Հասարակություն 17:30 24/05/2024 Հայաստան

Հայրենիքը տալիս են՝ առանց մեզ թույլ տալու մասնակցել դրա կանխմանը. Ազատամարտիկ Իշխան Գևորգյան

Մայիսի 2-ին ազատամարտիկ Իշխան Գևորգյանը կառավարության շենքի դիմաց նստացույց հայտարարեց՝ հասարակությանը կոչ անելով հաշտ չլինել թշնամուն հողերի հանձնման գործընթացի հետ, պայքարել դրա դեմ։ Իշխանն իր ընկերների հետ ակցիան շարունակեց, մինչև Բագրատ սրբազանը քայլերթով հասավ Հանրապետության հրապարակ և միացավ շարժմանը։ Ազատամարտիկը «Panorama-հարցազրույց»-ի տաղավարում իր մտահոգությունը հայտնեց հայրենի հողերի կորստի, պարտությունների շղթայի շարունակական ընթացքի փաստերով և ընդգծեց գործող իշխանություններին Սրբազանի շարժման միջոցով հեռացնելու այլընտրանքային ճանապարհի բացակայությունը։

Ազատամարտիկի խոսքի հիմնական կետերը՝ ստորև.

Ես հայ եմ, ազատամարտիկ դառնում եմ, երբ Հայաստանը դրա կարիքն է ունենում։ Իսկ հիմա ուղղակի այդ շանսը խլել են ինձանից։ Հայրենիքը տալիս են՝ առանց մեզ թույլ տալու մասնակցել դրա կանխմանը։ Եթե ես զենքով ուզենամ պաշտպանեմ Կիրանցը՝ պետք է  հայերի՞ց պաշտպանեմ, ինչն իմ համար անընդունելի է։

●Իշխանությունները հայտարարել են՝ չտանք կլինի պատերազմ, տանք կարող է չլինի, կարող է լինի՝ այն հայտնի ցուլերի օրինակով։ Այսինքը՝ այնպես չէ, որ սահմանազատումը խաղաղություն է բերելու։ Իշխանությունները ոչ մի քայլ չեն անում, որ այդ նոր բնագծերը լինեն պաշտպանված։ Ամենահզոր պաշտպանական կառույցները, ըստ իրենց, այդ սպիտակ միկոլներն են, որ կոլի պես դնում են գետնին, դրա հետևը պիտի պախկվենք երևի։

●Այս իշխանությունները կարծես մեր պարտության սիմվոլն են, իրենց մոտ այն ամեն տարի ստացվում է։ 2020 թվականին պարտվել են, 2021 թվականին Սև լճերում են պարտվել, 2022-ում Ջերմուկում, Վարդենիսում և էլի տարբեր տեղեր, 2023-ին Արցախը վերջանանապես հանձնվեց և Զոդում ու այլ տեղերում սրացումներ եղան։ Իրենք մեր պարտված դեմքն են, թե՛ աշխարհում, թե՛ մեր տանը և եթե իրենց ղեկավարմամբ շարունակվի, ապա  ինչո՞ւ 2024 թվականին նոր պարտություն, հողի ու հայի նոր կորուստներ պետք է չլինեն։ Պետք չէ, որ մեր ներկայացուցիչներն իրենք լինեն։ Նրանք այնքան են չափն անցել, որ պատրաստ են ուղղակի հողը տան։

●Իրենք նույնիսկ չեն պատրաստվել այդ կորստին։ Իմանալով, որ  իրենք ապիկար են և այս ամենը բերելու են մեր գլխին՝ նույնիսկ չեն սկսել այլընտրանքային ճանապարհի շինարարությունը, նոր են մեկնարկում, մի քանի օր առաջ կադրեր տարածեցին, թե ինչպես էքսկավատրով հասնելու են Կիրանց՝ արարգ-արագ։ Այսինքը՝ իրենց մոտ տակտիկականից ներքև մակարդակ է՝  այսօր զարթնենք, օրվա հացի մակարդակով  պայքար է։ Իրենք չեն կարող լինել մեր նորմալ ղեկավարները։ Իրենց օրոք  գնալու ենք պատերազմ՝ պակասած տուն գանք, ով էլ մնալու է տանը չի կարողանալու իր գործն անի։

●Մեր ողբերգությունը նաև նրանում է, որ  քաղաքական դաշտն այնպիսի մի վիճակում է, որ այս պայքարը պետք է Սրբազանն առաջնորդի, ինչն էլ նա այսօր հանդիպմանը կրկին ասաց, թե այլևս հանդուրժել չէր լինում, ինքն էլ սովոր չէ այդ ամեն ինչին, բայց ինքը պետք է անի։ Ես էլ նույն տարբերակով իրեն պետք է աջակցեմ։ Այլապես պետք է նստեմ ասեմ՝ այ, որ ինձ թողեին, ես իմ դիպուկահար հրացանով կգնայի, այլ կլիներ։ Է, հետո՞։ Իմ նպատակը իմ կերպարի հարցը չէ, իմ նպատակը մեր մեծ տանը ապրել կարողանալու հնարավորության ստեղծելն է։

●Ուզում եմ արժանապատիվ մարդավարի ապրեմ իմ երկորում։ Տուն եմ ուզում կառուցեմ, մտածում եմ՝ արժի հիմա մեր Հայաստանում տուն կառուցել այս իրականությունում, թե կնմանվեմ 2021 թվականին Արցախում տուն կառուցողներին, ովքեր երկու տարի հետո այդ տունը պիտի կիսատ թողեին ու հեռանային։

●Թող մարդիկ պայքարի այս հանդիպումներին և մայիսի 26-ի հանրահավաքին անպայման գան, փորձեն աջակցեն՝ հասարակ այդ նյութերը տարածելուց սկսած, որովհետև հասրակության մի ստված զանգված ձեր՝ panorama.am-ի նման չի վարվում, այլ կարծես լուռ է ու կա տեղեկատվական որոշակի բլոկադա։ Այսօր  բացի 3 մլն վարչապետից, նաև 3 մլն լրագրող ենք, ամեն մեկն ունի իր ընկերների ցուցակը, նաև՝ ընկերների ենկերները կան։ Թող այդ նյութերը տարածեն, հայտարարեն, որ գալու են հանրահավաքի և փոքր բաներով պիտանի լինեն շարժմանը։ Որովհետև սրա այլընտրանքը, իմ ու իմ ընկերների հերթական պակասումն է լինելու։ Մեզ մենակ մի թողեք։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ կից տեսանյութում։

Զրուցեց՝ Արմեն Վարդանյանը։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

22:50
Վրաստանում չորս երկրաշարժ է տեղի ունեցել
Կիրակի օրը Վրաստանում չորս երկրաշարժ է տեղի ունեցել, էպիկենտրոնները գտնվել են Ռաչա-Լեչխումի շրջանում։ «ՌԻԱ նովոստի»-ն գրում է, որ...
Աղբյուր` Panorama.am
22:29
Մխիթարյանը, Սպերցյանը և Զախարյանը ներկա են եղել Նոբել Առուստամյանի հարսանիքին
Հունիսի 14-ին իտալական Տոսկանայում կայացել է հայտնի Ֆուտբոլային մեկնաբան և լրագրող Նոբել Առուստամյանի և ընտրյալի՝ Զլատայի  հարսանեկան...
Աղբյուր` Panorama.am
21:52
Ասորի, երեք անչափահա երեխաների հայր Էդգար Յուխանաևը 1 ամսով կալանավորվեց. Փաստաբան
Փաստաբան Վահան Հովհաննիսյանը գրում է «Ազգությամբ ասորի, երեք անչափահա երեխաների հայր Էդգար Յուխանաևի նկատմամբ որպես խափանման միջոց...
Աղբյուր` Panorama.am
21:38
Գործելու ենք և հասնելու ենք մեր նպատակներին՝ այս իշխանության ղեկավարի հեռացմանը. Բագրատ Սրբազան
«Վաղը ԱԺ-ի դիմաց կարևոր հանդիպում ունենք, ժամը 18։30-ին նիստ է նշանակված կառավարության հրաժարականի քննարկման ուղերձով։ Մենք ևս մեկ անգամ...
Աղբյուր` Panorama.am
20:15
Լեմկինի ինստիտուտը մտահոգված է հունիսի 12-ին Երևանում ցուցարարներին և լրագրողներին ցրելու ագրեսիվ մարտավարությամբ
Լեմկինի անվան ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը մտահոգություն է հայտնել, հունիսի 12-ին Ազգային ժողովի շենքի դիմաց ցուցարարներին և...
Աղբյուր` Panorama.am
19:32
Արցախից բռնի տեղահանված Երվանդ Աղաբալյանը կալանավորվեց մեկ ամիս ժամկետով
Փաստաբան Ռոման Երիցյանը գրում է. «Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Ջոն Հայրապետյանի որոշմամբ...
Աղբյուր` Panorama.am
19:14
Ոսկեպարում անվտանգությունը ապահոված է, ոչ կով է անցնում, ոչ մարդ է անցնում, գիշերն էլ մարդիկ հանգիստ քնում են. Փաշինյան
«Հիմա դուք ասացիք որ թիվ մեկ հարցը տանքին է, դա շատ արագ կլուծենք, էն նամակն էլ կկարդամ, կմտածեմ»,-Սյունիքի մարզ կատարած այցի...
Աղբյուր` Panorama.am
18:54
«Ջիջի» թիմը հաստատակամ են շարունակել արարել արժանապատիվ Հայրենիքում. Հայտարարություն
 «Ջիջի» թիմը հայտարարություն է տարածել, որում ասվում է «Հայկական «ջիջի» ընկերության դեմ հարուցվել է...
Աղբյուր` Panorama.am
16:10
«Խաղաղության խաչմերուկ» նախագիծը մշակվել է որոշ արտաքին ուժային կենտրոններում. Վահե Դավթյան
ՀՀ-ի գործող իշխանությունների զիջողական քաղաքականությունը լրջորեն  խաթարում է տարածաշրջանում Հայաստանի բնական և աշխարհաքաղաքական...
Աղբյուր` Panorama.am
15:32
Գետափ-Մարտունի ավտոճանապարհին հողաշերտ է փլվել
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են «Հունիսի 16-ին, ժամը 08:40-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման...
Աղբյուր` Panorama.am
14:30
Իշխան Զաքարյանին պատկանող գույքի վրա 755 մլն դրամի չափով արգելանք է դրվել
Ազգային ժողովի պատգամավոր Իշխան Զաքարյանին, կնոջը, որդուն ու հարսին հունիսի 17-ին հրավիրել են Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող...
Աղբյուր` Panorama.am
14:18
Ծեծուջարդ, հայհոյանքներ, ահաբեկումներ, ազատազրկումներ` ահա սա է այն հիմնական իշխանության գործիքակազմը. Տիգրան Աբրահամյան
ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «ՀՅԴ ԳՄ անդամ Գերասիմ Վարդանյանին ևս կալանավորեցին: Գերասի համար սովորական վիճակ է` բոլոր...
Աղբյուր` Panorama.am
13:22
Դոնի Ռոստովի մեկուսարանի 6 պատանդառուները չեզոքացվել են. ԳՔԾ
Ռոստովի թիվ 1 քննչական մեկուսարանում հատուկ ջոկատայինների գործողության արդյունքում բոլոր վեց պատանդառուները վերացվել են, իսկ բժիշկներին թույլ են...
Աղբյուր` Panorama.am
13:08
Գերասիմ Վարդանյանը երկու ամսով կալանավորվեց
«Դատարանը որոշել է ամբողջությամբ բավարարաել քննիչի առաջարկը և Գերասիմ Վարդանյանին երկու ամսով կալանավորել»,-դատարանի դիմաց...
Աղբյուր` Panorama.am
12:44
Կարևոր է, որպեսզի հունիսի 17-ին բոլորս մեր տեղում լինենք, սրբազան պայքարը նոր ընթացքի մեջ է. Կոչ ժողովրդին
«Տավուշը հանուն հայրենիքի»  շարժումից հայտնում են. «Սիրելիներ, հանդիպում ենք հունիսի 17-ին, ժամը 18։30-ին...
Աղբյուր` Panorama.am
12:16
News.ru-ի ռազմական ֆոտոլրագրողը զոհվել է Ուգլեդարի մոտ Ուկրաինայի զինված ուժերի հարձակման ժամանակ
News.ru-ի ռազմական ֆոտոլրագրող Նիկիտա Ցիցագին զոհվել է Ուգլեդարի մերձակայքում Ուկրաինայի զինված ուժերի հարձակման ժամանակ։ Լուրը հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
11:36
ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՀՀ ՊՆ-ն հերքում է
ՀՀ Պաշտպանության նախարարությունից հերքում են. «Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե հունիսի 16-ին՝ ժամը 00:50-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ...
Աղբյուր` Panorama.am
11:23
Հունիսի 15-ի դրությամբ այս ձնաբծի բարձրությունը հասնում է մոտ 10 մ-ի. Գագիկ Սուրենյան
«ՇՄՆ Հիգրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօերնի տեղակալ Գագիկ Սուրենյանը գրում է. «Այս ձնաբծի բարձրությունը հասնում...
Աղբյուր` Panorama.am
10:34
Այս բերետը բանտ չի՛ նստի՝ երեխային դիտավորյալ ցավացնելու համար.Ռուբեն Մելիքյան
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը տեսաձայնագրություն է տարածել և գրել. «Այս բերետը բանտ չի՛ նստի՝ երեխային դիտավորյալ ցավացնելու համար։...
Աղբյուր` Panorama.am
10:01
Տեսագրությունների հիման վրա իշխանությունները սկսեցին ձերբակալությունների երկրորդ ալիքը. Ռուբեն Մելիքյան
«Հինգ իրավապաշտպաններրի նախաձեռնության» համահիմնադիր, փաստաբան Ռուբեն Մելիքյանը գրում է . «Այսօր ազատ արձակվեցին հունիսի...
Աղբյուր` Panorama.am
09:48
Ֆուտբոլի «Եվրո-2024» առաջնության հունիսի 16-ի հանդիպումները
Գերմանիայում ընթացող ֆուտբոլի «Եվրո-2024»-ում հունիսի 16-ին խմբային փուլի առաջին տուրի հանդիպումները կանցկացնեն D խմբում ընդգրկված...
Աղբյուր` Panorama.am
09:41
Փրկարար ծառայությունը դեռ հորդորում է Վրաստանի սահման ուղևորվելիս շրջանցել Մ-6 ավտոճանապարհը
Փրկարար ծառայությունից հայտնում են, որ Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ «Արարատի մարզի Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի...
Աղբյուր` Panorama.am
22:37
Կառավարության ղեկավարը բացահայտ ցույց տվեց, որ անպատժելիության հովանավորն ինքն է. «Թաթոյան» հիմնադրամ
Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամը հայտարարություն է տարածել, որում ասվում է.  «Այս օրերին...
Աղբյուր` Panorama.am
22:23
Սիրուշո. Սերն է պակասել բոլորին
Երգչուհի Սիրուշոն տեսանյութ է հրապարակել ու գրել. «Այս իրականության մեջ ու հենց հիմա պիտի «Արմատ»-ի երգերը...
Աղբյուր` Panorama.am
22:16
Նիկոլը անպատիժ մնացած դեռահասի կուրաժով ժողովրդին մարտահրավեր նետեց․ Աշոտյան
... տղա եք՝ հիմա խանգարեք ինձ, պատժեք ինձ, կանխեք ինձ։ Եվ գնդակը կրկին ժողովրդի դաշտում է․․․
Աղբյուր` Panorama.am
22:09
Մեկնարկեց «Իմնեմնիմի» փոդքասթը
Քանի որ Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը երեք ամիս իրավունք չունեն վարել «Իմնեմնիմի» հաղորդումը (խափանման միջոցի պայմաններից...
Աղբյուր` Panorama.am
21:37
Արմեն Գրիգորյանը մասնակցում է «Ուկրաինայի խաղաղության բանաձև գագաթնաժողովին»
ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը մասնակցում է «Ուկրաինայի խաղաղության բանաձև գագաթնաժողովին»: Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
21:32
Սելավի հետևանքով փակվել է Շուռնուխ տանող նորակառույց ճանապարհը
Շուռնուխում տեղացած ուժեղ սելավի հետևանքով փակվել էր դեպի գյուղ տանող նորակառույց ճանապարհը: Ստեղծված իրավիճակը լուծելու նպատակով` այժմ...
Աղբյուր` Panorama.am
21:22
Փաշինյանն Ադրբեջանին առաջարկ է անում
«Ադրբեջանին առաջարկում եմ ձևավորել հրադադարի ռեժիմի խախտման հետաքննության երկկողմ մեխանիզմ»,- Կապանում «Քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
20:55
Մայր Աթոռի Ռուբեն Սևակի թանգարանում բացվել է «Լույսի Մայր Տաճարը» խորագրով ցուցահանդեսը
Այս ցուցահանդեսով կատարվել է մեկնարկը Մայր Աթոռի Թանգարանների միջոցառումների, որոնք կազմակերպվելու են ընդառաջ Մայր Տաճարի վերաօծման:
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ. Բագրատ Սրբազան
14:45 15/06/2024

Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}