռ մարտահրավեր է
Բանասիրական գիտությունների դոկտոր, Սամցխե-Ջավախեթիի պետական համալսարանի դասախոս Ժաննա Խաչատուրյանի կարծիքով,  պետական ​​լեզվի իմացությունը...
Աղբյուր` Panorama.am
19:24
Գլենդելի քաղաքապետ Էլեն Ասատրյանն այցելել է Գյումրի
Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը, համայնքի ղեկավարի տեղակալ Սուրեն Ջանոյանն այսօր  հյուրընկալել են Գլենդելի քաղաքապետ Էլեն...
Աղբյուր` Panorama.am
18:42
Տավուշում ոչ սահմանազատում է, ոչ սահմանագծում, այլ սահմանազավթում. Վարուժան Գեղամյան
«Տավուշի գործընթացը մենք կոչում են սահմանազատում կամ սահմանագծում, մինչդեռ իրականության մեջ այն, ինչ տեղի է ունենում, ոչ սահմանազատում է,...
Աղբյուր` Panorama.am
18:34
«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ. Ոստիկանական վայրագությունների թիվ մեկ պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է իր վարչախմբով
«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ-ն հայտարարություն է տարածել հունիսի 12-ին խաղաղ ցուցարարների նկատմամբ ոստիկանական բռնությունների և...
Աղբյուր` Panorama.am
18:24
37թիվ, իշխանությունն իր առաջ Արմենին հնարավորինս երկար ազատությունից զրկելու խնդիր է դրել. Աբրահամյան
«Ազատություն Արմենին ու բոլոր այն անձանց, ովքեր ամեն ինչից վեր են համարում սեփական հայրենիքն ու արժանապատվությունը և դրա համար պատրաստ են ամենածանր զոհողությունների»:
Աղբյուր` Panorama.am
18:18
«Լուսաձայնային նռնակներ խիստ վտանգավոր են առողջության համար, ձայնային ճնշումը կարող է պայթեցնել թմբկաթաղանթը կամ առաջացնել ուշագնացություն»
«Ա.Դ. Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն» հասարակական կազմակերպության հայտարարությունը
Աղբյուր` Panorama.am
18:07
Մահացել է Մոնտենեգրոյի հավաքականի 26-ամյա դարպասապահը
Մոտնենեգրոյի հավաքականի և «Միլվոլ» ակումբի դարպասապահ Մատյա Սարկիչը մահացել է 26 տարեկանում։ Sky Sports-ի հաղորդմամբ,այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
17:52
Բաբայան. GG ընկերության նկատմամբ իրականացվողը քաղաքական պատճառ ունի և միտված է խոշոր ընկերության սնանկացմանը
Փաստաբան Արսեն Բաբայանը գրում է.  «Այսօր gg ընկերության գրասենյակում խուզարկության ընթացքում պարզվեց, որ այս ընկերության նկատմամբ...
Աղբյուր` Panorama.am
17:47
2023-ին «Հայաստան» հիմնադրամն իրականացրել է 12 մլն դոլար արժողությամբ ծրագրեր
Այսօր տեղի է ունեցավ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի տարեկան նիստը, որը վարել է Հայաստանի նախագահ,...
Աղբյուր` Panorama.am
17:24
Բլոկադայից առաջ Արցախ այցելած միակ բարձրաստիճան պաշտոնատար անձը Հայոց Հայրապետն էր. Վրթանես Սրբազան
«Հայ Առաքեական եկեղեցին պատմական և քաղաքական տեղաշարժերի արդյունքում իր ժողովրդին հավատարիմ ու նվիրված ծառայությամբ՝ դարձել է հայկական...
Աղբյուր` Panorama.am
17:15
Այսպիսի ավերվածություն 1988թ․-ի երկրաշարժից հետո չէինք տեսել․ Փրկարարները դեռ Ալավերդիում են
Փրկարարներն  աղտի գոտում կարելի է ասել՝  ամենակարևոր և ամենաանհրաժեշտ մարդիկ են։ Աղետի օրերին նրանց կատարած աշխատանքն անասելի մեծ է և...
Աղբյուր` Panorama.am
16:57
Արդեն ձերբակալվել է ՀՅԴ 13 անդամ, այդ թվում 2 կին և ԳՄ անդամ Գերասիմ Վարդանյանը. Դանիելյան
«Երեկվանից շինծու քրեական գործերի շրջանակներում բռնաճնշումների նոր ալիք է սկսվել ՀՅԴ-ի դեմ, արդեն ձերբակալվել է ՀՅԴ 13 անդամ, այդ թվում 2...
Աղբյուր` Panorama.am
16:47
Քեյթ Միդլթոնը քաղցկեղի ախտորոշումից հետո առաջին անգամ հայտնվել է հանրության առաջ
Ուելսի արքայադուստր Քեյթ Միդլթոնը քաղցկեղի դեմ պայքարի մասին հայտարարելուց հետո առաջին անգամ հայտնվել է հանրության առաջ։ Ամուսնու՝ արքայազն...
Աղբյուր` Panorama.am
16:31
«Ոսկեպարի անկլավի տալուց հետո Հայաստան ոչ երկաթգիծ է մտնելու, ոչ գազամուղ. Հրանտ Բագրատյան
«Կա 1988 թվականի արձանագրություն, սահմանը սահմանազատված է։ Ստորագրել են, հիմա լավն է, լավը չէ, ԵԽԽվ-ին համապատասխանում է թե ոչ,...
Աղբյուր` Panorama.am
16:19
Նկարիչների միության շենքը ստեղծման օրվանից նկարիչների սեփականությունն է, ինչպես են գալիս ու ասում՝ պետք է պետականացնել. Ազիզյան
Ամիսներ առաջ  Գլխավոր դատախազությունը հանդես է եկել «Հայաստանի գրողների միության» և Հայաստանի նկարիչների միության»...
Աղբյուր` Panorama.am
16:07
«Տիգրանաշենը պահեք, հաջորդը Տիգրանաշենն է». Գերասիմ Վարդանյանին ոստիկանությունից հանեցին ձեռնաշղթաներով
Ոստիկանության Քանաքեր-Զեյթունի բաժնից ՀՅԴ ՀԳՄ անդամ Գերասիմ Վարդանյանից դուրս հանեցին  ձեռնաշղթայով։ Նախքան ոստիկանների մեքենան նստելը՝ նա...
Աղբյուր` Panorama.am
15:52
73-ամյա պապիկին մեղադրանք է ներկայացվել․ խնդրել է փոխանվել՝ մի բերետավորը հարվածել է, երկուսը՝ պաշտպանել
Հունիսի 12-ին ԱԺ մոտից բերման ենթարկված Ուջան գյուղից 73-ամյա Տիգրան Սարիբեկյանին խմբակային խուլիգանություն կատարելու համար մեղադրանք է...
Աղբյուր` Panorama.am
15:39
Ջերմաստիճանը կբարձրանա ևս 2-3 աստիճանով
Հայասանի տարածքում հունիսի 15-ին երեկոյան ժամերին, 16-20-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ. Բագրատ Սրբազան
14:45 15/06/2024

Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}