Հասարակություն 14:24 26/05/2024

Այսօրվա դրությամբ Հայաստանի ողջ տարածքում տեղումների քանակը գերազանցել է ամսական նորման և կազմում է նորմայի 180-230%-ը

Միջերկրական ծովի շրջաններից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված մայիսի 24-26-ին հանրապետության ողջ տարածքում դիտվել են ինտենսիվ անձրևներ, որոնց առավելագույն քանակը գրանցվել է մայիսի 25-ի երեկոյան ժամերին և մայիսի 25-ի լույս 26-ի գիշերը։

ՀՀ շրջակա միջավայրի նախարարության հաղորդմամբ, հատկապես ինտենսիվ տեղումներ են դիտվել Լոռի-Տավուշ հատվածում 40-55 մմ, որը կազմում է ամսական նորմայի 40-60%-ը։
Շարունակաբար դիտված ինտենսիվ տեղումներով պայմանավորված Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում դիտվել են ջրի մակարդակների կտրուկ բարձրացումներ, նախորդ օրվա մակարդակի համեմատ ավելի քան 2 մետրով բարձր, որի հետևանքով հեղեղվել են շրջակա ափամերձ տարածքները, զգալի վնաս պատճառելով բնակավայրերի առանձին հատվածների։

Դիտակետերում ջրի մակարդակի զգալի բարձրացումներ գրանցվել են մայիսի 26-ի առավոտյան։
Այսպես՝
Դեբեդ-Այրում հիդրոլոգիական դիտակետում մայիսի 26-ի առավոտյան ջրի գնահատված ելքը կազմել է 650 մ3/վ, մինչդեռ նախորդ օրը երեկոյան այն կազմել է 119 մ3/վ,

 Ձորագետ-Գարգառ դիտակետում ջրի ելքը կազմել է 350 մ3/վ, նախորդ օրը 73.5 մ3/վ,

Տաշիր-Սարատովկա դիտակետում 75մ3/վ նախորդ օրը 16.6 մ3/վ։
Դեբեդ գետի ավազանում ջրի նման բարձր ելքեր դիտվել են 1959 թվականին մայիսի 19-ին`

Դեբեդ-Այրում հիդրոլոգիական դիտակետում ջրի առավելագույն ելքը կազմել է 759 մ3/վ,

Ձորագետ-Գարգառ դիտակետում՝ 395 մ3/վ,

Տաշիր-Սարատովկա դիտակետում՝ 112 մ3/վ։

Արդյունքում ստացվում է որ նշված դիատկետերում մայիսի 26-ին դիտված ջրի ելքերը վերջին 65 տարիների ամենաբարձր արժեքներն են և երկրորդը դիտարկումների ողջ ժամանակահատվածում։
Այս տարվա մայիսը աչքի է ընկնում առավել ակտիվ ցիկլոնային գործունեությամբ, որը հանրապետության ողջ տարածքում ուղեկցվում է ինտենսիվ անձրևներով, ուժեղ կարկտահարություններով և ցածր ջերմային ֆոնով։

Այսօրվա դրությամբ հանրապետության ողջ տարածքում տեղումների քանակը գերազանցել են ամսական նորման և կազմում է նորմայի 180-230%-ը։ Հանրապետության ողջ տարածքի համար այս մայիսը կարող է դառնալ օդերևութաբանական պատմության մեջ ամենախոնավը։ Այսօր հանրապետության ողջ տարածքում ցիկլոնի ազդեցությունը կպահպանվի, սակայն երեկվա համեմատ այն զգալիորեն կկորցնի իր ուժը, հատկապես կեսօրից հետո շրջանների մեծ մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։
Մայիսի 27-30-ին հանրապետությունում սպասվող անձրևները կկրեն կարճատև բնույթ և հիմնականում կդիտվեն գիշերը և երեկոյան ժամերին։

Մայիսի 26-ին ժամը 13։00-ի դրությամբ Դեբեդի գետավազանում առավոտյան դիտված մակարդակների համեմատ դիտվել է ջրի մակարդակների նվազում 30-35սմ-ով։ Չնայած սպասվող տեղումներին, մայիսի 26-27-ին հանրապետության հյուսիսային և հյուսիս-արևելյան շրջանների գետերում սպասվում է ջրի ելքերի նվազում։

ՇՄՆ «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ը հետևում է իրավիճակին և ըստ անհրաժեշտության կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:46
Չարաչար սխալվում են, որ այս բռնաճնշումներով պետք է ինչ-որ բան զսպեն. Բագրաստ Սրբազան
«Սա հավաքական նկարագիր է, սա մեր մեծ ընտանիքն է՝ հավաքական նկարագրով ու հավաքական անունով»,- Եռաբլուր զինվորական պանթեոնում...
Աղբյուր` Panorama.am
14:30
Բագրատ Սրբազան. Սուրենի հետ խոսել եմ այդ թեմայով
«Սուրենի հետ խոսել եմ այդ թեմայով բավականին երկար»,-Եռաբլուր զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալոց հունիսի...
Աղբյուր` Panorama.am
14:06
Արսեն Զախարյանը «Ռեալ Սոսյեդադ» կվերադառնա հուլիսի սկզբին
Իսպանական «Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը արձակուրդից ակումբ կվերադառնա հուլիսի սկզբին։ «ՌԱՒ նովոստի»-ին...
Աղբյուր` Panorama.am
13:57
Հոկտեմբերի 5-ին տղաս ասաց՝ հողերը տվել է, մենք պետք է կռվենք ու պահենք հողը. Զոհված զինծառայող Արթուր Սուքիասյանի մայր
«Զոհվել է հոկտեմբերի 30-ին Կարմիր շուկայի մոտ։ Նոյեմբերի 2-ին՝ ծննդյան օրը, մեզ նվեր բերեցին»։
Աղբյուր` Panorama.am
13:42
ՍԱՏՄ-ն ԵՄ մեղր արտահանող ընկերությունների համար կարևոր տեղեկություններ է հրապարակել
Փոփոխություններ են արվել «ԱԳՐԻՆՖՈ» ծրագրում, որի շրջանակներում Հայաստանից մեղր է արտահանվում Եվրոպական Միություն:
Աղբյուր` Panorama.am
13:08
Ծնունդդ շնորհավոր սիրելի Հենրիկ, մենք էլ քեզ արժանի լինենք. Բագրատ Սրբազանը՝ Հենրիկ Հակոբյանի շիրիմի մոտ
Արցախյան երրորդ պատերազմում զոհված Հենրիկ Հակոբյանի ծննդյան օրն է։ Նրա հարազատները Եռաբլուրում էին՝ Հենրիկի շիրիմի մոտ։ Եռաբլուր այցելած...
Աղբյուր` Panorama.am
12:58
Հնդկաստանում երկու գնացքների բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 15-ի
Հնդկաստանում երկու գնացքների բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 15-ի։ Այդ մասին հայտնում է PTI լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով...
Աղբյուր` Panorama.am
12:58
Սուրեն Պետրոսյանն այսօրվա հավաքին չի մասնակցի
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հիմնադիրներից Սուրեն Պետրոսյանն այսօր չի մասնակցի ԱԺ դիմաց անցկացվելիք հավաքին։...
Աղբյուր` Panorama.am
12:41
Գեղակերտի աշակերտները կոտրել են դպրոցի բոլոր պատուհանները
Հունիսի 15-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Shamshyan.com-ի փոխանցմամբ, Ժամը 21։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի...
Աղբյուր` Panorama.am
12:25
Բագրատ Սրբազանն այցելել է Եռաբլուր
«Այսօր մենք Եռաբլուրի առջև ամոթով ենք կանգնած»։
Աղբյուր` Panorama.am
12:21
Մայր Հայաստան. Այս ամենը վկայում է, որ Հայաստանը հայտնվել է հետամնաց բռնապետական երկրների շարքում
«Մայր Հայաստան» ժողովրդական շարժումը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է. «Հունիսի 12-ին Ազգային ժողովի շենքի մոտ...
Աղբյուր` Panorama.am
12:18
Գորիսում 33-ամյա կնոջը դանակահարել էր համաքաղաքացի 24-ամյա երիտասարդը
ՆԳՆ ոստիկանության Սյունիքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Գորիս» բժշկական կենտրոնից հունիսի 14-ին, ժամը 19.45-ին, հաղորդում է...
Աղբյուր` Panorama.am
11:41
Իրական լուսանկարը հաղթել է արհեստական բանականության կողմից ստեղծված պատկերների մրցույթում
Լուսանկարիչ Մայլս Աստրեյը FLAMINGONE անունով լուսանկար է ներկայացրել արհեստական բանականության ստեղծած պատկերների մրցույթին։ Աշխատանքը զբաղեցրել...
Աղբյուր` Panorama.am
11:37
Կուրբան Բայրամի առաջին օրը Թուրքիայում 16 000 մարդ վնասվածքներ է ստացել
Թուրքիայում Կուրբան Բայրամի տոնի առաջին օրը տուժել է 16 հազար մարդ։ Այս մասին գրում են ռուսական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով Թուրքիայի առողջապահության...
Աղբյուր` Panorama.am
11:24
«Ոսկե ծիրանի» միջազգային ֆիլմերի մրցույթի ժյուրի նախագահն է կրկնակի oսկարակիր Ալեքսանդր Փեյնը
«Ոսկե ծիրան» 21-րդ միջազգային կինոփառատոնի լիամետրաժ ֆիլմերի մրցույթի ժյուրիի նախագահն է կրկնակի oսկարակիր Ալեքսանդր Փեյնը, որի...
Աղբյուր` Panorama.am
11:14
Բերման ենթարկված արցախցների նկատմամբ ոստիկանները դրսևորում են առանձնակի թիրախավորում
Հայաստանի նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի հետ միասին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որտեղ...
Աղբյուր` Panorama.am
11:07
Սպառվեց տնային կալանքիս ժամկետը, այս ընթացքում կարդացի Աստվածաշնչի զգալի մասը, դուստրս ինձ պարգևեց թոռնուհուս. Վահան Քերոբյան
«Քրեական գործի նախաքննությունն արդեն մոտենում է ավարտին և իմ սկզբնական դիրքորոշումը դրա մտացածին լինելու և այլ նպատակներ հետապնդելու վերաբերյալ միայն ամրապնդվել է»։
Աղբյուր` Panorama.am
11:05
ՔԿ. Բողոքի ակցիայի 8 մասնակից կալանավորվել է
Բաղրամյան և Դեմիրճյան փողոցների խաչմերուկում բողոքի ակցիայի ընթացքում առերևույթ զանգվածային անկարգություններ, խուլիգանություն կատարելու համար 12...
Աղբյուր` Panorama.am
10:45
Չընկնել անտրամաբանական ամեն ինչը մրցույթի դնելու մոլուցքի մեջ. Ավինյանը խրախուսում է մեկ անձից գնումները
«Այս տեսակ աշխատանքները շատ կարևոր են, որ մենք չընկնենք այսպես ասած բյուրոկրատական անվերջանալի վախերի և անտրամաբանական ամեն ինչը մրցույթի...
Աղբյուր` Panorama.am
10:38
Վահե Հովհաննիսյան. Շարժման իրական «զենքը»
Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը գրում է. «Հասկանում եմ , որ էմոցիաները շատ են՝ հունիսի 12-ից  հետո և...
Աղբյուր` Panorama.am
10:15
Քեյթ Ուինսլեթին դուր չի եկել «Տիտանիկ»-ում դի Կապրիոյի հետ համբուրվել
Ամերիկացի դերասանուհի Քեյթ Ուինսլեթը խոստովանել է, որ «Տիտանիկ» ֆիլմի նկարահանման հրապարակում Լեոնարդո դի Կապրիոյի հետ համբուրվը...
Աղբյուր` Panorama.am
10:08
Առավելագույն 15 րոպեից վթարված մեքենաները պետք է հեռացվեն ճանապարհի երթևեկելի հատվածից. Տիգրան Ավինյան
«Պարեկային ոստիկանության հետ պետք է քննարկել և «Երևանում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարել,...
Աղբյուր` Panorama.am
09:57
Անի Սամսոնյան. Իմ առաքելությունը «Լուսավոր Հայաստան» կուսակցությունում ավարտված է
«Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Անի Սամսոնյանը հայտնում է, որ իր առաքելությունը կուսակցությունում ավարտված է:...
Աղբյուր` Panorama.am
09:55
Սուրեն Պապիկյանը մեկնել է Ֆրանսիա
Հունիսի 17-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա: Այս մասին հայտնում...
Աղբյուր` Panorama.am
09:43
Անպատժելիության քաղաքական հովանավորությունը հենց նման դեպքերով էլ որոշվում է. Թաթոյանը տեսանյութ է հրապարակել
Կառավարության ղեկավարի մի քանի հայտարարության մերջբերում, որ ապացուցում է անպատժելիության նրա հովանավորությունը
Աղբյուր` Panorama.am
09:42
Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության 2024 թ. հունիսի 17-ի հանդիպումները
Ֆուտբոլի «Եվրո-2024»-ում հունիսի 17-ին D խմբում առաջին տուրի երկրորդ հանդիպումը կանցկացնեն Ֆրանսիան ու Ավստրիան։ Եվրո-2024,...
Աղբյուր` Panorama.am
09:34
Պատգամավորը հրապարակել է Փաշինյանի՝ իրական Հայաստանի կոնցեպտը
«Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների նկատմամբ փաշինյանական ատելությունն իր պատճառներն ունի»,-նշում է ԱԺ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Գարեգին Երկրորդ. Եկեղեցու առաքելությունն արդյունավորվում է նվիրյալ հոգևորականների շնորհիվ
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպել է նորաօծ եկեղեցականների հետ
Աղբյուր` Panorama.am
09:20
Արմատներով ջավախքցին Մատենադարանին է ընծայաբերել իր ընտանեկան մասունքը՝ 1789թ. նկարազարդ Ավետարան
Արմատներով Ջավախքից Գրիգոր Եղիազարյանը Մաշտոցյան Մատենադարանին է ընծայաբերել  իր ընտանեկան մասունքը` Նոր Կտակարան, Վենետիկ, տպարան` Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
09:19
Հունիսի 16-ին փոխանակման կետերում դոլարի և եվրոյի փոխարժեքները աճել են, ռուբլունը՝ նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ հունիսի 16-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 386.38 դրամ՝ նախորդ օրվա վերջի համեմատ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Այսօր Եռաբլուրում ամոթով ենք կանգնած. Բագրատ Սրբազան
14:36 17/06/2024

Այսօր Եռաբլուրում ամոթով ենք կանգնած. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}