![](https://panorama.am/news_images/1003/3008225_1/f6654930369ec3_6654930369f03.thumb.jpg)
Հենրիխ Մխիթարյանը պատմել է, թե ինչ է նախատեսում անել թոշակի անցնելուց հետո
Միլանի «Ինտերի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պատմել է, թե ինչ է նախատեսում անել կարիերան ավարտից հետո։
«Ես անպայման ինչ-որ բանով պետք է զբաղվեմ, օրը 24 ժամ կխենթանամ տանը։ Ես ուզում եմ սովորել պատրաստել, ճանապարհորդել և պահպանել մարզավիճակս: Ես չեմ ուզում գեր տղա դառնալ: Եվ ես կգրանցվեմ մարզչական դասընթացների, բայց չգիտեմ, թե արդյոք ցանկանում եմ մարզիչ լինել»,- Մխիթարյանի խոսքը մեջբերում է FC Inter1908.it-ը՝ հղում անելով La Stampa-ին։
Հայ ֆուտբոլիստը Ինտերում հանդես է գալիս 2022 թվականից։ Նրա պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականը։ Ավարտված մրցաշրջանում Մխիթարյանը բոլոր մրցաշարերում մասնակցել է 46 հանդիպման, որոնցում խփել է 2 գոլ և կատարել 11 արդյունավետ փոխանցում, հիշեցնում է championat.com-ը։
Լրահոս
Տեսանյութեր
![GG-ում խուզարկությունը ռեպրեսիա է. Ռուբեն Մելիքյան](https://panorama.am/video_images/17/49467_1/f666d7bfa4e699_666d7bfa4e6d9.jpg)
![Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ. Բագրատ Սրբազան](https://panorama.am/video_images/17/49449_1/f666d70d2be002_666d70d2be042.jpg)