Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Այդ ի՞նչ զզվելի արարք է, ինչու իշխանություններին չեն ձայնալսում». Խուզարկություն՝ «Մայր Հայաստանի» Գյումրու գրասենյակում
Առավոտյան իրավապահները մտել են «Մայր Հայաստան» դաշինքի գրասենյակ և խուզարկել շտաբի պետ Արա Ոսկանյանի բնակարանն ու «Մայր Հայաստան» դաշինքի ընդհանուր գրասենյակը։ Այս մասին տեղեկացնում է դաշինքը:
Այս պահին խուզարկում են «Մայր Հայաստան» դաշինքի համակիրներից և աջակիցներից մի քանիսի բնակարանները:
«Մայր Հայաստան» դաշինքի Գյումրու քաղաքապետի թեկնածու Կարեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Հակակոռուպցիոն կոմիտեի հաղորդագրությանն ու տարածած ձայնագրությանն, ասաց. «Մանր խոսակցություններ են, յուրաքանչյուր գրասենյակում դա կա, յուրաքանչյուր համակիր ուզում է իր ընկերուհին, բարեկամը գնա ու ձայն տա այն կուսակցությանը, դաշինքին, ում ինքն է սատարում։ Նման բաները բերել ու սարքել Հակակոռուպցիոն կոմիտեի քննության առարկա, կամ այդ ի՞նչ զզվելի արարք է, ինչո՞ւ իշխանություններին չեն ձայնալսում։ Մենք չունենք ԿԳԲ-ի պետ, ոտիկականապես, դրա համար էլ այդպե՞ս է։ Այսինքն ով ունի ձայնագրելու, ձայնալսելու հնարավորությունը, ինքը գաղտնալսելու է այն մարդկանում, ովքեր իրենց դե՞մ են արտահայտվում»։