Քաղաքացին կնոջ և երկու երեխաների հետ Մաթոսավանք տանող ճանապարհին մոլորվել է
Հասարակություն
22:43 16/07/2024
Հայաստան

Քաղաքացին կնոջ և երկու երեխաների հետ Մաթոսավանք տանող ճանապարհին մոլորվել է

Հուլիսի 16-ին, ժամը 20:13-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին իր կնոջ և երկու երեխաների հետ «Մաթոսավանք» վանական համալիր տանող անտառամիջյան ճանապարհին մոլորվել են. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարար ծառայության հաղորդմամբ, փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներ՝  Հ. Մ.-ին (ծնված 1987 թ.), Ժ. Հ.-ին (ծնված 1987 թ.), Գ.Մ.-ին (ծնված 2015 թ.), Գ.Մ.-ին (ծնված 2019 թ.) և ուղեկցել դեպի իրենց ավտոմեքենան:

Placeholder
Քաղաքացին կնոջ և երկու երեխաների հետ Մաթոսավանք տանող ճանապարհին մոլորվել է