Այս պահին հնարավոր չէ վերջին հավաքի դեպքերով ասել ոստիկանության կողմից  խոշտանգում կար, թե ոչ. Փաստաբան
Իրավունք
12:08 26/06/2024
Հայաստան

Այս պահին հնարավոր չէ վերջին հավաքի դեպքերով ասել ոստիկանության կողմից խոշտանգում կար, թե ոչ. Փաստաբան

«Ողջունելի է 2022 թվականին Քրեական օրենսգրքով ուժի մեջ մտած մի քանի դրույթներ, ըստ որոնց խոշտանգման հանցակազմի դեպքում վաղեմության ժամկետներ չեն կիրառվում, նման արարք կատարած անձանց նկատմամբ ներում կամ համաներում չի կիրառվում» «Մեդիա-կենտրոն»-ում «Խոշտանգումների զոհերի միջազգային օր. ոստիկանական բռնություններն ու անպատժելիությունը» թեմայով ասուլիսում հայտնեց փաստաբան Կարեն Ալավերդյանը։

Նա կարևորեց պետական մարմինների կողմից խոշտանգման դեպքերին օպերատիվ և պատշաճ արձագանքը։

Ալավերդյանը գտնում է, որ ՄԻՊ գրասենյակը պետք է բոլոր խնդիրենրը ճիշտ հասցեագրի բոլոր մարմիններին և վերջիններիս արձագանքը օպերատիվ լինի։

«Ներկայում աշխատելու տեղ շատ կա։ Նախորդ տարի փաստաբանների նկատմամբ բռնության դեպքի առթիվ պաշտպանի աշխատակազմը սեփական նախաձեռնությամբ քննարկման ընթացակարգ էր նախաձեռներ»,-հայտնեց Կարեն Ալավերդյանը՝ անդրադառնալով իր դեմ կիրառված բռնությանը՝ նշելով, որ մտահգոգիչ է բռնության ցանկացած դրսևորում, առավել ևս, երբ այն կատարվում է ոստիկանության բաժանմունքում փաստաբանի նկատմամբ, երբ վերջինս պաշտպանում է իր վստահորդին։

Փաստաբանը հիշեցրեց, որ ՀՀ ՄԻՊ-ը մտահոգիչ և դատապարտելի է համարել հունիսի 12-ի հավաքնի ժամանակ առերևույթ, ոչ համաչափ ուժի կիրառման դեպքերը, բայց հյատնեց, որ այդ պահին հնարավոր չէ վերջին դեպքրից որևէ մեկը խոշտանգում գնահատել, քանի որ դրա համար պետք է պարզվի նման արարքի նպատակը։

Placeholder