Սիրողական մերսում. Մերսման սրահն ապօրինի գործունեություն է ծավալել
Իրավունք
13:14 26/06/2024
Հայաստան

Սիրողական մերսում. Մերսման սրահն ապօրինի գործունեություն է ծավալել

Երևանի քաղաքապետարանի ու ոստիկանության աշխատակիցները համատեղ ստուգայց են իրականացրել մայրաքաղաքի մի քանի մերսման սրահներում։ Պարզվել է, որ դրանցից մեկն ապօրինի գործունեություն է  իրականացնում, առանց թույլտվության,  չունի լիցենզավորված մերսող։

«Իրականացնում ենք սիրողական մերսում»,-ի պատասխան հարցերի, ասել է մերսման սրահի աշխատակիցներից մեկը։

Քաղաքապետարանի աշխատակիցը նշել է, որ քաղաքապետարանն ու ոստիկանությունը հետևողական են լինելու, որ նման սրահները տուգանվեն, հնարավորության դեպքում փակվեն։ Իրավախախտման առաջին դեպքում տուգանքը կկազմի 50-100 հզ դրամ։

Ստուգայցի արդյունքում 3-4 օբյեկտներ կփակվեն։

Placeholder