Քաղաքական 11:04 24/05/2024 Տարածաշրջան

Ադրբեջանը շարունակում է Հայաստանի դեմ տեղեկատվական պատերազմը. Արա Պողոսյան

Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսիի ուղաթիռի կործանման փաստն ադրբեջանական կողմն միանգամից օգտագործեց Հայաստանի դեմ քարոզչական պատերազմում։ Իրականում ո՞րն է Բաքվի գործոնն Իրանի նախագահի ուղղաթիռի կործանման մեջ։ Աղետը ինչպե՞ս կազդի Իրանի՝ արտաքին քաղաքականության վրա։ ՀՀ իշխանություններն օգտագործո՞ւմ են հայ-իրանական հարաբերությունների ներուժը։ 

Այս և ուղղաթիռի կործանման փաստի հետ կապված այլ հարցերի շուրջ Panorama.am-ը զրուցեց քաղաքագետ Արա Պողոսյանի հետ։

Քաղաքագետի խոսքի հիմնական թեզերը՝ ստորև.

●Բավականին ճշմարտամիտ էին այն կարծիքները, որոնցում խոսվում է ավիաաղետին Ադրբեջանի հնարավոր մասնակցության մասին։ Ընդորում՝ ուղակի, թե անուղղակի՝ էական չէ, որովհետև հատկապես իրանական հետախուզական ծառայությունները, այդ թվում Հեղափոխության պահապանների կորպուսի ներկայացուցիչներ բազմիցս հրապարակել են, որ Արցախի օկուպացված տարածքներում Ադրբեջանը հարթակներ է տրամադրել իսրայելական հետախուզություններին։

●Հիշենք, որ Իրան-Ադրբեջան հարաբերությունների կոնֆլիկտայնությունն որոշակիորեն այս հանգամանքով է պայմանավորված, ինչը ցավոտ է ադրբեջանական իշխանությունների համար, հատկապես այն համատեքստում, երբ Իրանի այժմյան քաղաքականությունն բավականին արդյունավետ է իրականացվում։ Իրանի ազդեցությունը և հեղինակությունը տարածաշրջանում էականորեն մեծացրել է և Ադրբեջանի բռնապետն ուզի թե չուզի ստիպված է հաշվի նստել այս հանգամանքի հետ

●Ինչ վերբերում է ՏԱՍՍ լրատվական գործակալության կողմից հրապարակած հայտնի լուրին, որում ասվում էր, թե աղետի օրը նախատեսված էր եղել Ռաիսիի այցը Հայաստան և վերջին պահին չեղարկվել էր, ապա պետք է նկատի ունենանք, որ Ադրբեջանն այստեղ բավականին լուրջ ազդեցություն ունի, ընդ որում՝ տարբեր ասպեկտներում և տարբեր շերտերում։ Սա ուղիղ նշանակում է ոչ ադրբեջանական, այլ ռուսական տեղեկատվական հարթակի միջոցով տարածել առնվազն Հայաստանի անունը շոշափող տեղեկություն, որը նախ իրականության հետ չի համընկնում, բացի այդ իր խորքի մեջ բացասական առումով Հայաստանին վերաբերող առանձնակի էներգիա չունի։

●Իրանական հարթակներն անգամ չանդրադարձան, անտեսեցին այդ լուրը, որովհետև այն անիմաստ տեղեկատվություն էր՝ հատկապես այս ժամանակահատվածում։ Բայց պետք է արձանագրել, որ Ադրբեջանը շարունակում է Հայաստանի դեմ տեղեկատվական պատերազմը և որպես հավելյալ գործիք օգտագործում է ռուսական հարթակը և՝ հատկապես ռուսական հարթակը։ Ինչո՞ւ՝ որովհետև այն տարբեր երկրների հասարակությունների կողմից կարող է ընկալվել առնվազն ոչ այն համատեքստում, որում իրականում կա։ Այսինքը՝ ոչ թե Ադրբեջանի կողմից ուղղի տեղեկատվական գրոհ Հայաստանի նկատմամբ, այլ պարզապես ռուսական լրատվամիջոցի կողմից հրապարակում, և որևէ մեկին հետաքրքիր չէ, թե դրա ենթախորքերում ինչ կա և ինչու հատկապես այդ պահին պետք է հրապարակվեր այդպիսի տեղեկատվություն։

●Հայաստանի կողմից պրոակտիվ և նախաձեռնողական քաղաքականություն, համենայն դեպս, ես չեմ տեսնում։ Հայ-իրանական հարաբերություններում չափազանց բարձ պոտենցիալ կա, հատկապես եթե հաշվի առնենք ոչ միայն Իրանի Իսլամական Հանրապետությունը, այլև Իրան-Հնդկաստան-Հայաստան եռանկյունու ձևավորումը և այս հարաբերույունների շուրջ ռազմավարական հարաբերությունների ստեղծումը, որը կարող է ընդգրկել շատ լայն ասպեկտ, այդ թվում նաև ռազմական։ ՀՀ ազգային անվտանգության շահերն առնվազը պահանջում են, որ այս հարցում մենք լինենք առավել հետևողական և առավել նախաձեռնողական։

●Ցավոք սրտի, մեր դիվանագիտական ապարատը բաղկացած չէ զուտ բյուրոկրատիայից, մենք չունենք նաև դոկտրինալ արտաքին քաղաքականություն, ինչը չափազանց խոցելի է դրաձնում մեր արտաքին գործերի նախարարությանը, այն առումով, որ ցանկացած նախարարաի, կամ քաղաքական որոշման փոփոխման դեպքում էականորեն փոխվում է նաև արտաքին գերատեսչության աշխատելաոճը, ուղղությունները։ Հետևաբար այն ուղիղ կախված է Հայաստանի իշխանություններից, նրանց վարած արտաքին քաղաքականության հետ։

●Դոկտրինալ արտաքին քաղաքականությունը հստակ տալիս է այն բանաձևերը, որոնցով ՀՀ-ն վարում է իր արտաքին դիվանագիտությունը, ինչը նշանակում է լինել կանխատեսելի, հարևանների, բարեկամների և շահակիցների համար, միևնում ժամանակ ունենալ թե՛ տարածաշրջանում, թե՛ աշխարհում ՀՀ-ի դիրքավորման, կենսական շահերի տեսիլքը։

●Խոսում ենք հայ-իրանական ռազմավարական շահերի մասին, բայց արդյո՞ք հանրահռչակված են Հայաստանի ռազմավարական շահերը, որո՞նք են այդ շահերը, որոնք պետք է հաշվի առնեն ՀՀ-ի պոտենցիալ դաշնակիցները կամ շահակիցները։ Ինչպես ցույց տվեց վերջին 6 տարիների մեր արտաքաին հարաբերությունների դինամիկան, մեր արտաքին բոլոր հանրահռչակված շահերը կարծես թե փոխվում են, կամ փոխակերպվում են, հետևաբար այս առումով էլ կանխատեսելի չենք մեր շահակիցների համար, ինչը մարտահրավեր է պետականության համար։ Չունենալ դոկտրինալ արտաքին քաղաքականություն, նշանակում է  ուղղակի սավառնել այդ արտաքին քաղաքականութան թոհուբոհի մեջ։ Սա ուղիղ կապ ունի ՀՀ օրվա իշխանությունների հետ։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

22:50
Վրաստանում չորս երկրաշարժ է տեղի ունեցել
Կիրակի օրը Վրաստանում չորս երկրաշարժ է տեղի ունեցել, էպիկենտրոնները գտնվել են Ռաչա-Լեչխումի շրջանում։ «ՌԻԱ նովոստի»-ն գրում է, որ...
Աղբյուր` Panorama.am
22:29
Մխիթարյանը, Սպերցյանը և Զախարյանը ներկա են եղել Նոբել Առուստամյանի հարսանիքին
Հունիսի 14-ին իտալական Տոսկանայում կայացել է հայտնի Ֆուտբոլային մեկնաբան և լրագրող Նոբել Առուստամյանի և ընտրյալի՝ Զլատայի  հարսանեկան...
Աղբյուր` Panorama.am
21:52
Ասորի, երեք անչափահա երեխաների հայր Էդգար Յուխանաևը 1 ամսով կալանավորվեց. Փաստաբան
Փաստաբան Վահան Հովհաննիսյանը գրում է «Ազգությամբ ասորի, երեք անչափահա երեխաների հայր Էդգար Յուխանաևի նկատմամբ որպես խափանման միջոց...
Աղբյուր` Panorama.am
21:38
Գործելու ենք և հասնելու ենք մեր նպատակներին՝ այս իշխանության ղեկավարի հեռացմանը. Բագրատ Սրբազան
«Վաղը ԱԺ-ի դիմաց կարևոր հանդիպում ունենք, ժամը 18։30-ին նիստ է նշանակված կառավարության հրաժարականի քննարկման ուղերձով։ Մենք ևս մեկ անգամ...
Աղբյուր` Panorama.am
20:15
Լեմկինի ինստիտուտը մտահոգված է հունիսի 12-ին Երևանում ցուցարարներին և լրագրողներին ցրելու ագրեսիվ մարտավարությամբ
Լեմկինի անվան ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը մտահոգություն է հայտնել, հունիսի 12-ին Ազգային ժողովի շենքի դիմաց ցուցարարներին և...
Աղբյուր` Panorama.am
19:32
Արցախից բռնի տեղահանված Երվանդ Աղաբալյանը կալանավորվեց մեկ ամիս ժամկետով
Փաստաբան Ռոման Երիցյանը գրում է. «Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Ջոն Հայրապետյանի որոշմամբ...
Աղբյուր` Panorama.am
19:14
Ոսկեպարում անվտանգությունը ապահոված է, ոչ կով է անցնում, ոչ մարդ է անցնում, գիշերն էլ մարդիկ հանգիստ քնում են. Փաշինյան
«Հիմա դուք ասացիք որ թիվ մեկ հարցը տանքին է, դա շատ արագ կլուծենք, էն նամակն էլ կկարդամ, կմտածեմ»,-Սյունիքի մարզ կատարած այցի...
Աղբյուր` Panorama.am
18:54
«Ջիջի» թիմը հաստատակամ են շարունակել արարել արժանապատիվ Հայրենիքում. Հայտարարություն
 «Ջիջի» թիմը հայտարարություն է տարածել, որում ասվում է «Հայկական «ջիջի» ընկերության դեմ հարուցվել է...
Աղբյուր` Panorama.am
16:10
«Խաղաղության խաչմերուկ» նախագիծը մշակվել է որոշ արտաքին ուժային կենտրոններում. Վահե Դավթյան
ՀՀ-ի գործող իշխանությունների զիջողական քաղաքականությունը լրջորեն  խաթարում է տարածաշրջանում Հայաստանի բնական և աշխարհաքաղաքական...
Աղբյուր` Panorama.am
15:32
Գետափ-Մարտունի ավտոճանապարհին հողաշերտ է փլվել
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են «Հունիսի 16-ին, ժամը 08:40-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման...
Աղբյուր` Panorama.am
14:30
Իշխան Զաքարյանին պատկանող գույքի վրա 755 մլն դրամի չափով արգելանք է դրվել
Ազգային ժողովի պատգամավոր Իշխան Զաքարյանին, կնոջը, որդուն ու հարսին հունիսի 17-ին հրավիրել են Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող...
Աղբյուր` Panorama.am
14:18
Ծեծուջարդ, հայհոյանքներ, ահաբեկումներ, ազատազրկումներ` ահա սա է այն հիմնական իշխանության գործիքակազմը. Տիգրան Աբրահամյան
ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «ՀՅԴ ԳՄ անդամ Գերասիմ Վարդանյանին ևս կալանավորեցին: Գերասի համար սովորական վիճակ է` բոլոր...
Աղբյուր` Panorama.am
13:22
Դոնի Ռոստովի մեկուսարանի 6 պատանդառուները չեզոքացվել են. ԳՔԾ
Ռոստովի թիվ 1 քննչական մեկուսարանում հատուկ ջոկատայինների գործողության արդյունքում բոլոր վեց պատանդառուները վերացվել են, իսկ բժիշկներին թույլ են...
Աղբյուր` Panorama.am
13:08
Գերասիմ Վարդանյանը երկու ամսով կալանավորվեց
«Դատարանը որոշել է ամբողջությամբ բավարարաել քննիչի առաջարկը և Գերասիմ Վարդանյանին երկու ամսով կալանավորել»,-դատարանի դիմաց...
Աղբյուր` Panorama.am
12:44
Կարևոր է, որպեսզի հունիսի 17-ին բոլորս մեր տեղում լինենք, սրբազան պայքարը նոր ընթացքի մեջ է. Կոչ ժողովրդին
«Տավուշը հանուն հայրենիքի»  շարժումից հայտնում են. «Սիրելիներ, հանդիպում ենք հունիսի 17-ին, ժամը 18։30-ին...
Աղբյուր` Panorama.am
12:16
News.ru-ի ռազմական ֆոտոլրագրողը զոհվել է Ուգլեդարի մոտ Ուկրաինայի զինված ուժերի հարձակման ժամանակ
News.ru-ի ռազմական ֆոտոլրագրող Նիկիտա Ցիցագին զոհվել է Ուգլեդարի մերձակայքում Ուկրաինայի զինված ուժերի հարձակման ժամանակ։ Լուրը հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
11:36
ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՀՀ ՊՆ-ն հերքում է
ՀՀ Պաշտպանության նախարարությունից հերքում են. «Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե հունիսի 16-ին՝ ժամը 00:50-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ...
Աղբյուր` Panorama.am
11:23
Հունիսի 15-ի դրությամբ այս ձնաբծի բարձրությունը հասնում է մոտ 10 մ-ի. Գագիկ Սուրենյան
«ՇՄՆ Հիգրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօերնի տեղակալ Գագիկ Սուրենյանը գրում է. «Այս ձնաբծի բարձրությունը հասնում...
Աղբյուր` Panorama.am
10:34
Այս բերետը բանտ չի՛ նստի՝ երեխային դիտավորյալ ցավացնելու համար.Ռուբեն Մելիքյան
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը տեսաձայնագրություն է տարածել և գրել. «Այս բերետը բանտ չի՛ նստի՝ երեխային դիտավորյալ ցավացնելու համար։...
Աղբյուր` Panorama.am
10:01
Տեսագրությունների հիման վրա իշխանությունները սկսեցին ձերբակալությունների երկրորդ ալիքը. Ռուբեն Մելիքյան
«Հինգ իրավապաշտպաններրի նախաձեռնության» համահիմնադիր, փաստաբան Ռուբեն Մելիքյանը գրում է . «Այսօր ազատ արձակվեցին հունիսի...
Աղբյուր` Panorama.am
09:48
Ֆուտբոլի «Եվրո-2024» առաջնության հունիսի 16-ի հանդիպումները
Գերմանիայում ընթացող ֆուտբոլի «Եվրո-2024»-ում հունիսի 16-ին խմբային փուլի առաջին տուրի հանդիպումները կանցկացնեն D խմբում ընդգրկված...
Աղբյուր` Panorama.am
09:41
Փրկարար ծառայությունը դեռ հորդորում է Վրաստանի սահման ուղևորվելիս շրջանցել Մ-6 ավտոճանապարհը
Փրկարար ծառայությունից հայտնում են, որ Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ «Արարատի մարզի Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի...
Աղբյուր` Panorama.am
22:37
Կառավարության ղեկավարը բացահայտ ցույց տվեց, որ անպատժելիության հովանավորն ինքն է. «Թաթոյան» հիմնադրամ
Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամը հայտարարություն է տարածել, որում ասվում է.  «Այս օրերին...
Աղբյուր` Panorama.am
22:23
Սիրուշո. Սերն է պակասել բոլորին
Երգչուհի Սիրուշոն տեսանյութ է հրապարակել ու գրել. «Այս իրականության մեջ ու հենց հիմա պիտի «Արմատ»-ի երգերը...
Աղբյուր` Panorama.am
22:16
Նիկոլը անպատիժ մնացած դեռահասի կուրաժով ժողովրդին մարտահրավեր նետեց․ Աշոտյան
... տղա եք՝ հիմա խանգարեք ինձ, պատժեք ինձ, կանխեք ինձ։ Եվ գնդակը կրկին ժողովրդի դաշտում է․․․
Աղբյուր` Panorama.am
22:09
Մեկնարկեց «Իմնեմնիմի» փոդքասթը
Քանի որ Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը երեք ամիս իրավունք չունեն վարել «Իմնեմնիմի» հաղորդումը (խափանման միջոցի պայմաններից...
Աղբյուր` Panorama.am
21:37
Արմեն Գրիգորյանը մասնակցում է «Ուկրաինայի խաղաղության բանաձև գագաթնաժողովին»
ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը մասնակցում է «Ուկրաինայի խաղաղության բանաձև գագաթնաժողովին»: Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
21:32
Սելավի հետևանքով փակվել է Շուռնուխ տանող նորակառույց ճանապարհը
Շուռնուխում տեղացած ուժեղ սելավի հետևանքով փակվել էր դեպի գյուղ տանող նորակառույց ճանապարհը: Ստեղծված իրավիճակը լուծելու նպատակով` այժմ...
Աղբյուր` Panorama.am
21:22
Փաշինյանն Ադրբեջանին առաջարկ է անում
«Ադրբեջանին առաջարկում եմ ձևավորել հրադադարի ռեժիմի խախտման հետաքննության երկկողմ մեխանիզմ»,- Կապանում «Քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
20:55
Մայր Աթոռի Ռուբեն Սևակի թանգարանում բացվել է «Լույսի Մայր Տաճարը» խորագրով ցուցահանդեսը
Այս ցուցահանդեսով կատարվել է մեկնարկը Մայր Աթոռի Թանգարանների միջոցառումների, որոնք կազմակերպվելու են ընդառաջ Մայր Տաճարի վերաօծման:
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ. Բագրատ Սրբազան
14:45 15/06/2024

Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}