Հայ աշակերտները 2 բրոնզե մեդալով են վերադարձել ֆիզիկայի 55-րդ միջազգային օլիմպիադայից
Կրթություն, գիտություն
13:06 25/07/2025
Հայաստան

Հայ աշակերտները 2 բրոնզե մեդալով են վերադարձել ֆիզիկայի 55-րդ միջազգային օլիմպիադայից

Փարիզում անցկացված ֆիզիկայի 55-րդ միջազգային օլիմպիադայում Ա․Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտներ Նարեկ Գալստյանն ու Վահե Մելքոնյանը բրոնզե մեդալներ են նվաճել։ Հայաստանի թիմի ևս երկու ներկայացուցիչ՝ Ա․Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Դավիթ Հայրապետյանն ու  ՀԱՊՀ ավագ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Էմիլ Հարությունյանն արժանացել են գովասանագրերի:

ԿԳՄՍ նախարարությունից մանրամասնում են, որ օլիմպիադան անցկացվել է  հուլիսի 17-25-ը, փորձնական և տեսական փուլերով։ Հայաստանի թիմում ընդգրկված է եղել նաև Ա․Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Սմբատ Պողոսյանը:

Թիմը ղեկավարել են Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի ուսուցիչներ Բիլոր Կուրղինյանն ու Մեխակ Հայրապետյանը, իսկ որպես դիտորդ մասնակցել է նաև ՀԱՊՀ ավագ դպրոցի և Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի ֆիզիկայի խմբակավար Հովսեփ Կարապետյանը։

Հիշեցնենք, որ Ֆիզիկայի  54-րդ միջազգային օլիմպիադայում, որն անցկացվել էր Իրանի Իսֆահան քաղաքում, Հայաստանի թիմն արժանացել էր 3 բրոնզե մեդալի և 2 գովասանագրի։
 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Հայ աշակերտները 2 բրոնզե մեդալով են վերադարձել ֆիզիկայի 55-րդ միջազգային օլիմպիադայից